User Tag List

Էջ 9 16-ից ԱռաջինԱռաջին ... 5678910111213 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 121 համարից մինչև 135 համարի արդյունքները՝ ընդհանուր 233 հատից

Թեմա: Գովերգում և քննադատում «Թավշյա հեղափոխությանը»

  1. #121
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ես ոտի վրա կարող եմ կազմել առնվազն մեկ տասնյակ՝ տարեկան 400 միլիոն կրթության ոլորտում ծախսող խնդիրների ցանկ, որոնք հիմա են գործում, 5 տարի առաջ են գործել, 10 ու 15 տարի առաջ են գործել, ու որոնք անարդյունավետ ծախս են:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #122
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանում դպրոց չկա, որ զուգարան չունենա։ Հասկանու՞մ ես հիմա սաղ բուլշիթի մակարդակը։

    Լիքը դպրոցներ կան, որոնց զուգարաններ ոռի վիճակում են, քանի որ լիքը բլոգեր մինչև հիմա դրա մասին չէր մտածել։ Երկու օր առաջ են իմացել։

    Քեզ հիմա չեմ դնելու բացատրեմ, թե դպրոցների վերանորոգման ու պահպանման ծախսերը ոնց են հաշվարկվում ու որտեղ են բյուջեում նախատեսվում։ Մենակ կարամ ասեմ, որ մշակույթի նախարարության նախաձեռնության հետ ու էտ 400 միլիոնի հետ էնքան կապ ունի դա, ինչքան քո արտահայտած մտքերը տրամաբանության հետ։

    Երկրորդ, չկա բյուջեում տենց գումար, տենց ծրագիր, տենց ծախս, որի համար ճիշտ չլինի opportunity cost-ը։ Այսինքն, ցանկացած ծախսի դեպքում միշտ կլինի մեկ այլ ծախս, որը ենթադրաբար ավելի նախընտրելի ա։ Էս ա ֆինանսական որոշումներ հիմնարար սկզբունքներից մեկն ա։ Ասելե թե, եթե որևէ ծախսը ակնհայտորեն թալան չի (Այսինքն ԿԳՆ-ն չի ասել, որ 400 միլիոնը ծախսելու ենք չորս շիշ կանյակ ու երկու չինական վազ առնռլու վրա) ապա ցանկացած մեկը կարա միշտ կանգնի ու դրան ենթադրաբար ավելի լավ այլընտրանք առաջարկի, օրինակ զուգարան սարքել։ Բայց էտ չի նշանակում, որ սաղ պիտի ոտքի կանգնեն ու ասեն ․․․․ օօօօօօ, զուգարան սարքեեեեել ․․․․ ինչի ժողովրդի վրա շպրտենք թանգարանների փողը, արի շպրտենք զուգարանների փողը։

    Ու թարգի էտ վերամբարձ տոնդ․․․․ հավատ փորձիս, դու էնքան խեոքո չես, ինչքան դու կարծում ես։
    վույ ուտեմ էս խելոք արտահայտած մտքերդ սակայն ցավալին այն է, որ ոչ խելոք են, ոչ էլ միտք կա մեջը․․․ ինքներդ մի բլոգային գրառումը six ways from sunday կքլնգեք, ու այդ քլգոցների վրա անընդհատ ասեն՝ մարդը ուզում ա զրույց անի, ոչ թե գիտական հոդված ա գրում, ոնց որ դու ես ուզում տեսնես, ոչ թե փորձագիտական կարծիք ա հայտնում, որի մեջ դու անգրագիտություն տեսնես, ոչ թե մեծավարի բան ա ասում, որ իրեն երեխա հանեն․․․ մտահոգություն ունի, ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ԲԼՈԳՈՒՄ դա գրում ա, նաև կանխավ ևս մի մտահոգություն հայտնելով, որ այս կառավարության ամեն խոսք հանրային rubber stamping-ի ժամանակաշրջանում իրենը երևի պարանոյա է, բայց չէ, դուք դրա մեջ փողոց փակել տեսեք, նախարարի դուռը քացով բացելու հետ համեմատեք, իր մի անձին հաշվետվության պահանջ մեջը տեսեք, «զուգարան չկան» տառացի հասկացեք, էլ եսիմ ֆլան-ֆստան․․․ շնորհակալ երևի պիտի լինենք, որ հանրապետական չդարձվեց։

    հավատա փորձիս՝ դու շաաաաաաաաաաաաաատ խելոք ես։

  3. #123
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    36
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տրիբուն տեմպը թուլացրու, թող գնա սառը ջրով լողանա հետո էլի կսղմես:ճճ

  4. #124
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը

    Եթե ուզում ա զրույց անի, պիտի հարցը բարձրացնի, ոչ թե գրի զուգարան, թանգարան, մարզպետարան ու ռեսկի

    ... Մի արհամարհեք ուրիշներին: «Ժողովուրդը» կոչվածը մենակ ձեզ հետ անընդհատ համաձայնվողները չեն... ժողովրդավարական կառավարումն անհամաձայնների համար իրար հետ խոսելու հնարավության ստեղծումն ա: Ու մեխանիզմները, որոնք թույլ կտան, որ դա տեղի ունենա:

    - Կարծիքները, համոզմունքները չարհամարհելը լավ բան ա, բայց մի արհամարհեք նաև փաստերը, թվերը ու մի ալարեք մի քիչ երկար մտածել...
    Որն էլ հետո ներկայացվի որպես հասարակությունը սեւ ու սպիտակի բաժանելու ու քննադատողներին հակահեղափոխական սարքելու օրինակ։ Էս ա իմ ասածը էս թեմայում, ոչ թե զուգարան vs թանգարան քննարկելը։

    Ի միջի այլոց, եթե կոնկրետ ինձ հարցնեն, թե որն ա էս պահին առաջնահերթություն, ես առանց մի վարկյան մտածելու կասեմ զուգարանը։ Քանի որ իրոք, եթե Հայաստանում դպրոցներ կան, ու կան, որտեղ սանիտարահիգիենիկ պայմանները անընդունելի են, առաջին հերթին էտ հարցը պիտի արագ լուծվի, ու վաբշե պիտի վաղուց լուծված լիներ։ Ամոթ էլ ա, որ մեր առաջ, էս թվին դեռ սենց այլընտրանք ա դրած։

    Նենց որ, մնացած սաղ քննարկումը բնական արձագանքն էր էն անսահման տուֆտոցիի որ էս թեմայում գնում ա։ Մի ողբ, մի լաց, մի ներքին զգացողություն, որ մենք սենց խելոք բաներ ենք ասում, բայց մեզ հաշվի չեն առնում։ Ու երկու մեկը մեկից անիմաստ օրինակ։

  5. #125
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ուզում ա զրույց անի, պիտի հարցը բարձրացնի, ոչ թե գրի զուգարան, թանգարան, մարզպետարան ու ռեսկի
    Մոռացել էր քեզ հարցնել, թե ինքը ոնց պիտի զրույց անի:

    Որն էլ հետո ներկայացվի որպես հասարակությունը սեւ ու սպիտակի բաժանելու ու քննադատողներին հակահեղափոխական սարքելու օրինակ։
    Էդ ո՞վ տենց օրինակ սարքեց։ Իմ հասկանալով Բյուրը օրինակներ էր բերում, որ ուրիշներն էլ են հանրային զրույցներում զգուշանում․․․ որ կա այդ զգուշավորության փաստը, որ ինքն իրենից չի դա հորինում։ Դու էլ այդ գրառման մեջ ռեզկիություն տեսար, ոնցոր հիմա ես ասում, ես էլ դրան արձագանքեցի, որ իմ կարծիքով լավ էլ տեղին էր այդ մասը, քանի որ ինքը սկզբից էլ խոսում էր նրա մասին, որ այսպիսի որոշում ընդունում են առանց լայն խորհրդակցության։ Ու հենց ըտեղ էլ նշեցի, որ իմ կարծիքով այս թեմայում չի այդ օրինակը, քանի որ ինքը ոչ թե ասում էր, որ իրեն սև-ու-սպիտակ են անում, այլ միմիայն որ կառավարությունը առանց հանրային խորհրդատվության հարկատուի միջոցները ծախսելու որոշումներ է ընդունում։ Այսինքն համաձայնել եմ, որ եթե Բյուրը սա բերել էր որպես զգուշավորության փաստի օրինակ, ապա երևի լավ օրինակ չէր։ Բայց հերթով եկաք հետս կռիվ արեցիք․․․

    Էս ա իմ ասածը էս թեմայում, ոչ թե զուգարան vs թանգարան քննարկելը։
    Իյա, մենա՞կ էս էր։ Բա մարզային vs. պետական բյուջենե՞րը ու դրա շուրջ անգրագիտությո՞ւնը, բա գիտական հիմնավորվածությո՞ւնը կամ դրա բաացկայությո՞ւնը, բա materiality-ն ու opportunity cost-ը՞, բա իմ վերամբարձությունը ի վերջո՞, դրանք դո՞ւ չէիր։

    Այս թեման իմ հասկանալով հենց էս տիպի բաների մասին էր, որ փոխանակ կոնկրետ քննարկվող մասով քաղաքավարի առարկություններ արվեն, սաղ աջափսանդալ են սարքում ու սկսում պիտակավորել։ Ու ես բացարձակ խնդիր չունեմ քննարկելու այս հարցերից և ոչ մեկը, դրա համար էլ ամեն անգամ ինձ ուղվածներին արձագանքում էի՝ համարելով, որ այդ պրետենզիաները մենակ այդ մի գրառումի հիման վրա միգուցե և անհիմն էլ լինեն, ինչ-որ տեղ ցույց տալով, որ պետք չի միանգամից վաղաժամ եզրակացություններ անել ու զրույց անողի դեմքին թռնել։ Ու սա անում էի այն դեպքում, որ ի սկզբանե էլ նշել էի, որ կոնկրետ ես թքած ունեմ այդ 400մլն վրա՝ հանրակրթությունում տիրող բարդակի ֆոնին։ Ու կարաս հանգիստ լինես, որ ես էլ հա՛մ տեղը գիտեմ, հա՛մ էլ բյուջե կարդալ գիտեմ, որ իմանամ թե պետական բյուջեում կրթության մասն ինչքան ա, ինչպես նաև երկու թիվ իրար բաժանել գիտեմ, որ իմանամ, թե սա դրա որ տոկոսն ա կազմում։ Բայց էլի, այդ քննարկումները անելու քաղաքավարի ձևեր էլ կան, ասենք հանգիստ առարկելը, որ զուգարանի հարցերով պետք է մարզպետարաններին դիմել ու պահանջել, որ վերանորոգեն՝ դրանք են թերանում, ոչ թե մշակույթի պայծառությունը հասարակությանը տանող ԿԳն։ Ու միգուցե դրան էլ առարկություն կստանաս, որ այդ 400 մլն-ի մեջ հասկանալի չէր՝ մարզային ֆոնդերը մաս կազմում են, թե չէ, ու եթե կազմում են, ապա ԿԳնախն էլ պիտի մի քիչ մտահոգված լինի, որ իրենց ուսման պրոցեսը կազմակերպում են դպրոցներում, որտեղ զուգարանային նորմալ պայմաններ չկան, բայց մարզպետարանների վրա երեխաներին թանգարաններ տեղափոխելու ծախսեր են դնում, ու տենց․․․ նորմալ մարդավարի քննարկում, էլի, ոչ թե պիտակումների տարափ, հետո էլ, թե բա՝ ես լրիվ ուրիշ բան էի ասում։

    Ի միջի այլոց, եթե կոնկրետ ինձ հարցնեն, թե որն ա էս պահին առաջնահերթություն, ես առանց մի վարկյան մտածելու կասեմ զուգարանը։ Քանի որ իրոք, եթե Հայաստանում դպրոցներ կան, ու կան, որտեղ սանիտարահիգիենիկ պայմանները անընդունելի են, առաջին հերթին էտ հարցը պիտի արագ լուծվի, ու վաբշե պիտի վաղուց լուծված լիներ։ Ամոթ էլ ա, որ մեր առաջ, էս թվին դեռ սենց այլընտրանք ա դրած։
    Իյա, բա մշակույթ vs հարմար քաքելը ի՞նչ եղավ։

    Հարցը այստեղ նույնիսկ ամոթի մեջ էլ չի, այլ կրթական պրոցեսի քաքմեջության։ Եթե երեխան զուգարան չկարողանալ գնալու մասին պիտի մտահոգվի, ոչ կարաս երկրաչափական ֆորմուլ սովորացնես, ոչ դերբայական դարձվածների կետադրում, ոչ էլ հայ ժող պատմություն։ Ու էս ա էլի կասես գենդերը եկավ, բայց սա անհամաչափորեն ավելի բացասական ա ազդում աղջիկների վրա, քանի որ աղջիկների մարմինն ա, որ բարոյական զապրետի տակ ա, իսկ տղեն կարող ա հելնի ու ծառի տակ էլ շռի՝ հանգստանա։ Ու կրթության հետ չնչին կապ ունեցող ցանկացած կնոջ համար այս երկու փաստն էլ ակնհայտ են, ու հարց էլ չպիտի առաջանա, թե մշակութային հարստացման ու մարմնական պահանջները հոգալու միջև որտեղ պիտի առաջնահերթությունը լինի՝ կրթական արդյունավետության տեսանկյունից։

