User Tag List

Էջ 14 16-ից ԱռաջինԱռաջին ... 410111213141516 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 196 համարից մինչև 210 համարի արդյունքները՝ ընդհանուր 233 հատից

Թեմա: Գովերգում և քննադատում «Թավշյա հեղափոխությանը»

  1. #196
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, գիտե՞ս ինչն ա խնդիրը։ Քանի կար, խմբով թռել էիք դեմքիս, փորձում էիք համոզել, թե հասարակությանը սև ու սպիտակի բաժանող չկա, թե էդ սաղ սուտ ա, ինձ թվում ա, ինձնից հորինում եմ, չգիտեմ ինչ։ Գիտե՞ս ինչ անդուր ա, երբ բանավեճի ժամանակ խնդրի լուծում գտնելու փոխարեն քեզ ասում են՝ սուտ ես ասում։ Դուք նստած հաշվում էիք, թե ով ավելի շատ, ով ա ավելի քիչ, դրած հաշվում էիք՝ որ քոմենթը քանի լայք ա ստացել, բայց խնդիրը քանակի մեջ չէր, այլ երևույթի գոյության, ու միջավայրից կախված քանակական հարաբերությունը կարար փոխվեր։ Ու հիմա էլ էկել, ինքդ ասում ես՝ սաղ սև ու սպիտակ ա։ Ըստ էության, էս թեմայի առաջին էջում իմ ասածի ու քո ասածի միջև տարբերություն չկա, մենակ դասակարգման խնդիր ա։ Մի խումբ մարդիկ ինձ ու շատ այլ քննադատողների մտցնում են սևի մեջ, դու մտցնում ես՝ սպիտակի մեջ։ Ու սաղ հարցն էն ա, որ ես ինքս ու ինձ նման լիքը մարդիկ սևի ու սպիտակի մեջ չենք մտցնում։ Հայաստանը հիմա խորը ճգնաժամի առաջ ա կանգնած, ու էդ ճգնաժամի պատճառներից մեկը նաև սև֊սպիտակի բաժանումն ա։ Ինձ համար գաղտնալսումն օքեյ չի, բայց գաղտնալսվածի բովանդակությունն էլ օքեյ չի։ Ու ես ինձ որևէ թիմի հետևորդ չեմ համարում։ Ես կարմիր եմ, հայերեն էլ ասեցի։ Իմ քաղաքական գաղափարները ներկայացնող քաղաքական ուժ էսօր չկա Հայաստանում, ուրեմն ես կարամ ասեմ, որ ես ոչ մեկին էլ չեմ պատկանում։
    Բյուր, էն ինչը դու ասում, ես հիմա էլ եմ ասում որ չկա։

    Քննադատության համար ոչ մեկին չեն հալածում։

    Կարող ա իմ նման քեզ ասեն «լսի, ախր հիմա դրա ժամանակը չի», բայց ոչ մեկը քեզ չի հալածի։

    Ու էս թեմայում մեռա բացատրելով, որ դու ու մյուս քննադատողները մեր ձևակերպած սև ու սպիտակում սպիտակների մեջ եք։

    Ու խնդրում եմ, խելոք մարդ ես, չասես, որ չես հասկանուն, որ էդ «սև ու սպիտակը» պայմանական ձևակերպում ա։ Ու ընդամենը բացատրում եմ, որ ստեղծված իրավիճակում բոլորս, աջերն ու ձախերը, սոցիալիստներն ու լիբերալները, բոլոր-բոլորը մի կողմ են, իսկ հանցավոր թայֆան մյուս կողմում։

    Ու քանի դեռ իրանք ունեն ռևանշի հնարավորություն, համախմբումն անհրաժեշտություն ա։ Բայց էդ չի նշանակում, որ քեզ մեկը հալածում ա։


    Ասում ես, որ եթե ստեղ լինեիր, «Իմ քայլին» չէիր ընտրի։ Ես ասում եմ, որ քանի էս իրավիճակն ա, ճիշտ եմ համարում «Իմ քայլին» ընտրելը։ Բայց ես դանակը վզիդ չեմ դրել ու ասել, որ դու էլ պետք ա ընտրես։ Կարծիքս եմ գրել, քեզ կհամոզեմ, շատ լավ, չռմ համոզի, աշխարհը փուլ չեկավ։

    Ներկայումս ոչ մեկին ընտրություն չի պարտադրվում։ Անցել ենք էդ փուլը։ Բայց մեկը ես փորձում եմ բացատրել, մեկնել, համոզել իրավիճակը։ Դրան կարաս քարոզչություն կամ ուրիշ բան համարես, բայց էն ինչ էս թեմայում դուք եք գրում, որ մարդը հենց քննադատում ա իրան հակահեղափոխական են հռչակում՝ իրականությանը չի համապատասխանում։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (15.09.2018), Աթեիստ (13.09.2018), Արամ (13.09.2018), Բարեկամ (13.09.2018), Տրիբուն (13.09.2018)

  3. #197
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, էն ինչը դու ասում, ես հիմա էլ եմ ասում որ չկա։

    Քննադատության համար ոչ մեկին չեն հալածում։

    Կարող ա իմ նման քեզ ասեն «լսի, ախր հիմա դրա ժամանակը չի», բայց ոչ մեկը քեզ չի հալածի։

    Ու էս թեմայում մեռա բացատրելով, որ դու ու մյուս քննադատողները մեր ձևակերպած սև ու սպիտակում սպիտակների մեջ եք։

    Ու խնդրում եմ, խելոք մարդ ես, չասես, որ չես հասկանուն, որ էդ «սև ու սպիտակը» պայմանական ձևակերպում ա։ Ու ընդամենը բացատրում եմ, որ ստեղծված իրավիճակում բոլորս, աջերն ու ձախերը, սոցիալիստներն ու լիբերալները, բոլոր-բոլորը մի կողմ են, իսկ հանցավոր թայֆան մյուս կողմում։

    Ու քանի դեռ իրանք ունեն ռևանշի հնարավորություն, համախմբումն անհրաժեշտություն ա։ Բայց էդ չի նշանակում, որ քեզ մեկը հալածում ա։


    Ասում ես, որ եթե ստեղ լինեիր, «Իմ քայլին» չէիր ընտրի։ Ես ասում եմ, որ քանի էս իրավիճակն ա, ճիշտ եմ համարում «Իմ քայլին» ընտրելը։ Բայց ես դանակը վզիդ չեմ դրել ու ասել, որ դու էլ պետք ա ընտրես։ Կարծիքս եմ գրել, քեզ կհամոզեմ, շատ լավ, չռմ համոզի, աշխարհը փուլ չեկավ։

    Ներկայումս ոչ մեկին ընտրություն չի պարտադրվում։ Անցել ենք էդ փուլը։ Բայց մեկը ես փորձում եմ բացատրել, մեկնել, համոզել իրավիճակը։ Դրան կարաս քարոզչություն կամ ուրիշ բան համարես, բայց էն ինչ էս թեմայում դուք եք գրում, որ մարդը հենց քննադատում ա իրան հակահեղափոխական են հռչակում՝ իրականությանը չի համապատասխանում։
    Արտ, լավ էլի Դու տենց հաստատուն մի ասա էլի, որ քննադատության համար ոչ մեկի չեն հալածում։ Ֆեյսբուքի տեսանելի բաները ցույց տվեցինք, չանցավ, որտև քիչ լայք էին ստացել կամ էլ 99 քոմենթից երեքն էին տենց։ Բայց մարդիկ պրիվատ նամակներով էլ են ստացել բավական ահասարսուռ բաներ ու չէ՛, ֆեյքերից չէ, այլ գոյություն ունեցող, հեղափոխությանը սատարող մարդկանցից։ Ես չեմ ուզում էստեղ փակագծերը բացել, որովհետև անձամբ ինձ հետ տեղի ունեցած չի։ Բայց ես շշմում եմ, որ դու էդպես հաստատապես հանգիստ կանգնում, ասում ես՝ քննադատելու համար ոչ ոք չի հալածվել։

    Սաղ հեչ, էն ա, Վիշապը ինձ մի հատ հանրապետական բուլշիթ սարքեց, մի հատ էլ սև։

    Ու չէ՛, ես չեմ ուզում համախմբվել Նիկոլի շուրջ, որովհետև ինչքան էլ հակահեղափոխությունն ակտիվ լինի իրա ռևանշիստներով, Նիկոլի թիմի գործունեությունից հեչ լավ հոտ չի գալիս, ու ես անկեղծորեն վախենում եմ, որ մի քանի տարի անց մտածելու ենք՝ ոնց իրանցից ազատվենք, ինչն էնքան էլ հեշտ չի լինի։

    Իսկ քո նկարագրած իրավիճակն ապրիլ֊մայիսին էր Հայաստանում, երբ բոլորս մի նպատակ ունեինք. Սերժենցից ազատվել։ Հիմա արդեն նպատակները ու առավելևս մեթոդները տարբեր են, էնպես որ ես ոչ մի կերպ չեմ ուզում ինձ նույնացնել որևէ խմբի հետ, ինչքան էլ որ սպիտակ լինելը հիմա պոպուլյար լինի։

  4. #198
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը

    Սաղ հեչ, էն ա, Վիշապը ինձ մի հատ հանրապետական բուլշիթ սարքեց, մի հատ էլ սև։
    Բյուր ջան, ստեղ էլ ես իրականությունը աղավաղում, ես չեմ քեզ սարքողը, այլ դու ինքդ քո վերաբերմուքնով:

    Ու չէ՛, ես չեմ ուզում համախմբվել Նիկոլի շուրջ, որովհետև ինչքան էլ հակահեղափոխությունն ակտիվ լինի իրա ռևանշիստներով, Նիկոլի թիմի գործունեությունից հեչ լավ հոտ չի գալիս, ու ես անկեղծորեն վախենում եմ, որ մի քանի տարի անց մտածելու ենք՝ ոնց իրանցից ազատվենք, ինչն էնքան էլ հեշտ չի լինի։

    Իսկ քո նկարագրած իրավիճակն ապրիլ֊մայիսին էր Հայաստանում, երբ բոլորս մի նպատակ ունեինք. Սերժենցից ազատվել։ Հիմա արդեն նպատակները ու առավելևս մեթոդները տարբեր են, էնպես որ ես ոչ մի կերպ չեմ ուզում ինձ նույնացնել որևէ խմբի հետ, ինչքան էլ որ սպիտակ լինելը հիմա պոպուլյար լինի։
    Նիկոլի շուրջը չհամախմբվելու այլընտրանքը սաղ նպատակները փոշիացնելն ու բորշությունը հետ բերելն է, Նիկոլի շուրջ չհամախմբվելով դու հաստատ ձախ-սոցիալ-դեմոկրատական պետություն չես կառուցի ու քո չհամախմբվելը էս պահին մի նպատակ ունի՝ ընդգծել ինքզինքիդ տարօրինակությունը, տենց քեզ կայֆ ա տալիս, ճիշտ ասած ուրիշ բան մտքովս չի անցնում: Կարող ա և անհասկացող դեբիլ եմ, չի բացառվում:
    Si vis pacem, para bellum

  5. #199
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Բյուր ջան, դու քաղհալածյալ ես։
    Վիշապը գրել ա, որ «ակամա սևերի դաշտ եք մտնում»։

    Վերջ, դու քաղհալածյալ ես, քեզ հետապնդում են, ճնշում ու բռնաճնշում։

    Էն որ դու իմ նման մտածողներին, ովքեր ամենատարբեր հայացքներ ունեն, բայց կոնկրետ հարցում նույն կերպ են մտածում, անընդհատ որպես մի «գորշ մասա» ես ներկայացնում (բառերը քոնը չեն, իմաստն ա էդ), որի հետ երևէ կերպ չես ուզում նույնականացվել, ջայնամ, բայց Վիշապի գրածից դու քաղհալածյալ դառար։


    Մի խոսքով ոնց ուզում ես մտածի։ Իմ կռիվն իսկապես քո հետ չի, դրա համար էլ չեմ անդրադառնա, ինչքան էլ ներվայնանամ։

    Երկրում հիմա քաք իրավիճակ ա, դրել խորացել եմ ինչ-որ մի խումբ մարդկանց նուրբ զգացմունքներից ։ճ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #200
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    քաղհալածյալ, յուրօրինակ էրևալ, էլ սոցիալդեմոկրատական պետություն կառուցել, չէմիչէ պոզեր
    լավ, էդքան դժվա՞ր ա հասկանալը, որ կարա մարդ լինի, որ ոչ մեկի կողմից էլ չլնի։ էդքան դժվա՞ր ա հասկանալը, որ աշխարհը սև ու սպիտակ չի։ էս սև ու սպիտակի հետ կապված էլ, ի դեպ, հետազոտություններ կային։ Ինչքան գիտեմ մեկ թինեյջերների համար էր աշխարհը սևուսպիտակ, մեկ էլ ծայրահեղ աջերի։ Զահլա չկա շարունակելու, թե չէ կփորփրեի, կբերեի ստեղ։

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (13.09.2018)

  8. #201
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    քաղհալածյալ, յուրօրինակ էրևալ, էլ սոցիալդեմոկրատական պետություն կառուցել, չէմիչէ պոզեր
    լավ, էդքան դժվա՞ր ա հասկանալը, որ կարա մարդ լինի, որ ոչ մեկի կողմից էլ չլնի։ էդքան դժվա՞ր ա հասկանալը, որ աշխարհը սև ու սպիտակ չի։ էս սև ու սպիտակի հետ կապված էլ, ի դեպ, հետազոտություններ կային։ Ինչքան գիտեմ մեկ թինեյջերների համար էր աշխարհը սևուսպիտակ, մեկ էլ ծայրահեղ աջերի։ Զահլա չկա շարունակելու, թե չէ կփորփրեի, կբերեի ստեղ։
    Չէ դժվար չի հասկանալը, ու աշխարհը իրոք մենակ սև ու սպիտակ չի։ Բայց դու էլ մեզ հասկացի, քանի որ քո տեղից կարող ա վիճակն էնքան էլ լավ չի երևում, ու քանի որ ֆեյսբուքյան քոմենթներն ու անձնական նամակները առանձին դրսևորումներ են, ու դրա հիմա վրա ամբողջական կարծիք կազմելը դժվար ա։

    Հանրապետական նախիրը հիմա ժողովրդից տաս անգամ ավելի շատ ա զզվում, քան մի տարի առաջ, ու ամեն ինչ կորցնելու սարսափից ամեն տեսակի ստորության կարա գնա, ընդուպ մինչ թուրքերին մեր վրա քսի տալը։ Հիմա, կամ Նիկոլն ա Քոչարյանին ու ՀՀԿ-ին գաղութ ուղարկում, կամ իրանք ժողովրդին սրի են քաշում։ Մարդկանց մեծամասնությունը էս շատ լավ հասկանում ա․ կարաս իրանց սպիտակ անվանես, ես չեմ նեղվի։

  9. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (13.09.2018), Mephistopheles (15.09.2018), Աթեիստ (13.09.2018), Բարեկամ (13.09.2018), Ուլուանա (13.09.2018)

  10. #202
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր մոտ հիմի լրիվ էս վիճակն ա


  11. #203
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բռնել բաց թողելը ո՞րս ա է… արդեն դավադիտ ա անում իրա լայվերով ու իրա մորուքով: Հիմա էլ սերժի ախրաննիկին ա բաց թողնում… ու փողերն էլ հետ ա տալիս: ժողովրդին էշի տեղ ա դրել մտածում ա՝ լայվերով մայվերով խափստի իրա փիառ կամպանիայով: Էս ինչ ապուշություն ա: Սա քաղաքականության Կարգին Հայկոն ա: Փիառշիկ ու տակն էլ՝ փուչ: Ափսոս՝ ժողովրդին զոմբիացրել ա իրա ապուշ-ապուշ ժպիտներով ու իրա հիմար հորդորներով: Դե գնա, կազյոլի մեկը… իսկականից… ներվայնացրեց արդեն: Ռսի դրած շուլլեռ: Մի տարի բան մնաց: Հուսամ՝ ժողովուրդը կսթափվի: Բայց ասա՝ սթափվեց ինչ օգուտ: Ով էլ գա պիտի մտնի ռսի հետույքը: Սա էլ Ղարաբաղի պրոբլեմն արհեստականորեն ստեղծել ա, որ միշտ իշխի երկու ոչխար երկրներին: Մինչև Հայաստանը Ղարաբաղը հետ չտվեց ու ռսի ձեռից չպրծավ՝ հայ ազգը նորմալ կյանք չի տեսնելու: Ռուսն ինչ ուզում գլխներին անում ա: Քաքում ա գլխներին հետո ձեռք ա մեկնում՝ քաքից մաքրելու… 88-ի արհեստական երկրաշարժ ա անում… ղարաբաղյան պրոբլեմ ա ստեղծում՝ խաբված ջահելներին ստեղ-ընդեղ մոռթել տալիս: Ինչ ուզի կարա անի մեր ազգի հետ: Մենք իրա քութիկներն ենք: ազատվել ա պետք ռսից:

  12. #204
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմա որ համարժեք պատասխան տանք, պիտի ասեն քննադատողներին վիրավորում ե՞ք..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (15.09.2018), Progart (15.09.2018)

  14. #205
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա որ համարժեք պատասխան տանք, պիտի ասեն քննադատողներին վիրավորում ե՞ք..
    Իսկ ինչի՞ ես ուզում անպայման դիսկուսիան կամ մեկի կարծիքը, որը բոլորովին չես կիսում ու վրադ ազդում ա… ինչի՞ ես ուզում անձնական վիրավորանքների հարթություն տեղափոխել: Ես քեզ վիրավորեցի՞: Ես իմ փայ քննադատանքն ու նողկանքն եմ արտահայտում տեղի ունեցող իրավիճակի մասին (թեմայի վերնագիրն էլ կարծեմ մենակ գովասանք չի ներառում իր մեջ այլ նաև քննադատություն)……իսկ եթե ամեն անգամ որևէ քո կարծիքին հակառակ կարծիք/քննադատության ես հանդիպում, որը քեզ զզվանք ա առաջացնում ու դրանից ելնելով ուզում ես գրառում կատարողին անձնական հարթության մեջ վիրավորես ուրեմն էս ֆորումային ֆորմատը քոնը չի: Ես չեմ մտել ստեղ որ ինչ-որ մեկին դուր գամ: Ես մտնում եմ ստեղ կարծիքներ կարդալու (միգուցե նաև դրանցից ինչ-որ բաներ քաղելու) և իմ անկեղծ մտածածն արտահայտելու՝ անկախ նրանից թե կզզվեն մարդիկ իմ կարծիքից, թե չէ: Թքած ունեմ: Ֆորումը ստեղծված ա առաջին հերթին առողջ բանավիճելու, ոչ թե իրար լայքելու ու անընդհատ իրար գրածներին համամիտ լինելու ու իրար դուր գալու համար:

  15. #206
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ադամ, դու հիմա Ֆրանսիայու՞մ ես։ Խնդրում եմ, էնտեղ մնա, հետ մի արի Հայաստան։

    Sent from my Pixel 2 using Tapatalk
    I may be paranoid but no android!

  16. #207
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ադամ, դու հիմա Ֆրանսիայու՞մ ես։ Խնդրում եմ, էնտեղ մնա, հետ մի արի Հայաստան։

    Sent from my Pixel 2 using Tapatalk
    Ծաղրա-հեգնանք է՞ր թե՞ սրամտություն…

  17. #208
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչի՞ ես ուզում անպայման դիսկուսիան կամ մեկի կարծիքը, որը բոլորովին չես կիսում ու վրադ ազդում ա… ինչի՞ ես ուզում անձնական վիրավորանքների հարթություն տեղափոխել:
    Ադամ, իմ ուզենալ/չուզենալու մասին դու հավաստի տվյալներ չես կարող ունենալ, իսկ «ինչո՞ւ ես անպայման ուզում վիրավորել» հարցդ էլ տեղին չի, քանի որ փաստացի չեմ վիրավորել:


    Ես քեզ վիրավորեցի՞:
    Հա՝ հայ ազգին ու Հայաստանին վիրավորելով:


    Ֆորումը ստեղծված ա առաջին հերթին առողջ բանավիճելու, ոչ թե իրար լայքելու ու անընդհատ իրար գրածներին համամիտ լինելու ու իրար դուր գալու համար:
    Եթե դու քո արածը առողջ քննադատություն ես համարում, ուրեմն իմ արձագանքն էլ կոմպլիմենտ էր:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  18. #209
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Ադամ, իմ ուզենալ/չուզենալու մասին դու հավաստի տվյալներ չես կարող ունենալ, իսկ «ինչո՞ւ ես անպայման ուզում վիրավորել» հարցդ էլ տեղին չի, քանի որ փաստացի չեմ վիրավորել:




    Հա՝ հայ ազգին ու Հայաստանին վիրավորելով:




    Եթե դու քո արածը առողջ քննադատություն ես համարում, ուրեմն իմ արձագանքն էլ կոմպլիմենտ էր:
    Ուրեմն էդ հայ ազգի մեջ մտնում եմ նաև ես: Ու ոչ մի տեղ ես չտեսա իմ գրառման մեջ՝ ազգին վիրավորական խոսք ասելուց: Իսկ իմ կարծիքը մնում ա կարծիք ու ոչ մեկ իրավունք չունի փորձել սահմանափակելու:

  19. #210
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ադամ, դու հիմա Ֆրանսիայու՞մ ես։ Խնդրում եմ, էնտեղ մնա, հետ մի արի Հայաստան։

    Sent from my Pixel 2 using Tapatalk
    Հայաստանն էլ իմ երկիրն ա ու հետ գալուց էլ քեզ չպիտի հարցնեմ թե ինչ անեմ: Սրամտությունդ հելել ուտում ա քեզ, հերիք ա, հասկացանք. գիտենք որ խելացի ես:

Էջ 14 16-ից ԱռաջինԱռաջին ... 410111213141516 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •