User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Հարցազրույց կամ պարզապես զրույց Sambitbaba-ի հետ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    53 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարցազրույց կամ պարզապես զրույց Sambitbaba-ի հետ

    ivy
    Սա՞մ։

    Sambitbaba
    Ռիպ ջան, ողջույն։

    ivy
    Բարի լույս

    Sambitbaba
    Բարի երեկո՞...

    ivy
    Չէ, դեռ ցերեկվա մեջ եմ։

    Sambitbaba
    Հա դե, դրա համար էլ սկզբում կասկածում էի, թե ոնց քեզ ողջունեմ...

    ivy
    Ո՞նց ես։

    Sambitbaba
    Լավ, Ռիպ ջան, ինչն էլ քեզ եմ ցանկանում։

    ivy
    Պատրա՞ստ ես

    Sambitbaba
    Իհարկե։

    ivy
    Պիտի քեզ հարցախեղդ անեմ։

    Sambitbaba
    Հըմմմ... փորձիր...

    ivy
    Առաջին անգա՞մ ես հարցազրույց տալիս Ակումբի համար։

    Sambitbaba
    Բայց առաջին անգամը չէ, որ ցանկացել եմ... Դե, որոշեցինք ազնիվ լինել: Չէ՞...

    ivy
    Ես քո մասին ահագին բան իմացա մեր ճամփորդության ընթացքում, ուզում եմ Ակումբն էլ քեզ ճանաչի։
    Երևի մի հարցազրույցով չստացվի, բայց փորձենք։
    Դե՞մ չես, եթե հետ գնանք մի քանի տասնամյակ

    Sambitbaba
    Ուրախ եմ դրա համար: Որովհետև շատ-շատ կուզենայի մեր ճամփորդության պես ճամփորդություններ ունենալ բոլոր ակումբցիների հետ էլ: Քեզ հետ՝ մի հատ էլ...
    Եթե hնարավորություն լինի, կարող ենք հազարամյակներ էլ հետ գնալ։

    ivy
    Էդքան հետ պետք չի դեռ Սկսենք 7-ամյա Սամից․ ո՞վ է, որտե՞ղ է, ի՞նչ կա շուրջը, ինչի՞ մասին է երազում։

    Sambitbaba
    Որտեղ է՝ չգիտի, բայց շատ է ուզում իմանալ: Եվ այդ պատճառով շատ է սիրում լսել ու... կարդալ...
    Երազում է, դե պարզ է, իմանալ։
    Շուրջն էլ իրականում դռները բաց աշխարհն է, բայց նա այդ մասին դեռ չգիտի։

    ivy
    Մի քիչ առարկայացնեմ հարցս․ ո՞ր թվականներին է անցել մանկությունդ, Հայաստանո՞ւմ ես մեծացել։

    Sambitbaba
    Երևանում, Կոնդում: Ասածդ յոթ տարեկանում մեր հին տունը քանդել էին, և հենց նրա տեղում նոր բնակարան ստացանք. Սարյան 24: 1961/62 թթ...

    ivy
    Մի երևանյան, վառ մնացած հուշ կպատմե՞ս մանկությունից։

    Sambitbaba
    Մեկ ու կես տարեկան: Ձմեռ: Հայրս ինձ հետ գնացել է ընկերոջ տուն, ես՝ սահնակին: Հետ է վերադառնում քիչ քեֆը լավ, դե, մի երկու թաս խմել են... Հին բակի դարպասի մոտ հարևանի հետ բարևվում են, սա հարցնում է. Գևորգ ջան, էր գիշերվա կեսին սահնակ որտեղի՞ց ես առել: Հայրս շուռ է գալիս, տեսնում է ես չկամ... Վազելով ահագին ճամփա հետ: Ամբողջ հարցն այն էր, որ ես սպիտոկ մուշտակով էի... ձյան վրա... Ու ինձ գտնում է բեռնատար մեքենայի ֆոնի վրա, որը եկել ու կանգնել էր հետևումս, մի քանի սանտիմետր ընդամենը ինձ չհասած... Իսկ ես հիշում եմ, որ հանգիստ նստած ստպասում էի, համոզված, որ հայրս այդպիսի խաղ է անում ինձ հետ...

    ivy
    Էդքան վաղ տարիքի հիշողություններ ունես, ինչ հետաքրքիր է։

    Sambitbaba
    Հա, մի երկուսը կան...

    ivy
    Սիրո՞ւմ էիր ձեր տունը, քաղաքը։

    Sambitbaba
    Այո, իհարկե: Բայց այդ Սերը տան հանդեպ ինձ ուղեկցում է իմ ամբողջ կյանքում: Ուր էլ գնամ, առաջին հերթին իմ տունը, իմ քաղաքն եմ սիրում: Որովհետև տունը՝ մարդու թիկունքն է: Ամողջ օրը պետք է անհամբեր սպասես, թե երբ ես տուն գնալու... Պար՞զ ասացի, չգիտեմ...
    Հետո էլ, այդպես ստացվում է, որ բոլոր քաղաքներն էլ իմն են... Էնպես որ, եթե մի օր հանկարծ գամ ու Մյունխենդ գրավեմ՝ չզարմանաս։

    ivy
    Lավ, արդեն ինձ հոգեպես պատրաստեմ դրան:

    Sambitbaba
    Ճարդ ինչ...

    ivy
    Բայց երջանիկ մարդ ես, որ ամեն քաղաք էլ քոնն է դառնում։
    Էդ ո՞նց ես հաջողացնում։

    Sambitbaba
    Իմ երջանկությունն էլ է իմ հետ։

    ivy


    Sambitbaba
    Քանի որ ամեն ապագա տեղ իմ գալիք տունն է, ինչ ունեմ-չունեմ, հետս ման եմ տալիս: Ու պատկերացրու, հեչ էլ ծանր չէ...

    ivy
    Ինչ ունես-չունես հետդ ման ես տալիս, նույնիսկ երջանկությունդ
    Լավ, մի քանի տարի առաջ գնանք, ինչպիսի՞ն է 20-ամյա Սամը, ինչո՞վ է զբաղված, ինչի՞ է ձգտում։

    Sambitbaba
    Սովորում է մանկավարժական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում: Առավոտից երեկո ինստիտուտում է. առավոտից դասեր, դասերից հետո՝ փորձեր, իսկ զբաղված է համարյա բոլոր համակուրսեցիների բեմադրություններում... Քանի որ ուտելու ժամանակ էլ փաստորեն չէր մնում, այդտեղից երևի մնաց օրը մեկ անգամ ուտելը...
    Հա, շատ էի նախանձում ինձանից շատ կարդացած իմ համակուրսեցիներին. մի երկուսը կային, ինձանից տարիքով մի քանի տարի մեծ... Երազանքս, ինչ խոսք, կինոն էր: Բայց դա կարճ տևեց:

    ivy
    Ինչո՞ւ կարճ տևեց։

    Sambitbaba
    Համ էլ Սոնյային մի հատ պաչիկ...

    ivy


    Sambitbaba
    Դե, երբ տեղափոխվեցի Լենինգրադ, մտքիս կար մի կերպ հաջողացնել Մոսկվա գնալ ու ВГИК ընդունվել, կինեմատոգրաֆիայի բարձրագույնը: Քանի ուղիներ էի փնտրում, ընդունվեցի աշխատելու Մեծ Դրամատիկական թատրոնում, այն ժամանակ սովետի լավագույններից էր: Ու երբ ծանոթացա ու ապրեցի թատրոնի ներքին կյանքով, կինոյի մասին ուղղակի մոռացա...

    ivy
    Իսկ թատրոնի հանդեպ ձգողությունը դեռ կա՞։

    Sambitbaba
    Գիտե՞ս թե ինչու է այդ ձգողությունը հավերժ... Գոնե ռեժիսորի համա՞ր... Նույնիսկ չկայացած, ինչպես ես: Որովետև ռեժիսոր ասածն էլ, այն ասածս երջանկության պես մի բան է, այն միշտ քեզ հետ է... Վերջապես ի՞նչ է ռեժիսուրան... Մեկը որոշել է արարիչ դառնալ: Ու ավելի համարձակ է նա ուրիշներից, որովհետև իր գործը շատ է նման արարմանը, ամեն նոր ստեղծագործություն՝ արարում է: Նույնիսկ պիեսներում կարելի է կարդալ. արարում/արարված առաջին, երկրորդ, երրորդ... Բայց յուրաքանչյուր մարդ էլ՝ արարիչ է, չէ՞ որ ով է քո յուրաքանչյուր օրն արարում, եթե ոչ դու... Դրանով է, որ ձգողությունը միշտ կա: Կարելի է քո յուրաքանչյուր օրն էլ պատկերացնել որպես բեմահարթակ ու լինել քո նոր օրվա ներկայացման ռեժիսորը: Ճիշտն ասած, հենց այդպես էլ կա, ուղղակի քչերն են մտածում, որ հենց այդպես է, որ կա...

    ivy
    Թատրոնի, ռեժիսուրիայի, արարչագործության և ընդհանրապես կյանքի հարցում ովքե՞ր են եղել քեզ վրա ամենաշատ ազդեցություն թողած ուսուցիչները։

    Sambitbaba
    Իստիտուտի ղեկավարիս շատ էի սիրում, Յուրի Երզնկյանին: Հետո թատրոնում՝ Գեորգի Տովստոնոգով: Հետո արարչագործության հարցում՝ կինս, - թե ինչպես աղջկաս արարեց... Հետո աղջիկս, որ հենց ծննդյան օրից սկսեց արարել իր հորը... Թե չէ ես... 23 տարեկան... հա՞յր...

    ivy
    Եվ ինչպիսի՞ն ստացվեց աղջկադ ստեղծած հայրը։

    Sambitbaba
    Դա արդեն իրենից է պետք ինտերվյու վերցնել...

    ivy
    Իսկ ես այնուամենայնիվ քեզ եմ հարցնում
    Ի՞նչ սովորեցրեց քեզ հայր լինելը։

    Sambitbaba
    Հիմա մենք շատ մտերիմ ընկերներ ենք:
    Որ ահա թե ինչ է սերը՝ իր ևս մեկ դրսևորմամբ: Այդ ժամանակ սկսեցի կասկածել, որ սերը շատ ավելի մեծ բան է, քան մենք պատկերացնում ենք: Որովհետև, քանի սիրում ես միայն ծնողներիդ, առավել ևս երբ սկսում ես սերեր խաղալ հակառակ սեռի հետ, այն հիմնականում տեսնում ես որպես առևտուր. դու ինձ՝ ես քեզ: Իսկ երեխայի հանդեպ սերը առաջինն է, որ սկսում է մտածելակերպդ ճիշտ ուղու վրա դնել, քանի որ ի՞նչ սիրո պատասխան պետք է ուզես սեփական զավակիցդ...

    ivy
    Հայրությունը ինչ-որ կերպով տարբերվո՞ւմ է մայրությունից, ի՞նչ ես կարծում։

    Sambitbaba
    Ու դա հարցնում է մա՞յրը... Ոնց որ հարցնես, մարդ լինելը տարբերվու՞մ է աստված լինելուց... Իմ առաջին աստվածը իմ աղջկա մայրն է եղել... Ինձ թվում է, լավ հայրը նա է, ով ձգտում է մոր պես սիրել իր զավակին:

    ivy
    Ինձ էս հարցն իսկապես հետաքրքիր է, ու խոսքը սիրո չափերի մասին չէր։
    Մայրության մեջ ինչ-որ խորը բնազդային բան կա, որը չգիտեմ՝ կա արդյոք հայրության մեջ, դրա համար հարցնում եմ հորից՝ քեզնից

    Սամ is typing
    Սամ is typing
    Սամ is typing


    ivy
    Սա՞մ, դեռ գրո՞ւմ ես։

    Sambitbaba
    Եթե հարցին նայենք իմ այսօրվա նորատեսական աշխարհընկալումից, համոզմունքներից, ուրեմն հոր մոտ այդ բնազդը կա, բայց անգիտակցական տարածքում, որովհետև մենք բոլորս էլ մեր նախկին կյանքերում եղել ենք թե հայրեր ու թե մայրեր: Բայց գիտակցական տարած, ինձ թվում է, այդ բնազդը դուրս չի գալիս: Եթևի թե դա հնարավոր կլիներ մի դեպքում միայն, երբ կոնկրետ հայր/մարդը զբաղվում է ներդիտարկմամբ (մեդիտացիա): Նման տարածքում դա հնարավոր է: Իսկ սովորական կյանքում, հայր պետք է սովորել լինել:

    Sambitbaba
    Դու քո հարցերին շատ թեթևսոլիկ ես վերաբերվում: Կարծում ես, էդքան հե՞շտ է դրանց պատասխանել...

    ivy

    Իսկ ինչ նկատի ունես՝ քո այսօրվա նորատեսական աշխարհընկալում ասելով։

    Sambitbaba
    Դե, քանի որ "Նյու Էյջ" հասկացողությունը մարդիկ հիմնականում կոտոշների վրա են ընկալում, որոշել եմ նոր բառ հորինել...

    ivy
    Ինչո՞ւ են կոտոշների վրա ընկալում, ավելի շուտ՝ ինչո՞ւ ես էդպես կարծում։

    Sambitbaba
    Արդեն մոտ քսան տարվա փորձ ունեմ...

    ivy
    Ինչպե՞ս սկսվեց նյուէյջական աշխարհընկալումը։

    Sambitbaba
    Հետո, նորատեսություն բաևը քեզ դուր չեկա՞վ...

    ivy
    Ինչը՞։

    Sambitbaba
    Բաևը... բառը...

    ivy
    Հաաա․․․ դուր եկավ

    Sambitbaba
    Ինձ էլ է դուր գալիս: Կարծում եմ, առաջ չի եղել... Մանավանդ, որ լրիվ համապատասխանում է հարցին մոտեցմանը: Որովհետև "Նյու էյջը" ոչ թե նոր փիլիսոփայություն է կամ Բյուրի պնդած նոր հավատ կամ կրոն, այլ այդ ամենին՝ նոր մոտեցում ընդամենը, նոր հայացք:

    ivy
    Ես կարդացել եմ քո Նոր դար, նոր էջ, նոր կյանք, «Նյու էյջ» աշխատանքը, էլ էդպիսի գործեր չունե՞ս։

    Sambitbaba
    Էն էլ ոնց ես կարդացել... մինչև օրս երբեմն կարդում եմ վերլուծություններդ...

    ivy
    Էլ էդպիսի գործեր չե՞ս գրում, հիմա միայն թարգմանո՞ւմ ես։

    Sambitbaba
    Եթե մոդեռ լինեի, կվերափոխեի այդ անունը "Նախաբան Մատեան Երանության" անվան, ինչ էլ այն իրականում կա: Եվ որպես նախաբան այն ավարտված է արդեն: Բայց եթե մտադրվեի հրատարակել այն որպես գիրք, Շաստայի պատմությունն էլ երևի հենց այդպես էլ թողնեի...
    Ճիշտն ասած, հեչ ժամանակ չի մնում: Հետո, ներքին ինչ-որ համոզմունք ունեմ, որ թարգմանություններն ավելի կարևոր են, քան իմ գրելը... Բայց շատ մեծ ցանկություն ունեմ իմ "Դևական" պատմվածքը վեպ սարքել: Ահագին ասելու բան կա այդ թեմայի մեջ...

    ivy
    Ափսոս, որ ստեղծագործականը տուժում է թարգմանությունների հաշվին, հուսով եմ ժամանակ կգտնես՝ Դևականով զբաղվելու համար։

    Sambitbaba
    Ես էլ...

    ivy
    Իսկ ինչո՞ւ ես թարգմանելը կարևորում և ո՞ւմ համար ես թարգմանում։

    Sambitbaba
    Հատուկ անուննե՞ր ես ուզում... Հա, եղել է, որ կոնկրետ մարդու համար գիրք եմ թարգմանել, բայց հիմնականում... Ինձ թվում է, ամեն գիրք անպայման գտնում է իր ընթերցողին: Հա, Ակումբը շատ եմ սիրում որպես ընտանիք, բայց այն նաև շատ մեծ հարթակ է, չէ՞: Եվ եթե ամեն օրվա մի նոր թարգմանած պատառիկ մի երկու տասնյակ մարդ (միջինը) գոնե դիտում է (մի ընկեր ունեմ, հենց մի գիրք տեսավ ձեռքիս, ասում է. հետո էդ գիրքը կտա՞ս, մի հատ նայեմ...) (դու գիտե՞ս, թե ոնց են գիրք նայում...), ուրեմն նրանց մեջ հաստատ կան նրանք, ում համար թարգմանում եմ...
    Իսկ կարևորում եմ, երևի, որ ինձ համարում եմ պրոֆեսիոնալ դիլետանտ...

    ivy
    Իսկ ի՞նչ ես թարգմանում, նյու էյջ ու էզոթերիկ գրականությո՞ւն, և ո՞նց ես ընտրում, թե ինչ թարգմանես։

    Sambitbaba
    Դե, դու կարդացել ես արդեն, որ ամեն ինչ սկսվեց Ուոլշի "Զրույց Աստծո հետ" գրքից, ինչը դարձավ իմ "Մատեան Երանությանը"... Բայց հետո, երբ խորացա նորատեսության մեջ, տեսա, որ հենց ամենասկզբից էլ այդ ամենը կա, ուղղակի մենք այդ մասին կամ չգիտեինք, կամ էլ գիտակցության այլ մակարդակի վրա ենք նայել դրան: Իսկ այսօր, ինչպես գիտես, ձեր սերունդն ինջ համար ոչ թե միայն նոր սերունդ է, այև նոր մարդկություն բառի բուն իմաստով, և մեր ու ձեր հիմնական տարբերությունն էլ հենց դրանում է՝ գիտակցության տարբեր մակարդակները: Ես շատ եմ ուզում, որ ձեր սերունդը ծանոթանա նաև ամենասկզբներին, քանի որ համոզված եմ, որ այդ գիտելիքները կկարողանա օգտագործել ըստ արժանվույն...
    Գիտակցության ավելի բարձր մակարդակի վրա...

    ivy
    Իսկ ես կուզեի, որ մեր սերունդը ավելի շատ զրույցներ ունենար քո ու քո սերնդակիցների հետ

    Sambitbaba
    Թող ունենա... ես շատ ուրախ կլինեի...

    շարունակելի

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (01.09.2018), Gayl (31.08.2018), Jarre (31.08.2018), Աթեիստ (31.08.2018), Գաղթական (01.09.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •