Հիմի կասեք ՀՀԿ-ական եմ ասում, բայց էս սև ու սպիտակի բաժանել, ատելության մթնոլորտ ․․․․ էս սաղ բառակապակցությունները իրոք ՀՀԿ-ն մտցրեց մայիսի 1-ի ու 8-ի քվերակությունների ժամանակ, երբ ԱԺ-ում քննարկումներ էին գնում, ու ՀՀԿ-ական պատգամավորները մեկ մյուսի հետևից ելույթներ էին ունենում։ Ու էտ օրերերից սկսած ջիգյարով շահագործում են էս բառերը։ Նպաակն էն ա, որ իրանց հոր արևին ցույց տան, որ Սերժիկն ու ՀՀԿ-ն ավելի դեմոկրատ էին ու հանդուրժող, քան Նիկոլը։
Ուրեմն, իրանք տաս տարի իրանց հերոսներից Շմայսին կամ Մանվելին կամ Սերժիկին օվ մի բառ ասեր, տեղում թուրք էին ասում, իսկ մեզանից սպասում էին, որ իրանց վերջին օրերին պիտի ծաղիկներով, փուչիկներով, երգ ու պարով, գնայինք ու խնդրեինք, բա հարգելի ՀՀԿ կարելի՞ ա դուք հանգստանաք, մի քիչ էլ մենք ձեր փոխարեն ազգի համար չարչարվենք։
Ու կարող ա ես չեմ տեսնում ֆեյսբուքներում ինչ ա կատարվում, չեմ էլ ուզում տենամ, բայց էն ինչը լրատվականներով դուրս ա գալիս ու վրից ՀՀԿ-ական հոտ ա գալիս, իրոք կարա խայտառակ նյարդայնացնի։
Օրինակ, էս երկու օրը Առավոտը մի հատ հոդված էր տպել, մի քանի ՀՀԿ-ական պատգամավորի գրած։ Անունը կարելի ա դնել քննադատական հոդված։ Հոդվածում տխմարագույն անիհիմն sweeping statement-ներից բացի ուրիշ բան չկար․․․ մի ապոկալիպսիս, առմագեդոն, մի հեսա կատորվում ենք ազգովի, էս Նիկոլը սաղիս սրի ա քաշելու, ով էլ սաղ մնաց ստրկության են վաճառելու։ Հիմա, ես որ դրան ուզենամ հակադարձեմ, չեմ կարա ոչ մի հակափաստարկ բերեմ, քանի որ սաղ ապուշություն ա ու պարզ հասկացվում ա, որ մուտիլովկեքով մարդկանց հոգիները պղտորելու նպատակ ունի։ Ասենք, մարդ կա, կարող ա սրան անվանի գաղափարական քննադատություն։ Բայց մեկը ես, հորս արև, բացի չորս հագրանի քֆուրից, ուրիշ բան չեմ կարա ասեմ սրանց։ Դե հիմա, համարեք որ ես դեմ եմ այլակարծությանն ու քննադատությանը։
Էջանիշներ