Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Ստեղ ընդամենը մի հարց կա. հասարակական հնչեղություն։ Ընդհանրապես, Ուայնստայնի ու Սփեյսիի դեպքերը ոչ թե օրինաչափությունն ա, այլ հենց բացառությունը, ու դեպքերն էնպիսի հասարակական հնչեղություն ստացան, որ էլ աչք փակել չէր լինի։ Ի դեպ, եթե տեղյակ չես, առնվազն Ուայնստայնի դեմ բողոքներ նախկինում էլ են եղել, բայց կարողացել ա պլստալ, ու շատ ավելի լավ, քան Պոլանսկին ա պլստացել։ #metoo֊ի բացառիկությունը նրանում էր, որ հսկայական ալիք դարձավ, էնքան մեծ թվով մարդկանց ընդգրկեց, որ ուշադրություն չդարձնել կամ ցրել կամ քֆրտել ուղղակի հնարավոր չէր (չնայած կային փորձողներ, բայց առաջին անգամ միզոգինիստական տեսակետները խլանում էին կանանց ձայների մեջ)։

Տարբերությունն ընդամենը էն ա, որ Պոլանսկու ժամանակ նման շարժում չեղավ։ Ինչու՞ չեղավ։ Որտև կարող ա թվիթերը դեռ տենց ակտիվ չէր, կարող ա որևէ մեկի մոտ #metoo֊ի փայլուն գաղափարը չէր ծագել ու կարող ա կանայք լռեցվում էին, ինչպես, ի դեպ, հիմա էլ են փորձում անել այ էս տիպի արտահայտություններով.
Իսկ Հոլիվուդի մեծ դեմքերն ի՞նչ երեսով են աջակցում Պոլանսկուն ամեն անգամ՝ ստորագրություն ու սատարում տալով, որ վերջինիս էքստրադիցիա չանեն…