    Նենց որ, մնացած սաղ քննարկումը բնական արձագանքն էր էն անսահման տուֆտոցիի որ էս թեմայում գնում ա։ Մի ողբ, մի լաց, մի ներքին զգացողություն, որ մենք սենց խելոք բաներ ենք ասում, բայց մեզ հաշվի չեն առնում։ Ու երկու մեկը մեկից անիմաստ օրինակ։
    Քո ինձ, Գայլի ասած, սեղմելը բնական արձագա՞նք էր թեմայում մինչև իմ գալը տիրող ողբ ու լացի՞ն։ Մի թերագնահատի ինքդ քեզ, իմ Տրիբուն ընկեր․ թեմայում ողբն ու լացը դու լավ էլ կարող ես առանձնացնել կոնկրետ գաղափարներից։ Ու ողբն ու լացն էլ քո սուբյեկտիվ պատկերացումն էր․․․ իմ տեսածով մարդիկ միայն ասում էին, որ այդպիսի բան զգում են, ու նաև օրինակներ էին բերում, որ ուրիշներն էլ են զգում։ Դու էլ, մյուսների հետ միասին, ասում էիր՝ տենց բան չկա, էլ անսահման տուֆտություն, էլ բան։ Միգուցե քո կարծիքով իրենց մոտ անտեղի է ստեղծվում այդ զգացողությունը, բայց ինչ-ինչ պատճառով՝ ստեղծվում է։ Ու եթե դա մեկի մոտ չի, այլ բավական շատերի, որ թեմա է բացվում, ապա մեկն ինձ մոտ մտահոգության տեղիք է դա տալիս, որ ահագին շատ կարծիքներ ու տեսակետներ հանրային քննարկումներում լռեցված են մնում։ Ու այս դեպքում ես ոչ թե մտածում եմ․ թող սրանք գնան իրենց հիվանդագին խոցելիությունը բուժեն, այլ մտածում եմ, թե ինչ է կարելի անել, որ բոլորս էլ իրար կարողանանք լսենք, որ զգալի թվով մարդկանց մոտ չառաջանա զգուշավորություն ու հանրային զրույցներից խուսափելիություն, որ այլակարծությունը դրանից չտուժի, որ բոլոր տեսակի խոհեմ մտքերի առողջ փոխանակում լինի։ Իսկ այստեղ հնչեցված դիրքորոշումներում ես տեսնում եմ, որ մարդիկ իմ մոտեցումը չեն կիսում, ու ասում են՝ թքած, թող Բյուրն էլ, էն պոետն էլ, էն բլոգերն էլ ու տենց, չմասնակցեն հանրային զրույցներին, թե այդքան դյուրազգաց են։ Էսքան մի բան․․․
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 28.08.2018, 13:39:

  6. #126
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն տեմպը թուլացրու, թող գնա սառը ջրով լողանա հետո էլի կսղմես:ճճ
    իյա, բա չամաչի՞ր Տրիբունի վրա սենց կլյաուզա արիր․․․ ինքը ինձ չի սեղմում, այլ համոզում ա

  7. #127
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ, դե բայց իրոք անարդարա էլի..
    Ինչի՞ պիտի մարդ նստի սեփական բլոգում զգուշավոր գրառում անի, որ հետո իր ձայնն անլսելի մնա:

    Նեուժե՞լի մարդիկ սրա համար էին ՀՀԿ-ի դեմ պայքարում...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (28.08.2018)

  9. #128
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սենց հիմնական պոստուլատներդ առանձնացնեմ, ու պատասխանեմ, ու երևի սահմանփակվենք էլի սրանով․․․Փըլիզ ․․․․ Մնացածը լրիվ ուրի թեմայա, ու ահագին հետաքրքիր։ Ցանկության դեպքում կարելի ա էն կրթության պրոբլեմների թեմայում քննարկել։
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ ո՞վ տենց օրինակ սարքեց։ Իմ հասկանալով Բյուրը օրինակներ էր բերում, որ ուրիշներն էլ են հանրային զրույցներում զգուշանում․․․ որ կա այդ զգուշավորության փաստը, որ ինքն իրենից չի դա հորինում։
    .....
    իմ տեսածով մարդիկ միայն ասում էին, որ այդպիսի բան զգում են, ու նաև օրինակներ էին բերում, որ ուրիշներն էլ են զգում։
    .....
    Այս թեման իմ հասկանալով հենց էս տիպի բաների մասին էր, որ փոխանակ կոնկրետ քննարկվող մասով քաղաքավարի առարկություններ արվեն, սաղ աջափսանդալ են սարքում ու սկսում պիտակավորել։
    Ապրես, ես էլ եմ ակնկալում, որ թեման սենց բաների մասին պիտի լիներ։ Դե հիմա գնա ու առաջին մի հինգ-վեց գրառումները կարդա։ Ընդեղ չո մի տող չկա զգալու ու անհանգստության մասին։ Կան կոնկրետ հայտարարություններ այն մասին, որ արվում են առաջարկներ, տնից-տեղից հեռու գաղափարական բնույթի, ու արի տեղ որ նույնսիկ դա չի ընդունվում։ Ու հենց երկրորդ թե երրորդ գրառումից գնում ա մեղադրական եզրակացությունը - սև ու սպիտակ, հակահեղափոխական։ Մի քիչ որ օբյեկտիվ լինես, ինքդ էլ կնակտաես, թե ինչից ա սկսել էս սաղ լարվածությունը։

    Իսկ եթե խոսքը գնում ա ահնահնգստության ու զգացողություններ մասին, իմ մոտ էլ կա անհանգստություն ու զգացողություններ, քանի որ, չնայած ֆեյսբուքներում չկամ, պատկերացում ունեմ թե ինչ ա կատարվում ընդեղերք։ Հեչ բան չլինի, լրատվամիջոցներում մեկ ու մեջ նայում եմ լուրերի տակի գրած քոմենթները։ Մեջքի վրա ընկնում եմ օրը մի երեք անգամ։ Մեր ֆեյսբուքյան տիրույթում մի հսկա կիսագրագետ զանգված կա, որը սկի սևը սպիտակից որպես գույն չի տարբերում, ուր մնաց հեղափոխություն ու հակահեղափոխություն տերմինները հասկանա։ Սրանք, համոզված եմ, առավոտից պարապ վեր ընգած մարդ են ման գալիս, որ քֆուր քյաֆարով թռնեն երեսին։ Հիմա, եթե մենք սրանցով ենք կարծիք կազմելու այլակարծության մասին, շնորհավորում եմ։

    Արա, էս նոր կառավարությունը սկի էն քյառթու ղլզբաշներին դեռ չի կարում նորմալ բռնի նստացնի, սրանք այլակարծություն սահմանափակո՞ղ են։

  10. #129
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Սենց հիմնական պոստուլատներդ առանձնացնեմ, ու պատասխանեմ, ու երևի սահմանփակվենք էլի սրանով․․․Փըլիզ ․․․․ Մնացածը լրիվ ուրի թեմայա, ու ահագին հետաքրքիր։ Ցանկության դեպքում կարելի ա էն կրթության պրոբլեմների թեմայում քննարկել։

    Ապրես, ես էլ եմ ակնկալում, որ թեման սենց բաների մասին պիտի լիներ։ Դե հիմա գնա ու առաջին մի հինգ-վեց գրառումները կարդա։ Ընդեղ չո մի տող չկա զգալու ու անհանգստության մասին։ Կան կոնկրետ հայտարարություններ այն մասին, որ արվում են առաջարկներ, տնից-տեղից հեռու գաղափարական բնույթի, ու արի տեղ որ նույնսիկ դա չի ընդունվում։ Ու հենց երկրորդ թե երրորդ գրառումից գնում ա մեղադրական եզրակացությունը - սև ու սպիտակ, հակահեղափոխական։ Մի քիչ որ օբյեկտիվ լինես, ինքդ էլ կնակտաես, թե ինչից ա սկսել էս սաղ լարվածությունը։

    Իսկ եթե խոսքը գնում ա ահնահնգստության ու զգացողություններ մասին, իմ մոտ էլ կա անհանգստություն ու զգացողություններ, քանի որ, չնայած ֆեյսբուքներում չկամ, պատկերացում ունեմ թե ինչ ա կատարվում ընդեղերք։ Հեչ բան չլինի, լրատվամիջոցներում մեկ ու մեջ նայում եմ լուրերի տակի գրած քոմենթները։ Մեջքի վրա ընկնում եմ օրը մի երեք անգամ։ Մեր ֆեյսբուքյան տիրույթում մի հսկա կիսագրագետ զանգված կա, որը սկի սևը սպիտակից որպես գույն չի տարբերում, ուր մնաց հեղափոխություն ու հակահեղափոխություն տերմինները հասկանա։ Սրանք, համոզված եմ, առավոտից պարապ վեր ընգած մարդ են ման գալիս, որ քֆուր քյաֆարով թռնեն երեսին։ Հիմա, եթե մենք սրանցով ենք կարծիք կազմելու այլակարծության մասին, շնորհավորում եմ։

    Արա, էս նոր կառավարությունը սկի էն քյառթու ղլզբաշներին դեռ չի կարում նորմալ բռնի նստացնի, սրանք այլակարծություն սահմանափակո՞ղ են։
    Դու այդ առաջի մի երկու գրառումով իմ հետ հելե կռի՞վ ես անում, էն էլ նրանից հետո, որ իմ այս թեմայում առաջին գրառումից անմիջապես հետո Բյուրը գրել էր, թե ինչի համար էին իր բերած օրինակները, չնայած դրանց բնույթից էլ պարզ պիտի լիներ։ Էհ․․․ ավելի բարձր կարծիքի էի քո քննարկումների էթիկայի մասին։ Ի՞նչ լարվածություն, այ եղբայր։ Այստեղ լարվողը պիտի խմաբակային տշոցու ենթարկված ես ու Բյուրը լինեինք, բայց պարզվում ա դո՞ւք եք լարվում։ հետո էլ իմ անունն ա հելնում որպես նեղացկոտի ու շուտ խոցվողի

    Սև ու սպիտակի բնականության մասին այստեղ Բյուրին հակադարձողներն էլ ասեցին, հիմա էլ դու ես ասում, որ պատկերացնում ես թե ինչ ա կատարվում ՖԲ-ում։ Ու հեռու պետք չի գնալ, այստեղ էլ ա այդ նույն «մենք ու դուք»-ի բաժանումը եղել, հանրապետականի ու ՀՀԿ-ական բուլշիթի պիտակումներ հնչեցվել, բայց դու մեկ ա արդարացի, որ վույ-վույ լարվածություն էր, դու էլ թեման թողած ուրիշ բաներ ես քննարկում։

    Ու կարծես զրույցը նրա մասին չէր, թե էս կառավարությունն ա այլակարծության սահմանափակող, այլ ասում էին, որ հանրային քննարկման հարթակներում ա հիստերիկա տիրում։ Ու հա, քո նման իմ համարել ա էս սաղ լրիվ բնականոն, ու եղել ա մինչև հեղափոխությունն էլ, հեղափոխության ակտիվ պրոցեսի ժամանակ էլ, հիմա էլ ա շարունակվում, ու ԱԺ-ի արտահերթ ընտրություններից հետո էլ ա լինելու։ Ու չէ, սա հեղափախականության բոցաշունչից չի գալիս, այլ lesser minds problem-ից ա, որը ինքնին ահագին մարդկային բան ա․ երբ դիմացինդ քոնին հակառակ կարծիք ա հայտնում, իրեն դոդ ես համարում, քանի որ դու իր եզրահանգումների ամբողջ պրոցեսին մասնակից չես եղել, այնինչ քո կարծիքը ձևավորվել ա քո իսկ ուղեղում երկար մտորումների արդյունքում։ Դրա համար էլ դիմացինի կարծիքը ոտի վրա անտեսել ունենք բոլորս էլ, ու սֆթուց մի հատ պիտակ շխկցնել, նոր անցնել հարցեր տալուն։ Բայց դե գոնե ակումբում թե հասուն հարթակ ենք մեզ համարում, արժի մի քիչ տեղյակ լինել սենց տիպի բաներից, ու միանգամից դիմացինի կարծիքը չարհամարհել, այլ փորձել հասկանալ, թե ասածն ինչ ա, ու թե համաձայն չենք, հիմնավորենք մեր առարկությունները, որոնց դիմացինն էլ հնարավոր է հիմնավորված առարկություն բերի։ Կոպիտ ասած մեր ուղեղներում կատարվող պրոցեսներից ուրիշների ուղեղներում կատարվող պրոցեսներ էլ կան, որոնք հնարավոր ա ոչ քիչ հիմնավորված լինեն, քան մեր ուղեղներում ծնունդ առածները։ Այսպիսի փոխանակումներից բոլորս էլ կշահենք, իսկ թե շարունակենք միմյանց դոդ ու պեչենու ծառի վրա բողկ ժարիտ անող համարենք, ահագին հետաքրքիր մտքափոխանակություններից հնարավոր է՝ զրկվենք։

  11. #130
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծլնգ, Բյուրը էս թեմայից հետո Ակումբը լքել ա, գիտես երևի։ Էլ չենք կարա իմանանք ինքը ինչ էր ուզում ասած լիներ։ Կարող ա փիս վիրավորվել ա, կարող ա մաշկի վրա ստեղ զգաց հակահեղափոխական ու հհկական պիտակավորումը, կարող ա պռոստը իրա ասածների ճշմարտացիությունը ապացուցելու համար ծայրահեղացրեց զրույցը նենց, որ կոնկրետացնի իրա հալածված հակահեղափոխականի կարգավիճակը։

    Ու քանի որ ես ու դու էլ համաձայնության չենք գալիս, վերադառնանք թեմային․

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ շատերը գովերգում են «Թավշյա հեղափությունը» և նրա առաջնորդներին դրսևորելով այնպիսի վերաբերմունք, որը շատ նման է այն վերաբերմունքին, որ դրսևորում են հավատացյալները իրանց Աստծո կամ կրոնի նկատմամբ։

    Մի մասն էլ ծայրահեղ քննադատական է վարվում, այնպես կարծես անհամբերությամբ և ուրախությամբ սպասում են թե երբ են սայթաքելու նոր կառավարության ներկայացուցիչները, որ կարողանան հայտարարել, թե ինչքան վատն են իրանք։

    Հետաքրքիր է ձեր կարծիքը այս երկու իրարից տարբեր, բայց ինչ որ առումով նաև իրար ահավոր նման վերաբերմունքների մասին։
    Աստվածացնողներ չեմ տեսել, բայց եթե կան, նորմալ չեմ վերաբերվում։

    Ամեն ինչի վրա թռնողներ տեսել եմ, բացարձակապես բոլորը ՀՀԿ-ական դեպուտատներ են։ Ուրիշ տենց ամեն ինչ քննադատողներ չեմ տեսել։ Խիստ բացասական եմ վերաբերվում։

    Նորմալ քննադատողներ ոնց որ կան, հատկապես իրանց ոլորտներում - կրթություն, գիտություն, գյուղատնտեսություն և այլն - շատ դրական եմ վերաբերվում, բայց կարծում եմ, որ կարելի ա մի քիչ համբերել, մինչև էս կառավարությունն իրականացնի էն հիմնական գործը, որի համար ինքը հիմա կառավարություն ա․ կազմակերպի ԱԺ արդար ու թափանցիկ արտահերթ ընտրություններ։

    Մնացած սաղ խոսակցությունները համարում եմ ժամանակավրեպ։

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (28.08.2018), Վիշապ (28.08.2018)

  13. #131
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    48
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ծլնգ, դու ու Բյուրը պնդում եք որ կա երևույթ (սև ու սպիտակի բաժանում, ատելություն, հակառակ կարծիքի լռեցում ու տենց)։
    Պահանջում ենք ապացույց, Բյուրը դնում ա մի քանի հղում, որպես ապացույց։
    Մենք էլ նայում ենք, ու չենք տեսնում ապացույց։
    Ես դրել եմ հակառակի լինքը։

    Ու էն որ Բյուրը նեղացավ, ոչ թե էս երևույթի ապացույց էր, այլ ընդամենը Բյուրն ուզում էր, որ մենք էլ տեսնենք ու զգանք էն ինչ ինքն ա տեսնում ու զգում, ԱՌԱՆՑ ԱՊԱՑՈւՅՑ։

    Էսքան գրառման մեջ տենց էլ ապացույց չեղավ։
    Բոլոր բերված օրինակների մեջ ընդամենը խոսվում ա, թե կա տենց երևույթ։

    Էս նույնն ա, որ մարդուց աստծու գոյության ապացույց ուզես, ինքը հերթով աստվածաշնչից մեջբերումներ անի։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  14. #132
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,490
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծլնգ, դու ու Բյուրը պնդում եք որ կա երևույթ (սև ու սպիտակի բաժանում, ատելություն, հակառակ կարծիքի լռեցում ու տենց)։
    Պահանջում ենք ապացույց, Բյուրը դնում ա մի քանի հղում, որպես ապացույց։
    Մենք էլ նայում ենք, ու չենք տեսնում ապացույց։
    Ես դրել եմ հակառակի լինքը։

    Ու էն որ Բյուրը նեղացավ, ոչ թե էս երևույթի ապացույց էր, այլ ընդամենը Բյուրն ուզում էր, որ մենք էլ տեսնենք ու զգանք էն ինչ ինքն ա տեսնում ու զգում, ԱՌԱՆՑ ԱՊԱՑՈւՅՑ։

    Էսքան գրառման մեջ տենց էլ ապացույց չեղավ։
    Բոլոր բերված օրինակների մեջ ընդամենը խոսվում ա, թե կա տենց երևույթ։

    Էս նույնն ա, որ մարդուց աստծու գոյության ապացույց ուզես, ինքը հերթով աստվածաշնչից մեջբերումներ անի։
    Օրինակ ո՞վ ա Շարմազանովին խանգարում աննպատակ դուրս տալ.
    Շարմազանով․ Ռոբերտ Քոչարյանը լուրջ անելիք ունի քաղաքական դաշտում
    Si vis pacem, para bellum

  15. #133
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ ո՞վ ա Շարմազանովին խանգարում աննպատակ դուրս տալ.
    Շարմազանով․ Ռոբերտ Քոչարյանը լուրջ անելիք ունի քաղաքական դաշտում
    Սա հաստատ ՀՀԿական էլ կլինի։

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (28.08.2018)

  17. #134
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծլնգ, դու ու Բյուրը պնդում եք որ կա երևույթ (սև ու սպիտակի բաժանում, ատելություն, հակառակ կարծիքի լռեցում ու տենց)։
    Պահանջում ենք ապացույց, Բյուրը դնում ա մի քանի հղում, որպես ապացույց։
    Մենք էլ նայում ենք, ու չենք տեսնում ապացույց։
    Ես դրել եմ հակառակի լինքը։

    Ու էն որ Բյուրը նեղացավ, ոչ թե էս երևույթի ապացույց էր, այլ ընդամենը Բյուրն ուզում էր, որ մենք էլ տեսնենք ու զգանք էն ինչ ինքն ա տեսնում ու զգում, ԱՌԱՆՑ ԱՊԱՑՈւՅՑ։

    Էսքան գրառման մեջ տենց էլ ապացույց չեղավ։
    Բոլոր բերված օրինակների մեջ ընդամենը խոսվում ա, թե կա տենց երևույթ։

    Էս նույնն ա, որ մարդուց աստծու գոյության ապացույց ուզես, ինքը հերթով աստվածաշնչից մեջբերումներ անի։
    Արտ ջան, հանուն արդարության ասենք, որ ես էլ եմ էս թեմայում նույն կարծիքը հայտնել, էն էլ ես սովորականի պես ասում գնում եմ, բանավեճերի հավես չունեմ։ Վայթեմ Ժառն էլ չունի, թե չէ ինքն էլ էր կարծես նույն կարծիքին։
    Բյուրը հղումները չէր բերել՝ որպես ապացույց, այլ դրանք բերել էր՝ ցույց տալու համար, որ էլի մարդիկ կան, ովքեր կիսում են նույն տեսակետը։ Բայց դուք կարգին վրա տվեցիք թե իրեն, թե իր բերած հղումներին։ Յանիմ ի՞նչ։ Ամեն դեպքում, հուսով եմ, Բյուրը չի լքել ակումբը, ոնց որ Տրիբունն է գրել։ Իսկ եթե նաև գնացել է, պետք չի ամեն անգամ մեկի ժամանակավոր, թե հիմնական գնալը պիտակել որպես վիրավորվածություն կամ նեղացկոտություն կամ էդ օպերայից ուրիշ մի բան։ Կարող է մարդու զահլան գնաց, կամ էլ հետաքրքրված չի, կամ հավես չունի, կամ ուրիշ հազար ու մի բան կարող է լինել։ Թե չէ՝ միանգամից գալիս ենք մեր սիրած նախադասությամբ՝ նեղացավ, գնաց։ Կարող է՝ թքեց գնաց, կարող է նաև վատ երազ տեսավ, որ ակումբ մտնելուց օրը պիտի ձախողվի։ Կամ կամ կամ, հազար ու կամ կարող է լինել։
    Իսկ կոնկրետ իմ գրածին Տրիբունը պատասխանել էր՝ նորմալ ա։ Այսինքն՝ հա կա տենց բան, բայց էդ նորմալ ա, տենց էլ պիտի լինի։ Ես օրինակ ահագին գոհ մնացի էդ պատասխանից, որովհետև մարդը ընդունեց, որ մեր ասածը անհիմն չի, հորինված չի։ Իսկ դե նորմալ-աննորմալի հարցն էլ արդեն ինձ էդքան կարևոր չէր։
    Ամեն դեպքում հետաքրքիր է հետևել քննարկմանը (ահագին կոնստրուկտիվ մտքեր կան)՝ չհաշված որոշ տեղեր իրար կարգին կծոցիները։ Էդ կծոցիներից ես նաև Չուկի համար եմ անհանգստանում, ոչ միայն Բյուրի։
    Բայց դե սենց բաներ հա էլ լինում են, վերջում էլի հանգստանում, իրար հասկանում ենք․ հուսով եմ՝ էս անգամ էլ նույնը կլինի։
    Վերջին խմբագրող՝ ivy: 29.08.2018, 00:26:

  18. #135
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    48
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ivy ջան, նույնիսկ եթե Տրիբունն ասում ա, որ կա տենց բան, փաստը մնում ա փաստ, որ ոչ մեկ մի հատ տենց բանի օրինակ չբերեց։

    Մոռանանք նեղանալ բառը։

    Իմ համար փաստն էն ա, որ սաղ օրը ՖԲ-ում տեսնում եմ լիքը մարդկանց որոնք պարզապես ցեխ են շպրտում նոր կառավարության վրա (նման ապուշության օրինակ), առանց փաստարկների, ու դրա համար արժանանում են նմանատիպ ռեակցիայի (ինչը ես ինքս չեմ ողջունում), ու տեսնում եմ ԼԻՔԸ ադեկվատ քննադատություն, ու դրան համարժեք ադեկվատ պատասխան։
    Դեռ չեմ տեսել, որ մարդը քննադատի, ու իրան դրա համար հայհոյեն, վիրավորեն։

    Էլի կոնկրետ օրինակ բերեմ։
    Էդգարին անձամբ ճանաչում եմ, ու գրածներից էլ ակնհայտ ա, թե որ ուղղությամբ ա ինքն աշխատում։

    Էս էն ա, ինչ ես եմ տեսնում։
    Էլի հիշեցնեմ, որ գործի բերումով բոլոր կողմերից էլ ընկերներ ունեմ։

    Հիմի ո՞նց անենք, ցույց տաք էդ երևույթը, ոչ թե դրա գոյության մասին ուրիշների գրառումներ՛։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

Էջ 9 16-ից ԱռաջինԱռաջին ... 5678910111213 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •