Գաղթական (03.09.2018)
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Իմ համար էդ «մերոնցից կամ չմերոնցից» լինելը բնական բան ա: Ինչքան մարդը գոյություն ա ունենալու (համենայնդեպս՝ էս դարում), ինչքան ազգերը, սովորույթներն ու լեզուները գոյություն են ունենալու՝ էդ «մերոնքական-չմերոնքական»-ը լինելու ա ու վիրավորվենք-չվիրավորվենք՝ էդ ա հասարակությունը, էդ եմ ես: Հասարակ օրինակ. երբ ակումբ նոր մարդ ա մտնում՝ միանգամից ակումբցիները հո չեն ասում՝ մերոնքական ա: Ժամանակի ընթացքում, չէ՞: Կամ էլ՝ ընդհա՛նրապես չեն ասում: Հիմա՝ էդ մարդը վիրավորվի՞: Կամ ասենք՝ նեղ մասնագիտական կոլեգաների ես հանդիպում այգում, որոնց հետ կան նաև մարդիկ, ովքեր ուրիշ թեմաներից են խոսում: Դու կմտածես չէ՞՝ մենք մերոնցով լինեինք՝ ինչ ուզեինք խոսայինք …
Ադամ ջան, էս բացածդ թեման ինքնին բավական ռասիստական ա։ Չգիտեմ էլ որ գրառմանդ անդրադառնամ էստեղ։ Երևի ուղղակի ընդհանուր մտքերս շարադրեմ, որովհետև հատ֊հատ գրառում մեջբերելը շատ երկար կտևի։
Նախ, սկսենք նրանից որ սևամորթ հայեր կան. որդեգրված երեխաներ, հայի և աֆրիկացու երեխաներ, Եթովպիայում դարեր շարունակ ապրած հայեր և այլն, և այլն։ Երկրորդ, մի վատ լուր ունեմ. հայերը սպիտակամորթ չեն։ Գիտե՞ս ինչու։ Որովհետև դասականորեն իրենց սպիտակամորթ համարող (բլոնդ ու կապույտ աչքերով) մարդիկ հայերին որպես սպիտակամորթ չեն տեսնում։ Ու սա ասում եմ «ամենասպիտակ» հայերի մասին, որոնց շարքին երևի դու էլ ես դասվում։ Բայց ոչ էլ որպես սևամորթ են տեսնում, բայց անպայման տեսնում են որպես իրենցից տարբերվող ռասսայի, ինչը շատ բնական ա, որովհետև ռասիզմը հենց իրենցից ա դուրս եկել, ոչ թե Աֆրիկայից կամ Մերձավոր Արևելքից։ Դու ինքդ քեզ նույնացնելով սպիտակամորթների հետ ու պնդելով, որ սևամորթների հետ շփվելիս իրենց մաշկի գույնի մասին մոռանալ չես կարողանում՝ դու ուղղակի բավական լուրջ ռասիստական մոտեցում ես ցույց տալիս։
Մարդու նկատմամբ սեռական ցանկություն ունենալն ու նրան որոշակի ձևով վերաբերվելն իրարից ահավոր տարբերվող բաներ են։ Կապույտ աչքերով բլոնդ տղամարդը կարող ա սևամորթ կնոջ նկատմամբ ուժեղ սեռական ցանկություն ունենա ու բռնաբարի իրան, որովհետև ինքը ռասիստ ա, ու կարծում ա, որ սևերի նկատմամբ կարելի ա տենց վարվել։
Ինչ խոսք, մաշկի գույնը մի բան ա, որը դու տեսնում ես, ինչպես տեսնում ես հասակը, մազերի գույնն ու երկարությունը, հագուստը և այլն։ Բայց եթե մարդու հետ շփվելիս դու չես կարողանում մաշկի գույնը մոռանալ, նշանակում ա, որ մարդուն իդենտիֆիկացնում ես իրա մաշկի գույնի հետ, ինքն իրա մաշկի գույնից էն կողմ չկա քեզ համար, իսկ դա ռասիզմ ա։
Հետո, երբ խոսում ես տարբերություններից, էլի մտնում ես ռասիզմի պղտոր ջրերը։ Մարդկանց հետ շփվելիս, ընկերներ ձեռք բերելիս սովորաբար նմանություններն են միմյանց միավորում, իսկ տարբերությունները՝ վանում։ Դու պնդում ես, թե քո ու սևամորթների միջև տարբերություն կա։ Նշանակում ա, որ դու տարբերությունն ես նկատում, բայց նմանությունները գուցե ավելի շատ լինեն, եթե փնտրես։ Մեկը ես հանգիստ կարամ ասեմ, որ նիգերացի գրող սևամորթ Ադիչիեի ու իմ միջև ավելի շատ նմանություն կա (ինքն էլ ա ֆեմինիստ, ինքն էլ ա գրող, ինքն էլ ա ապրում ոչ էն երկրում, որտեղ ծնվել֊մեծացել ա, շատ էլ որ միակ գիրքը, որ իրանից կարդացել եմ, հեչ դուրս չի էկել), քան ասենք մեր դասարանի Ռաֆոյի, որին դպրոցն ավարտելուց հետո չեմ տեսել ու ցանկություն էլ չունեմ տեսնելու։
Ու վերջում կուզեի էս նախադասությունդ մեջբերել հենց առաջին գրառումիցդ.
Դու էս նախադասության մեջ նշում ես «խարիզմա» բառը դրական իմաստով, նշում ես, որ դրանից ինքն էնքան ունի, որ մոռանում ես իրա մաշկի գույնը, այսինքն՝ կոպիտ ասած՝ ինքը սև ա, բայց լավն ա (=խարիզմա ունի)։ Էս քո արտահայտությունը հիշեցրեց սեքսիստական կոնտեքստում հնչող «ինքն էնքան խելոք ա, որ նույնիսկ մոռանում ես իր աղջիկ լինելը» տիպի արտահայտությունները։ Սեքսիստական ա հնչում, չէ՞։ Դե սա փոխադրի դեպի մաշկի գույն, ու կտեսնես, թե ոնց ա միանգամից ռասիզմի վերածվում։Բայց ինքը էն միակ դերասանն ա, ով էնպիսի մի խարիզմա ա պարունակում իրա մեջ, որ նույնիսկ մոռանում ես իր սևամորթ լինելը:
Ես ռասիստ եմ
Մոդերատորական պատասխան. Մորգան Ֆրիմենը սևամորթ է: Թեմայի վերնագիրը խմբագրվել է. առաջարկում եմ քննարկել դերասանին, ոչ թե դերասանի մաշկի գույնի ու տաղանդի փոխհարաբերությունը:
Թեմայի նախկին վերնագիրն էր «Մորգան Ֆրիմեն. սևամո՞րթ, թե՞ սպիտակամորթ»:
DIXIcarpe noctem
Վիշապ (03.09.2018)
Բյուր, իսկ քո ուղիղ համեմատականը ռասիզմի ու սեքսիզմի միջև՝ էս կոնտեքստում, մի քիչ էքստրեմալ եմ համարում: Օրինակ՝ էդ «էնքան խելոք ա, որ չես զգում, որ աղջիկ ա»-ն մի քիչ էքստրեմ ա: Կյանքում իմ մտքով տենց բան չի անցել (թե չէ Ջոան Ռոուլինգին հանճար չէի համարի) ու ոչ մեկին չեմ լսել՝ տենց բան ասելուց: Այ, իմ կարծիքով՝ սեքսիզմը միայն ու միայն դիրքորոշում ա: Ի տարբերություն ռասիզմի, որն առաջին հերթին զգացում ա, հետո նոր էդ զգացումի վրա մարդիկ իրանց բացասական դիրքորոշումը, վերաբերմունքն ու պահվածքն են կառուցում: Իսկ իմ տարբերությունը ռասիստների հետ էն ա, որ ես զգացումը թողնում եմ զգացում՝ առանց դրա վրա դիրքորոշում կառուցելու:
Էքստրեմալ չի, նույն կարգի բան ա։ Բնականաբար, ես քեզ չեմ ասում՝ սեքսիստ ես։ Հակառակը՝ գիտեմ, որ սեքսիստ չես, ու հենց դրա համար եմ համեմատությունն էդպես տանում, որ պարզ լինի։
Էրնե՜կ սեքսիզմը մենակ դիրքորոշում լիներ։ Էնքա՜ն շատ են հենց քո նման զգացողություն ունեցողները, բայց ոչ թե սևամորթների, այլ կանանց նկատմամբ («Որ կնոջ հետ խոսում եմ, չեմ կարողանում մոռանալ, որ կին ա») ու էնքա՜ն արմատացած ա սեքսիզմը մեր ժամանակակից քաղաքակրթության մեջ (ինչպես և ռասիզմը, ի դեպ), որ ամեն քայլափոխին հանդիպում ա։
Նաիրուհի (04.09.2018)
Freeman վերաբերում էր թեմայի ընդհանուր մթնոլորտին ու ամենաշատը «հիմար» բառին։
Ռոջեր Ուոթերսը որ իրա համարյա բոլոր ալբոմներում անրդրադառնում ա հոլոքոստին, էսօր հրեաների կողմից համարվում ա անտիսեմիթ։
Ջորջ Կարլինը՝ դաժանություն քարոզող։
Բայց դե դա մեղ մասած ընդհանրապես տենց չի։
Իսկ «բոլորի» պահով լիովին համաձայն եմ։
ՀԳ՝ եթե պատասխանս քեզ վիրավորել է, ներողություն։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