Սկզբից մտածեցի՝ վերնագիրը դնեմ՝ «որն ա եղել ձեր ամենասիրած գիրքը՝ 8-10 տարեկան ժամանակ», որտև մի հատը կար ու դրա ու ինձ դրա տված էմոցիաների մասին ուզում էի էյֆորիայով ծավալվեի… էն էլ հետո միտքս փոխեցի, մտածեցի՝ կարելի ա թեման խաղի վերածել: Մեր ստացած էմոցիաներով (մի քիչ, իհարկե, տեղ թողելով՝ գուշակելու) նկարագրում ու խոսում ենք մի գրքի, պատմվածքի կամ պիեսի մասին: Անվանումը առաջինը ճիշտ գուշակողն իրանն ա գրում ու էդպես շարունակ: Գնաց՛ինք: Ուրեմն՝ մի հատ մեծ վա՜՜յ… մի հատ մե՜՜ծ դրական հոգոց եմ հանում էս պահին՝ հիշելով դա ու իմ զգացումները դրա հետ կապված: Մի հատ նկարազարդումներով գիրք կար, որով ես ապրում էի: Որի հետ քնում էի ու զարթնում, որի քառատողերն ու նկարազարդումներն է՛լ ավելի էին նպաստում գլխավոր հերոսին իմ մտքում ավելի վառ երևակայությամբ պատկերցնելն ու իր մասին հոգալն ու անհանգստանալը: Ինքը շատ արկածների միջով ա անցնում… ավազակներն ուզում են իրան թալանել… մսագործ շունը դաշույն ա քաշում վրան… հետո՝ հին բարեկամներից մի քանիսը իրան ընդունում են մի քանի օրով ու հետո, ճանապարհելով, հետը ուտելիքի պայոկ են դնում (երշիկ-մերշիկ, բուտերբրոտ բան…) ու ինքը նորի՛ց գնում ա … հետո՝ վերջում, կին ա գտնում, տուն ա սարքում ու երեխեք ա ունենում: Ու ես ըտեղ տխրում ու դեպրեսիայի մեջ էի ընկնում, թե ինչի մի քիչ երկար չի շարունակվում պատմությունը… թող անվերջ լիներ էլի ... ու տենց՝ տխուր-տխուր, փակում էի գիրքը ու նորից բացում ու նորից կարդում: Ու տենց շարունակ: Հը… ո՞րն ա :p
Էջանիշներ