Վիտամին ակումբից էս հումորը հիշեցի, երբ հայկական սերիալի մի նոր ստեղծագործական խումբ որոշում ա թե ինչ դնի իրենց հերթական «դյանագրիգորյանական» սերիալի անունը: Սկզբունքը Դժբախտ Երջանկություն, Դառը քաղցրություն, Անհայտ հայտնին, Սգո տոնախմբություն և այլ՝ հիմարագույն, երկիմաստա-ապուշագույն և տխմարագույն վերնագրեր հորինելն է՝ Դիանա Գրիգորյանի հերթական գլուխգործոցի համար: Եկեք մի քիչ օգնենք իրան: Սկսեմ ես: «Ազնվագույն ջեբկիրները», «Ծիածանի 9-րդ գույնը», «Հմայիչ բորոտը», «Տաք պաղպաղակի սիրահարները», «Ամենակարող գերիները», «Ագռավի ծննդյան 300 ամյակը», «Մոլի բարերարները», «Երկնքին ներքև նայողները», «Ժամերը հաշվող թիթեռնիկը», «Կապտատյաց ցուլը» … և այլն: Ձե՛զ տեսնեմ: :-))
Էջանիշներ