Գիտեմ՝ թեմայի վերնագիրը, հավանաբար, շատերիդ շփոթության կամ «էս ինչ ապուշություն էր» վիճակի մեջ դրեց: Բայց թեմաս վերաբերում ա Մորգան Ֆրիմեն դերասանի խարիզմին ու խարիզմատիկությանը: Եկեք մի պահ դուրս գանք « political correctness » -ի շրջանակներից (չգիտեմ՝ հայերեն ոնց կասեն) ու ընդունենք, որ բոլոր սպիտակամորթներս ինչ-որ տեղ ռասիստ ենք: Ինչքան էլ հարգում ու ընկերություն ենք անում սևամորթների հետ, (խոսում եմ հիմնականում իմ անունից) մենք էլի մեր մտքներից ոչ մի վայրկյան չենք հանում նրանց սևամորթ լինելու փաստը: Խոսքս նեգատիվ ընկալման մասին չի: Ոչ էլ պոզիտիվ, եթե ուզում եք իմանալ: Խոսքս մեր միջև տարբերության զգացումի անդադար առկայությունն է: Նորից եմ կրկնում՝ ես սա ասում եմ ամենայնիվ չունենալով ոչ մի նշույլ ռասիզմ իմ մեջ. ինքս ունեմ մի քանի սևամորթ ընկերներ: Ուղղակի՝ վերջիններիս հետ շփվելը նույնը չի, ինչ սպիտակամորթ ընկերներիս: Բառեր չեմ գտնում բացատրելու էդ զգացումը: Բայց դա կա: Հիմա՝ ուղիղ սլացիկ անցում Մորգան Ֆրիմենին: Ես էս մարդուն դիտելուց՝ բացարձակապես չեմ հիշում, որ ինքը սևամորթ ա: (հիմար ա չէ՞ թվում. :դ իմ համար էլ…) Բայց ինքը էն միակ դերասանն ա, ով էնպիսի մի խարիզմա ա պարունակում իրա մեջ, որ նույնիսկ մոռանում ես իր սևամորթ լինելը: (չնայած որ լիքը սևամորթ խարիզմատիկներ կան, բայցևայնպես իրանք միշտ մնում են սևամորթ) Իսկ ինքը՝ ոչ: Ինքը փոխվում ա: Ինքը բոլոր կինոներում համարյա միշտ խաղում ա ինքն իրան: Բայց դա մի էնպիսի վարպետությամբ ու խարիզմայով ա անում, որ միշտ ուզում ես նայես ու մոռանում ես իր սև լինելը: Ինքը սպիտակամո՛րթ ա: Չեք կարծու՞մ: :-Դ : Հ.Գ. թեման ռասիստական բնույթ չի կրում ու չի կրել քանզի պարունակում ա իմ՝ սպիտակամորթ մարդ արարածիս ներքին զգացողություններն ու տարբերություններ տեսնելը՝ անկախ էն փաստից, որ ես հարգում, շփվում ու ընկերություն եմ անում սևամորթների հետ՝ չունենալով ոչ մի վերապահում:
Էջանիշներ