Ադամ ջան, ինձ թվում ա գոնե դու պտի էդ տարրական բաները հասկանայիր։
Ի՞նչ ա նշանակում բռնել, բաց թողնել։
Դու գոնե մի դեպք գիտե՞ս, որ բռնելուց հետո արդարացվել ա։ Եթե չի արդարացվել, ու դատական պրոցես ա գնում, ի՞նչ բաց թողնելու մասին ա խոսքը։
Հենց մեկին գրավով բաց են թողնում, Ֆբ-ում մի ֆայնասուն ա սկսնվում՝ «հեսա երկրից կգնա, տենամ որտեղից եք գտնելու»։ Բայց որ ասում ես ձևի համարմի հատ նախադեպ ցույց տուր, միակ փաստարկն ա «չի եղել, էս մեկը կլնի»։Համենայն դեպս իմ համար սա խնդալու փաստարկ ա։
Էմոցիանալ մասերին անդրադառնալն անիմաստ եմ համարում։ Ասենք լայֆերը դուրդ չի գալիս, ո՞վ ա քեզ ստիպում նայել։ Ասենք Հայկոյին ու Նիկոլին օդի մեջ վիրավորելու տեղը կարայիր կոնկրետ փաստարկներ բերեիր, հասկանայինք ինչը դուրըդ չի եկել, փորձեինք բացատրել։ Բայց մի հետ էլ գրածդ կարդա, ու մի հատիկ փաստարկ գտի մեջը։
Ասենք 4-րդ դասարանցին հավատա 88-ի սարքած երկրաշարժի մասին, կարելի էր հասկանալ, բայց քո դեպքում ոչ մի ձև հասկանալու չի։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Արտակ ջան, եղբայր, ես էստեղ իմ կարծիքն եմ հայտնում ու դա կարա լինի էմոցիոնալ և առանց փաստարկների: Իսկ պարտադիր ա՞ փաստարկներ բերել՝ կարծիք հայտնելուց: Հո դատարանում չենք, կամ էլ ապերոների հետ պպզած չենք բոռձյուրին, որ ամեն ասածս կարծիքը հիմնավորեմ ու իրանց «աչոտ տամ ու պատասխան տամ» … իմ կարծիքը կարա լինի շատ տարբեր. էմոցիոնալ կամ ոչ, փաստացի կամ ոչ փաստացի: Բայց դա մնում ա կարծիք այլ ոչ 100 տոկոսանոց իրականություն: Ու մնալով էլի իմ կարծիքին՝ չեմ ուզում էս թեմայով քո հետ բանավիճել, որտև դու էն հատուկ ակումբցիներից ես որի հանդեպ երբեք սիմպատիաս չի պակասել:
Բայց ֆորումում գրում ենք հենց բանավիճելու ու էդ ընթացքում, եթե ինչ որ բան սխալ գիտենք, ճշտելու համար։
Ու բանավիճելը չի ենթադրում իրար վիրավորել ։)
Սենց մի բան ասեմ։
Ես եթե քո գրառման մնամ բան գրել ուզեմ, այսինքն կարծիք, որի համար չեմ ուզում քննարկում սկսվի, որ չսկսեմ բացատրել, ես կգրեմ Անկապ օրագրում։
Իսկ ստեղ գրելու դեպքում լրիվ նորմալ ա, որ մարդիկ ուզենան պարզաբանում ստանան։
Ասենք եթե դու գրես, որ Աթեիստը ստախոս ա (օրինակ), պարզ չի՞ որ լիքը ակումբցի կուզենա հասկանա, թե խի ես էդ կարծիքին։
Հիմա դու իմ մասին չես գրում, բայց գրում ես էն մարդկանց մասին, որոնք էսօրվա օրով հսկայական բան են արել ու անում երկրի համար։ Ու տրամաբանական ա, որ մարդիկ, որոնք
ատ ժամանակ իրա կողքին են եղել, կուզեն հիմնավորում ստանալ, որտև էդ արած շատ բաներին իրանք էլ են մասնակցել/մասնակցում, ու փաստորեն վիրավորանքներն իրանց էլ ա վերաբերում։
Սիմպատիայի մասին՝
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Աթեիստ (15.09.2018)
Բյուրը ճիշտ էր, ես սխալվեցի։
Սև ու սպիտակ չի։ Կան սևեր, կան սպիտակներ ու կա Ադամ ։ճ
հ.գ. Ադամ ջան, ազատ խոսքի իրավունքն անքակտելի ա, բայց երբեմն արժի վերնագրից բացի ծանոթանալ թեմայի պահանջին։ Ինչքան ուզում ես քննադատիր Նիկոլին էլ, իրա կառավարությանն էլ, բայց թեման ուրիշ բանի մասին էր
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Adam (16.09.2018)
Արտակ, մի խոսքով, ես Նիկոլին եթե ուզենամ քլնգեմ՝ դա կանեմ անկապ օրագրում: Եվ առհասարակ՝ որևէ մեկին: Պրոստը էդ վախտ աուդիտորիան չի կարողանա իր կարծիքը հայտնել կամ ինձ քլնգել, որն էլ մի կողմից լավ ա, մյուս կողմից՝ վատ: Լավ ա իմ պահով, որ անկապ բացատրություններ չեմ տա, իսկ վատ ա, որ էն մարդիկ որ չերեզ չուռ սրտներին մոտիկ են ընդունում գրածներս ու ինձ դավաճան հանում՝ մեջները կպայթեն՝ պոռթկալու ցանկություն ունենալով, բայց դա չկարողանալով արտահայտել՝ կլքեն էջը: Բայց դե՝ հյուրով միշտ էլ կմտնեն կծիկրակեն՝ տենան՝ ինչ եմ գրել: :p
Adam (16.09.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