Շատ շատերը գովերգում են «Թավշյա հեղափությունը» և նրա առաջնորդներին դրսևորելով այնպիսի վերաբերմունք, որը շատ նման է այն վերաբերմունքին, որ դրսևորում են հավատացյալները իրանց Աստծո կամ կրոնի նկատմամբ։
Մի մասն էլ ծայրահեղ քննադատական է վարվում, այնպես կարծես անհամբերությամբ և ուրախությամբ սպասում են թե երբ են սայթաքելու նոր կառավարության ներկայացուցիչները, որ կարողանան հայտարարել, թե ինչքան վատն են իրանք։
Հետաքրքիր է ձեր կարծիքը այս երկու իրարից տարբեր, բայց ինչ որ առումով նաև իրար ահավոր նման վերաբերմունքների մասին։
Եթե մեկը քննադատում է Թավշյա հեղափոխությանը ամեն առիթով չնկատելով ակնհայտ դրականը, ի՞նչ եք կարծում էդ մարդկանց մասին։
Եթե մեկը գովաբանում է առանց նկատելու ակնհայտ բացասական կողմերը ի՞նչ եք կարծում իր մասին։
Անձամբ ես կարծում եմ, որ ցանկացած կառավարիչ (անգամ նրանք ովքեր ունեն «աշխարհի ամենաաղքատ պրեզիդենտ» կամ «ամենահամեստ պրեզիդենտ» տիտղոսները) ունի իր անձնական շահը այդ պատճառով ես երբեք չեմ հավատում կամ հույս կապում որևիցե ղաքաքական գործիչի հետ։ Իմ համար քաղաքական գործիչը միանգամից ընկնում ա նենց մի համակարգ, որը պահանջում է հրաժարվել մարդկային հատկություններից։
Հետաքրքիր է լսել ձեր կարծիքը։
Էջանիշներ