User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Մենք ու ժամանակը. անկանոն հարցաշար

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մենք ու ժամանակը. անկանոն հարցաշար

    Ժամանակի թողածն ու տարածը ֆիքսելու փոքրիկ, անկանոն հարցաշար. գրեք, հետաքրքիր կլինի կարդալ.

    1. Մի տարի անց ի՞նչ ես մտաբերելու վերջին մի ամսվանից:
    2. Կա՞ որևէ սովորություն (լավ կամ վատ), որը ձեռք ես բերել վերջին երեք տարում:
    3. Կուզեի՞ր ինչ-որ բան վերջապես անցյալում թողնել՝ հետդ տանելու փոխարեն:
    4. Կա՞ մի բան, որ հիմա ավելի լավ ես կարողանում, քան մի տարի առաջ:
    5. Ո՞րն է եղել վերջին տարիներին ամենածանր ճանապարհով հասած նպատակը:
    6. Դու՝ 15 տարի առաջ. հինգ բառ, որով էդ ժամանակաշրջանը մնացել է հիշողության մեջ:
    7. Ի՞նչն է քեզ ամենաշատը մտահոգել էս շաբաթ, իսկ ի՞նչն է ուրախացրել:
    8. Վերջին հինգ տարում քանի՞ անգամ ես բնակավայր փոխել և ինչո՞ւ:
    9. Կա՞ մի բան քո կյանքում, որ կուզենայիր ավելի վաղուց լիներ:
    10. Երեկվա ամենահիշվող դրվագը ո՞րն էր:
    11. Վերջին տասնամյակում ովքե՞ր են եղել քեզ վրա ամենամեծ ազդեցություն թողած մարդիկ՝ ընտանիքից դուրս:
    12. Ո՞րն է անցյալից մնացած ամենավառ «հոտային հիշողությունը»:
    13. Արտաքնապես ինչո՞վ ես ամենաշատը փոխվել՝ տասը տարի առաջվա համեմատ:
    14. Կա՞ մի բան, որով ուզում էիր զբաղվել տարիներ առաջ, բայց չի ստացվել, իսկ կուզե՞իր հիմա զբաղվել դրանով:
    15. Ի՞նչը կուզենայիր անփոփոխ մնար կյանքումդ առնվազն առաջիկա տասնամյակում:

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (02.09.2018), kitty (31.08.2018), Lion (27.01.2019), One_Way_Ticket (30.08.2018), Progart (27.01.2019), Sambitbaba (30.08.2018), Բարեկամ (31.08.2018), Գաղթական (01.09.2018), Դեղին մուկիկ (11.09.2018), Յոհաննես (30.08.2018), Նիկեա (01.09.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •