User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Մենք ու ժամանակը. անկանոն հարցաշար

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մենք ու ժամանակը. անկանոն հարցաշար

    Ժամանակի թողածն ու տարածը ֆիքսելու փոքրիկ, անկանոն հարցաշար. գրեք, հետաքրքիր կլինի կարդալ.

    1. Մի տարի անց ի՞նչ ես մտաբերելու վերջին մի ամսվանից:
    2. Կա՞ որևէ սովորություն (լավ կամ վատ), որը ձեռք ես բերել վերջին երեք տարում:
    3. Կուզեի՞ր ինչ-որ բան վերջապես անցյալում թողնել՝ հետդ տանելու փոխարեն:
    4. Կա՞ մի բան, որ հիմա ավելի լավ ես կարողանում, քան մի տարի առաջ:
    5. Ո՞րն է եղել վերջին տարիներին ամենածանր ճանապարհով հասած նպատակը:
    6. Դու՝ 15 տարի առաջ. հինգ բառ, որով էդ ժամանակաշրջանը մնացել է հիշողության մեջ:
    7. Ի՞նչն է քեզ ամենաշատը մտահոգել էս շաբաթ, իսկ ի՞նչն է ուրախացրել:
    8. Վերջին հինգ տարում քանի՞ անգամ ես բնակավայր փոխել և ինչո՞ւ:
    9. Կա՞ մի բան քո կյանքում, որ կուզենայիր ավելի վաղուց լիներ:
    10. Երեկվա ամենահիշվող դրվագը ո՞րն էր:
    11. Վերջին տասնամյակում ովքե՞ր են եղել քեզ վրա ամենամեծ ազդեցություն թողած մարդիկ՝ ընտանիքից դուրս:
    12. Ո՞րն է անցյալից մնացած ամենավառ «հոտային հիշողությունը»:
    13. Արտաքնապես ինչո՞վ ես ամենաշատը փոխվել՝ տասը տարի առաջվա համեմատ:
    14. Կա՞ մի բան, որով ուզում էիր զբաղվել տարիներ առաջ, բայց չի ստացվել, իսկ կուզե՞իր հիմա զբաղվել դրանով:
    15. Ի՞նչը կուզենայիր անփոփոխ մնար կյանքումդ առնվազն առաջիկա տասնամյակում:

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (02.09.2018), kitty (31.08.2018), Lion (27.01.2019), One_Way_Ticket (30.08.2018), Progart (27.01.2019), Sambitbaba (30.08.2018), Բարեկամ (31.08.2018), Գաղթական (01.09.2018), Դեղին մուկիկ (11.09.2018), Յոհաննես (30.08.2018), Նիկեա (01.09.2018)

  3. #2
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պարզ, բայց հետաքրքիր ու բացահայտող հարցեր են։ Կոնկրետ իմ պարագայում շատ անձնական են պատասխանները։ Թե չէ սիրով կպատասխանեի։ Ակումբում վերջին նմնատիպ գրառումից հետո հասկացա, որ իմ անձնականը իմ խնդիրն է ու ինչպես իմ ընկեր Ֆրիդրիխն էր ասում ՝
    Брат мой, если есть у тебя добродетель и она твоя добродетель, то ты не владеешь ею сообща с другими.
    Конечно, ты хочешь называть ее по имени и ласкать ее: ты хочешь подергать ее за ушко и позабавиться с нею.
    И смотри! Теперь ты обладаешь ее именем сообща с народом, и сам ты с твоей добродетелью стал народом и стадом!

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (02.09.2018)

  5. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսքան շնորհակալություն որ դրել եք, ում ա պետք, եթե ոչ մեկդ ռիսկ չի անում պատասխանել. ժամանցի մեջ ա, շատ մի ծանրացրեք ։)

  6. #4
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,622
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե եթե առանց շատ ծանրանալու, ապա
    1. Ինչ չէ, ում: Ինիցիալները՝ Ա․Կ․
    2. Կա։
    3. Կուզեի։
    4. Երևի թե կլինի։
    5. Չեմ ասի։
    6. Ուսանող, համալսարան, դասախոս, լեկցիա, սեմինար։ Վոբշմ, ոչ մի հետաքրքիր բան։
    7. Ինչն է ամենաշատը մտահոգել՝ մարդկանց արարքների կախված լինելը սոցիումի добро տալուց կամ չտալուց, ու դրանից անձամբ իմ համար բխող որոշ հետևանքները։ Ինչն է ուրախացրել, չեմ ասի։
    8. Վերջին երկու տարում ես ընդհանրապես մշտական բնակավայր չունեմ։ Դրանից առաջ երեք տարի չեմ փոխել։
    9. Եսիմ։
    10. Առանձնապես հիշվող բան երեկ չի եղել։
    11. Գաղափար անգամ չունեմ։
    12. Կա տենց մի քանի հոտ, որ քիթս բռնում է, միանգամից նոստալգիայի գիրկն եմ ընկնում, բայց անվանել չեմ կարող (այս մի հարցում իրոք չեմ կարող, ոչ թե չեմ ուզում)։
    13. Причёска-ս եմ մի քիչ փոխել։
    14. Եսիմ, չէ ոնց որ։
    15. Աշխատանքս։

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (04.09.2018), ivy (03.09.2018)

  8. #5
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այվի մի խփի բացատրի կհասկանանք:ճ
    1.Ամենամոտ ընկերոչս արտագաղթը:
    2. Սեքսով զբաղվելը թարգել եմ, չէ լավ հանաք եմ անում:
    3. Չգիտեմ, երևի թե անցյալից խուսափել պետք չի:
    4. Մասնագիտական կարողությունս:
    5. Ավ. համալսարան ընդունվելն ու ավարտելը:
    6. Առաջին սեր, անհոգ դպրոցական մանկություն:
    7. Շատ երիտասարդ ծառայակից ընկերոջս մահը:
    8. Ոչ մի:
    9. Կարողա կա, բայց չեմ մտաբերում:
    10. Շունս իր ա 3 օրվա մսի պաշարը 10 րոպեում կերավ:
    11. Ամենամոտ ընկերս, 2_3 հրամանատար ու ֆսյո երևի:
    12. Ամենավառը չեմ ասի, բայց դե վառոտ ա էլի:ճ 5 Շատ թանկարժեք ստանոկի հետ 5 րոպով մենակ էի մնացել, եսիմ ինչ արեցի ու կարևոր դետալներից մեկը ջարդվեց
    13. Եքա քաչալացել եմ:ճ
    14. 1 տարի առաջ ուզում էի կես հա խնձորենիներ տնկեի, մի 2 տարի հետո անպայման կզբաղվեմ:
    15. Արժանապատվությունս
    16. Ապրի Այվին:ճ

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (04.09.2018), Progart (27.01.2019), Նիկեա (07.09.2018)

  10. #6
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,670
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս հարցաշարն ավելի շատ ոնց որ հիշողության թեսթ լինի, որից էս գլխանց կտրված եմ, համարյա բոլոր հարցերին անկեղծ պատասխանս կլինի՝ "ոչինչ չեմ հիշում․․․ ամենը մշուշի մեջ ա․․․"

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (04.09.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •