Jarre-ի խոսքերից
Ես Լյուսին հիմա էլ եմ շատ հավանում, որովհետև ինձ ավելի շատ դուրա գալիս ֆիլմի ստեղծած մթնոլորտը ու իմաստը։ Ու որ նայում եմ, տպավորություն ա , որ գիտաֆանտաստիկ պատմվածք եմ կարդում։ Իսկ երբ ես գիտական ֆանտաստիկա եմ կարդում, ուղեղումս լույսի արագությամբ ծագում են նոր մտքեր ու մտածում եմ, թե նկարագրված երևույթները ոնց կարելի է այլ ոլորտներում կիրառել, կամ որ ես ունենաի նման հնարավորություններ և այլն։
Դրա համար ֆիլմերի, երաժշտության, գրականության քննարկումները ինձ միշտ ներվայնացնում են։ Որովհետև մեկը մասնագիտական տեսանկյունից ա վերլուծուեմ, մեկը իրա տպավորությունների, մյուսը այլ տեսանկյունից ու հասկանում ես, որ բոլորն էլ ճիշտ են, քանի որ ճիշտ մտքրեն են ասում։ Բայց հարց ա առաջանում, արդյո՞ք դու ուզում ես էդ մտքերը լսել։ Անձամբ ես մի քանի տարի է, ինչ շաաաատ հազվագյուտ եմ գրում կամ խոսում իմ սիրած ֆիլմերի, գրքերի ու երաժշտության մասին։ Քանի որ եթե շատ եմ սիրում ուրեմն դա իմ համար ահավոր կարևոր ա։ Ու մեկ էլ մեկը մի բան ա դուրս տալիս ու ներվերս իրարա խառնվում։ Դրա համար եթե մի բան շատ եմ սիրում ընդհանրապես չեմ խոսում դրա մասին։ Դա չափազանց թանկ ու փխրուն ա, որ իմ գլխից հանեմ դուրս ու ցույց տամ ուրիշներին ))
Էջանիշներ