User Tag List

Էջ 5 16-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 233 հատից

Թեմա: Գովերգում և քննադատում «Թավշյա հեղափոխությանը»

  1. #61
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմի կասեք ՀՀԿ-ական եմ ասում, բայց էս սև ու սպիտակի բաժանել, ատելության մթնոլորտ ․․․․ էս սաղ բառակապակցությունները իրոք ՀՀԿ-ն մտցրեց մայիսի 1-ի ու 8-ի քվերակությունների ժամանակ, երբ ԱԺ-ում քննարկումներ էին գնում, ու ՀՀԿ-ական պատգամավորները մեկ մյուսի հետևից ելույթներ էին ունենում։ Ու էտ օրերերից սկսած ջիգյարով շահագործում են էս բառերը։ Նպաակն էն ա, որ իրանց հոր արևին ցույց տան, որ Սերժիկն ու ՀՀԿ-ն ավելի դեմոկրատ էին ու հանդուրժող, քան Նիկոլը։

    Ուրեմն, իրանք տաս տարի իրանց հերոսներից Շմայսին կամ Մանվելին կամ Սերժիկին օվ մի բառ ասեր, տեղում թուրք էին ասում, իսկ մեզանից սպասում էին, որ իրանց վերջին օրերին պիտի ծաղիկներով, փուչիկներով, երգ ու պարով, գնայինք ու խնդրեինք, բա հարգելի ՀՀԿ կարելի՞ ա դուք հանգստանաք, մի քիչ էլ մենք ձեր փոխարեն ազգի համար չարչարվենք։

    Ու կարող ա ես չեմ տեսնում ֆեյսբուքներում ինչ ա կատարվում, չեմ էլ ուզում տենամ, բայց էն ինչը լրատվականներով դուրս ա գալիս ու վրից ՀՀԿ-ական հոտ ա գալիս, իրոք կարա խայտառակ նյարդայնացնի։

    Օրինակ, էս երկու օրը Առավոտը մի հատ հոդված էր տպել, մի քանի ՀՀԿ-ական պատգամավորի գրած։ Անունը կարելի ա դնել քննադատական հոդված։ Հոդվածում տխմարագույն անիհիմն sweeping statement-ներից բացի ուրիշ բան չկար․․․ մի ապոկալիպսիս, առմագեդոն, մի հեսա կատորվում ենք ազգովի, էս Նիկոլը սաղիս սրի ա քաշելու, ով էլ սաղ մնաց ստրկության են վաճառելու։ Հիմա, ես որ դրան ուզենամ հակադարձեմ, չեմ կարա ոչ մի հակափաստարկ բերեմ, քանի որ սաղ ապուշություն ա ու պարզ հասկացվում ա, որ մուտիլովկեքով մարդկանց հոգիները պղտորելու նպատակ ունի։ Ասենք, մարդ կա, կարող ա սրան անվանի գաղափարական քննադատություն։ Բայց մեկը ես, հորս արև, բացի չորս հագրանի քֆուրից, ուրիշ բան չեմ կարա ասեմ սրանց։ Դե հիմա, համարեք որ ես դեմ եմ այլակարծությանն ու քննադատությանը։

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (26.08.2018), Ներսես_AM (27.08.2018), Վիշապ (27.08.2018)

  3. #62
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուշադիր չես կարդացել թեման․

    Իմ մոտ Բյուրի էս գրածներից տպավորություն էր ստեղծվել, որ Հայաստանում կառավարությունը գաղափարական տեռոռ ա սկսել, սաղի օդերը փակել են, ու Բյուրն էլ դրա առաջին զոհերից ա։
    Փաստորեն մի հիստերիկ էլ դու ես։

    Ես կրկնում եմ, չկա գոնե մի օրինակ, որը էս կապացուցի։ Իսկ էն օրինակները, որ երկու ֆեյսբուքում քոմենթ գրող ինչ-որ մեկին հանրապետական են անվանել․․․․․ դե կներես․․․․
    Ներելու մեջ չի հարցը․․․ Բյուրին էի սա գրել, այստեղ էլ բերեմ․․․ լսած կլինեք, որ մի քանի ամիս առաջ ԱՄՆ-ի ստարբաքսներից մեկում սևամորթ հաճախորդների վրա ոստիկանություն էին կանչել, թե ինչ է ուզում էին մինչև պատվերը անելը զուգարան գնալ։ Սրա շուրջ ահագին մեծ շուղուռ էր բարձրացել, ու դրա կապակցությամբ Սթենլի Նելսոնը մի կարճ վավերագրական ֆիլմ էր նկարել՝ փորձելով կրթել բոլորին ԱՄՆ-ում սևամորթների հասարակական դիրքի մասին։ Ամբողջ ֆիլմն էլ շատ լավն է (թեև էս ա կգան կասեն, որ իրենց զոհի դիրքում են ցուցադրում), բայց խոսքս մի լավ դրվագի մասին է, որը 1:11-1:38 հատվածն ա (հղումը դրվագի սկզբից եմ դնում, բայց ամբողջ ֆիլմն էլ ուսանելի է)․ https://youtu.be/lghpTEp_VpI?t=1m11s

    Ու կարծում եմ հենց սա է կորիզը այս ամբողջի․․․ ու ես էլ․ ուզում եմ մարդկային զրույց ունենալ, զրույց ունենալու ցանկությունս բավարարել, ոչ թե ստիպված լինել ապացուցել, որ երկիրը ժայռից կախված վիճակում չի, իմ ասածն էլ՝ «շորերդ ուղիր»-ի նման մի բան, չեմ ուզում երկար-բարակ արդարանալ, որ իմ ուզածը Նիկոլի կառավարության ավելի արդյունավետ աշխատանքն է, ոչ թե «հակահեղափոխականությունը», չեմ ուզում կռվի մեջ մտնել․․․ ուզում եմ ոչ թե բազառ-վակզալին մասնակցել, այլ մարդավարի մտքերի փոխանակում ունենալ, ու հեչ հավես չունեմ ես զրույցի քաղաքավարիության ու բոլոր կողմերի համար այն հարմարավետ լինելու մասին պատասխանատվությունն ինձ վրա վերցնել։ Դրա համար էլ ստեղծված միջավայրում նախընտրում եմ տանը «սենդվիչս ուտել», այլ ոչ թե հասարակական վայր հանդիսացող «ռեստորաններում»։

    Բայց դե համաձայն եմ մյուսների հետ, որ սա նոր բան չի՝ միշտ էլ եղել ա։ Տարբերությունն այն է, որ ստեղծված իրավիճակում բոլորի «սենդվիչ ուտելու» ցանկությունն ա ավելացել, և կողմերից մեկը հիմա «մեծամասնություն» ա։ Ու մեկը սիրում է դա անել կողքը նստածների վրա իր չմփչմփացնելով թուքը տարածելով, մեկն էլ մի երկու զրույցում իր նկատմամբ զոռբայությունից հետո նախընտրում ա իր սենդվիչները տանը ուտել։ Արդյունքում կորցնում են բոլորը, բայց դե․․․

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (26.08.2018), Տրիբուն (26.08.2018)

  5. #63
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի արհամարհեք ուրիշներին: «Ժողովուրդը» կոչվածը մենակ ձեզ հետ անընդհատ համաձայնվողները չեն... ժողովրդավարական կառավարումն անհամաձայնների համար իրար հետ խոսելու հնարավության ստեղծումն ա: Ու մեխանիզմները, որոնք թույլ կտան, որ դա տեղի ունենա:
    Աղբյուր

    Հետաքրքիր ա։ Փոխանակ քննարկելու, թե ինչ կարելի ա անել, որ քննադատությունը լսելի լինի, որ նոր կառավարությունն ու իրանց շրջապատը լսեն քննադատողների ձայնը, դրած էջերով փորձում եմ ապացուցել, որ իսկապես կա նման վերաբերմունք քննադատողների նկատմամբ։ Ու դառնում ա անիմաստ խոսակցություն։ Վերևի մեջբերումն էլ նրա համար ա, որ ցույց տամ, որ էլի կան քննադատողներ, որոնք նմանատիպ զգացողություն ունեն։

  6. #64
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը

    Բյուր, հոգուդ ղուրբան։ Քեզ մի չարչարի, ես հասկանում եմ ինչ ա ասածդ, մենակ էլ օրինակներ մի բեր։, խնդրում եմ Սաղ վատն են, ու մի անգամ էլ ապացուցում են, որ դու ճիշտ չես։

    Էս բերածդ օրինակում, մարդը գրում ա, ու շատ ճշմարտացիորեն, որբ երբ ԿԳ նախարարը հայտարարում ա, որ 400 միլիոն ա պետություն ծախսելու որ դպրոցականներ անվճար գան թանգարան, էնքան էլ անվճար չի, քանի որ դպրոցականները չեն վճարում, բայց մեկա պետությունը վճարում ա, ու կարար էտ փողը ավելի լավ տեղ ծախսեր, ասենք դպրոցներում զուգարաններ սարքեր։ Շատ լավ բան ասում։

    Մեկ էլ եզրահագնում ա․

    Մի արհամարհեք ուրիշներին: «Ժողովուրդը» կոչվածը մենակ ձեզ հետ անընդհատ համաձայնվողները չեն... ժողովրդավարական կառավարումն անհամաձայնների համար իրար հետ խոսելու հնարավության ստեղծումն ա: Ու մեխանիզմները, որոնք թույլ կտան, որ դա տեղի ունենա:
    Սենց օդից եզրահանգում ա։ Զուգարաններ, 400 միլիոն ու ․․․․ մի արհամարեք ուրիշներին ․․․․։

    Հարց, ո՞վ ա բլին իրան արհամարել։ Ո՞նց ա տենց եզրահանգում անում։ Դու էլ գիտնական աղջիկ ես, քեզ որ մեկը սենց գրած կես էջանոց էսեյ բերի, ի՞նչ կանես։
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 26.08.2018, 22:33:

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (27.08.2018), Աթեիստ (26.08.2018), Վիշապ (27.08.2018)

  8. #65
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարճ ասած, Բյուր, էտ զգացողությունը, որ դու ունես, էնքան էլ հիմնավորված զգացողություն չի։ Բայց, եթե ուզում ես քննադատես, հորս արև, սկսի քննադատել։ Ես երկու ձեռով քո կողմից եմ լինելու։ Ու եթե համ էլ քննադատությունդ սրտովս լինի, առաջ տանելու ձևն էլ կգտնենք։ Ծլնգին էլ կասենք, կօգնի։

    Պռոստը, քանի որ դու խոսակցությունը սկսեցիր նրանից, որ արդեն քննադատում ես, ու արի տես, չի անցնում, ուզած չուզած սրան հանգեցինք։

  9. #66
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, հոգուդ ղուրբան։ Քեզ մի չարչարի, ես հասկանում եմ ինչ ա ասածդ, մենակ էլ օրինակներ մի բեր։, խնդրում եմ Սաղ վատն են, ու մի անգամ էլ ապացուցում են, որ դու ճիշտ չես։

    Էս բերածդ օրինակում, մարդը գրում ա, ու շատ ճշմարտացիորեն, որբ երբ ԿԳ նախարարը հայտարարում ա, որ 400 միլիոն ա պետություն ծախսելու որ դպրոցականներ անվճար գան թանգարան, էնքան էլ անվճար չի, քանի որ դպրոցականները չեն վճարում, բայց մեկա պետությունը վճարում ա, ու կարար էտ փողը ավելի լավ տեղ ծախսեր, ասենք դպրոցներում զուգարաններ սարքեր։ Շատ լավ բան ասում։

    Մեկ էլ եզրահագնում ա․

    Սենց օդից եզրահանգում ա։ Զուգարաններ, 400 միլիոն ու ․․․․ մի արհամարեք ուրիշներին ․․․․։

    Հարց, ո՞վ ա բլին իրան արհամարել։ Ո՞նց ա տենց եզրահանգում անում։ Դու էլ գիտնական աղջիկ ես, քեզ որ մեկը սենց գրած կես էջանոց էսեյ բերի, ի՞նչ կանես։
    հը՞ն․․․ մարդը ոչ միայն փողային մասերն ա ասում, այլ նաև այն, որ սենց որոշումներ, որոնք այնքան էլ միանշանակ լավը կարող ա չլինեն, ընդունվում են առանց լայն խորհրդակցության։ Այսինքն իր կարծիքը չեն հարցնում, այլ իրենց մի փոքր շրջանակում քցում-բռնում են, ու պետական միջոցներ են դրա վրա ծախսում։ Նենց որ լավ էլ սազում էր իր ասածների հետ այդ մասը։ Դրա հետ մեկտեղ, ասածն այս թեմայի մեջ չի, քանի որ ոչ թե ասում ա որ չհամաձայնվողների դեմքին թռնում են, այլ ուղղակի ասում ա, որ ժողովուրդը ձեր հետ անընդհատ համաձայնվողները չեն մենակ, ու արժի մի քիչ ձեր հետ չհամաձայնվողներին էլ լսեք մինչև որոշումներ ընդունելը։

