User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Պոլանսկի/Ուայնստին/Սփեյսի

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    2,062
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պոլանսկի/Ուայնստին/Սփեյսի

    Էս թեմայում կցանկանայի՝ զրուցենք անցյալ տարվա վերջերին համաշխարհային բուռն ալիք ստացած սեքսուալ սկանդալների մասին, որոնցից ամենաաղմկալիցը պրոդյուսեր Հարվի Ուայնստինին ուղղված բազմաթիվ մեղադրանքներն էին, որոնցում նա, 80-ից ավելի կանանց կողմից (որոնցից ոմանք՝ հայտնի դերասանուհիներ և մոդելներ) մեղադրվում է սեռական տարբեր ոճի ոտնձգությունների, այդ թվում՝ բռանաբարությունների մեջ: Այդ անսպասելի սկանդալային ալիքը հիմք տվեց ստեղծելու «me too » շարժումը, որի շնորհիվ ու ազդեցության ներքո էլ, երկու շաբաթ անց՝ Կևին Սփեյսին նահատակ եղավ հավերժ՝ իր կարիերայի հետ միասին, երբ պարզ դարձավ, որ 80-ականների վերջերին, հարբած, խնջույքից հետո, 14-ամյա խաղընկերոջը հրավիրել է իր հյուրանոցի սենյակ ու փորձել գրգռել ու բռնաբարել: Հիմա ! Կասեք՝ Պոլանսկու անու՞նն ինչի ես դրել. դա հին դեպք ա. անցած-գնացած: Ես ուզում եմ զրուցենք կամ՝ կարդամ կարծիքներ, թե ըստ ձեզ՝ ինչու՞ ա, որ Պոլանսկուն հենց ինչ-որ մի տեղ ուզում են բռնեն էքստրադիցիա անեն Ամերիկա՝ դատելու, հոլիվուդյան հանրությունը ոտքի ա կանգնում (Սքորսեզեախառը) ու պաշտպանում են պոլանսկուն: Բայց միաժամանակ՝ հավերժ դատաստանի են ուղարկում Հարվիին ու Սփեյսիին: Ինչի՞: Պոլանսկու արածը պակաս հանցագործություն է՞ր (հիշեցնեմ, որ 70-ականների վերջերին նա ԱՄՆ-ում 14 թե 13 տարեկան աղջնակ ա հարբացնում ու բռնաբարում՝ իր հյուրանոցի համարում: Ինչի՞ հոլիվուդի հանրությունը սա չի դատապարտում, այլ դատապարտում ա առաջին երկու դեպքերը: Ես թե՛ Պոլանսկու, թե՛ Սփեյսիի և թե Ուայնստինի պրոֆեսիոնալ կարիերաների մեծն երկրպագուն եմ (հետո ինչ, որ վերջինս ընդամենը պրոդյուսեր ա: Պրոդյուսերն էլ կարա շնորհալի լինի), բայց միաժամանակ, խստորեն դատապարտում եմ իրենց արածները ու կարծում եմ՝ իրանց մարդ տեսակը հեչ չի համապատասխանում իրանց ստեղծած արվեստին: Ի՞նչ կասեք…

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (04.09.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •