User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Մենք ու ժամանակը. անկանոն հարցաշար

  1. #1
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,667
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մենք ու ժամանակը. անկանոն հարցաշար

    Ժամանակի թողածն ու տարածը ֆիքսելու փոքրիկ, անկանոն հարցաշար. գրեք, հետաքրքիր կլինի կարդալ.

    1. Մի տարի անց ի՞նչ ես մտաբերելու վերջին մի ամսվանից:
    2. Կա՞ որևէ սովորություն (լավ կամ վատ), որը ձեռք ես բերել վերջին երեք տարում:
    3. Կուզեի՞ր ինչ-որ բան վերջապես անցյալում թողնել՝ հետդ տանելու փոխարեն:
    4. Կա՞ մի բան, որ հիմա ավելի լավ ես կարողանում, քան մի տարի առաջ:
    5. Ո՞րն է եղել վերջին տարիներին ամենածանր ճանապարհով հասած նպատակը:
    6. Դու՝ 15 տարի առաջ. հինգ բառ, որով էդ ժամանակաշրջանը մնացել է հիշողության մեջ:
    7. Ի՞նչն է քեզ ամենաշատը մտահոգել էս շաբաթ, իսկ ի՞նչն է ուրախացրել:
    8. Վերջին հինգ տարում քանի՞ անգամ ես բնակավայր փոխել և ինչո՞ւ:
    9. Կա՞ մի բան քո կյանքում, որ կուզենայիր ավելի վաղուց լիներ:
    10. Երեկվա ամենահիշվող դրվագը ո՞րն էր:
    11. Վերջին տասնամյակում ովքե՞ր են եղել քեզ վրա ամենամեծ ազդեցություն թողած մարդիկ՝ ընտանիքից դուրս:
    12. Ո՞րն է անցյալից մնացած ամենավառ «հոտային հիշողությունը»:
    13. Արտաքնապես ինչո՞վ ես ամենաշատը փոխվել՝ տասը տարի առաջվա համեմատ:
    14. Կա՞ մի բան, որով ուզում էիր զբաղվել տարիներ առաջ, բայց չի ստացվել, իսկ կուզե՞իր հիմա զբաղվել դրանով:
    15. Ի՞նչը կուզենայիր անփոփոխ մնար կյանքումդ առնվազն առաջիկա տասնամյակում:

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (02.09.2018), kitty (31.08.2018), Lion (27.01.2019), One_Way_Ticket (30.08.2018), Progart (27.01.2019), Sambitbaba (30.08.2018), Բարեկամ (31.08.2018), Գաղթական (01.09.2018), Դեղին մուկիկ (11.09.2018), Յոհաննես (30.08.2018), Նիկեա (01.09.2018)

  3. #2
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,756
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պարզ, բայց հետաքրքիր ու բացահայտող հարցեր են։ Կոնկրետ իմ պարագայում շատ անձնական են պատասխանները։ Թե չէ սիրով կպատասխանեի։ Ակումբում վերջին նմնատիպ գրառումից հետո հասկացա, որ իմ անձնականը իմ խնդիրն է ու ինչպես իմ ընկեր Ֆրիդրիխն էր ասում ՝
    Брат мой, если есть у тебя добродетель и она твоя добродетель, то ты не владеешь ею сообща с другими.
    Конечно, ты хочешь называть ее по имени и ласкать ее: ты хочешь подергать ее за ушко и позабавиться с нею.
    И смотри! Теперь ты обладаешь ее именем сообща с народом, и сам ты с твоей добродетелью стал народом и стадом!

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (02.09.2018)

  5. #3
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,667
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսքան շնորհակալություն որ դրել եք, ում ա պետք, եթե ոչ մեկդ ռիսկ չի անում պատասխանել. ժամանցի մեջ ա, շատ մի ծանրացրեք ։)

  6. #4
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,402
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե եթե առանց շատ ծանրանալու, ապա
    1. Ինչ չէ, ում: Ինիցիալները՝ Ա․Կ․
    2. Կա։
    3. Կուզեի։
    4. Երևի թե կլինի։
    5. Չեմ ասի։
    6. Ուսանող, համալսարան, դասախոս, լեկցիա, սեմինար։ Վոբշմ, ոչ մի հետաքրքիր բան։
    7. Ինչն է ամենաշատը մտահոգել՝ մարդկանց արարքների կախված լինելը սոցիումի добро տալուց կամ չտալուց, ու դրանից անձամբ իմ համար բխող որոշ հետևանքները։ Ինչն է ուրախացրել, չեմ ասի։
    8. Վերջին երկու տարում ես ընդհանրապես մշտական բնակավայր չունեմ։ Դրանից առաջ երեք տարի չեմ փոխել։
    9. Եսիմ։
    10. Առանձնապես հիշվող բան երեկ չի եղել։
    11. Գաղափար անգամ չունեմ։
    12. Կա տենց մի քանի հոտ, որ քիթս բռնում է, միանգամից նոստալգիայի գիրկն եմ ընկնում, բայց անվանել չեմ կարող (այս մի հարցում իրոք չեմ կարող, ոչ թե չեմ ուզում)։
    13. Причёска-ս եմ մի քիչ փոխել։
    14. Եսիմ, չէ ոնց որ։
    15. Աշխատանքս։

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (04.09.2018), ivy (03.09.2018)

  8. #5
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    29
    Գրառումներ
    6,798
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այվի մի խփի բացատրի կհասկանանք:ճ
    1.Ամենամոտ ընկերոչս արտագաղթը:
    2. Սեքսով զբաղվելը թարգել եմ, չէ լավ հանաք եմ անում:
    3. Չգիտեմ, երևի թե անցյալից խուսափել պետք չի:
    4. Մասնագիտական կարողությունս:
    5. Ավ. համալսարան ընդունվելն ու ավարտելը:
    6. Առաջին սեր, անհոգ դպրոցական մանկություն:
    7. Շատ երիտասարդ ծառայակից ընկերոջս մահը:
    8. Ոչ մի:
    9. Կարողա կա, բայց չեմ մտաբերում:
    10. Շունս իր ա 3 օրվա մսի պաշարը 10 րոպեում կերավ:
    11. Ամենամոտ ընկերս, 2_3 հրամանատար ու ֆսյո երևի:
    12. Ամենավառը չեմ ասի, բայց դե վառոտ ա էլի:ճ 5 Շատ թանկարժեք ստանոկի հետ 5 րոպով մենակ էի մնացել, եսիմ ինչ արեցի ու կարևոր դետալներից մեկը ջարդվեց
    13. Եքա քաչալացել եմ:ճ
    14. 1 տարի առաջ ուզում էի կես հա խնձորենիներ տնկեի, մի 2 տարի հետո անպայման կզբաղվեմ:
    15. Արժանապատվությունս
    16. Ապրի Այվին:ճ

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (04.09.2018), Progart (27.01.2019), Նիկեա (07.09.2018)

  10. #6
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,548
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    15 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս հարցաշարն ավելի շատ ոնց որ հիշողության թեսթ լինի, որից էս գլխանց կտրված եմ, համարյա բոլոր հարցերին անկեղծ պատասխանս կլինի՝ "ոչինչ չեմ հիշում․․․ ամենը մշուշի մեջ ա․․․"

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (04.09.2018)

  12. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,746
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Մի տարի անց ի՞նչ ես մտաբերելու վերջին մի ամսվանից:
    Երևի էս երկու օր տևող վորքշոփը ակադեմիայում՝ նախատեսված ակադեմիայում ժամանակավոր պայմանագրերով աշխատող կանանց համար

    2. Կա՞ որևէ սովորություն (լավ կամ վատ), որը ձեռք ես բերել վերջին երեք տարում:
    Երևի վերջին մի տարում։ Սկսել եմ պարբերաբար լողավազան գնալ։ Հրաշալի բան ա։

    3. Կուզեի՞ր ինչ-որ բան վերջապես անցյալում թողնել՝ հետդ տանելու փոխարեն:
    Չէ

    4. Կա՞ մի բան, որ հիմա ավելի լավ ես կարողանում, քան մի տարի առաջ:
    Հա, օրինակ կոդ գրել։

    5. Ո՞րն է եղել վերջին տարիներին ամենածանր ճանապարհով հասած նպատակը:
    Էս պահի աշխատանքս

    6. Դու՝ 15 տարի առաջ. հինգ բառ, որով էդ ժամանակաշրջանը մնացել է հիշողության մեջ:
    վերջին զանգ, կենսաբ, ֆիզիկա, բժշկական, մեդալ

    7. Ի՞նչն է քեզ ամենաշատը մտահոգել էս շաբաթ, իսկ ի՞նչն է ուրախացրել:
    Մտահոգել ա էն, որ էս ամիս ինչ֊որ շատ բան եմ պլանավորել անել, բայց ոնց որ ֆիզիկապես չեմ հասցնում, ու պիտի ստիպված ըստ առաջնահերթությունների շարժվեմ։

    8. Վերջին հինգ տարում քանի՞ անգամ ես բնակավայր փոխել և ինչո՞ւ:
    Չգիտեմ՝ բնակավայրը ոնց ա սահմանվում։ Բայց եթե քննարկենք հասցե իմաստով, ուրեմն լիքը, արդեն հաշիվս կորցրել եմ։ Պայմանավորված Կոպենհագենում բնակարանային դեֆիցիտի հետ ու գումարած աշխատանքս, ինչի բերումով ստիպված եմ նաև երկրորդ բնակավայր ունենալ աշխատանքիս քաղաքում։

    9. Կա՞ մի բան քո կյանքում, որ կուզենայիր ավելի վաղուց լիներ:
    Չէ

    10. Երեկվա ամենահիշվող դրվագը ո՞րն էր:
    Երեկվա օրը ոտքից գլուխ հիշվող էր՝ վորքշոփից սկսած, լողավազանում լողալով վերջացրած։

    11. Վերջին տասնամյակում ովքե՞ր են եղել քեզ վրա ամենամեծ ազդեցություն թողած մարդիկ՝ ընտանիքից դուրս:
    Գիտեմ, բայց չեմ ասի։

    12. Ո՞րն է անցյալից մնացած ամենավառ «հոտային հիշողությունը»:
    Դարչինի հոտը Ուտրեխտում

    13. Արտաքնապես ինչո՞վ ես ամենաշատը փոխվել՝ տասը տարի առաջվա համեմատ:
    Ճակատիս թեթևակի կնճիռներ են հայտնվել ու մի քանի հատ էլ սպիտակ մազ ունեմ։

    14. Կա՞ մի բան, որով ուզում էիր զբաղվել տարիներ առաջ, բայց չի ստացվել, իսկ կուզե՞իր հիմա զբաղվել դրանով:
    Էնքա՜ն են էդպիսի բաները։ Ինձ մի կյանքը հերիք չի իմ ուզած ամեն ինչով զբաղվելու համար։

    15. Ի՞նչը կուզենայիր անփոփոխ մնար կյանքումդ առնվազն առաջիկա տասնամյակում:
    Աշխատանքս ու անձնականս
    Եթե ինձ կամ իմ գրառումներն անվանելու ես հուզական կամ անտրամաբանական, ապա պատրաստ եղիր, որ դրանց չեմ պատասխանելու, ու ինքդ քեզ հարց տուր, թե ինչու ես էդպիսի բառեր օգտագործում։

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (04.09.2018), Progart (27.01.2019), Sambitbaba (04.09.2018), Նիկեա (07.09.2018)

  14. #8
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,667
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Մի տարի անց ի՞նչ ես մտաբերելու վերջին մի ամսվանից:
    Հաճելի մենությունն ու կատարյալ ազատության զգացումը:

    2. Կա՞ որևէ սովորություն (լավ կամ վատ), որը ձեռք ես բերել վերջին երեք տարում:
    Աշխատանքային օրերին շուտ քնելը ու ընդհանրապես քնին մեծ նշանակություն տալը:

    3. Կուզեի՞ր ինչ-որ բան վերջապես անցյալում թողնել՝ հետդ տանելու փոխարեն:
    Եթե հետս եմ տանում, ուրեմն դեռ ինչ-որ կարևորություն ու իմաստ ունի ինձ համար, այլապես հենց անցյալում էլ կմնար. արհեստականորեն թելեր կտրելը լավ գաղափար չի, որովհտեև անօգուտ է հիմնականում:

    4. Կա՞ մի բան, որ հիմա ավելի լավ ես կարողանում, քան մի տարի առաջ:
    Աշխատանքիս բնագավառում աճն անընդհատ եմ զգում, ու մի տարվա համեմատ էլ ավելի փորձառու եմ դարձել իմ ոլորտում:

    5. Ո՞րն է եղել վերջին տարիներին ամենածանր ճանապարհով հասած նպատակը:
    Երևի գերմաներենի գերազանց իմացությունը. հոգիս կերավ էս լեզուն, բայց արժեր:

    6. Դու՝ 15 տարի առաջ. հինգ բառ, որով էդ ժամանակաշրջանը մնացել է հիշողության մեջ:
    նկուղ, ինտերնետ, անքնություն, մոլորվածություն, փակուղի

    7. Ի՞նչն է քեզ ամենաշատը մտահոգել էս շաբաթ, իսկ ի՞նչն է ուրախացրել:
    Ինձ հաճախ անծանոթ հայեր են այցելում ու մնում գիշերելու. Մյունխեն եկող թե լինում է, ֆեյսբուքում թեգ են անում՝ որպես «իջևանատուն» Մի քանի օր առաջ էլ երկու աղջիկներ էին գալու մի երկու օրով, բայց որոշեցի էս անգամ ընկերոջս դատարկ բնակարանում իրենց տեղավորել (քանի դեռ երկրում չէր), որ համ իրենք ազատ լինեն, համ ես, ու մտահոգությունս էն էր, որ ամեն ինչ կարգին լինի. դե ի վերջո անծանոթ մարդիկ էին, տունն էլ իմը չէր:
    Իսկ ուրախացրել է էն, որ տանը ահագին գործեր կարողացա վերջացնել՝ օգտվելով ժամանակից, ու որ այգիս էլ լրիվ էտեցի, խոտը հնձեցի. հիմա նայում, հիանում եմ

    8. Վերջին հինգ տարում քանի՞ անգամ ես բնակավայր փոխել և ինչո՞ւ:
    Վերջին հինգ տարում՝ ահագին քիչ, ընդամենը երկու անգամ: Սկզբում տուն գնեցինք ու տեղափոխվեցինք էնտեղ, հետո ես էնտեղից տեղափոխվեցի առանձին բնակարան:

    9. Կա՞ մի բան քո կյանքում, որ կուզենայիր ավելի վաղուց լիներ:
    Ինքնավստահությունս էս երկրում:

    10. Երեկվա ամենահիշվող դրվագը ո՞րն էր:
    Կլիենտիս հետ աշխատում էի օֆիսում, մեկ էլ Մարիան ներս մտավ, արձակուրդից էր վերադառնում, շատ սիրուն տեսքի էր. մեծ ժպիտով ու արագ քայլերով եկավ գրկեց, չհասցրեցի էլ տեղիցս վեր կենալ: Վրայից էլ նե՜նց անուշ հոտ էր գալիս, շատ հավես պահ էր:

    11. Վերջին տասնամյակում ովքե՞ր են եղել քեզ վրա ամենամեծ ազդեցություն թողած մարդիկ՝ ընտանիքից դուրս:
    Բոլոր մարդիկ, ում հետ ապրել ու աշխատել եմ էս երկրում. կարելի է ասել՝ լրիվ հունցել են ինձ:

    12. Ո՞րն է անցյալից մնացած ամենավառ «հոտային հիշողությունը»:
    Տատիկիս սարքած ավելուկով ճաշի հոտը: Տանել չէի կարողանում էդ ճաշը, ու որ սարքում էր, ամբողջ տունը դառնում էր ավելուկով ճաշ, էլ պրծում չկար էդ հոտից: Պապս էլ ուտելիս մեջը սխտոր էր ճզմում, դա էլ գումարվում էր բոլոր հոտային երանգներին: Մինչև հիմա քթիս մեջ է:

    13. Արտաքնապես ինչո՞վ ես ամենաշատը փոխվել՝ տասը տարի առաջվա համեմատ:
    Սիրունացել եմ

    14. Կա՞ մի բան, որով ուզում էիր զբաղվել տարիներ առաջ, բայց չի ստացվել, իսկ կուզե՞իր հիմա զբաղվել դրանով:
    Կուզեի դաշնամուր նվագել իմանալ, բայց էնպես քիչումիչ չէ, այլ պրոֆեսիանալին մոտ, բայց երբևէ չեմ գնացել դաշնամուրի դասերի ու սկի նոտարներ չգիտեմ, մի անգամ՝ մոտ 10-12 տարի առաջ, քիբորդ էի առել, բայց էդպես էլ չզբաղվեցի դրանով, էլ երևի ոչ էլ թե երբևէ զբաղվեմ:

    15. Ի՞նչը կուզենայիր անփոփոխ մնար կյանքումդ առնվազն առաջիկա տասնամյակում:
    Ֆիզիկական վիճակս և անկախությունս:

  15. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (27.01.2019), Sambitbaba (04.09.2018), Բարեկամ (05.09.2018), Նիկեա (07.09.2018), Ուլուանա (07.09.2018), Տրիբուն (21.09.2018)

  16. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    1,698
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Մի տարի անց ի՞նչ ես մտաբերելու վերջին մի ամսվանից:

    Պռագայիս ճամփորդությունն ու հատկապես զարմուհուս հետ քաղաքի կենտրոնում գտնվող սեքս թանգարանի փոքրիկ կինոթատրոնում դիտած 30-ականների, սև ու սպիտակ պոռնոն, որը մեր հետ հավասար վայելում էին 70-80 տարեկան՝ իրենց երիտասարդությունը թախիծով հիշող ու կարոտող զույգեր:

    2. Կա՞ որևէ սովորություն (լավ կամ վատ), որը ձեռք ես բերել վերջին երեք տարում:

    Աչքերի ծիկ եմ ձեռք բերել:
    Իսկ լավ՝ սովորություն եմ դարձրել խոսելու ընթացքում մարդկանց չընդհատել ու մինչև վերջ լսել ասածը, հետո նոր՝ պատասխանել: Առաջ, կեսից թեթև միջամտություններով ընդհատում էի, փորձում կանխատեսել ու գուշակել միտքը: Տհաճ բան ա: Աշխատել եմ վրաս:

    3. Կուզեի՞ր ինչ-որ բան վերջապես անցյալում թողնել՝ հետդ տանելու փոխարեն:

    Դպրոցական տարիներիս տհաճ հիշողությունները՝ կապված տհաճ ու անմակարդակ դասընկերներիս ու նույնքան տհաճ ու անմակարդակ ուսուցիչներիս հետ:

    4. Կա՞ մի բան, որ հիմա ավելի լավ ես կարողանում, քան մի տարի առաջ:

    Կարողանում եմ ջոկել մադկանց: Ու իրանց ուզածը: Կարողանում եմ տարբերակել կեղծն ու անկեղծը: Համենայնդեպս՝ ըստ իս:

    5. Ո՞րն է եղել վերջին տարիներին ամենածանր ճանապարհով հասած նպատակը:

    Պապայիս համոզել, որ խմի իր՝ բժշկի կողմից նշանակված դեղը (պարկինսոնի առաջին ստադիայի համար): Էս նպատակին հասնելու համար կիրառել եմ տարբեր տեսակի շանտաժային-տատկտիկական մեթոդներ (կապրիզնի մարդ ու դեղերին դեմ):

    6. Դու՝ 15 տարի առաջ. հինգ բառ, որով էդ ժամանակաշրջանը մնացել է հիշողության մեջ:

    12 տարեկան ընկճված պատանի՝ կարծելով, որ եթե իր շրջապատը էդքան վատն ա, ուրեմն սաղ աշխարհն էլ տենց ա: Շփոթված:

    7. Ի՞նչն է քեզ ամենաշատը մտահոգել էս շաբաթ, իսկ ի՞նչն է ուրախացրել:

    Մտահոգել ա եղբորս օրական սիգարետների քանակը (երկու տուփ): Իսկ ուրախացրել ա էն իդեան, որ ծագեց մտքումս՝ իրան բժշկի տանելու ու թոքերը ստուգել տալու՝ նախորոք բժշկի հետ պայմանավորված լինելով, որ վերջինս եղբորս մի հատ լավ վախացնի (եղբայրս ֆրանսերեն լավ չի հասկանում. ինչ կուզեմ՝ արագի մեջ կսղղացնեմ տակից) ու ասի, որ ձեր թոքերը այլանդակ վիճակի մեջ ա ու եթե շտապ չդադարեցվի կամ չնվազեցվի սիգարետների քանակը՝ շատ մեծ ու անդառնալի հետևանքներ կլինեն: Տեսնենք՝ կուտը կուտի, թե չէ:

    8. Վերջին հինգ տարում քանի՞ անգամ ես բնակավայր փոխել և ինչո՞ւ:

    Չեմ փոխել: Անձնական պատճառներով:

    9. Կա՞ մի բան քո կյանքում, որ կուզենայիր ավելի վաղուց լիներ:

    Մարդկանց շատ երես չտալու հատկությունը:

    10. Երեկվա ամենահիշվող դրվագը ո՞րն էր:

    Ինտերնետով կատու եմ տեսել՝ վաճառքի հանված ու սիրտս կպել ա մռութին: Ուզում եմ գնամ առնեմ, բայց էն ընտանիքը, որ վաճառում ա, 450 կիլոմետրի վրա ա իմ քաղաքից: Ընդհանուր 6 ժամ պիտի քշեմ՝ գնալ-գալով: Հավես չունեմ:

    11. Վերջին տասնամյակում ովքե՞ր են եղել քեզ վրա ամենամեծ ազդեցություն թողած մարդիկ՝ ընտանիքից դուրս:

    Ֆրանսիացի մի քանի տարեց ծանոթներ՝ իրենց պահվածքով ու կշռադատությամբ: Մի քանի ամերիկացի յութուբերներ՝ իրենց անկեղծ ու բնական-ինտերակցիոն վիդեոներով: Դարեն Արանոֆսկին՝ մենակ իր «Մայրը» ֆիլմով: Հայերից՝ ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյան (որի թե՛ գործերը, թե հարցազրույցները դիտելը մի այլ կարգի հաճույք ա ինձ պատճառում). անձամբ ծանոթ չեմ, բայց սիրում եմ իրա անկեղծ խոսքը: Ու արած գործը: Վերին կլասի հայ բեմադրիչ ա: Էսօր համարյա իրա նմանը չկա:

    12. Ո՞րն է անցյալից մնացած ամենավառ «հոտային հիշողությունը»:

    Երևանի մետրոյի հատուկ հոտը: Աշխարհի ուրիշ ոչ մի քաղաքի մետրո էդ հոտը չունի:

    13. Արտաքնապես ինչո՞վ ես ամենաշատը փոխվել՝ տասը տարի առաջվա համեմատ:

    Սանրվածքով ու նիհարությամբ երևի:

    14. Կա՞ մի բան, որով ուզում էիր զբաղվել տարիներ առաջ, բայց չի ստացվել, իսկ կուզե՞իր հիմա զբաղվել դրանով:

    Դերասանական արվեստով: Ու հիմա փորձում եմ զբաղվել: Կստացվի թե չէ՝ չգիտեմ:

    15. Ի՞նչը կուզենայիր անփոփոխ մնար կյանքումդ առնվազն առաջիկա տասնամյակում:

    Ընտանիքիս անդամների թիվը:

  17. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (04.09.2018), Progart (27.01.2019), Բարեկամ (05.09.2018), Յոհաննես (06.09.2018), Նիկեա (07.09.2018), Ուլուանա (07.09.2018)

  18. #10
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,548
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    15 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը

    12. Ո՞րն է անցյալից մնացած ամենավառ «հոտային հիշողությունը»:


    Երևանի մետրոյի հատուկ հոտը: Աշխարհի ուրիշ ոչ մի քաղաքի մետրո:
    խենթանում եմ Երևանի մետրոյի հոտի համար:
    Ընդ որում յուրաքանչյուր կայարան ուներ իր յուրահատուկ հոտը: Ամենասիրածս Մարշալ Բաղրամյանն էր, որից չէի հագենում, աշխարհը շուռ էր գալիս մեջս, երբ էդ սառնավուն, խոնավ-մետսղական հոտը ներ էի քաշում մինչև քթարմատս

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (04.09.2018), Gayl (04.09.2018)

  20. #11
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,548
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    15 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Մի տարի անց ի՞նչ ես մտաբերելու վերջին մի ամսվանից:
    Վախենամ՝ ոչինչ Ինչպես և հիմա չեմ մտաբերում մի տարի առաջ "վերջին մի ամսվանից"։
    Բայց պատասխանեմ այսպես․ ինչ կուզենայի մտաբերել (առանց ափսոսանքի)․ ամեն ինչ, ինչ կատարվում է շուրջս, մնացել է նույնքան խաղաղ ու գեղեցիկ։

    2. Կա՞ որևէ սովորություն (լավ կամ վատ), որը ձեռք ես բերել վերջին երեք տարում:
    Մեծ արագությամբ մոռանալը, ու դա սովորություն է, այո։

    3. Կուզեի՞ր ինչ-որ բան վերջապես անցյալում թողնել՝ հետդ տանելու փոխարեն:
    Վախից ծնվող անվստահության մնացուկները։

    4. Կա՞ մի բան, որ հիմա ավելի լավ ես կարողանում, քան մի տարի առաջ:
    Լռել։

    5. Ո՞րն է եղել վերջին տարիներին ամենածանր ճանապարհով հասած նպատակը:
    Չգիտեմ։ Երբ հասած ես լինում, մոռանում ես ճանապարհների, առավելևս դրանց դժվարության մասին։

    6. Դու՝ 15 տարի առաջ. հինգ բառ, որով էդ ժամանակաշրջանը մնացել է հիշողության մեջ:
    Ինչ-որ սխալի անդառնալիության զգացողութան ցավը

    7. Ի՞նչն է քեզ ամենաշատը մտահոգել էս շաբաթ, իսկ ի՞նչն է ուրախացրել:
    Մտահոգել է՝ գործերը չհասցնելու մշտական տագնապս։
    Ուրախացրել է՝ սիրելի մարդկանց ներկայության հանկարծակի "հայտնաբերումները"։

    8. Վերջին հինգ տարում քանի՞ անգամ ես բնակավայր փոխել և ինչո՞ւ:
    Մեկ անգամ, նույն փողոցով մի հինգ հարյուր մետր ներքև։ Ինչու՞ - նոր տուն գնեցինք։

    9. Կա՞ մի բան քո կյանքում, որ կուզենայիր ավելի վաղուց լիներ:
    Հավատը, որ "հետո"-ն շատ ավելի լավ է լինելու, քան թվում է այդ պահին ։

    10. Երեկվա ամենահիշվող դրվագը ո՞րն էր:
    Երեկվա․․․

    11. Վերջին տասնամյակում ովքե՞ր են եղել քեզ վրա ամենամեծ ազդեցություն թողած մարդիկ՝ ընտանիքից դուրս:
    Չեմ հիշում, ճիշտն ասած, թե արդյոք եղեն են այդպիսի մարդիկ։ Եթե եղած էլ լինեն, ինչ-որ հրապարակային դեմք պետք է լինի եղած, որի կյանքը կամ սկզբունքները ֆունդամենտալ ներշնչանք հաղորդած լինեին։ Բայց ոչ մեկին հիմա չեմ մտաբերում։ Ընդհանրապես, ես մեծ դժվարությամբ եմ ընդունում հեղինակություններ։

    12. Ո՞րն է անցյալից մնացած ամենավառ «հոտային հիշողությունը»:
    Մեր շենքի մուտքի /պադյեզդի/ հոտը․ մաշված պատերի, քարուքանդության խոնավության հոտի մի տեսակ է, որը սիրում եմ մի ուրիշ մակարդակում։ Ի դեպ, էդ բուրմունքի հանդեպ հատկապես թուլություն ունեի հղի ժամանակ․ ամբողջ օրգանիզմս դրա քաղցի մեջ էր՝ տանջալիորեն։ Արդյունքում, մաշված գաջի մի կտոր պոկեցի մի խարխուլ պատից, ու գիշերները թաքուն ուտում էի։

    13. Արտաքնապես ինչո՞վ ես ամենաշատը փոխվել՝ տասը տարի առաջվա համեմատ:
    Երևի նախկին կենսախնդությունս է ինչ-որ չափով տեղի տվել հոգնածության թույլ ստվերին, մի քիչ էլ՝ անտարբերությանը։

    14. Կա՞ մի բան, որով ուզում էիր զբաղվել տարիներ առաջ, բայց չի ստացվել, իսկ կուզե՞իր հիմա զբաղվել դրանով:
    Այո, կան բաներ, որոնցով երազում էի զբաղվել տարիներ առաջ, և դեռ երազում եմ՝ որ մի օր կզբաղվեմ։ Հույս ունեմ՝ երազելը վերջապես կփոխարինվի հստակ ուզելով, իսկ այդ ժամանակ մի ձև հաստատ կգտնվի զբաղվելու։ Ու լավ կլինի՝ այդ վերջապեսը վերջապես տեղի ունենա ու շուտով։

    15. Ի՞նչը կուզենայիր անփոփոխ մնար կյանքումդ առնվազն առաջիկա տասնամյակում:
    Սիրելի մարդիկ մնան առողջ։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 05.09.2018, 17:22:

  21. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (05.09.2018), ivy (05.09.2018), Progart (27.01.2019), Նիկեա (07.09.2018), Ուլուանա (07.09.2018)

  22. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,861
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փոքրիկ խնդրանք հաջորդ գրառում անողներին. հարցերն էլ պատճենեք ձեր գրառման մեջ, թե չէ` պատասխաններից շատերն էնպիսին են, որ առանց հարցը կարդալու, չի հասկացվում` ինչի մասին է խոսքը, ամեն անգամ պիտի հետ գնանք, հարցը կարդանք, որ պատասխանից բան հասկանանք:

    1. Մի տարի անց ի՞նչ ես մտաբերելու վերջին մի ամսվանից:
    Հայաստանում անցկացրած ընտիր ժամանակը: Ավելի կոնկրետ ու մանրամաս կարդացեք այստեղ :

    2. Կա՞ որևէ սովորություն (լավ կամ վատ), որը ձեռք ես բերել վերջին երեք տարում:
    Ինչքան մտածեցի, մտքիս բան չեկա. փոխարենը մտքիս գալիս են սոորություններ, որոնցից հրաժարվել եմ:

    3. Կուզեի՞ր ինչ-որ բան վերջապես անցյալում թողնել՝ հետդ տանելու փոխարեն:
    Չէ, ուղղակի կան բաներ, որ կուզենայի ոչ թե թողնել անցյալում, այլ ավելի թեթև տանել:

    4. Կա՞ մի բան, որ հիմա ավելի լավ ես կարողանում, քան մի տարի առաջ:
    Կարծում եմ` հիմա ավելի լավ մամա եմ, քան մի տարի առաջ:

    5. Ո՞րն է եղել վերջին տարիներին ամենածանր ճանապարհով հասած նպատակը:
    Դժվարանում եմ ասել:

    6. Դու՝ 15 տարի առաջ. հինգ բառ, որով էդ ժամանակաշրջանը մնացել է հիշողությանդ մեջ:
    գործազրկություն, անհաջողակություն, տնակյացություն, աշակերտներ, թարգմանություններ

    7. Ի՞նչն է քեզ ամենաշատը մտահոգել էս շաբաթ, իսկ ի՞նչն է ուրախացրել:
    Մտահոգել է տան թափթփված վիճակը: Ուրախացրել է հին ու նոր ստեղծագործական գաղափարների մասին մտածելը, թեկուզև դեռ ժամանակ չեմ գտնում էդ առումով գործնական քայլեր անելու:

    8. Վերջին հինգ տարում քանի՞ անգամ ես բնակավայր փոխել և ինչո՞ւ:
    Վերջին անգամ հենց հինգ տարի առաջ եմ փոխել` ավելի մեծ բնակարան տեղափոխվելու համար:

    9. Կա՞ մի բան քո կյանքում, որ կուզենայիր ավելի վաղուց լիներ:
    Գուցե կան նման բաներ, բայց էս պահին չեմ հիշում, հետևաբար լուրջ բաներ չկան երևի: Ամեն դեպքում հավատում եմ, որ ընդհանուր առմամբ ինչ իր ճիշտ ժամանակին է լինում, նույնիսկ եթե տվյալ պահին ուշացած է թվում:

    10. Երեկվա ամենահիշվող դրվագը ո՞րն էր:
    Իմ մասին հաղորդումը տղայիս հետ ուղիղ եթերով դիտելը:

    11. Վերջին տասնամյակում ովքե՞ր են եղել քեզ վրա ամենամեծ ազդեցություն թողած մարդիկ՝ ընտանիքից դուրս:
    Կարծում եմ` ընդհանուր առմամբ իմ կյանքում հադիպած բոլոր մարդիկ էլ էս կամ էն չափով ազդել են վրաս, բայց եթե մեկին առանձնացնելու լինեմ վերջին տարիներին, անձամբ ոչ ծանոթ մարդու պիտի նշեմ. Leo Babauta-ն` իր մինիմալիզմի գաղափարախոսությամբ:

    12. Ո՞րն է անցյալից մնացած ամենավառ «հոտային հիշողությունը»:
    Հաճելիներից` Երևանի մետրոյի հոտը, որ արդեն նշվեց, մորու (малина) հոտն ու համը, որ միշտ ասոցիացվում է տատիկիս այգու հետ: Ամեն անգամ լավ մորի ուտելիս ակամա տեղափոխվում եմ մանկություն, ավելի կոնկրետ` տատիկիս այգի, որտեղի մորին էդ հոտն ուներ: Մորին ինձ համար հենց էդ չափանիշով է գնահատվում. եթե ուտելիս տատիկիս այգու մորին եմ հիշում, ուրեմն լավն է: ))
    Տհաճ հոտային հիշողության օրինակ է մանկապարտեզի ճաշի հոտը (կարծեմ ապուրի), որ ճաշի ժամի մոտենալուն պես միշտ տարածվում էր ամբողջ մանկապարտեզով մեկ: Մինչև հիմա էլ մեկ-մեկ լինում է, որ ինչ-որ տեղից էդ հոտն եմ առնում, ու ահավոր զզվելի զգացողություն է առաջացնում: Մեկ էլ ատամնաբուժարանի հոտը, որը տագնապի ու անխուսափելիության տհաճ զգացողություն էր առաջացնում, բայց էդ մեկը տարիների հետ գնալով թուլանում է, շուտով երևի լրիվ կանցնի էդ ասոցիացիան:

    13. Արտաքնապես ինչո՞վ ես ամենաշատը փոխվել՝ տասը տարի առաջվա համեմատ:
    Բացի մի քանի սպիտակ մազերի հայտնվելուց, մեկ էլ հագուկապիս ոճն է փոխվել:

    14. Կա՞ մի բան, որով ուզում էիր զբաղվել տարիներ առաջ, բայց չի ստացվել, իսկ կուզե՞իր հիմա զբաղվել դրանով:
    Կարծես բոլոր էն բաներով, որոնցով տարիներ առաջ ուզեցել եմ զբաղվել, կամ արդեն փորձել եմ զբաղվել, կամ հիմա եմ զբաղվում: Բայց, օրինակ, քանդակագործությամբ թեև առիթ ունեցել եմ մի քիչ զբաղվելու, բայց լրջորեն զբաղվելու համար դեռևս համապատասխան պայմաններ չունեմ: Եթե դրանք լինեին, հիմա էլ հաճույքով կզբաղվեի:

    15. Ի՞նչը կուզենայիր անփոփոխ մնար կյանքումդ առնվազն առաջիկա տասնամյակում:
    Ստեղծագործելու հավեսս: Ոնց գցում-բռնում եմ, մնացած բաները, թեկուզև լավ վիճակում, բայց բարելավվելու տեղ ունեն:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 07.09.2018, 21:27:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  23. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (08.09.2018), ivy (07.09.2018), Progart (27.01.2019), Աթեիստ (08.09.2018), Նիկեա (07.09.2018)

  24. #13
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,004
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    1.Մի տարի անց ի՞նչ ես մտաբերելու վերջին մի ամսվանից:
    Նայածս կինոները ու դիմումիս հաստատումը

    2.Կա՞ որևէ սովորություն (լավ կամ վատ), որը ձեռք ես բերել վերջին երեք տարում:
    Միգուցե կա,բայց չեմ հիշում

    3.Կուզեի՞ր ինչ-որ բան վերջապես անցյալում թողնել՝ հետդ տանելու փոխարեն:
    Հենց ուզեմ կթողնեմ,իմ կարծիքով ամենը պետք է ինձ

    4.Կա՞ մի բան, որ հիմա ավելի լավ ես կարողանում, քան մի տարի առաջ:
    Կա-կա

    5.Ո՞րն է եղել վերջին տարիներին ամենածանր ճանապարհով հասած նպատակը:
    Ամենածանրները առջևում են,անցածներս թեթև բաներ են եղել

    6.Դու՝ 15 տարի առաջ. հինգ բառ, որով էդ ժամանակաշրջանը մնացել է հիշողության մեջ:
    Ռեալ Մադրիդ,Լոսթ,Գործարան,Ժիվոյ ֆուտբոլ,կանալ

    7.Ի՞նչն է քեզ ամենաշատը մտահոգել էս շաբաթ, իսկ ի՞նչն է ուրախացրել:
    Մտահոգող հարցերը քաղաքականության հետ է կապված,իսկ ուրախացրել է,որ ընկերս պապա է դառնալու,դիմումս էլ հաստատվեց :Դ

    8.Վերջին հինգ տարում քանի՞ անգամ ես բնակավայր փոխել և ինչո՞ւ:
    5 անգամ գրողը տանի,5 անգամ

    9.Կա՞ մի բան քո կյանքում, որ կուզենայիր ավելի վաղուց լիներ:
    Եսիմ,դժվար թե

    10.Երեկվա ամենահիշվող դրվագը ո՞րն էր:
    Մի հատ աղջիկա հայածք,հետո չմոռանալու համար ասեմ,որ Մոսկովյանի վրա տեսա Տ.Տ.-ենք հետս էին :Դ

    11.Վերջին տասնամյակում ովքե՞ր են եղել քեզ վրա ամենամեծ ազդեցություն թողած մարդիկ՝ ընտանիքից դուրս:
    եսիմ

    12.Ո՞րն է անցյալից մնացած ամենավառ «հոտային հիշողությունը»:
    Էն մի հատ 90-ակաների դուխի կա կանացի,չգիտեմ անունը,բայց մի տարի առաջ մի կնոջ վրայից էդ հոտը առա ու մի 500մետր հետևից քայլեցի ու վայելեցի :Դ

    13.Արտաքնապես ինչո՞վ ես ամենաշատը փոխվել՝ տասը տարի առաջվա համեմատ:
    10 տարի առաջ դեռ չէի թրաշվում

    14.Կա՞ մի բան, որով ուզում էիր զբաղվել տարիներ առաջ, բայց չի ստացվել, իսկ կուզե՞իր հիմա զբաղվել դրանով:
    չէ,չկա

    15.Ի՞նչը կուզենայիր անփոփոխ մնար կյանքումդ առնվազն առաջիկա տասնամյակում:
    նեղվեցի էս հարցից,հուսամ իմ հարզատ մարդիկ ու ես 10 տարի հետո կլինենք,եթե չէ էս կարդալուց զկռտալով կլացեմ


    Մոդերատորական. գրառումը խմբագրվել է, դյուրընթեռնելի դարձնելու նպատակով։
    Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 28.01.2019, 04:41:

  25. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (27.01.2019), ivy (28.01.2019), Progart (27.01.2019), Ծլնգ (27.01.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •