User Tag List

Էջ 6 16-ից ԱռաջինԱռաջին ... 2345678910 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 233 հատից

Թեմա: Գովերգում և քննադատում «Թավշյա հեղափոխությանը»

  1. #76
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆիքսենք, որ ՈՒստեն քննադատություն հնչեցրեց Նիկոլի հասցեին ու ոչ ոք իրեն «հակահեղափոխական ՀՀԿ» չպիտակեց դրա համար ))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. #77
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ, Ժառն ու Բյուրը գրել են ընդհանուր երևույթի մասին՝ չպայմանավորված իրենց անձնական օրինակով, ու Բյուրը պարզ նշել է թեմայում, որ խոսքը իր մասին չի, այլ նրա, ինչ իր շուրջը կատարվում է, ինքն էլ դրա ականատեսն է։ Ու ասեմ, որ սրա ականատեսը միայն ինքը չի։
    Իսկ երբ մարդը էս թեմայի սահմաններում կոնկրետ իր քննադատական մտքերն արտահայտեց ներկայիս կառավարության քայլերի հանդեպ, եկավ պատասխանը․

    Ինչն էլ լրիվ հաստատում էր էն միտքը, որ քննադատությանը նման ձևով են արձագանքում։ Ակամայից ստեղծված պարզ օրինակ հենց էս թեմայում՝ հենց էս թեմայով։
    99 քոմենթից ընդամենը 3 հոգու հույան բույանի վրա հիմնվելը նորմալ ես համարում? Առողջ, խելացի քննադատության դեպքում բնականաբար մարդիկ նորմալ կվերաբերվեն ու Տրիբունի ասած հլը, որ ոչ մի ապացույց չտեսանք:
    Վիշապն ընդամենն ասելա, որ հանրապետականներն էլ նույն միտքը առաջ բրդում ու ճիշտ ա ասում, նենց են անում, որ մարդիկ իրենց բըլթոցներին ուշադրություն դարձնեն ու մեկ մեկ էլ համաձայնվեն: Ոչ մեկ Բյուրին հանրապետական կամ հակահեղափոխական չի անվանել:

  3. #78
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու էս ռեվանշիստների ու ԱԺ-ում սրիկաների շուրջ պարանոյայի մասին մի բան էլ ասեմ․․․ երբ Սերժի ու ՀՀԿ-ի ամբողջ ներքին քաղաքականությունը կառուցված էր «պատերազմական վիճակում ենք, թուրքն էլ մեր թուլությանն ա սպասում» վայ-վույների վրա, սաղդ քարկոծում էիք, Նիկոլն էլ ասում էր՝ չվախացնեք, ազգովի ենք հակահարված տալու, թե արկածախնդրության գնաց Ադրբեջանը։ Իսկ հիմա պարզվում ա, որ ՀՀԿ-ից ու Սերժա-Քոչարյանից ավելի շատ ենք վախեցած, քան Ադրբեջանից․․․ բա ազգովի հակահարված տալն ի՞նչ եղավ․․․

    Ժողովուրդն արդեն իր քայլն արել ա, ու պետք չի ժողովրդին նոր «հակահեղափոխականության» շուրջ վախեր ներմուծել․․․ պետք լինի, մի հատ էլ ժողովրդական հակահարված կտա, ու սա Նիկոլն էլ չյոտկի գիտի, քանի որ ժողովրդի օգնությամբ ԱԺ-ին ստիպողականություն ա պատրաստվում անի, բայց միևնույն ժամանակ այդ հիստերիայի տակ բաներ են սղցվում, ու ժողովուրդն էլ դրան պատրաստակամությամբ մասնակցում ա․․․ դե հո Սերժն ու ՀՀԿ-ն չեն, մեր Նիկոլն ա, սխալ բան հո չի անի, իսկ այ սրիկա ՀՀԿ, Քոչարյանը, Սերժը․․․ վույ աման, ձեր քննադատությունները կլսեն՝ կուրախանան․․․
    ԱԺ ներկա կազմն ու էսօորվա չմո սահմանադրությունը լուրջ պրոբլեմ են կառավարության արդյունավետ աշխատանքի և/կամ համակարգային փոփոխություններ կատարելու համար, ու Նիկոլի հիսթերիան էլ հավայի չի, ազգովի հակահարվածն էլ նենց չի, որ ցանկացած ժամանակ կնոպկայով ակտիվացնում տալիս ես :Ճ
    Հլը որ խմորումների պրոցես ա գնում, ու մինչև նոր ԱԺ ընտրություններ չլինեն, ու օրենսիր իշխանությունն էլ չանցնի ժողովդրի ձեռը, կառավարությունից էֆեկտիվ աշխատանք պահանջելը կլինի իրականությունից կտրված մարդու դրսևորում։ Էս հալածվածի կարգավիճակով քննադատողներն էլ իրավիճակը սարքում են լրիվ աջափ-սանդալ՝ կարելի է կարծել, սաղ համակարգային խնդիրները վերացել են, մնացել ա կրթության նախարարության 400 միլիոնի ծախը հիմնավորելը (չնայած որ ինձ էլ ա էշություն թվում, ու համաձայն եմ, որ զուգարանների խնդիրն ավելի կարևոր ա ։Ճ), կամ էլ գեյերի խնդիրը, և ամենակարևորը՝ ֆեյսբուքում գերէմոցիոնալ հեղափոխականների կողմից կառավարությանը քննադատողների դեմքին թռնելն ու դրանց պատճառած հոգեկան ապրումները :Ճ
    Si vis pacem, para bellum

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (27.08.2018), Աթեիստ (27.08.2018), Գաղթական (27.08.2018), Տրիբուն (27.08.2018)

  5. #79
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    ԱԺ ներկա կազմն ու էսօորվա չմո սահմանադրությունը լուրջ պրոբլեմ են կառավարության արդյունավետ աշխատանքի և/կամ համակարգային փոփոխություններ կատարելու համար,
    Ինչո՞ւ, կոնկրետ ի՞նչ են անում ԱԺ-ն ու սահմանադրությունը, որ կառավարությանը չեն թողնում արդյունավետ աշխատել։ Խոսքի 400 մլն․ հարկատուի փողերից ծախսելուց առաջ մի հատ դպրոցների ուսուցիչների և/կամ տնօրենների, կամ հետաքրքրված խմբերի հետ խորհրդակցելուն ԱԺ-ն ա խանգարու՞մ, թե՞ սահմանադրությունը։

    ու Նիկոլի հիսթերիան էլ հավայի չի,
    Օքեյ, որ ասում ես երևի մի բան ինձնից ավել գիտես․․․

    ազգովի հակահարվածն էլ նենց չի, որ ցանկացած ժամանակ կնոպկայով ակտիվացնում տալիս ես :Ճ
    Հաաաա․․․ երևի ազգովի Ադրբեջանին հակահարված տալը կնոպկո՞վ էր, որ սաղդ Սերժ-ՀՀԿ-ին քրֆում էիք պատերազմական իրավիճակը մահանա բռնելու համար։ Ոչ մի բանն էլ կնոպկով չի, բայց ժողովրդի հետ առանց հիստերիա աշխատանք տանելով ու ստից տեղը հուսախաբ չանելով հնարավոր ա ժողովրդի հավանությունը պահել, որ ուզածդ վախտ ժամացույցի սլաքի նման երկիրը shut down անեն։

    Հլը որ խմորումների պրոցես ա գնում, ու մինչև նոր ԱԺ ընտրություններ չլինեն, ու օրենսիր իշխանությունն էլ չանցնի ժողովդրի ձեռը, կառավարությունից էֆեկտիվ աշխատանք պահանջելը կլինի իրականությունից կտրված մարդու դրսևորում։
    Ինչո՞ւ, որ օրենսդիրները հավայի զռռում են մենակ, դրանից էֆեկտիվության ավտոմատ անկում ա լինո՞ւմ։ Էդ խի՞ բանակում էֆեկտիվության բարձրացումը նկատելի ա, իսկ խոսքի ԿԳ ոլորտում՝ հըը․․․ կարո՞ղ ա հանկարծակի նրանից լինի, որ Պաշնախը էֆեկտիվ աշխատող ա, իսկ ԿԳնախը՝ չէ՞․․․ մարդ ես էլի, հնարավոր ա, չէ՞։

    Էս հալածվածի կարգավիճակով քննադատողներն էլ իրավիճակը սարքում են լրիվ աջափ-սանդալ՝
    Հալածվածի կարգավիճակո՞վ․․․ իմ աչքին մենակ ընկել ա, որ մարդիկ կարծիք են հայտնում, որ ստեղծված իրավիճակը դժվարացնում ա կարծիք հայտնելը, ոչ թե իրենց հալածված են զգում։ Ու սենց պիտակումներն էլ են դժվարացնում մարդավարի զրույց ունենալը։ Բայց դե հասկանում եմ, որ այպիսի բան ասողի նպատակը զրույց ունենալը չի, այլ դիմացինի բերնին գալը․․․ երևի արժի սրա մասին մտածել։

    կարելի է կարծել, սաղ համակարգային խնդիրները վերացել են, մնացել ա կրթության նախարարության 400 միլիոնի ծախը հիմնավորելը (չնայած որ ինձ էլ ա էշություն թվում, ու համաձայն եմ, որ զուգարանների խնդիրն ավելի կարևոր ա ։Ճ),
    Ախպեր, էդ խի՞ չես կառավարությանդ ասում, որ համակարգային խնդիրները թողած, թանգարանի տոմս-մոմսի վրա մանեթ եք վատնում։ Չեղա՞վ, որ աջափսանդալի սարքելը կառավարությունից է գալիս։ Փոխանակ համակարգային խնդիրների վրա այդ փողը գնա (ու զուգարանն էլ ա համակարգային, որ աշակերտը փոխանակ ուսման վրա կենտրոնանա, իր բնական պահանջները սանձելով ա զբաղված, որ էդ անտեր քարուքանդ եղած զուգարանների հոտը չքաշի), «հաց ու կրկես» վիճակներ են։

    կամ էլ գեյերի խնդիրը,
    չէ դե մարդ ինքն իր երկրում իրեն ապահով չզգալու խնդիրը ես հասկանում եմ, որ շատ մանր խնդիր ա ավելի կարևոր խնդիրների հետ համեմատած, չէ որ ինչ-որ հանրապետական շիստյորկա ինչ-որ տեղ մի երկու կոպեկ տակով ա արել՝ սպասեք ՀՔԾ տեսահոլովակին․․․

    և ամենակարևորը՝ ֆեյսբուքում գերէմոցիոնալ հեղափոխականների կողմից կառավարությանը քննադատողների դեմքին թռնելն ու դրանց պատճառած հոգեկան ապրումները :Ճ
    Կեցցե՜ հեղափոխությունը, կեցցե՜նք հանդուրժող մենք, և մեր երեխանե՛րը, որ անվճար թանգարաններ գնալու հնարավորություն են ունենալու՝ ժողովրդի կառավարության թույն գործունեության շնորհիվ։

  6. #80
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ եթե հարցադրումը մի քիչ փոխե՞նք:

    Ինձ համար, օրինակ, կարևորա, որ ցանկացած քաղաքացու, ցանկացած մարդու իրավունքներն էլ պաշտպանված լինեն՝ անկախ նրա տարիքից, սեռից, քաղաքական ու սեռական կողմնորոշումներից, կրոնական պատկանելությունից, մաշկի գույնից և այլն:

    Էն օրը Շուռնուխ գյուղում մարդկանց ծեծել են իրենց ԼԳԲՏ լինելու համար.. երևի...
    Իսկ ասենք Խաչիկ գյուղում էլ Համբիկն ու Սմբոն մինչև ուշ երեկո քեֆ անելուց հետո ցվրվել են տներով, որից հետո Համբիկը իր կնոջնա ծեծել՝ անկողնում իրեն մերժելու համար, իսկ Սմբոն էլ՝ իր երեխուն՝ չստիկներն ուշացնելու համար.. երևի...

    Հիմա ո՞վ կպնդի, թե ԼԳԲՏ իրավունքներն ավելի կարևոր են, քան կանանցն ու երեխեքինը:

    Հարց.
    Նիկոլը մենակ Շուռնուխի մասով պիտի լայվ մտնե՞ր՝ Խաչիկի հարցը թողնելով իրավապահ մարմիններին, թե՞ բոլոր դեպքերին էլ պիտի առանձին-առանձին անդրադառնար:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  7. #81
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը

    Բա որ իմանաս Կաղնուտակ գյուղում ինչ ա եղել․․․ վաաաա՜յ․․․ կեսուրը տանը նստած գանգատվել ա, որ Նիկոլը իրա թոշակը չի բարձրացնում, հարսն էլ իրեն հակահեղափոխական ա անվանել, էն էլ կոպալը տարել բերել՝ հարսի գլխին ա իջացրել։ Նիկոլը մանթռաշի մեջ ա՝ չգիտի, հեղափոխական արժեքները բարձր պահող հարսի կողմը բռնի, թե՝ ավանդական ընտանիք պաշտպանող կեսուրի։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (27.08.2018)

  9. #82
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա որ իմանաս Կաղնուտակ գյուղում ինչ ա եղել․․․ վաաաա՜յ․․․ կեսուրը տանը նստած գանգատվել ա, որ Նիկոլը իրա թոշակը չի բարձրացնում, հարսն էլ իրեն հակահեղափոխական ա անվանել, էն էլ կոպալը տարել բերել՝ հարսի գլխին ա իջացրել։ Նիկոլը մանթռաշի մեջ ա՝ չգիտի, հեղափոխական արժեքները բարձր պահող հարսի կողմը բռնի, թե՝ ավանդական ընտանիք պաշտպանող կեսուրի։
    ՃՃՃ

    Ազգը ձեռքից գնումա, աշխարհով մեկ խայտառակ եղանք..

    Ես Նիկոլի տեղը լինեի՝ սաղին կհավաքեի, կտայի անցումային փուլի արդարադատության ձեռը :p
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  10. #83
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    ՃՃՃ

    Ազգը ձեռքից գնումա, աշխարհով մեկ խայտառակ եղանք..

    Ես Նիկոլի տեղը լինեի՝ սաղին կհավաքեի, կտայի անցումային փուլի արդարադատության ձեռը :p
    էս յանի քո արևին ի՞նձ կպար, հա՞

  11. #84
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    էս յանի քո արևին ի՞նձ կպար, հա՞
    Հակահեղափոխական զոհի հոգեբանությունը մոտդ խոդի տվեցի՞ր:

    Հումոր արեցի
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  12. #85
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Հակահեղափոխական զոհի հոգեբանությունը մոտդ խոդի տվեցի՞ր:

    Հումոր արեցի
    պահ-պահ-պահ․․․ զոհի, էն էլ հակահեղափոխական․․․ չէ, ղժժալիքս եմ խոդի տվել կհուշե՞ս, թե կոնկրետ ինչի՞ շուրջ էր հումորդ, որ ։p էիր դրել

  13. #86
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    պահ-պահ-պահ․․․ զոհի, էն էլ հակահեղափոխական․․․ չէ, ղժժալիքս եմ խոդի տվել կհուշե՞ս, թե կոնկրետ ինչի՞ շուրջ էր հումորդ, որ ։p էիր դրել
    Սկսվավ էլի..
    Հումոր անելուց հետո դրա մանրամասն բացատրությունը էդ հումորի էֆեկտը փչացնումա:
    Թարգի ))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  14. #87
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Սկսվավ էլի..
    Հումոր անելուց հետո դրա մանրամասն բացատրությունը էդ հումորի էֆեկտը փչացնումա:
    Թարգի ))
    օքեյ, ոնց ասես

  15. #88
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչո՞ւ, կոնկրետ ի՞նչ են անում ԱԺ-ն ու սահմանադրությունը, որ կառավարությանը չեն թողնում արդյունավետ աշխատել։ Խոսքի 400 մլն․ հարկատուի փողերից ծախսելուց առաջ մի հատ դպրոցների ուսուցիչների և/կամ տնօրենների, կամ հետաքրքրված խմբերի հետ խորհրդակցելուն ԱԺ-ն ա խանգարու՞մ, թե՞ սահմանադրությունը։
    Իսկ ի՞նչ գիտես, որ չեն խորհրդակցել։

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (27.08.2018)

  17. #89
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ի՞նչ գիտես, որ չեն խորհրդակցել։
    Ո՞նց, էդ երեխու տեքստից երևում էր, որ իրա հետ չեն խորհրդակցել, ուրեմն ժողովրդին անտեսում են։ Էլ չեմ ասում լռեցնում։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  18. #90
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ի՞նչ գիտես, որ չեն խորհրդակցել։
    Նախ այդ օրինակը միմիայն օրինակ էր, ու հիպոթետիկ էլ լիներ, էլի այդ զրույցում որպես փաստարկ կարար բերվեր՝ Վիշապի «կառավարությունից էֆեկտիվ աշխատանք պահանջելը իրականությունից կտրվածություն ա» պնդմանը որպես հակափաստարկ։ Կոնկրետ ես թքած ունեմ այդ 400 մլն-ը որտեղ ա ծախսվում․ հանրակրթական համակարգը նենց ֆաքդ ափ վիճակում ա, որ 400 մլն-ով հաստատ բան չես շտկի։ Բայց դեպի Վիշապի ասած «համակարգային լուծումներ» շարժ էլ չեմ տեսնում։

    Կոնկրետ հարցիդ մասով․ իհարկե ստույգ չեմ կարող իմանալ, թե ԿԳնախն ու Մշնախը հեռախոսը վերցրել զանգել են իրենց մի երկու ծանոթին՝ խորհրդակցելու թե չէ, բայց կարծում եմ բավական տրամաբանական է ենթադրել, որ եթե իմ ասած խրհրդատվությունները լինեին, ԿԳ նախարարության կայքէջում տեղադրված հայտարարության մեջ դրա մասին էլ կնշեին, քանի որ օրինակ նշված էր, որ տեղական մարմինների հետ խորհրդակցություն են արել՝ որ մարզպետարանները ապահովեն երեխաների տեղափոխումը։ Էլ չեմ ասում որ նշված էր, որ սա մինչ հեղափոխությունը ծագած միտք ա, ու որ Սովետի վախտ էլ նման բան է եղել։ Այս ամբողջի հետ եթե տեղի ունեցած խարհրդակցությունների մասին չեն նշում, երբ խոսքը գնում ա ոչ այնքան չնչին գումարների մասին, ապա կամ չի եղել, կամ էլ ԿԳՆ-ի լրատվականության ղեկավարը դպրոց հաճախելու փոխարեն մշակութային հաստատություններով էր ֆռֆռում՝ հաղորդակից լինելով մշակույթին, ոչ թե քոմոն սենսին։

Էջ 6 16-ից ԱռաջինԱռաջին ... 2345678910 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •