Սիրելի ժողովուրդ,
Այսօր համացանցում քննարկման առարկա են դարձել ելույթումս հնչեցված որոշ ձեւակերպումներ, որոնք տարաբնույթ մեկնաբանությունների առիթ են հանդիսացել։
Ես ամենեւին անթերի չեմ, եւ կարծում եմ, որ կարող էի ավելի հստակ ձեւակերպել խոսքս, եւ, գուցե, այդ դեպքում տարընթերցումներ չլինեին։
Ուզում եմ հստակ ֆիքսել, որ Հայաստանում կա ընդամենը մեկ սուբյեկտ, որի դեմ խաղ չկա, եւ դա Հայաստանի ժողովուրդն է։
Ու, այո, բոլոր այն ուժերը, որոնք տարիներ շարունակ բռնացել են ու դեռ փորձելու են բռնանալ ժողովրդի ազատության եւ արժանապատվության վրա, խաբել ժողովրդին, կանխել վերջինիս առաջընթացն ու հաջողությունը, սեւ ուժեր են, եւ ես անձամբ իմ պարտքն եմ համարել եւ համարում անել ամեն ինչ, որպեսզի նրանք այլեւս երբեք չկարողանան դա անել։
Ընտրությունը ժողովրդինն է, եւ ես համոզված եմ, որ մեր թիմը կարժանանա վերջինիս վստահությանը
Էջանիշներ