Ունե՞ք սիրված յութուբերներ կամ յութուբի ալիքնե՞ր: Ովքե՞ր են: Ու ինչու՞ եք իրենց դիտում: Ես արդեն քանի տարի ա հետևում եմ Jeremy Jahns-ին, Chris Stuckman-ին ու ֆրանսիացի Durendal-ին՝ հետաքրքիր ու տարբերվող ու ամեն ինչը շատ մանրամասն վերլուծող կինոքննադատներ են, որոնց դիտելուց ուղղակի հաճույք եմ ստանում: Jeremy-ի սթայլը՝ արագի մեջ՝ իրա ստորագրությամբ, ընտիր ա ու հումորային: Իրանցից շատերի հետ համամիտ եմ քննադատությունների պահով: Թաքնված տեսախցիկներից՝ Roman Atwood-ին ու ռուս Vitaly-ին էի նայում առաջ, բայց հետո շա՛տ անմակարդակացան: Zach King-ի մոնտաժային աճպարարությունները մինչև հիմա նայվում ա: Joe Sugg, Marcus Butler և իրանց ամբողջ անգլիացիների խումբը՝ կենցաղային հումորներ նկարելով… վատը չէին: Ֆրանսիացիներից՝ gamer squeeze-ին, Norman-նն ու Cyprien-ը: Լավն են: Ես ընդհա՛նրապես… միշտ նմանատիպ յութուբերների սիրահար եմ եղել ու բոլորին համարյա գիտեմ՝ 2011-ից սկսած (երբ յութուբեր հասկացությունն ակտուալ դարձավ): Իսկ դու՞ք: Հայ յութուբերներ ունե՞նք լավ…