  10. #67
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, հոգուդ ղուրբան։ Քեզ մի չարչարի, ես հասկանում եմ ինչ ա ասածդ, մենակ էլ օրինակներ մի բեր։, խնդրում եմ Սաղ վատն են, ու մի անգամ էլ ապացուցում են, որ դու ճիշտ չես։

    Էս բերածդ օրինակում, մարդը գրում ա, ու շատ ճշմարտացիորեն, որբ երբ ԿԳ նախարարը հայտարարում ա, որ 400 միլիոն ա պետություն ծախսելու որ դպրոցականներ անվճար գան թանգարան, էնքան էլ անվճար չի, քանի որ դպրոցականները չեն վճարում, բայց մեկա պետությունը վճարում ա, ու կարար էտ փողը ավելի լավ տեղ ծախսեր, ասենք դպրոցներում զուգարաններ սարքեր։ Շատ լավ բան ասում։

    Մեկ էլ եզրահագնում ա․

    Սենց օդից եզրահանգում ա։ Զուգարաններ, 400 միլիոն ու ․․․․ մի արհամարեք ուրիշներին ․․․․։

    Հարց, ո՞վ ա բլին իրան արհամարել։ Ո՞նց ա տենց եզրահանգում անում։ Դու էլ գիտնական աղջիկ ես, քեզ որ մեկը սենց գրած կես էջանոց էսեյ բերի, ի՞նչ կանես։
    Օրինակ ա բերվում կոնկրետ էս թեմայից, օրինակներ են բերվում մարդկանց, որոնք նույն զգացողությունը ունեցել են, օրինակներ են բերվում ֆեյսբուքի անմիջական գրառման տակ, բայց դրանք պիտակվում են «99֊ից երեք քոմենթ», ու ինչ ասվում ա, սաղ վատ օրիանկներ են։ Ես լուրջ չեմ պատրաստվում մտնել ֆեյսբուք ու հատ֊հատ էլի օրինակներ հավաքել, ինչ ա թե բան ապացուցեմ, որտև մեկ ա, ինչ օրինակ էլ բերվի, կոչվելու ա վատ օրինակ ու մեկ ա, շարունակելու եք պնդել, թե տենց բան չկա։ Անիմաստ ա դառնում իսկականից։ Հազար անգամ ասեցի՝ դուրս գամ թեմայից։ Ու հազար անգամ էլի չստացվեց։ Բայց վսյո։ Դուրս եմ գալիս։ Թեմայից էլ, ակումբից էլ։ Լուրջ ահագին տհաճ ա նման վերաբերմունքը, որ մի բան ասում ես, քննարկելու փոխարեն դեռ մի բան էլ պիտի դնես ու փորձես ապացուցել, որ դա գոյություն ունի։ Ոնց որ ասես՝ էկեք Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը քննարկենք, քեզ ասեն՝ օրինակներ բեր, որ Հայաստանում կոռուպցիա կա։ Ձեզ հաճելի ժամանց, ջան ասեք, ջան լսեք, ես էլ գնամ ավելի կարևոր գործերով զբաղվեմ։

  11. #68
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարճ ասած, Բյուր, էտ զգացողությունը, որ դու ունես, էնքան էլ հիմնավորված զգացողություն չի։ Բայց, եթե ուզում ես քննադատես, հորս արև, սկսի քննադատել։ Ես երկու ձեռով քո կողմից եմ լինելու։ Ու եթե համ էլ քննադատությունդ սրտովս լինի, առաջ տանելու ձևն էլ կգտնենք։ Ծլնգին էլ կասենք, կօգնի։

    Պռոստը, քանի որ դու խոսակցությունը սկսեցիր նրանից, որ արդեն քննադատում ես, ու արի տես, չի անցնում, ուզած չուզած սրան հանգեցինք։
    Լավ էլ հիմնավորված ա։ Կապ չունի՝ դու դա տեսնում ես, թե չէ։ Ու բնական ա, որ դու չես տեսնում, քանի որ «մեծամասնության» մաս ես, բայց այն որ քննադատողը քցում-բռնում ա, անե՞մ թե չէ, որ անդուր բաների մեջ չընկնեմ, արդեն իսկ տեղ է տալիս մտահոգությունների։ Ու չէ, Բյուրը պարանոյիկ չի՝ մնացած բոլորի հետ։ «Սև ու սպիտակ» անելը ասում ես ՀՀԿ-ական ա, մեկն էլ ասում ա «հակահեղափոխական» եզրը իրենք հակահեղափոխականներն են ներմուծել․․․ տո պոֆիգ ով ա ներմուծել, երբ վարչապետը հրապարակում այդ բառը օգտագործում ա՝ սպառնալիքներ տեղալով ու ամեն խոսքիդ հանրապետական են ասում՝ շատ էլ որ 100-ից երեքն են ասում՝ ես չեմ եկել վիճակագրություն անելու, այլ ուզում եմ մտահոգություններս արտահայտել։ Որ ամեն մի երկու կոպեկ ջեբկիրություն անողի մասին ֆիլմ-միլմ են նկարահանում, բոլոր լրատվամիջոցներով տարածում են, բայց խմբակային ծեծողների մասին կառավարությունից շատ խոսք դուրս չեկավ, կողքից էլ ասում են՝Շուռնուխի թեման ընդհանրացնում ա։ Երբ Քոչարյանի բաց թողելու մասին ասում են «իսկ մենք ազգովի ԼԳԲՏ ենք քննարկում», յանի Քոչարյանի այս պահին կալանավորված չլինելը ավելի կարևոր է, քան մարդ իր սեռական օրիենտացիայի համար ջարդ ուտելու փաստն ու դրանից ստեղծված այդ կողմնորոշմամբ մարդկանց անապահովության զգացողությունը։ Հա, օրինակներ չկան, սաղ պարանոյիկներն իրենք իրենց մեջ հորինել են, ու իրենք իրենց շողքից վախեցած են։
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 26.08.2018, 22:58:

  12. #69
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ ա բերվում կոնկրետ էս թեմայից, օրինակներ են բերվում մարդկանց, որոնք նույն զգացողությունը ունեցել են, օրինակներ են բերվում ֆեյսբուքի անմիջական գրառման տակ, բայց դրանք պիտակվում են «99֊ից երեք քոմենթ», ու ինչ ասվում ա, սաղ վատ օրիանկներ են։ Ես լուրջ չեմ պատրաստվում մտնել ֆեյսբուք ու հատ֊հատ էլի օրինակներ հավաքել, ինչ ա թե բան ապացուցեմ, որտև մեկ ա, ինչ օրինակ էլ բերվի, կոչվելու ա վատ օրինակ ու մեկ ա, շարունակելու եք պնդել, թե տենց բան չկա։ Անիմաստ ա դառնում իսկականից։ Հազար անգամ ասեցի՝ դուրս գամ թեմայից։ Ու հազար անգամ էլի չստացվեց։ Բայց վսյո։ Դուրս եմ գալիս։ Թեմայից էլ, ակումբից էլ։ Լուրջ ահագին տհաճ ա նման վերաբերմունքը, որ մի բան ասում ես, քննարկելու փոխարեն դեռ մի բան էլ պիտի դնես ու փորձես ապացուցել, որ դա գոյություն ունի։ Ոնց որ ասես՝ էկեք Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը քննարկենք, քեզ ասեն՝ օրինակներ բեր, որ Հայաստանում կոռուպցիա կա։ Ձեզ հաճելի ժամանց, ջան ասեք, ջան լսեք, ես էլ գնամ ավելի կարևոր գործերով զբաղվեմ։
    Այ դու աննամուս մարդ։ Շանտաժ ես անում իմ նման պուպսիկին, ու չես ամաչում։

    Տենում ես, ավելի շուտ վիրավորված ինքնասիրություն ա մոտդ։ Քննադատության քննադատություն չես կարում ընդունես։ Լավ կլիներ, որ սաղ հետդ համաձայնվեին, չէ՞, ջան ասեիր, ջան լսեիր։ Բայց դե, դու ավելի կարևոր գործեր ունես ․․․․ Մենք էլ պարապ ենք, մարդ ենք ման գալիս հհկ-ական ասենք։

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (27.08.2018)

  14. #70
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ էլ հիմնավորված ա։ Կապ չունի՝ դու դա տեսնում ես, թե չէ։ Ու բնական ա, որ դու չես տեսնում, քանի որ «մեծամասնության» մաս ես, բայց այն որ քննադատողը քցում-բռնում ա, անե՞մ թե չէ, որ անդուր բաների մեջ չընկնեմ, արդեն իսկ տեղ է տալիս մտահոգությունների։ Ու չէ, Բյուրը պարանոյիկ չի՝ մնացած բոլորի հետ։ «Սև ու սպիտակ» անելը ասում ես ՀՀԿ-ական ա, մեկն էլ ասում ա «հակահեղափոխական» եզրը իրենք հակահեղափոխականներն են ներմուծել․․․ տո պոֆիգ ով ա ներմուծել, երբ վարչապետը հրապարակում այդ բառը օգտագործում ա՝ սպառնալիքներ տեղալով ու ամեն խոսքիդ հանրապետական են ասում՝ շատ էլ որ 100-ից երեքն են ասում՝ ես չեմ եկել վիճակագրություն անելու, այլ ուզում եմ մտահոգություններս արտահայտել։ Որ ամեն մի երկու կոպեկ ջեբկիրություն անողի մասին ֆիլմ-միլմ են նկարահանում, բոլոր լրատվամիջոցներով տարածում են, բայց խմբակային ծեծողների մասին կառավարությունից շատ խոսք դուրս չեկավ, կողքից էլ ասում են՝Շուռնուխի թեման ընդհանրացնում ա։ Երբ Քոչարյանի բաց թողելու մասին ասում են «իսկ մենք ազգովի ԼԳԲՏ ենք քննարկում», յանի Քոչարյանի այս պահին կալանավորված չլինելը ավելի կարևոր է, քան մարդ իր սեռական օրիենտացիայի համար ջարդ ուտելու փաստն ու դրանից ստեղծված այդ կողմնորոշմամբ մարդկանց անապահովության զգացողությունը։ Հա, օրինակներ չկան, սաղ պարանոյիկներն իրենք իրենց մեջ հորինել են, ու իրենք իրենց շողքից վախեցած են։
    Քանի ընտրություններ չեն եղել ու ՀՀԿ-ն մեյդանից դուրս չի եկել, տենց ա լինելու, Ծլնգ։ Ու պետք ա համբերատար սպասել։ Շուռնուխի մասին բան չասած կառավարությանդ կեսին սարքել են արևմտյան գեյ-այլասերած արժեքների քարոզիչներ։ Բա որ մի բան ասեին, ինչ էր լինելու։ Կառավարությունը լավ էլ չեզոք դիրք բռնեց ու գործը տվեց իրավապահների ձեռը, էն ինչ լավագույնն էր էս պահին։ Ու հա, առաջնահերթությունը հիմա հհկ-ին ու դրանց հետ սաղ կապված սրիկաներին չեզոքացնել ա։ Քեզ պոֆիգ ա, մեզ պոֆիգ չի։ Մենք վախում ենք, դու չես վախում, դուխով ես, մալադեց։ Վարչապետն էլ պիտի կանկրետնի սպառնա, քանի ԱԺ-ն սրիկաների օջախ ա։ Ուրիշ ձև չկա, ուրիշ լուծում չկա, քանի որ դրանք ուրիշ լեզու չեն հասկանում։ Սեռական կողմնորոշումն էլ ութ ամիս հետո հետո կպաշտպանենք, կլինի՞։

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Բարեկամ (27.08.2018), Վիշապ (27.08.2018)

  16. #71
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գովերգում և քննադատում «Թավշյա հեղափոխությանը»

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Շանտաժ ես անում իմ նման պուպսիկին, ու չես ամաչում։
    Պուպսիկ ձձյա՞ )))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  17. #72
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի ընտրություններ չեն եղել ու ՀՀԿ-ն մեյդանից դուրս չի եկել, տենց ա լինելու, Ծլնգ։ Ու պետք ա համբերատար սպասել։ Շուռնուխի մասին բան չասած կառավարությանդ կեսին սարքել են արևմտյան գեյ-այլասերած արժեքների քարոզիչներ։ Բա որ մի բան ասեին, ինչ էր լինելու։ Կառավարությունը լավ էլ չեզոք դիրք բռնեց ու գործը տվեց իրավապահների ձեռը, էն ինչ լավագույնն էր էս պահին։ Ու հա, առաջնահերթությունը հիմա հհկ-ին ու դրանց հետ սաղ կապված սրիկաներին չեզոքացնել ա։ Քեզ պոֆիգ ա, մեզ պոֆիգ չի։ Մենք վախում ենք, դու չես վախում, դուխով ես, մալադեց։ Վարչապետն էլ պիտի կանկրետնի սպառնա, քանի ԱԺ-ն սրիկաների օջախ ա։ Ուրիշ ձև չկա, ուրիշ լուծում չկա, քանի որ դրանք ուրիշ լեզու չեն հասկանում։ Սեռական կողմնորոշումն էլ ութ ամիս հետո հետո կպաշտպանենք, կլինի՞։
    Ասում ես ձև չկա ու պեչատը դնում ես, բայց միգուցե քո կարծիքը միակը չի, ու ուրիշի կարծիքը նրանում ա, որ այստեղ պարանոյա պետք չի տարածել նույնպես հանրային քննարկումներում տեղ ունի։ Ու պատկերացրու, որ մեկին ում ֆիզիկական ջարդ ա սպասվում իր ինքնության պատճառով, ասում ես՝ մի քանի ամիս էլ դիմացիր․․․ հա, քո ասածներն էլ եմ հասկանում, բայց զրույցը մենակ ԼԳԲՏՔ-ի մասին չի, իսկ դու այն բանաստեղծի ամբողջ հարցազրույցից հենց դրա վրա կենտրոնացար, ես էլ ասում եմ, որ այդ մի դեպքը ու դրան արձագանքը այդ ամբողջ համայնքին օտարացրել է ու շատ հնարավոր ա, որ այսօրվա լեզվով ասած՝ սարքել ա հակահեղափախական․․․ չէ, հանրապետական չի սարքել, որտև գիտեն, որ հանրապետականների ժամանակ հեչ էլ լավ չէր, բայց իրենք էլ են իրենց ռիսկի ենթարկելով սատարել այդ հեղափոխությանը, բայց այսօր զգում են, որ իրենց դավաճանել են․․․ այո, մի Շուռնուխը հերիք ա սրա համար։

    Ասում ես քննադատում են կառավարությանը սրա համար․․․ հիմա Նիկոլը ինչ ասի՝ բերանները բաց ուտում են։ Պետք չէր ասել գեյերին պատշպանելու ենք, բայց պետք էր չյոտկի ասել՝ հայը հային ծեծի համար պիտի օրենքի ամենայն խստությամբ դատապարտվի՝ կապ չունի հանրապետական ա, դոդի թիկնապահ ա, գեյ ա թե փլավքամիչի կոթ ա․․․ օրենքը՝ օրենք ա, ու մենք օրինական երկիր ենք կառուցելու։ Ու սա կարար ասեր իր սծիլով՝ առանց մեղավորներին նշելու, այլ՝ մի արեք, ուղղակի մի արեք ձևով, ու նույնիսկ ՀՀԿ-ին արանքում մեղադրելով, որ իրենք էին պառակտումներ մտցնում, իսկ մենք սիրո ու հանդուրժողականության կառավարություն ենք, ինչը նշանակում է, որ չենք սիրելու ու չենք հանդուրժելու մարդու իրավունքները ոտնահարողներին։

    Բայց այդ թեման մի կողմ․․․ դրա հետ կապված հույզերը շատ բուռն են։ Նայի, ամեն մի բան ասողի ասածների մեջ փորձում են տեսնել «հակա» բաներ, մոտիվների մեջ՝ խառը թելեր։ Ու սա անում են կառավարության անդամներն ու իրենց խորհրդականները։ Եթե հանրապետական էլ չեն ասում, միանգամից բարձրացրածդ թեման դառնում ա՝ հիմա դրա վախտը չի, ժայռից կախված վիճակում ենք։ Օքեյ, թե դրա վախտը չի, բացատրի ու հիմնավորի, թե ինչու չի դրա վախտը (չէ, դրա մասին ասելը հերիք չի), ու եթե դրա վախտը չի, գնա կառավարությանդ էլ ասա, որ այդ ուղղությամբ քայլեր չանի, բոլորս սառենք՝ սպասենք ընտրություններին։ Իսկ եթե անում ա, ուրեմն լավ էլ վախտն ա, ուրեմն քննադատելու վախտն էլ ա։ Ու քննադատությունն էլ արվում ա ոչ թե սևացնելու համար, այլ զրույց ա, կարծիքների փոխանակում, բայց միանգամից բերնիդ գալիս են։ Բյուրին էլ ասում եք՝ օրինակներդ լավը չեն, բայց իր բերածները մենակ նրա մասին էին, որ այդ զգացողությունը մենակ իր մոտ չի, ու եթե այդպիսի զգացողությունները շատ են, ապա միգուցե դա ոչ թե պարանոյա է, այլ արդեն վիճակագրությո՞ւն։ Ու հլը որ այստեղ միակ բերված հակաօրինակը կարծես Աթեիստինն էր, որը ոչ թե policy-ի քննադատություն էր, այլ միայն բերվածի թվերի ճշտում էր, էն էլ այդ երկու թվի համար կպնողներ էլ եղան։ Բա որ վարած քաղաքականությանը քննադատեին․․․ պայ Ու այս ամենից ստեղծվում է զգացողություն, որ ոչ թե Բյուրի նմաններն են պարանոյիկ, այլ հենց այն ամեն ինչի մեջ «հանրապետականություն» ու «հակահեղափոխականություն» տեսնողները։ Ու անդուր ա այս ամենը նաև այն իմաստով, որ հա, համաձայն եմ հետդ, պառակտողները հենց հանրապետականներն էին, արա դե իրենց հաղթենք պառակտումներ չմտցնելով, քննադատության վաղաժամության մասին կարծիքն էլ անենք ինչպես դու արեցիր՝ ասելով․ «ջանս, հասկանում եմ որտեղից է գալիս կարծիքդ, բայց կարծում եմ, որ այս պահին թեկուզ համաձայն չենք, բայց պետք է սատարել կառավարությանը»,- ոչ թե հանրապետական պիտակելով։
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 26.08.2018, 23:38:

  18. #73
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ու էս ռեվանշիստների ու ԱԺ-ում սրիկաների շուրջ պարանոյայի մասին մի բան էլ ասեմ․․․ երբ Սերժի ու ՀՀԿ-ի ամբողջ ներքին քաղաքականությունը կառուցված էր «պատերազմական վիճակում ենք, թուրքն էլ մեր թուլությանն ա սպասում» վայ-վույների վրա, սաղդ քարկոծում էիք, Նիկոլն էլ ասում էր՝ չվախացնեք, ազգովի ենք հակահարված տալու, թե արկածախնդրության գնաց Ադրբեջանը։ Իսկ հիմա պարզվում ա, որ ՀՀԿ-ից ու Սերժա-Քոչարյանից ավելի շատ ենք վախեցած, քան Ադրբեջանից․․․ բա ազգովի հակահարված տալն ի՞նչ եղավ․․․

    Ժողովուրդն արդեն իր քայլն արել ա, ու պետք չի ժողովրդին նոր «հակահեղափոխականության» շուրջ վախեր ներմուծել․․․ պետք լինի, մի հատ էլ ժողովրդական հակահարված կտա, ու սա Նիկոլն էլ չյոտկի գիտի, քանի որ ժողովրդի օգնությամբ ԱԺ-ին ստիպողականություն ա պատրաստվում անի, բայց միևնույն ժամանակ այդ հիստերիայի տակ բաներ են սղցվում, ու ժողովուրդն էլ դրան պատրաստակամությամբ մասնակցում ա․․․ դե հո Սերժն ու ՀՀԿ-ն չեն, մեր Նիկոլն ա, սխալ բան հո չի անի, իսկ այ սրիկա ՀՀԿ, Քոչարյանը, Սերժը․․․ վույ աման, ձեր քննադատությունները կլսեն՝ կուրախանան․․․

  19. #74
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծլնգ, որ խելոք բաներ ես ասում, սիրում եմ քեզ

    @StrangeLittleGirl , ջանս, հասկանում եմ որտեղից է գալիս կարծիքդ, բայց կարծում եմ, որ այս պահին թեկուզ համաձայն չենք, բայց պետք է սատարել կառավարությանը:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (27.08.2018), Ծլնգ (27.08.2018)

  21. #75
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծլնգ, որ խելոք բաներ ես ասում, սիրում եմ քեզ
    էլ մի, դու ինձ առանց պայմանների ես սիրում նույնիսկ գեշությունս հետ չի պահում

Էջ 5 16-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •