Եկեք էս թեմայում տեղադրենք տեսանյութեր (մեր սիրած սերիալներից, ֆիլմերից կամ ուղղակի, ինչու չէ նաև՝ յութուբյան short-երից հատվածներ), որտեղի դերասանական խաղով հիանում ենք ու դիտելիս՝ (ես որ՝ դա անում եմ անընդհատ) զննում ենք ամեն մի միմիկան, հետո ետ ենք տալիս՝ նորից ենք դիտում՝ չբավարարվելով խաղի բնականությունից ու առանձնակիությունից: Սկսեմ ե՛ս: Մի հին, բայց իմ կողմից շատ սիրված սերիալից մի հատված, որի դերասանական խաղն ապշեցուցիչ ա ուղղակի: Ես՝ դերասանական կուրսեր անցնելով, թեթև նախանձով եմ նայում սենց բաներին ու մշտապես ոգեշնչված՝ զարգացնում են մեջիս եղած օրգանական խաղը:
Ամբողջ հատվածը մահ ա ուղղակի…
էնքան լավն ա խաղը: Դերասանական նյուանսներին, հայացքներին, խոսքին ու շնչառությանը իմ նման խելագարորեն ուշադրություն դարձնողները կհասկանան ))))
Էջանիշներ