User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Հարցազրույց կամ պարզապես զրույց Sambitbaba-ի հետ

  1. #1
    ..
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,891
    Mentioned
    39 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարցազրույց կամ պարզապես զրույց Sambitbaba-ի հետ

    ivy
    Սա՞մ։

    Sambitbaba
    Ռիպ ջան, ողջույն։

    ivy
    Բարի լույս

    Sambitbaba
    Բարի երեկո՞...

    ivy
    Չէ, դեռ ցերեկվա մեջ եմ։

    Sambitbaba
    Հա դե, դրա համար էլ սկզբում կասկածում էի, թե ոնց քեզ ողջունեմ...

    ivy
    Ո՞նց ես։

    Sambitbaba
    Լավ, Ռիպ ջան, ինչն էլ քեզ եմ ցանկանում։

    ivy
    Պատրա՞ստ ես

    Sambitbaba
    Իհարկե։

    ivy
    Պիտի քեզ հարցախեղդ անեմ։

    Sambitbaba
    Հըմմմ... փորձիր...

    ivy
    Առաջին անգա՞մ ես հարցազրույց տալիս Ակումբի համար։

    Sambitbaba
    Բայց առաջին անգամը չէ, որ ցանկացել եմ... Դե, որոշեցինք ազնիվ լինել: Չէ՞...

    ivy
    Ես քո մասին ահագին բան իմացա մեր ճամփորդության ընթացքում, ուզում եմ Ակումբն էլ քեզ ճանաչի։
    Երևի մի հարցազրույցով չստացվի, բայց փորձենք։
    Դե՞մ չես, եթե հետ գնանք մի քանի տասնամյակ

    Sambitbaba
    Ուրախ եմ դրա համար: Որովհետև շատ-շատ կուզենայի մեր ճամփորդության պես ճամփորդություններ ունենալ բոլոր ակումբցիների հետ էլ: Քեզ հետ՝ մի հատ էլ...
    Եթե hնարավորություն լինի, կարող ենք հազարամյակներ էլ հետ գնալ։

    ivy
    Էդքան հետ պետք չի դեռ Սկսենք 7-ամյա Սամից․ ո՞վ է, որտե՞ղ է, ի՞նչ կա շուրջը, ինչի՞ մասին է երազում։

    Sambitbaba
    Որտեղ է՝ չգիտի, բայց շատ է ուզում իմանալ: Եվ այդ պատճառով շատ է սիրում լսել ու... կարդալ...
    Երազում է, դե պարզ է, իմանալ։
    Շուրջն էլ իրականում դռները բաց աշխարհն է, բայց նա այդ մասին դեռ չգիտի։

    ivy
    Մի քիչ առարկայացնեմ հարցս․ ո՞ր թվականներին է անցել մանկությունդ, Հայաստանո՞ւմ ես մեծացել։

    Sambitbaba
    Երևանում, Կոնդում: Ասածդ յոթ տարեկանում մեր հին տունը քանդել էին, և հենց նրա տեղում նոր բնակարան ստացանք. Սարյան 24: 1961/62 թթ...

    ivy
    Մի երևանյան, վառ մնացած հուշ կպատմե՞ս մանկությունից։

    Sambitbaba
    Մեկ ու կես տարեկան: Ձմեռ: Հայրս ինձ հետ գնացել է ընկերոջ տուն, ես՝ սահնակին: Հետ է վերադառնում քիչ քեֆը լավ, դե, մի երկու թաս խմել են... Հին բակի դարպասի մոտ հարևանի հետ բարևվում են, սա հարցնում է. Գևորգ ջան, էր գիշերվա կեսին սահնակ որտեղի՞ց ես առել: Հայրս շուռ է գալիս, տեսնում է ես չկամ... Վազելով ահագին ճամփա հետ: Ամբողջ հարցն այն էր, որ ես սպիտոկ մուշտակով էի... ձյան վրա... Ու ինձ գտնում է բեռնատար մեքենայի ֆոնի վրա, որը եկել ու կանգնել էր հետևումս, մի քանի սանտիմետր ընդամենը ինձ չհասած... Իսկ ես հիշում եմ, որ հանգիստ նստած ստպասում էի, համոզված, որ հայրս այդպիսի խաղ է անում ինձ հետ...

    ivy
    Էդքան վաղ տարիքի հիշողություններ ունես, ինչ հետաքրքիր է։

    Sambitbaba
    Հա, մի երկուսը կան...

    ivy
    Սիրո՞ւմ էիր ձեր տունը, քաղաքը։

    Sambitbaba
    Այո, իհարկե: Բայց այդ Սերը տան հանդեպ ինձ ուղեկցում է իմ ամբողջ կյանքում: Ուր էլ գնամ, առաջին հերթին իմ տունը, իմ քաղաքն եմ սիրում: Որովհետև տունը՝ մարդու թիկունքն է: Ամողջ օրը պետք է անհամբեր սպասես, թե երբ ես տուն գնալու... Պար՞զ ասացի, չգիտեմ...
    Հետո էլ, այդպես ստացվում է, որ բոլոր քաղաքներն էլ իմն են... Էնպես որ, եթե մի օր հանկարծ գամ ու Մյունխենդ գրավեմ՝ չզարմանաս։

    ivy
    Lավ, արդեն ինձ հոգեպես պատրաստեմ դրան:

    Sambitbaba
    Ճարդ ինչ...

    ivy
    Բայց երջանիկ մարդ ես, որ ամեն քաղաք էլ քոնն է դառնում։
    Էդ ո՞նց ես հաջողացնում։

    Sambitbaba
    Իմ երջանկությունն էլ է իմ հետ։

    ivy


    Sambitbaba
    Քանի որ ամեն ապագա տեղ իմ գալիք տունն է, ինչ ունեմ-չունեմ, հետս ման եմ տալիս: Ու պատկերացրու, հեչ էլ ծանր չէ...

    ivy
    Ինչ ունես-չունես հետդ ման ես տալիս, նույնիսկ երջանկությունդ
    Լավ, մի քանի տարի առաջ գնանք, ինչպիսի՞ն է 20-ամյա Սամը, ինչո՞վ է զբաղված, ինչի՞ է ձգտում։

    Sambitbaba
    Սովորում է մանկավարժական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում: Առավոտից երեկո ինստիտուտում է. առավոտից դասեր, դասերից հետո՝ փորձեր, իսկ զբաղված է համարյա բոլոր համակուրսեցիների բեմադրություններում... Քանի որ ուտելու ժամանակ էլ փաստորեն չէր մնում, այդտեղից երևի մնաց օրը մեկ անգամ ուտելը...
    Հա, շատ էի նախանձում ինձանից շատ կարդացած իմ համակուրսեցիներին. մի երկուսը կային, ինձանից տարիքով մի քանի տարի մեծ... Երազանքս, ինչ խոսք, կինոն էր: Բայց դա կարճ տևեց:

    ivy
    Ինչո՞ւ կարճ տևեց։

    Sambitbaba
    Համ էլ Սոնյային մի հատ պաչիկ...

    ivy


    Sambitbaba
    Դե, երբ տեղափոխվեցի Լենինգրադ, մտքիս կար մի կերպ հաջողացնել Մոսկվա գնալ ու ВГИК ընդունվել, կինեմատոգրաֆիայի բարձրագույնը: Քանի ուղիներ էի փնտրում, ընդունվեցի աշխատելու Մեծ Դրամատիկական թատրոնում, այն ժամանակ սովետի լավագույններից էր: Ու երբ ծանոթացա ու ապրեցի թատրոնի ներքին կյանքով, կինոյի մասին ուղղակի մոռացա...

    ivy
    Իսկ թատրոնի հանդեպ ձգողությունը դեռ կա՞։

    Sambitbaba
    Գիտե՞ս թե ինչու է այդ ձգողությունը հավերժ... Գոնե ռեժիսորի համա՞ր... Նույնիսկ չկայացած, ինչպես ես: Որովետև ռեժիսոր ասածն էլ, այն ասածս երջանկության պես մի բան է, այն միշտ քեզ հետ է... Վերջապես ի՞նչ է ռեժիսուրան... Մեկը որոշել է արարիչ դառնալ: Ու ավելի համարձակ է նա ուրիշներից, որովհետև իր գործը շատ է նման արարմանը, ամեն նոր ստեղծագործություն՝ արարում է: Նույնիսկ պիեսներում կարելի է կարդալ. արարում/արարված առաջին, երկրորդ, երրորդ... Բայց յուրաքանչյուր մարդ էլ՝ արարիչ է, չէ՞ որ ով է քո յուրաքանչյուր օրն արարում, եթե ոչ դու... Դրանով է, որ ձգողությունը միշտ կա: Կարելի է քո յուրաքանչյուր օրն էլ պատկերացնել որպես բեմահարթակ ու լինել քո նոր օրվա ներկայացման ռեժիսորը: Ճիշտն ասած, հենց այդպես էլ կա, ուղղակի քչերն են մտածում, որ հենց այդպես է, որ կա...

    ivy
    Թատրոնի, ռեժիսուրիայի, արարչագործության և ընդհանրապես կյանքի հարցում ովքե՞ր են եղել քեզ վրա ամենաշատ ազդեցություն թողած ուսուցիչները։

    Sambitbaba
    Իստիտուտի ղեկավարիս շատ էի սիրում, Յուրի Երզնկյանին: Հետո թատրոնում՝ Գեորգի Տովստոնոգով: Հետո արարչագործության հարցում՝ կինս, - թե ինչպես աղջկաս արարեց... Հետո աղջիկս, որ հենց ծննդյան օրից սկսեց արարել իր հորը... Թե չէ ես... 23 տարեկան... հա՞յր...

    ivy
    Եվ ինչպիսի՞ն ստացվեց աղջկադ ստեղծած հայրը։

    Sambitbaba
    Դա արդեն իրենից է պետք ինտերվյու վերցնել...

    ivy
    Իսկ ես այնուամենայնիվ քեզ եմ հարցնում
    Ի՞նչ սովորեցրեց քեզ հայր լինելը։

    Sambitbaba
    Հիմա մենք շատ մտերիմ ընկերներ ենք:
    Որ ահա թե ինչ է սերը՝ իր ևս մեկ դրսևորմամբ: Այդ ժամանակ սկսեցի կասկածել, որ սերը շատ ավելի մեծ բան է, քան մենք պատկերացնում ենք: Որովհետև, քանի սիրում ես միայն ծնողներիդ, առավել ևս երբ սկսում ես սերեր խաղալ հակառակ սեռի հետ, այն հիմնականում տեսնում ես որպես առևտուր. դու ինձ՝ ես քեզ: Իսկ երեխայի հանդեպ սերը առաջինն է, որ սկսում է մտածելակերպդ ճիշտ ուղու վրա դնել, քանի որ ի՞նչ սիրո պատասխան պետք է ուզես սեփական զավակիցդ...

    ivy
    Հայրությունը ինչ-որ կերպով տարբերվո՞ւմ է մայրությունից, ի՞նչ ես կարծում։

    Sambitbaba
    Ու դա հարցնում է մա՞յրը... Ոնց որ հարցնես, մարդ լինելը տարբերվու՞մ է աստված լինելուց... Իմ առաջին աստվածը իմ աղջկա մայրն է եղել... Ինձ թվում է, լավ հայրը նա է, ով ձգտում է մոր պես սիրել իր զավակին:

    ivy
    Ինձ էս հարցն իսկապես հետաքրքիր է, ու խոսքը սիրո չափերի մասին չէր։
    Մայրության մեջ ինչ-որ խորը բնազդային բան կա, որը չգիտեմ՝ կա արդյոք հայրության մեջ, դրա համար հարցնում եմ հորից՝ քեզնից

    Սամ is typing
    Սամ is typing
    Սամ is typing


    ivy
    Սա՞մ, դեռ գրո՞ւմ ես։

    Sambitbaba
    Եթե հարցին նայենք իմ այսօրվա նորատեսական աշխարհընկալումից, համոզմունքներից, ուրեմն հոր մոտ այդ բնազդը կա, բայց անգիտակցական տարածքում, որովհետև մենք բոլորս էլ մեր նախկին կյանքերում եղել ենք թե հայրեր ու թե մայրեր: Բայց գիտակցական տարած, ինձ թվում է, այդ բնազդը դուրս չի գալիս: Եթևի թե դա հնարավոր կլիներ մի դեպքում միայն, երբ կոնկրետ հայր/մարդը զբաղվում է ներդիտարկմամբ (մեդիտացիա): Նման տարածքում դա հնարավոր է: Իսկ սովորական կյանքում, հայր պետք է սովորել լինել:

    Sambitbaba
    Դու քո հարցերին շատ թեթևսոլիկ ես վերաբերվում: Կարծում ես, էդքան հե՞շտ է դրանց պատասխանել...

    ivy

    Իսկ ինչ նկատի ունես՝ քո այսօրվա նորատեսական աշխարհընկալում ասելով։

    Sambitbaba
    Դե, քանի որ "Նյու Էյջ" հասկացողությունը մարդիկ հիմնականում կոտոշների վրա են ընկալում, որոշել եմ նոր բառ հորինել...

    ivy
    Ինչո՞ւ են կոտոշների վրա ընկալում, ավելի շուտ՝ ինչո՞ւ ես էդպես կարծում։

    Sambitbaba
    Արդեն մոտ քսան տարվա փորձ ունեմ...

    ivy
    Ինչպե՞ս սկսվեց նյուէյջական աշխարհընկալումը։

    Sambitbaba
    Հետո, նորատեսություն բաևը քեզ դուր չեկա՞վ...

    ivy
    Ինչը՞։

    Sambitbaba
    Բաևը... բառը...

    ivy
    Հաաա․․․ դուր եկավ

    Sambitbaba
    Ինձ էլ է դուր գալիս: Կարծում եմ, առաջ չի եղել... Մանավանդ, որ լրիվ համապատասխանում է հարցին մոտեցմանը: Որովհետև "Նյու էյջը" ոչ թե նոր փիլիսոփայություն է կամ Բյուրի պնդած նոր հավատ կամ կրոն, այլ այդ ամենին՝ նոր մոտեցում ընդամենը, նոր հայացք:

    ivy
    Ես կարդացել եմ քո Նոր դար, նոր էջ, նոր կյանք, «Նյու էյջ» աշխատանքը, էլ էդպիսի գործեր չունե՞ս։

    Sambitbaba
    Էն էլ ոնց ես կարդացել... մինչև օրս երբեմն կարդում եմ վերլուծություններդ...

    ivy
    Էլ էդպիսի գործեր չե՞ս գրում, հիմա միայն թարգմանո՞ւմ ես։

    Sambitbaba
    Եթե մոդեռ լինեի, կվերափոխեի այդ անունը "Նախաբան Մատեան Երանության" անվան, ինչ էլ այն իրականում կա: Եվ որպես նախաբան այն ավարտված է արդեն: Բայց եթե մտադրվեի հրատարակել այն որպես գիրք, Շաստայի պատմությունն էլ երևի հենց այդպես էլ թողնեի...
    Ճիշտն ասած, հեչ ժամանակ չի մնում: Հետո, ներքին ինչ-որ համոզմունք ունեմ, որ թարգմանություններն ավելի կարևոր են, քան իմ գրելը... Բայց շատ մեծ ցանկություն ունեմ իմ "Դևական" պատմվածքը վեպ սարքել: Ահագին ասելու բան կա այդ թեմայի մեջ...

    ivy
    Ափսոս, որ ստեղծագործականը տուժում է թարգմանությունների հաշվին, հուսով եմ ժամանակ կգտնես՝ Դևականով զբաղվելու համար։

    Sambitbaba
    Ես էլ...

    ivy
    Իսկ ինչո՞ւ ես թարգմանելը կարևորում և ո՞ւմ համար ես թարգմանում։

    Sambitbaba
    Հատուկ անուննե՞ր ես ուզում... Հա, եղել է, որ կոնկրետ մարդու համար գիրք եմ թարգմանել, բայց հիմնականում... Ինձ թվում է, ամեն գիրք անպայման գտնում է իր ընթերցողին: Հա, Ակումբը շատ եմ սիրում որպես ընտանիք, բայց այն նաև շատ մեծ հարթակ է, չէ՞: Եվ եթե ամեն օրվա մի նոր թարգմանած պատառիկ մի երկու տասնյակ մարդ (միջինը) գոնե դիտում է (մի ընկեր ունեմ, հենց մի գիրք տեսավ ձեռքիս, ասում է. հետո էդ գիրքը կտա՞ս, մի հատ նայեմ...) (դու գիտե՞ս, թե ոնց են գիրք նայում...), ուրեմն նրանց մեջ հաստատ կան նրանք, ում համար թարգմանում եմ...
    Իսկ կարևորում եմ, երևի, որ ինձ համարում եմ պրոֆեսիոնալ դիլետանտ...

    ivy
    Իսկ ի՞նչ ես թարգմանում, նյու էյջ ու էզոթերիկ գրականությո՞ւն, և ո՞նց ես ընտրում, թե ինչ թարգմանես։

    Sambitbaba
    Դե, դու կարդացել ես արդեն, որ ամեն ինչ սկսվեց Ուոլշի "Զրույց Աստծո հետ" գրքից, ինչը դարձավ իմ "Մատեան Երանությանը"... Բայց հետո, երբ խորացա նորատեսության մեջ, տեսա, որ հենց ամենասկզբից էլ այդ ամենը կա, ուղղակի մենք այդ մասին կամ չգիտեինք, կամ էլ գիտակցության այլ մակարդակի վրա ենք նայել դրան: Իսկ այսօր, ինչպես գիտես, ձեր սերունդն ինջ համար ոչ թե միայն նոր սերունդ է, այև նոր մարդկություն բառի բուն իմաստով, և մեր ու ձեր հիմնական տարբերությունն էլ հենց դրանում է՝ գիտակցության տարբեր մակարդակները: Ես շատ եմ ուզում, որ ձեր սերունդը ծանոթանա նաև ամենասկզբներին, քանի որ համոզված եմ, որ այդ գիտելիքները կկարողանա օգտագործել ըստ արժանվույն...
    Գիտակցության ավելի բարձր մակարդակի վրա...

    ivy
    Իսկ ես կուզեի, որ մեր սերունդը ավելի շատ զրույցներ ունենար քո ու քո սերնդակիցների հետ

    Sambitbaba
    Թող ունենա... ես շատ ուրախ կլինեի...

    շարունակելի

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (01.09.2018), Gayl (31.08.2018), Jarre (31.08.2018), Աթեիստ (31.08.2018), Գաղթական (01.09.2018)

  3. #2
    ..
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,891
    Mentioned
    39 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ivy
    Ակումբում կարծես լրիվ դադարել ես քննարկումներին մասնակցելը, ափսոս, գոնե էդպես կարող էինք «զրույցներ» ունենալ։

    Sambitbaba
    Իսկ դու նկատե՞լ ես, թե ինչի մասին են քննարկումները...

    ivy
    Ինչի՞ մասին են։

    Sambitbaba
    Ոչնչի:
    Ես դրա ժամանակը չունեմ:

    ivy
    Իսկ դու սկսիր քննարկումներ ոչնչից այն կողմ։

    Sambitbaba
    Վերջին փորձս էր Աղոթք կամ Ներդիտարկում թեման "Կրոն" բաժնում...
    Համ էլ ես կուզենայի, որ փորձենք խոսել այդ "ոչնչի" մասին, թե չէ ժողովուրդը կնեղանա...

    ivy
    Էս նեղանալ բառը ինչքան ենք վերջերս գործածում

    Sambitbaba
    Համ գործածում, համ էլ կիրառում իր բուն նշանակությամբ: Եվ նեղնում ենք ումի՞ց, - նրանցից, ում իրականում շատ սիրում ենք... Ակումբ ընտանիքը նկատի ունեմ:

    ivy
    Ակումբն իսկապես ընտանի՞ք ես համարում։

    Sambitbaba
    Ուրիշ էլ ու՞ր եմ ամեն օր...

    ivy

    Դեռ ժամանակ ունե՞ս ինձ համար, թե հոգնեցիր կամ գործերով պիտի գնաս։

    Sambitbaba
    Մոտ մի ժամ դեռ կարող ենք... հետո գործի պետք է գնամ...
    Իսկ քեզանից հոգնել անհնար է ուղղակի։

    ivy
    Հլը ուրիշներից հարցրու
    Լավ, մի ժամն էլ օգտագործենք մի քիչ պանդխտային թեմաներով, եթե դեմ չես։

    Sambitbaba
    Էդ ի՞նչ է...

    ivy
    Պանդուխտ չգիտե՞ս ինչ է

    Sambitbaba
    Արդեն հասկացա...

    ivy
    Ո՞նց ընկար Նահանգներ։

    Sambitbaba
    Գրին քարտ շահեցի...

    ivy
    Դժվա՞ր էր էնտեղի կյանքին հարմարվելը։
    Նոր կյանքին։

    Sambitbaba
    Նոր երկիր, նոր աշխարհ, նոր մարդիկ, նոր դար, նոր էջ, նոր կյանք, նյու էյջ... Նոր կյանքը լինում է մահից հետո, իսկ քանի դեռ չես մահացել, ուրեմն ինչ էլ կատարվի, դա նույն քո կյանքն է, հինը: Իսկ եթե ազնվորեն, քո հարցը գիտե՞ս ինչ տպավորություն գործեց ինձ վրա... Պերեստրոյկայի միջով անցածին, ավերակների միջից դուրս պրծածին, ամեն անառակություններ ու ավազակություններ իր կաշվի վրա տարածին նման բան հարցնելը նույնն է, ինչ բադրջանի խավիար ուտողին հարցնես. դժվա՞ր էր սև խավիար ուտելը...
    Համ էլ, եթե համարենք, որ դա իմ երկրորդ արտագաղթումն էր, ուրեմն որոշակի փորձ ես արդեն ունեի...

    ivy

    Իսկ ուրիշ մասնագիտություն/աշխատանք ընտրելը ո՞նց ստացվեց։

    Sambitbaba
    Լեզվի պակասից: Առանց լեզվի հնարավո՞ր է ռեժիսուրայով զբաղվել... եթե միայն խուլ ու համրերի թատրոնում...

