Մի խոսքով պայքարը սպիտակների ու սևերի մեջ է, ոնց պատկերված է նկարում
![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մոտենում, մոտենում, բայց նենց էլ չեք հասնում էլի ճիշտ պատասխանին
Լավ, քանի որ աչքիս ֆիզիկայի դասին Նիկոլն ու կարգին Հայկոն քնած են եղել, քո դասատուին էլ Արայիկը նախօրոք ատեստացիա չէր արել, դե ժամանակները ուրիշ էին, էլի, Լևոնը նախագահ, բան, արի մի փոքրիկ հուշում անեմ՝ talking points-ներով, որ էս սև-սպիտակի տակից վերջնական կարենաք դուրս գաք։
Հա, ուրեմն սպիտակ գույնը էլեմենտար գույն չի, այլ բաղադրյալ ա։ Ու էն որ սպիտակ ենք է տեսնում, դա նրանից ա, որ սպիտակ իրերից անդրադարձող բոլոր երանգները չենք կարում զանազանել, քանի որ բոլոր երանգներն էլ նույն արագությամբ են տարածվում ու համադրվում են։ Իսկ լուսավոր տեղ սև գույնի իրերը սև ենք տեսնում, որտև իր վրա ընկած բոլոր լույսը կլանում՝ իր մեջ ա պահում, ու այդ սև իրի տեղը վիզուալ դատարկություն ենք տեսնում... հիմա հին ռեժիմը սև էր, որտև սաղ իրեն էր գռփում, մարդկանց աչքի լույսը մարեցնում էր՝ ամբողջը իրեն կլանելով ու չանդրադարձնելով։ Իսկ հիմիկվա ռեժիմը սպիտակ ա, որտև բոլոր գույներն էլ անդրադարձնում ա, ու մարդկանց աչքերի լույսին այդ անդրադարձումով ավելացնում ա, ոչ թե պակասացնում։ Դրա համար ամբողջ բազմերանգ ժողովուրդս որ միավորվում ենք, դառնում ենք սպիտակ (ոչ թե որ բոլորս սպիտակ ենք), իսկ սևերը ուզում են այդ բոլոր երանգները իրենց մեջ կլանեն ու ոչինչ չանդրադարձնեն...
Նենց որ իմ կեղտոտ կապույտը գումարվելով Բյուրի կարմիրին ու Ֆլանի դեղինին ու Ֆստանի կանաչին ու տենց, վերջում բոլորով դառնում ենք սպիտակ, ու սպիտակ իշխանությունը այդ բոլորը վերցնում ու անդրադարձնում ա սպիտակով, որից ես էլի իմ փայ կեղտոտ կապույտը կարամ վերցնեմ, Բյուրը՝ կարմիրը ու տենց։ Իսկ սևերը սաղ գույներս քաշում էին իրենց պահում՝ մեզ (վիզուալ) դատարկություն վերադարձնում։
Այ թե ոնց է պետք սպիտակ-սև պարզաբանել, ոչ թե որպես «լավերի ու վատերի» հակադրություն։ Այստեղ բազմերանգության միավորվածության ու կլանող ոչնչության հակադրումն է պետք ի ժողովուրդ հասցնել, ու որպես ընտրարշավի սիմվոլ ընտրել այս նկարը (պրիզմայի անունը դիր «Նիկոլ», «ՔՊ», «Իմ քայլը դաշինք», you get the idea...).
յու ար վելքըմ![]()
Տրիբուն (12.09.2018)
Արտ, գիտե՞ս ինչն ա խնդիրը։ Քանի կար, խմբով թռել էիք դեմքիս, փորձում էիք համոզել, թե հասարակությանը սև ու սպիտակի բաժանող չկա, թե էդ սաղ սուտ ա, ինձ թվում ա, ինձնից հորինում եմ, չգիտեմ ինչ։ Գիտե՞ս ինչ անդուր ա, երբ բանավեճի ժամանակ խնդրի լուծում գտնելու փոխարեն քեզ ասում են՝ սուտ ես ասում։ Դուք նստած հաշվում էիք, թե ով ավելի շատ, ով ա ավելի քիչ, դրած հաշվում էիք՝ որ քոմենթը քանի լայք ա ստացել, բայց խնդիրը քանակի մեջ չէր, այլ երևույթի գոյության, ու միջավայրից կախված քանակական հարաբերությունը կարար փոխվեր։ Ու հիմա էլ էկել, ինքդ ասում ես՝ սաղ սև ու սպիտակ ա։ Ըստ էության, էս թեմայի առաջին էջում իմ ասածի ու քո ասածի միջև տարբերություն չկա, մենակ դասակարգման խնդիր ա։ Մի խումբ մարդիկ ինձ ու շատ այլ քննադատողների մտցնում են սևի մեջ, դու մտցնում ես՝ սպիտակի մեջ։ Ու սաղ հարցն էն ա, որ ես ինքս ու ինձ նման լիքը մարդիկ սևի ու սպիտակի մեջ չենք մտցնում։ Հայաստանը հիմա խորը ճգնաժամի առաջ ա կանգնած, ու էդ ճգնաժամի պատճառներից մեկը նաև սև֊սպիտակի բաժանումն ա։ Ինձ համար գաղտնալսումն օքեյ չի, բայց գաղտնալսվածի բովանդակությունն էլ օքեյ չի։ Ու ես ինձ որևէ թիմի հետևորդ չեմ համարում։ Ես կարմիր եմ, հայերեն էլ ասեցի։ Իմ քաղաքական գաղափարները ներկայացնող քաղաքական ուժ էսօր չկա Հայաստանում, ուրեմն ես կարամ ասեմ, որ ես ոչ մեկին էլ չեմ պատկանում։
Իմ կարծիքով ճգնաժամի պատճառը էդ չի, այլ այն է, որ թալանչիների մեծ մասը ազատության մեջ են ու թալանած փողերը հիմա օգտագործում են կորցրած իշխանությունը վերականգնելու համար լրտեսություններով ու կեղծ քարոզչություններով, այսինքն սև/սպիտակ հակամարտությունը իրականում գողերի ու ժողովդրի մեջ է:
Էն մարդիկ, որ էս տարրական բանը չեն հասկանում, կամ «գորշ զանգվածից» իրենց «հայացքային» տարբերությունը ընգծելու խնդիր են դրել, ու նեղ մաջալին «գիտնականների ու արվեստագետների իրավունքեր», «սոցիալական հավասարություն» ու այլ տիպի սոփեստություններ են անում, ակամայից ընկնում են սևերի տարածք:
Si vis pacem, para bellum
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