Գիտեմ՝ ակումբցիների հիմնական կորիզի մեջ մտնող անդամների սիրտը խառնում ա հոլիվուդյան ստանդարտ սարսափ ֆիլմերից: :-Դ , բայց իմը՝ չէ: Ընդհակառակը. սարսափի սիրահար եմ: Բայց լա՛վ նկարված սարսափի: Թքած՝ թե սյուժեն ստանդարտ չի: Գուցե նաև սխալվեմ ու պարզվի որ շատերդ Ջեյմս Ուանին ու իրա նկարած սարսափներին հեչ էլ ստանդարտ ու սրտխառնուքով չեք վերաբերվում: Բայց մալազիական ծագումով այս ավստրալացի հոլիվուդյան ռեժիսորն ինձ երբեք չի դադարեցրել ապշեցնել: Նախ՝ ես փոքր ժամանակ իր առաջին դեբյուտային «Սղոցը» ֆիլմերի շարքի մեծ երկրպագուներից էի… բայց դա՝ փոքր ժամանակ: Ես, վերջին 5 տարում իմ համար բացահայտեցի էս ռեժիսորի բազմաերանգությունն ու մեծ շնորհալիությունը նաև ուրիշ ժանրի մեջ: Նախ, հենց միանգամից ուզում եմ հստակեցնել, որ էստեղ չենք խոսելու ինչ-որ մեծն ու խորը գործեր ստեղծող, մտածելու տեղիք տվող ռեժիսորի մասին: Չէ: Էստեղ խոսելու ենք, ավելի շուտ, տեխնիկական ու դիզայնային տաղանդ ու շնորհք ունեցող ռեժիսորի մասին, որի գործերը բավականին գնահատվում են՝ բարձր մակարդակի կինոքննադատների կողմից: Սկսեմ 2013 թվականի նրա «Անեծքը» (The Conjuring) ֆիլմով, որը, երևի թե, սարսափների պատմության մեջ, «Էկզորցիստ»-ից հետո ամենադիտված ու ամենաշահութաբեր սարսափ ֆիլմն է համարվում մինչ այսօր: Ես, իրոք, ընկղմված էի էդ ֆիլմում իրա ստեղծած « disturbing » մթնոլորտի մեջ: Ֆիլմը նայել եմ 4-ից ավելի անգամ՝ կինոթատրոնում՝ նույնքան վայելելով ամեն մի վայրկյանն, ինչքան որ առաջին անգամ: Նախ՝ դերասանական կազմը, երաժշտության ընտրությունը, տեղայնքի ընտրությունը և հատկապես Վեռա Ֆարմիգան՝ գլխավոր դերերից մեկում, ուղղակի ցնցող էին: Ջեյմս Ուանի հաջողության գաղտնիքներից մեկն, ըստ իս էն ա, որ ինքը չի՛ հիմնվում « jump scare »-ների վրա միայն ու թեև կա՛ն մի քանիսը, իհարկե, բայց դրանք գալիս են է՛ն ժամանակ, երբ դու արդեն «suspense »-ից էնքա՛ն ես ներգրավվել մեջը, որ էդ « jump scare »-ն ուղղակի քեզ մի հատ թափ ա տալիս, որ ստեղծած անառողջ մթնոլորտը վրադ էդքան էլ չազդի :-Դ : Այսինքն իրա ֆիլմերում ոչ թե ջամփսքերներն են վախենալու ու creepy, այլ ամբողջ մթնոլորտը, դիմախաղն ու երաժշտության տոնայնության հատուկ բարձրացումն ու իջեցումը՝ էստեղ-էնտեղ: Մի խոսքով՝ « Conjuring »-ն էնքան հաջողություն ունեցավ, որ տեղ տվեց սիքուելի, պրիքուելի ու տարբեր տեսակի Անաբելային սփինոֆների: Ի դեպ, մի քանի օրից էկրան է բարձրանում «Անեծքի» ընտանիքի մեջ մտնող ևս մեկ սփինոֆֆ՝ «Միաձնուհին» (The Nun) անվանմամբ, որից էլի անշլագի ու մի 200 միլիոն դոլլար բոքս օֆիսի հոտ ա գալիս: Կամ իրա «Insidious »-ները… նամանավանդ՝ առաջին երկուսը: Էդ ժանրի մեջ՝ շշողներից մենակ ինքն ա: Ես իրան ավելի ուրի՛շ աչքով սկսեցի նայել, երբ իրեն էին վստահել «Արագ և կատաղի 7 (Furious 7) ֆիլմը ու ինքը էնպիսի՛ մի օպերատորական նորարարություններով հանձնեց էդ ֆիլմը, որ հեչ չէիր ասի, որ իրա առաջին action ֆիլմն էր (1.6 միլիարդ էլ փող բերեց. թքած՝ թե էդ ֆիլմերի շարքը ինքնին շատ չափազանցված ու իրականությունից հեռու շարք ա…բայց զատո՝ նայվում ա մի շնչով) ու ապացուցեց, որ է՛քշն էլ կարա նկարի: Էս տղեն տեխնո տաղանդ ա, ուղղակի: Հիմա էլ Aquaman -ա նկարում: Դրանով էլ եմ հիանալու, համոզված եմ:
Էջանիշներ