Լեզվի տեխնիկայում դա կոչվում է oxymoron. երբ իրար հակասող հասկացություններ միանում են մի արտահայտության մեջ։
Հիշեցի Դենի Դեվիտոյի հայտնի ֆիլմը՝ "Renaissance Man", որտեղ նա՝ լեզվի և գրականության ուսուցիչ, ուղարկվում է լեզու-գրականություն դասավանդելու բանակ։ Մի դասի ժամանակ զինվորականներին փորձում է բացատրել լեզվական դարձվածքները, այդ թվում օքսիմորոնը, և որպես օրինակ է բերում "գորշ հաղթանակ", "ամպրոպագոռ լռություն", հետո, նայելով իրեն բութ հայացքով նայող զինվորներին, ավելացնում է․ "զինվորական ինտելեկտ"

Էջանիշներ