    ivy
    Բայց էս գործն էլ ես, չէ՞, սիրում կամ հասցրել ես սիրել, հիշում եմ՝ պատմում էիր մարդկանց հետ շփման փորձիցդ, ահագին էմոցիաներ կային խոսքերիդ մեջ։
    Թե ինչի էդ պատմությունները գրի չես առնում․․․
    Քո ու ուղևորներիդ մասին։

    Sambitbaba
    Նախ, երբեք չեմ սիրել: Ուղղակի կյանքիս մի ժամանակահատվածում սովորեցի հարգել այն՝ վերջիվերջի նա էր իմ ընտանիքը պահում... Իսկ մարդկանց հետ շփվելու համար շատ ավելի հարմար տարբերակներ կան, օրինակ, գնալ հրապարակում զբոսնելու, - մարդիկ ամեն տեղ էլ հետաքրքիր են... Սա ասում եմ, որ մեր այս զրույցն ընթերցողները նախանձից դրդված թողնեն իրենց գործերն ու գնան տաքսու վարորդ դառնալու... Իսկ հիմա, քանի որ այս "Ուբեր" կոչեցյալը մտավ աշխարհ ու ինձ նման շատերին խաբեց-տարավ տաքսուց, այլևս ուղղակի ատում եմ այդ գործը, որովհետև, քանի որ եկամուտ էլ չի բերում, դարձել է ուղղակի ժամանակի վատնում...

    ivy
    Իսկ կարո՞ղ է վերջին քաղաքական իրադարձություններից ոգեշնչված, թողնես ուբերն էլ, ամեն ինչն էլ ու հետ դառնաս հայրենիք

    Sambitbaba
    Ռիպ ջան, չէ՞ որ ես Հայաստանից գնացի ոչ թե քաղաքական պատճառներով: Կյանքս այդպես դասավորվեց ուղղակի. բարձրագույն կրթության մասին մտքերս, ռուս կին և այլն... Իսկ այսօր ես արդեն սովորել եմ անբողջ մոլորակին նայել որպես հայրենիք, հասկանում ես, - ինչ-որ մեկը դե՞մ է, որ ես ծնվել եմ այս մոլորակի վրա... Հայաստանին ոչ ֆինանսապես կարող եմ օգնել, ոչ էլ բանակիս տարիքն է, որ գնամ հայրենիք պաշտպանեմ... Հա, շատ եմ կարոտել, շատ վաղուց չեմ եղել ու առաջին իսկ հնարավորության դեպքում անպայման գնալու եմ ու ոչ կարճ ժամանակով: Բայց ուղղակի անիմաստ եմ համարում արդեն բեռով-բարձով հավաքվել-գնալը

    ivy
    Սամ, էսքան քեզ հարցեր տվեցի, կա՞ր մի բան, ինչի մասին կուզեիր խոսել, բայց չհասանք դրան։

    Sambitbaba
    Էն ասածս "ոչնչի" մասին կուզեի ասել։
    Համ էլ այսօր ավարտու՞մ ենք, թե էլի ենք զրուցելու...

    ivy
    Եթե ուզում ես, կարող ենք շարունակել։
    Ի՞նչ կուզեիր ասել «ոչնչի» մասին։

    Sambitbaba
    Ասացի, որ քննարկումներն Ակումբում այսօր միայն ոչնչի մասին են: Պարզեմ: Քաղաքականությունից բացի այսօր այլ ոչինչ չի քննարկվում: Նույնիսկ վերջին թեման՝ կարծեմ Ժառն էր բացել, - հետաքրքրեց անունով, մտա, կարդացի մի քանի էջ գրառում... Կարո՞ղ ես ասել, թե ինչո՞վ են տարբերվում կոնկրետ այդ թեմայի գրառումները որևէ այլ քաղաքական թեմայի գրառումներից... Մոռացա ասել, որ եթե քաղաքականությունն ինձ չի հետաքրքրում, դա բոլորովին էլ չի նշանակում, որ ես իրավասու եմ ասելու, որ այն "ոչինչ" է, - ես բոլորովին էլ դա նկատի չունեմ: Բայց ես շատ կուզենայի, որ այդ հարցը շոշափողները հանգիստ թողնեին Նիկոլին... Ինչու՞: Երբ այդ մարդը հեղափոխություն էր անում, համոզված եմ, որ նույնիսկ այդ հեղափոխության մասնակիցներից շատերը սկզբնական փուլում առանձնապես չէին էլ հավատում, որ դա հնարավոր բան է: Իսկ այսօր շատերն արդեն լեզվի փաթաթան են դարձրել, որ այն, ինչ նա արեց, բոլորովին էլ հեղափոխություն չէ, քանզի չի համապատասխանում հեղափոխություն հասկացության դասական նշանակության շատ պարամետրերի: Ռիպ ջան, who cares, թե ինչի չի համապատասխանում: Մի՞թե այդ "համապատասխանեցնողներից" որևէ մեկը կարողացավ վռնդել ավզակների ոհմակին ու վերջ տալ ազգի երեսունամյա դեգրադացիային... Հիմա ինչու՞ ենք նստել ու անուն դնում նրա ամեն քայլին. ես այսպես կանեի, ես այնպես կանեի... Եթե կանեիր, գնայիր (կամ գնա) ու հեղափոխություն անեիր... Հիմա այս մարդն արել է առանց պարամետրերի, չէ՞: Ուրեմն ինչու՞ եք համարում, որ սակայն նրա հետագա քայլերը պետք է պարամետրերի մեջ լինեն... Հիշեք, որ նա հաղթեց միայն այն ժամանակ, երբ հենց դուք ինքներդ սկսեցիք հավատալ նրան: Ուրեմն հիմա էլ շարունակեք հավատալ ու մի քիչ համբերեք-տեսեք, թե էդ մարդը ձեզ ուր է տանում... Մեկ է ավելի վատ տեղում, ուր դուք արդեն կայիք, դուք այլևս անկարող եք լինել...
    Սրա համար եմ ասում, որ այդ քննարկումները ոչնչի մասին են...
    Իսկ փոխարենն ավելի լավ չէ՞ր լինի արդյոք, որ մեզանից ամեն մեկը մտածեր, որ հիմա ավելի լավ է փորձել հեղափոխվել սեփական անձի ներսում ու փորձել միացնել մի նոր գիտակցություն, որ կօգներ գտնել, թե կոնկրետ ամեն մեկը մեզանից ի՞նչ կարող է անել, ի՞նչ կարող է տալ այդ հեղափոխված արդեն հայրենիքին, այլ ոչ թե սպասել, թե ինչ է տալու Նիկոլը կամ ուրիշները բայց ոչ ես...

    ivy
    Հասկանում եմ ինչ ես ասում, Սամ, բայց արդյոք պետք էր սպասել «հարցազրույցին» սա գրելու համար․ ամբողջ ակումբը բաց է, գրի, մասնակցիր քննարկումներին, սա էլ իմ ցանկությունը կլիներ։

    Sambitbaba
    Դրան մարդ ինքը պետք է գա, Ռիպ ջան, դրան շատ հեշտ է գալ, հասկանում ես...

    ivy
    Շնորհակալ եմ մտքերդ հետս ու Ակումբի հետ կիսելու համար, գոնե էս ձևով։

    Sambitbaba
    Գրածդ "շնորհակալ եմ" բառը կարդացի "շարունակալ եմ", ու թվաց թե սխալվել ես ուղղակի... Բայց դա էլ մի նոր մտքի բերեց... տխուր մտքի... Ինչքա՞ն ժամանակ ենք շարունակելու ասել Հայաստան և Ղարաբաղ կամ Արցախ... Ինչքա՞ն ժամանակ ենք ճոռամ-ճոռոմ խոսելու հայրենիքը պաշտպանելու մասին, իսկ գլխում առանձին ունենալ Հայաստանն ու Արցախը: Ինչքա՞ն ժամանակ ծնողները պետք է համարեն, որ իրենց զավակները արյուն են թափում ուրիշ երկրում... որ թող ղարաբաղցիներն իրենց ղարաբաղը գնան... Քանի դեռ մարդկանց գլխում Արցախը նույն Հայաստանը չէ, ինչի՞ մասին կարելի է խոսել...
    Եվ մի՞թե դժվար է այդ գիտակցությունը փոխելը... այս մասին էր խոսքս...

    ivy
    Իսկ որևէ ուրախ մտքի բերե՞ց էս ամբողջ զրույցը։

    Sambitbaba
    Ի՞նչ նկատի ունես: Եթե ուրիշ բանից չխոսենք, քեզ հետ ժամանակ անց կացնելն արդեն իսկ ուրախություն է։

    շարունակելի
    Վերջին խմբագրող՝ ivy: 31.08.2018, 01:42:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (01.09.2018), Jarre (31.08.2018), Աթեիստ (31.08.2018)

  5. #3
    ..
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,891
    Mentioned
    39 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ivy
    Կարող ենք խոսել, ինչից ուզում ես
    Սամ, հենց սկզբից էլ կարող էինք խոսել քո ընտրած թեմաներով։
    Բայց դու կարծես ընտրած թեմա չունեիր։
    Հիմա բայց թվում է, թե լիքը ասելու բան ունես։

    Sambitbaba
    Որովհետև այն, ինչ ասում եմ, իմ հասկանալով, քաղաքականության հետ կապ չունի: Ասածս ամեն մարդու անձնական ներդրումի մասին է իր հարենիքին, ազգին, ընտանիքին... Ժառի բացած թեման նման խնդիրների մասին խոսելու հույս տվեց... ցավոք, միայն հույս:
    Իսկ ինչ կոնկրետ ինձ է վերաբերվում, ես էլ իմ ծրագրերն ունեմ: Եթե ուրիշներին ասում եմ, մտածեք, թե կոնկրետ ինչ կարող եք տալ, դա նշանակում է, որ ես ինքս առաջիննեմ այդ մասին մտածում... Եթե ցանկություն ունես, Ռիպ ջան, իմ ծրագրերի մասին կարող ենք խոսել, բայց արդեն հետո, լա՞վ, հիմա արդեն պետք է գնամ... Իսկ եթե որոշում ես ավարտել մեր զրույցը, ուրեմն մի խնդրանք ումեմ: Ուզում եմ, որ մեր այս թեման բաց մնա յուրաքանչյուրի համար, ով կուզենա ինչ-որ թեմայով զրուցել ինձ հետ: Ես միշտ ասել եմ, որ հարցազրույցը միայն այդ ձևով եմ պատկերացնում... Եվ անսահման շնորհակալ եմ քեզ, որ ինձ ուշադրության արժանացրեցիր...

    ivy
    Սամ ջան, ծրագրերիդ մասին էլ գրի անպայման, երբ որ ժամանակ գտնես։

    Sambitbaba
    Դե ուրեմն եկ առայժմ չավարտենք: Երեկոյան ես կիմանամ, կարո՞ղ ենք վաղը շարունակել, ու եթե քեզ էլ հարմար լինի... Ի՞նչ կասես...

    ivy
    Կոնկրետ ժամ չեմ կարող ասել վաղվա համար, դու գրի, ես երբ տեսնեմ կարձագանքեմ։

    Sambitbaba
    Եղավ, Չիպ ջան: Պաչիկ ու բարի գիշեր:

    ivy
    Պաչիկ ու բարի աշխատանքային օր, Սամ ջան

    Sambitbaba
    Ինձ կարող ես Դեյլ անվանել...

    ivy


    Sambitbaba
    Չիպ ու Դեյլ, լավ էլ հնչում է...

    ......................................................................................

    Sambitbaba
    Դեյլը լսում է...

    ivy
    Սամ ջան, պլաններիդ մասին կպատմե՞ս, կարծես էստեղ էինք հասել։

    Sambitbaba
    Փորձեմ... Եկավ մի պահ, երբ թարգմանությունների, թե ինչ-որ այլ պատճառներով այլ լեզուների մեջ սկսեցի հայերեն բառեր նկատել: Սկսզբում դա ընդամենը շատ հետաքրքիր ինչ-որ նորություն էր ինձ համար, քանի որ ամբողջ կյանքիս ընթացքում զզվել եմ ամեն ինչը հայերին վերագրելուց... Բայց բայյ այն է, որ երբ ինչ-որ եզրակացության հանգում ես ու դրան հակադրվող այլ տարբերակ չունեց, արդեն ստիպված ես ընդունել այդ փաստը... Իսկ ամեն ինչ շատ ավելի լրջացավ, երբ որոշեցի թարգմանել մարդկությանը հասած ամենահին գրական հուշարձաններից մեկը, շումերական "Էնումա Էլիշը"... Այստեղ արդեն այնպիսի բացահայտումների հանգեցի, որ սեփական մազերս բիզ-բիզ կանգնեցին, - դու ինձ տեսել ես. պատկերացնու՞մ ես ինձ բիզ-բիզ կանգնած մազերով... իսկական դիկոբռազ... Ու դրանից հետո անընդհատ մտքումս էր դրա մասին ինչ-որ կերպ խոսելը... Հետո թավշյա հեղափոխություն և ամբողջ աշարհի աչքերը շուռ եկան դեպի Հայաստան... Ու իմ համոզմունքը դրա հետ մեկտեղ, որ ժամանակն է, որ մեզանից յուրաքանչյուրը որոշի, թե ինչ կարող է անել Նոր Հայաստանի համար... Եվ ստացվեց այնպես, որ որոշեցի, որ ժամանակն է, որ աշխարհն ավելի շատ բան իմանա Հայաստանի ոու հայերի մասին, ու դրան գումարվեց հավանաբար վաղուց արդեն "մոռացության տված" մասնագիտությունս... Ու որոշեցի փորձել ստեղծել յութուբյան մի հաղորդաշար երեք լեզուներով, որտեղ կփորձեմ հնարավորինս ցույց տակ հայերի դերը համաշխարհային մշակույթի մեջ, սկսած ամենա-ամենա ակունքներից...

    ivy
    Արդեն սկսե՞լ ես կոնկրետ քայլեր անել էդ ուղղությամբ, թե՞ դեռ խմորման պրոցեսում է մտահղացումը։

    Sambitbaba
    Առաջին հաղորդման ռուսերեն սցենարը պատրաստ է արդեն: Բայց ասեմ, որ այն, ինչից որոշել էի սկսել, արդեն դարձել է երրորդ կամ չորրորդ հաղորդման թեմա... Որովհետև, Ռիպ ջան, բավական է մտնեմ համացանց ինչ-որ բան պարզելու համար, ու քիթս մի նոր այնքան հետաքրքիր բանի է կպնում, որ այլևս անկարող եմ սկզբից դրա մասին չխոսել... Բայց կարծում եմ, որ սա արդեն հաստատ առաջինն է լինելու: Հաստատ է արդեն հաղորդման անունը՝ "Դիլետանտի հուշումները"... Անունը միտումնավոր է այդպիսին, մասնագետների գրգռելու համար, որովհետև ամբողջ աշխարհի շումերագետները ինչ-որ հիմարությունների հետևից են ընկած, կներես, որ այդպես եմ ասում... Բայց երբ սկսեցի կարդալ համացանցային կայքերն ու նայել յութուբյան վիդեոները, հիմնականում դրանցով հրահրված բարկությունն էր երևի, որ ստիպեց ինձ համարձակվել ասել ինչ-որ բան... Հա, ես դիլետանտ եմ, ու փառք Աստծո, որ դիլետանտ եմ: Համ էլ անքան երկար տարիներ եմ դիլետանտ, որ կարելի է ասել, պրոֆեսիոնալ դիլետանտ եմ Իսկ ինչու եմ ուրա՞խ դրա համար... Որովհետև համարյա բոլոր ինձ ծանոթ կամ ընկեր գիտնականները կամ պրոֆեսիոնալները վախենում են ինչ-որ նոր բաներից խոսել, չունենալով գիտական փաստարկներ: Իսկ ես չեմ կարողանում հասկանալ դրա լոգիկան. նոր բանին՝ գիտական փաստարկ՝ որտեղի՞ց... Առավել ևս Հայաստանում, որտեղ հինն անգամ սրբել-տարել է քրիստոնեությունը... Մի քանի տեխնիկական խնդիրներ կան, դե շատ եմ տգետ այդ հարցում... Կապված լուսավորության հետ, մոնտաժի հետ... Երեկ ինչ-որ լույսեր գնեցի, հետին պլանի ֆոնը, որի վրա կարելի կլինի մոնտաժել ցանկացած լուսանկար կամ գրառում կամ տեսանյութ... Այսօր ընկերս հավանաբար կբերի մոնտաժի ծրագիրը... Մի խոսքով՝ շուտով արդեն:

    ivy
    Մեզ կտեղեկացնե՞ս առաջընթացի մասին, չե՞ս ուզում Ակումբում դնել հղումներ։

    Sambitbaba
    Հա, իհարկե, անպայման: Անկախ այն բանից, որ նման թեմաներով ակումբցիների հետ զրուցելու փորձերս առանձնապես հաջողության չեն հասել: Եվ հետո, Շումերը սկիզբն է ընդամենը... Գիտե՞ս, իմ կյանքում երբեք չի եղել այնպես, որ որևէ սկած նոր բան իր հետևից ինչ-որ նոր բաներ չբերի: Այնպիսի, որոնց մասին մտքումս չի էլ եղել անգամ... Ու հիմա էլ... առաջինը դեռ չեմ էլ սկսել, բայց արդեն նոր թեմաների մտքեր էլ կան ու երև այդ է պատճառը, որ մտածում եմ հաղորդման ընդհանուր անունը դնել "Դիլետանտի լաբորատորիա", որտեղ արդեն կլինեն տարբեր ենթաթեմաներ: Բայց լուրջ եմ մտածում թե դեռ ոչ՝ առայժմ չգիտեմ... Տեսնենք:

    ivy
    Հետաքրքրությամբ կսպասեմ «Դիլետանտի լաբորատորիային»
    Սամ ջան, վերջացնե՞նք սրանով, թե դեռ ուրիշ բաների մասին էլ ես ուզում մեզ պատմել։

    Sambitbaba
    Եթե ուրիշ հարցեր չունես, ուրեմն վերջացնենք, Ռիպ ջան: Շնորհակալություն քեզ շատ: Բայց հիշեցնեմ, որ շատ ուրախ կլինեի, եթե հարցազրույցը մնար բաց բոլորի համար ու ցանկացած ակումբցի հանգիստ ելումուտ աներ այս թեմա...

    ivy
    Հա, էդպես էլ կանենք, Սամ ջան, թող բաց մնա հարցերի համար, քեզ լիքը շնորհակալություն։
    Չէ, դեռ մի հարց ոնց որ թե ունեմ։

    Sambitbaba
    Ասա...

    ivy
    Ե՞րբ ես գալիս Մյունխենը քեզնով անելու

    Sambitbaba
    ... Որոշեցիր դարդերս իրար տա՞ս... Մի երկու շաբաթ առաջ էլ ընկերս էր ասում. երբ ես գալիս Մայնց... Ինչ ասեմ... как только, так сразу... հուսով եմ այս ռուսերենը հասկանում ես...

    ivy

    Դե գրկում եմ, որ չգաս, ոնց էլ չլինի՝ մի օր էլի ձեր կողմերում կհանդիպենք

    Sambitbaba
    Հա, ես քո վրա ավելի մեծ հույսեր ունեմ էդ հարցում... Բայց մեկ է, ցանկություն ունեմ գալու...
    Գրկում եմ ես էլ, Ռիպ ջան: Անսահման շնորհակալ եմ երկու օրվա ինձ նվիրած ջերմությանդ համար...

    ivy
    :*

    Sambitbaba
    Քեզ բարի գիշեր, սիրելիս:
    Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 31.08.2018, 02:03:

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (01.09.2018), Jarre (31.08.2018), Srtik (31.08.2018), Աթեիստ (31.08.2018), Բարեկամ (31.08.2018), Գաղթական (01.09.2018), Ուլուանա (31.08.2018), Տրիբուն (02.09.2018)

  7. #4
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,597
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    15 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն էր հարցազրույցը։ Անհարկի չմտնելով անձնական տարածք՝ ահագին բացահայտեց մարդուն։
    "Դիլետանտի լաբորատորիա"-ն կուզենայի նայել։

    Հ․Գ․ Հետաքրքիր, ուսանելի են էս ֆորմատի ու բովանդակության հարցազրույցները։ Հուսով եմ՝ էլի մասնակիցներ կլինեն։ Ու Այվին լավ է վարում։

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (31.08.2018), Jarre (01.09.2018), Sambitbaba (31.08.2018), Աթեիստ (31.08.2018), Գաղթական (01.09.2018), Տրիբուն (02.09.2018)

  9. #5
    ..
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,891
    Mentioned
    39 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչպես Սամն է նշել հարցազրույցում, ինքը կուզեր, որ թեման բաց լիներ հետագա հարցերի համար, եթե էդպիսիք կլինեն:
    Էնպես որ, կարող եք հարցեր տալ, եթե ցանկություն ունեք:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (02.09.2018)

  11. #6
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,759
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սամ, ինչն է՞ քեզ օգնել, որ մինչև հիմա (նկատի ունեմ ակումբային ստաժդ և տարիքդ), Ակումբում հիմնականում գրառումներդ այնպիսին են, որ դու ոչ մեկի չես կծում, չես ակնարկում անձնական օրագրերում անանուն սրան նրան կպնելով և գտնում ես ընդհանուր եզրեր մարդկանց հետ խաղաղ քննարկումներ անցկացնելու։ Նույնիսկ «ակնհայտ» սխալի դեպքում փորձում ես այլ տեսակետից նայել հարցին ու հասկանալ գրառում անողի մղումները կամ վիճակը։

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (02.09.2018)

  13. #7
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,215
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալ եմ հարցիդ համար, Ժառ ջան, շատ կարևոր հարց է...
    Եվ սակայն ես այնքան էլ այդպիսին չեմ, ցավոք... Ես էլ, ոչ միշտ է, որ կարողանում եմ ինձ զսպել: Եվ նույնսիկ մեր ակումբցիներից ոմանց, եղել է, լավ էլ նեղացրել եմ: Հեն է, կան նույնիսկ նրանք, որ տարիներով հետս չեն էլ խոսում...
    Բայց քանի որ շատ ուրախ կլինեի լինել հենց քո պատկերացրած Սամը և նույնիսկ հնարավորինս փորձում եմ լինել, - ասեմ, թե ինչպես եմ դա հասկանում:

    Նախ, եթե մեկնումեկի մեջ ինձ ինչ-որ բան դուր չի գալիս, նախքան այդ մասին արտահայտվելս, փորձում եմ նայել իմ մեջ ու հասկանալ, արդյո՞ք իմ մեջ իրոք բացակայում է այն, ինչ ես տեսել եմ ուրիշի մեջ: Ասեմ, որ երբեմն հաջողվում է, երբեմն ոչ: Բայց ամենակարևորն այստեղ այն է, որպեսզի սիրտդ հավատա քո վերջնական կարծիքին: Մի խոսքով, ինչպես ասված է, ուրիշի աչքի փուշը տեսնելուց առաջ, սեփական աչքիցս գերանը փորձում եմ հանել...
    Հետո, ես գիտեմ, որ իմ առջև կանգնած յուրաքանչյուր մարդ՝ հայելի է ինձ համար, ու նրա մեջ ես իմ արտացոլանքն եմ տեսնում: Ու եթե ես հայհոյում եմ քեզ, նշանակում է ինձ եմ հայհոյում... Եվ եթե այդպես է, ավելի լավ չէ՞ ուրեմն, որ ես քեզ սիրո խոսքեր ասեմ...
    Հա, նաև չեմ հավատում կարմայի, ճակատագրի, չկան նման բաներ: Կա կյանքի սցենար, իսկ սցենարիստն էլ՝ ես եմ: Նախքան կգայի այս կյանքն ապրելու, գրել եմ բոլոր դերերը, բաշխել եմ դերակատարներին ու հիմա բոլորն իմ կյանքում իրենց դերերն են կատարում: Եվ ոչ ոքու մեղադրելու պատճառ ես չունեմ, նրանց դերերը ես եմ գրել իմ ինչ-որ փորձ անցնելու համար և միակ զգացումը, որ կարող եմ ունենալ նրանց հանդեպ, երախտագիտությունն է: Ու եթե համարում եմ, որ կոնկրետ մեկի հետ ինչ-որ կոնկրետ փորձ ապրեցի արդեն, ինչու ոչ, կարող եմ հրաժարվել այդ փորձից և սկսել նորը:

    Ասեմ, որ այս ամենը հասկանալը շատ հեշտ է, իսկ իրականացնելն այնքան էլ չէ... Բայց գիտե՞ս, թե ինչ եմ հասկացել, Ժառ ջան: Եթե արել ես ինչ-որ ռեալ եզրակացություն, եթե հասկանում ես, որ հասկասցել ես մի բան, ինչը շատ կարևոր է քո դեպի դրականը փոխակերպվելու համար, - աշխատիր գոնե չմոռանալ այդ եզրահանգումդ, աշխատիր անընդհատ հիշեցնել քեզ այդ մասին: Եթե կարողացար այդ անել, համարիր, որ գործի կեսն արդեն արել ես: Եվ ինչ-որ բան իրոք կսկսի փոխվել, և դու էլ այդ փոփոխությունները կսովորես տեսնել...

    Հ.Գ.
    Լսիր, էսքան գրեցի, ու սկսեցի կասկաածել. ես քեզ երբևիցէ նեղացրած չկա՞մ...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (02.09.2018)

  15. #8
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    3,965
    Mentioned
    15 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարցազրույց կամ պարզապես զրույց Sambitbaba-ի հետ

    Սամ ջան, ասացիր, որ շատ լավ ընկերներ եք դստերդ հետ:
    Նման բան հիրավի հազվագյուտներին է հաջողվում:
    Իսկ ինչպե՞ս դա քեզ հաջողվեց:

    Եվ երկրորդ հարցը.
    Նա միայն հորական կողմից է հայ, հետն էլ արտասահմանում է մեծացել:
    Քեզ հաջողվե՞լ է նրան հայկական մշակույթի կրող դարձնել, թե՞ առանձնապես կարևորություն չեք տվել դրան:
    Look around you..
    How many people do you think are settling?
    Probably a hell of a lot..
    People settle into okay relations, okay jobs, okay friends and an okay life.
    Why?
    Because okay is comfortable.
    Okay pays the bills and provides a warm bed at night.
    Some people are fine with okay.
    And guess what?
    That's okay!!
    But okay is not thrilling, it isn't passion, it's not life-changing or unforgettable.
    Okay is not the reason you risk absolutely everything you've got for the smallest chance that something absolutely amazing could happen...

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (02.09.2018), Tiger29 (02.09.2018)

  17. #9
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,215
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ ջան, ասացիր, որ շատ լավ ընկերներ եք դստերդ հետ:
    Նման բան հիրավի հազվագյուտներին է հաջողվում:
    Իսկ ինչպե՞ս դա քեզ հաջողվեց:
    Ինձ թվում է, որ եթե ամուսնացել ես երիտասարդ հասակում ու մտածում ես, որ քեզանից ի՞նչ ծնող, - դա մեծ պատասխանատվություն է դնում քեզ վրա: Ու եթե դու ոչ թե փախչում ես այդ պատասխանատվությունից, այլ ընդունում ես այն, ուրեմն բացի երեխայիդ դաստիարակելն ու մեծացնելը, նրա հետ դու էլ սկսում ես դաստիարակվել ու մեծանալ՝ գիտակցաբար մղելով քեզ դրան:
    Կարելի է ասել, որ մենք երեքս միասին ենք մեծացել: Հա, շատերն են այդպես: Բայց շատե՞րն են արդյոք, որ ընդունում են այդ ու ընդառաջ են գնում դրան: Եթե այո, ուրեմն ամեն ինչ հոյակապ է ու ձեր ապագա ընկերության կնիքը դուք արդեն դրել եք:
    Մի բան էլ: Մեզանից յուրաքանչյուր երկուսը, երբ առանձին խոսում են երրորդի մասին, սկսում են իրար ապացուցել, որ ընտանիքում գլխավորը՝ երրորդն է: Եվ դա մեր ընտանիքը բերել է լիակատար հավասարության ու դա շատ հավես բան է: Ոչ ոք ոչ ոքու չի հսկում, չի հետևում, չի կարգադրում, չի մեղադրում, ամեն մեկն ազատ է անել ինչ կուզի: Ինչ էլ որ լինի մեկի մտքինը, մյուս երկուսն ամեն ջանք կգործադրեն, որպեսզի օգնեն նրան հասնել իր ուզածին:
    Ու կա մի բանաձև, որն ընդունելի է իմ ընտանիքի անդամներից բոլորի համար. տալ և փոխարենը չպահանջել:

    Եվ երկրորդ հարցը.
    Նա միայն հորական կողմից է հայ, հետն էլ արտասահմանում է մեծացել:
    Քեզ հաջողվե՞լ է նրան հայկական մշակույթի կրող դարձնել, թե՞ առանձնապես կարևորություն չեք տվել դրան:
    Չէ, չի հաջողվել...
    Լիլիթը ծնվել ու մեծացել է Լենինգրադում, իսկ Ամերիկայում տոնեցինք նրա տասնութամյակը:
    Հայերեն նա սովորեց Լոսում, լիքը հայ ընկեր-ընկերուհիներ ունի հիմա: Ես առաջ շատ ծանր էի տանում նրա՝ մշակույթ չկրելը: Իսկ հիմա ընդունել եմ արդեն, հանգստացել եմ: Առավել ևս վերջին տարիներս, երբ հայ հասկացողությունն ինձ համար շատ ավելի ծավալուն դարձավ, քան ընդունված է համարել:
    Բայց դա արդեն այլ թեմա է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (02.09.2018)

  19. #10
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    3,965
    Mentioned
    15 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Առավել ևս վերջին տարիներս, երբ հայ հասկացողությունն ինձ համար շատ ավելի ծավալուն դարձավ, քան ընդունված է համարել:
    Բայց դա արդեն այլ թեմա է:
    Կպատմե՞ս
    Look around you..
    How many people do you think are settling?
    Probably a hell of a lot..
    People settle into okay relations, okay jobs, okay friends and an okay life.
    Why?
    Because okay is comfortable.
    Okay pays the bills and provides a warm bed at night.
    Some people are fine with okay.
    And guess what?
    That's okay!!
    But okay is not thrilling, it isn't passion, it's not life-changing or unforgettable.
    Okay is not the reason you risk absolutely everything you've got for the smallest chance that something absolutely amazing could happen...

  20. #11
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,215
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գաղթական ջան, դա իրոք առանձին թեմա է: Ու շատ մեծ թեմա է: Այս պահին նույնիսկ մտքովս անցավ, որ շատ հնարավոր է, որ առայժմ չկայացած "Դիլետանտի լաբորատորիայի" թեմաներից մեկը կլինի հետագայում...
    Բայց մեկ է, դեռ այս մտքերը լրիվ ամբողջականացած չեն գլխումս, որ այդպես հեշտ ու հանգիստ վերցնեմ-պատմեմ...
    Բայց հարցիդ գոնե ինչ-որ կերպ պատասխանելու համար վստահորեն կարող եմ ասել մի բան.
    Գաղթական ջան, այս մոլորակի վրա հայը չի կարող լինել գաղթական:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  21. #12
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    3,965
    Mentioned
    15 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Գաղթական ջան, դա իրոք առանձին թեմա է: Ու շատ մեծ թեմա է: Այս պահին նույնիսկ մտքովս անցավ, որ շատ հնարավոր է, որ առայժմ չկայացած "Դիլետանտի լաբորատորիայի" թեմաներից մեկը կլինի հետագայում...
    Բայց մեկ է, դեռ այս մտքերը լրիվ ամբողջականացած չեն գլխումս, որ այդպես հեշտ ու հանգիստ վերցնեմ-պատմեմ...
    Բայց հարցիդ գոնե ինչ-որ կերպ պատասխանելու համար վստահորեն կարող եմ ասել մի բան.
    Գաղթական ջան, այս մոլորակի վրա հայը չի կարող լինել գաղթական:
    Ըստ քո տեսության՝ ես գոյություն չունեմ )))
    Look around you..
    How many people do you think are settling?
    Probably a hell of a lot..
    People settle into okay relations, okay jobs, okay friends and an okay life.
    Why?
    Because okay is comfortable.
    Okay pays the bills and provides a warm bed at night.
    Some people are fine with okay.
    And guess what?
    That's okay!!
    But okay is not thrilling, it isn't passion, it's not life-changing or unforgettable.
    Okay is not the reason you risk absolutely everything you've got for the smallest chance that something absolutely amazing could happen...

  22. #13
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,215
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըստ քո տեսության՝ ես գոյություն չունեմ )))
    Ես չասացի, որ դու գոյություն չունես: Ես ասացի, անունդ փոխիր, դիր Տանտեր:
    Իսկ եթե լուրջ, անունը շատ կարևոր է մարդու համար, - դրանից աշխարհայացքներ են ստեղծվում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (02.09.2018)

  24. #14
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    3,965
    Mentioned
    15 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարցազրույց կամ պարզապես զրույց Sambitbaba-ի հետ

    Գնամ Թեմայից դուրսում պատասխանեմ ավելի լավա )))
    Վերջին խմբագրող՝ Գաղթական: 02.09.2018, 22:08:
    Look around you..
    How many people do you think are settling?
    Probably a hell of a lot..
    People settle into okay relations, okay jobs, okay friends and an okay life.
    Why?
    Because okay is comfortable.
    Okay pays the bills and provides a warm bed at night.
    Some people are fine with okay.
    And guess what?
    That's okay!!
    But okay is not thrilling, it isn't passion, it's not life-changing or unforgettable.
    Okay is not the reason you risk absolutely everything you've got for the smallest chance that something absolutely amazing could happen...

  25. #15
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,215
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Գնամ Թեմայից դուրսում պատասխանեմ ավելի լավա )))
    Չէ, իզուր գնացիր... Մյուս անգամ քեզ զգա տանը, դու իմ թեմայում գաղթական չես...

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ ջան, հարցազրույցիդ թեմայում գրածիդ էստեղ պատասխանեմ.

    Արդեն չեմ հիշում, թե ով էր պատմողը (պիտի փնտրեմ արխիվներումս), բայց նա պատմում էր իր զրույցի մասին՝ Պաղեստինի լիդեր Յասեր Արաֆատի հետ:
    ՈՒ, ի զարմանս ամենքի, վերջինս հայտարարել էր, թե իրենք լուրջ ուսումնասիրել են ու շարունակում են ուսումնասիրել հայերին՝ ամեն ինչում ընդօրինակելով նրանց:
    Հայերը նրանց համար բացարձակ չափանիշ են:
    Բայց միայն մի բան կա, որ իրենք չեն կիսում հայերի մոտեցումը ու խստորեն հրահանգել են իրենց հետևորդներին միշտ ու ամեն ինչում օրինակ վերցնել հայերից՝ բացի այդ մի բացառությունից:

    ՈՒ դա այն է, որ հայերը Եղեռնից հետո, ցրվելով աշխարհում, ուր էլ որ հասան, հիմնեցին իրենց մշակութային կենտրոնները, դպրոցներն ու եկեղեցիները, ընդունեցին տեղի քաղաքացիությունը ու գնեցին տներ:
    Էս ամենով հանդերձ՝ հայերը փաստացի, գաղթօջախների տեսքով, հիմնեցին իրենց փոքրիկ հայրենիքները բուն Հայրենիքից հեռու՝ ժամանակի հետ ավելի ու ավելի հաստատվելով նոր բնակավայրում ու հեռանալով/օտարվելով ծննդավայրից, ինչի արդյունքում նրանք ուղղակի դադարեցին պայքարել դա վերադարձնելու համար:

    Առակս ի՞նչ կցուցանե..
    Իրավական առումով ես բոլոր իրավունքներն ունեմ ինձ էստեղ Տանտեր կոչելու,
    բայց այն օրը, երբ ի սրտե սկսեմ ինձ Տանտեր զգալ օտարության մեջ՝ կմեռնի երբևէ վերադարձի վերջին նշույլը:
    Կներես, որ գրառումդ հետ բերեցի...

    Եվ ուրեմն, առակդ ինչ կցուցանե...
    Առակդ կցուցանե, որ Առաֆաթը, ըստ իս, զառաֆաթ է անում... Իսկ ի՞նչ, եթե հարցին հենց նրա մոտեցումն է սխալ...
    Ինչու՞ մտքովդ չի անցնում, որ հայի, աշխարհով մեկ ցվրված լինելը կարող է նաև վերադարձ լինել նրա նախնական, շատ հնարավոր է՝ ամենաիրական վիճակին...
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 02.09.2018, 22:18:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •