Էստեղ ուզում եմ կիսվել իմ կարծիքով ու տեսնել՝ ով համամիտ լինելու որևէ նշույլ միտք կձևակերպի: Կամ հակառակը: Իմ կարծիքով թավշյա հեղափոխությունը Ռուսաստանի кгб-ի կազմակերպածն է: Փորձեմ բացատրել մտորումներս: Թեև քաղաքականությունից շատ քիչ եմ հասկանում ու ասածս էլ ոմանց հնարավոր ա ծիծաղելի թվա: Բայց սա իմ կարծիքն ա: Ռուսաստանը վերջին տարիներին ԱՄՆ-ի, Եվրոպայի և ընդհանրապես՝ ՄԱԿ-ի կողմից անընդմեջ սանքցիաներ է կրում: 2014-ից սկսած: Դրա արդյունքում ռուսական էկոնոմիկան իջել ա էն կարգի, որ մարդկանց թոշակները 2 եթե ոչ 3 անգամ պակասել ա: Սննդամթերքի իմպորտացիան էմբարգոյի տակ ա, Կրեմլի միլիարդատերերի և կառավարական գործիչների բանկային հաշիվներն Արևմուտքում սառեցված են, ընդհուպ մինչև արգելված է նրանցից որոշների մուտքը արևմտյան երկրներ: Ռուսաստանը աղքատության եզրին է: Ուշադրություն. չեմ խոսում միլիարդատերերի փողերի մասին (որոնք իրականում Պուտինի փողերն են) այլ երկրի տնտեսության: Քաղաքական գործիչներից մեկը վերջերս նույնիսկ մի առիթով հանդգնել է ասել «եթե պետք լինի՝ ընդհա՛նրապես թոշակ չենք տա ոչ մեկին՝ որոշակի ժամանակ»: Մի խոսքով, Ռուսաստանը, ինչպես միշտ եղել է աշխարհի մասշտաբով բեսպրեձելների թագավորությունը, այնպես էլ շարունակում է մնալ: Միակ տարբերությամբ որ ժողովրդի վիճակն օր օրի ավելի է վատթարանում: Դոլլարի կուրսն ավելի է բարձրանում… սանքցիաներն ավելի են սկսում խեղդել: (դա էլ արևմուտքի նպատակն է. ձգել օղակն այնքան՝ մինչև ժողովուրդը ոտքի կանգնի ու հեղափոխությամբ գցի Պուտինին ու իր իշխանությանը ու ընտրի դեմոկրատացման ճանապարհը): Կրեմլը տեսնելով որ իրենց , էսպես ասած՝ արևմուտք փող ելք ու մուտք անելու միակ ճանապարհներից է մնացել Հայաստանը (բարեկամ երկիր ՝ իրա ձեռի տակ, հլը մի բան էլ արևմուտքի հետ պրոբլեմ չունեցող) վերջինիս Արևմուտքի աչքերում ավելի՛ բարձրացնելու համար (որ հետո չերեզ Հայաստան միլիարդներ լվան ու մտցնեն արևմուտք) կազմակերպում է սուտ հեղափոխություն (նախորոք հետևած լինելով Հայաստանյան ընդդիմության ներքին անցուդարձին և տեսնելով որ Նիկոլը կարա իրականացնի իրենց ծրագիրը՝ Նիկոլին գաղտնի կանչում են кгб ու պլանավորում վերջինիս արշավը, Սերժի հետ ուլտիմատումով խոսելու հարցազրույցը և վերջինիս հրաժարականը: Գումարած որ Կրեմլը մտածու է. «քաղաքացիներիս թոշակ չեմ կարում տամ՝ սանքցիաների տակ… համ էլ ձեռի հետ Քոչարյանին ու Սերժախառը կույտին թափ կտամ՝ ոնց էլ լինի տակներից մի 20 միլիարդ կհանեմ եթե ոչ ավել: Համ էլ ժողովրդի մոտ դրանց ռեպուտացիան արդեն էնքան ա ընգած՝ որ ամեն ինչ սահուն կանենք «да кто вообще этот Кочарян и Серж , ну ка
встряхнивайте их, блядь.. ». (գայլերի ոհմակի սկզբունքով): Մի խոսքով՝ էս ա իմ կարծիքը: Հետագան չգիտեմ ինչ կլինի: