User Tag List

Էջ 4 16-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 233 հատից

Թեմա: Գովերգում և քննադատում «Թավշյա հեղափոխությանը»

  1. #46
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Բյուր, կոնկրետ նորմալ քննադատության հղում եմ դնում։

    Իրականում էլի մանիպուլյացիայա, որտև ինքն էլ ա ասում, որ տարվա կեսից չես կարա ասես, թե արտագաղթը պակասել ա, կամ կանգնել ա։
    Ու իրա գրածը մանիպուլյացիայի էնքանով, որ ինչքան որ Նիկոլը չունի տարվա վերջի թվերը, էնքան էլ ինքը։

    Ու կարա նաև Նիկոլը ճիշտ դուրս գա (Սերժի ականջը կանչի)։

    Հիմա նայի էդ գրառման տակ տեսնո՞ւմ ես արդյոք էդ աստիճանի ատելություն ու վիրավորանքներ, ինչքան որ ներկայացնում են էս հոդվածագիրները։
    Արմենը բավականին լավ մասնագետ ա, մեծ լսարան ունի, գրառումն էլ առնվազն 29 անգամ տարածել են։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  2. #47
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, կոնկրետ նորմալ քննադատության հղում եմ դնում։

    Իրականում էլի մանիպուլյացիայա, որտև ինքն էլ ա ասում, որ տարվա կեսից չես կարա ասես, թե արտագաղթը պակասել ա, կամ կանգնել ա։
    Ու իրա գրածը մանիպուլյացիայի էնքանով, որ ինչքան որ Նիկոլը չունի տարվա վերջի թվերը, էնքան էլ ինքը։

    Ու կարա նաև Նիկոլը ճիշտ դուրս գա (Սերժի ականջը կանչի)։

    Հիմա նայի էդ գրառման տակ տեսնո՞ւմ ես արդյոք էդ աստիճանի ատելություն ու վիրավորանքներ, ինչքան որ ներկայացնում են էս հոդվածագիրները։
    Արմենը բավականին լավ մասնագետ ա, մեծ լսարան ունի, գրառումն էլ առնվազն 29 անգամ տարածել են։
    Արտ, չկարդացի սաղ քոմենթները, բայց մի թեթև աչքի անցկացնելուց մենակ մեկը արդեն գրել ա՝ չգիտեի, որ Կարեն Կարապետյանի ֆանատն ես։

    Ու հենց էդ ա, ինչ քննադատություն հնչում ա, միանգամից մանիպուլյացիայի մասին են ասում։ Իմ համեստ կարծիքով, սկի տարվա կտրվածքով էլ հնարավոր չի էս թվերի հետ գործ ունենալ։ Պետք ա համեմատել նույն տարվա համապատասխան թվերի հետ։ Բայց հենց էդ ա, ով ինչ քննադատություն անում ա, մի անուն կպցնում եք, առնվազն մանիպուլյացիա։

    Մի խոսքով, լուրջ հավես չունեմ։ Ստեղ ես խոսում եմ մի բանից, որ կա, որ նկատել եմ, որ շատ մարդկանց անհանգստացնում ա, իսկ դուք խմբովի թռնում եք դեմքիս, ասում եք, որ տենց բան չկա։ Սենց զրույցն անիմաստ ա դառնում, երբ դուք մի կողմին ստախոս կամ իրականությունը նորմալ չընկալող եք հանում։ Ու վիրավորական ա, ի դեպ։

  3. #48
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, իսկականից չե՞ք նկատում, որ էս թավշյա վիճակների ամեն քննադատություն հրով ու սրով է ընդունվում՝ միանգամից պիտակվելով կամ հանրապետական, կամ հակահեղափոխական, կամ մանիպուլիացիա, կամ էլ առնվազն՝ հիմարություն։ Գոնե ակումբային քննարկումներից էլ դա չի՞ երևում։ Հենց էս թեմայի՞ց։
    Ես հասկանում եմ հեղափոխական շունչը ու էյֆորիան ու հավատը, բայց մարդ կա ներկայիս կառավարության (անունը՝ ժամանակավոր լինի, թե ուրիշ մի բան) ինչ-որ գործողության մեջ ինչ-որ մի պստիկ կամ էլ մեծոտ սխալ է տեսնում կամ իր սպասումները ինչ-որ հարցում չեն արդարանում, ու որոշում է դրա մասին բարձրաձայնել, միանգամից թռնում են վրան․ կամ վիրավորանք, կամ ծաղր։ Մի հատ գոնե ակումբային քննարկումների մեջ նայեք, քանի անգամ է հնչել հանրապետական պիտակավորումը կարծիք հայտնողների հանդեպ (էդ խեղճ բառն էլ մի խումբ ստահակի պատճառով հայհոյանք դարձավ)։
    Էս պահին կա էդ սևի-սպիտակի բաժանումը ու ահագին էլ սուր վիճակում է։ Կարող եմ պատճառները հասկանալ, բայց դրանից պրոբլեմը չի վերանում։
    Գոնե էս հարթակում փորձենք դրանից զերծ մնալ։

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (26.08.2018)

  5. #49
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը

    Նորմալ ա…

    Ազգովի «բացարձակ պոֆիգիզմ» վիճակից անցում ենք կատարում «ամեն ինչով հետաքրքրված եմ» վիճակի: Հեղափոխությունից հետո հանկարծ ազգովի բարձրագույն գիտակցությամբ չենք օժտվել: Մինչև ընտրություններ չլինեն, մինչև քաղաքական դաշտը չպարզվի, մինչև մարդկանց մեջից վախը դուրս չգա, որ հհկ-սերժիկները կարան որևէ սրիկայություն անեն ու հետ գան, սենց ա լինելու: Մարդկանց մոտ ռացիոնալ վախեր են, տառապանքները փորձ ունի .... ես էլ եմ վախում:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (26.08.2018), Ներսես_AM (26.08.2018), Ուլուանա (26.08.2018), Վիշապ (27.08.2018)

  7. #50
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, չկարդացի սաղ քոմենթները, բայց մի թեթև աչքի անցկացնելուց մենակ մեկը արդեն գրել ա՝ չգիտեի, որ Կարեն Կարապետյանի ֆանատն ես։

    Ու հենց էդ ա, ինչ քննադատություն հնչում ա, միանգամից մանիպուլյացիայի մասին են ասում։ Իմ համեստ կարծիքով, սկի տարվա կտրվածքով էլ հնարավոր չի էս թվերի հետ գործ ունենալ։ Պետք ա համեմատել նույն տարվա համապատասխան թվերի հետ։ Բայց հենց էդ ա, ով ինչ քննադատություն անում ա, մի անուն կպցնում եք, առնվազն մանիպուլյացիա։

    Մի խոսքով, լուրջ հավես չունեմ։ Ստեղ ես խոսում եմ մի բանից, որ կա, որ նկատել եմ, որ շատ մարդկանց անհանգստացնում ա, իսկ դուք խմբովի թռնում եք դեմքիս, ասում եք, որ տենց բան չկա։ Սենց զրույցն անիմաստ ա դառնում, երբ դուք մի կողմին ստախոս կամ իրականությունը նորմալ չընկալող եք հանում։ Ու վիրավորական ա, ի դեպ։
    Բյուր մինչև թավշյա հեղափոխությունն էլ էին մարդիկ իրար ֆանատ ասում։

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (26.08.2018), Վիշապ (27.08.2018), Տրիբուն (26.08.2018)

  9. #51
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր մինչև թավշյա հեղափոխությունն էլ էին մարդիկ իրար ֆանատ ասում։
    Հանրապետականն էլ ամենփիս քֆուրն էր ...

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (26.08.2018)

  11. #52
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, չկարդացի սաղ քոմենթները, բայց մի թեթև աչքի անցկացնելուց մենակ մեկը արդեն գրել ա՝ չգիտեի, որ Կարեն Կարապետյանի ֆանատն ես։

    Ու հենց էդ ա, ինչ քննադատություն հնչում ա, միանգամից մանիպուլյացիայի մասին են ասում։ Իմ համեստ կարծիքով, սկի տարվա կտրվածքով էլ հնարավոր չի էս թվերի հետ գործ ունենալ։ Պետք ա համեմատել նույն տարվա համապատասխան թվերի հետ։ Բայց հենց էդ ա, ով ինչ քննադատություն անում ա, մի անուն կպցնում եք, առնվազն մանիպուլյացիա։

    Մի խոսքով, լուրջ հավես չունեմ։ Ստեղ ես խոսում եմ մի բանից, որ կա, որ նկատել եմ, որ շատ մարդկանց անհանգստացնում ա, իսկ դուք խմբովի թռնում եք դեմքիս, ասում եք, որ տենց բան չկա։ Սենց զրույցն անիմաստ ա դառնում, երբ դուք մի կողմին ստախոս կամ իրականությունը նորմալ չընկալող եք հանում։ Ու վիրավորական ա, ի դեպ։
    Ի միջի այլոց, առաջին փորձությունը Երևանի ավագանու ընտրություններն են: Արդեն ոնց որ 10 կուսակցություն հայտարարել ա, որ մասնակցելույա։ Նույնիսկ ԵԼՔԸ բաժանված ա գնում ընտրություններին։ Քաղաքական դաշտը էսքան բաժանված ու մանրացված երբեք չի եղել։ Լիքը քննադատություն էլ ա լինելու, այլակարծություն էլ ա լինելու, ու ահագին հետաքրքիր ա լինելու։ Հիմա, եթե նորից սկսեն փողոցներում միլիցեքը մարդկանց տփելով լարել, Հ1-ը սաղ օրը Հայկոյին ցույց տա, թե ոնց ա Ղարաբաղն ազատագրում ու Երևանը հիմնադրում, երևի էտ ժամանակ կանհանգստանանք, որ այլակարծությունը ճնշվում ա։

    Թե չէ, Բյուր ջան, դու թեմայի քննարկումը սկսում ես նրանից, որ դու գաղափարական բնույթի հակասության մեջ ես կառավարության հետ, ու արի տես, որ դա չի ընդունվում․ անհասկանալի ա թե կոնկրետ ոնց չի ընդունվել, հետո պարզվում ա, որ դա քեզ չի վերաբերվում, այլ Կարեն Կարապետյանի ֆանատներին, ու մեջբերում ես անում երկու գրողի, որոնցից մեկը անհավատալի տուֆտում ա, մյուսն էլ հաճելի բանաստեղծ աղջիկ ա, որը Շուռնուխի կոնտեքստում ընդհանրական ենթադրություններ ա անում, հեղափոխություն-հակահեղափոխություն թեմաներով ու սա ուզում ես նեկայացնել, որպես սև սպիտակ բաժանման ապացույց։ Կարճ ասած, աջաբ սանդալ, որն ի միջի այլոց սաղիս գլխներում ա։ Ու էտ նորմալ ա։ Չէր կարա սենց փոփոխությունը նաև որոշակի խառնաշփոթի չհանգեցներ։ Մի քիչ թեթև տար ու շատ մի վիրավորվի։

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (26.08.2018), Աթեիստ (26.08.2018), Վիշապ (27.08.2018)

  13. #53
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անկեղծ ասած՝ ես Ակումբում չեմ նկատել, որ Նիկոլին քննադատողների «դեմքին թռնեն»:
    (Վարոյին չենք հաշվում, որովհետև նրա արածը քննադատություն չի)

    Մեկը ես էլ եմ մի քանի բան նշել, որ Նիկոլի կառավարության արածներից դուրս չեն եկել ու ոմանք համաձայնել են, ոմանք չէ:
    ՈՒ սա նորմալա ու վաբշե չի նշանակում, որ չհամաձայնողները «դեմքիս են թռել»՝ որքան էլ որ անհեթեթ ու ժարգոնային չլինի էս արտահայտությունը:

    Իսկ ընդհանրապես՝ համաձայն եմ, որ կա նման երևույթ, որ նոր կառավարությանը քննադատողներին անվստահությամբ են վերաբերվում:
    Բայց եկեք ամեն ինչ չխառնենք իրար:
    Սա ոչ սև-սպիտակի բաժանումա, ոչ էլ՝ անհատի կուլտ (?):
    Երբ աղբյուրը վստահելի է, իսկ քննադատությունն էլ առողջ, բանական օգտատերերը վրան չեն հարձակվում:

    Փոխարենը հիմա ինտերնետային հայկական սեգմենտում վեդրոներով վխտում են ֆեյքերն ու հայտնի անհայտ աղբյուրներից սնվող ստատուսագիրները:
    Էստեղից էլ առաջ է գալիս ողջ խառնաշփոթը, երբ բոլորը գիտեն, որ կա նման երևույթ ու, չհասկանալով թե ով ովա, անվստահությամբ են վերաբերվում ցանկացած քննադատողի, ում անձամբ չեն ճանաչում ու համոզված չեն նրա ազնիվ մղումների մեջ:

    Ասածս ինչա. դաշտը կմաքրվի քննադատությամբ գումար աշխատողներից՝ կհանդարտվեն նաև կրքերը ու ամենուր կարելի կլինի առողջ դիալոգ վարել:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (26.08.2018), Աթեիստ (26.08.2018), Վիշապ (27.08.2018), Տրիբուն (26.08.2018)

  15. #54
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, չկարդացի սաղ քոմենթները, բայց մի թեթև աչքի անցկացնելուց մենակ մեկը արդեն գրել ա՝ չգիտեի, որ Կարեն Կարապետյանի ֆանատն ես։
    Բյուր, լու՞րջ:
    99 քոմմենթի մեջ ուղիղ 3 հատ էս ոճի քոմմենթ, ու հասարակությանը սև ու սպիտակի՞ են բաժանում:
    99-ի մեջ լիքը նորմալ հակափաստարկներ, լիքը համաձայնումներ:
    Ստատուսը 29 անգամ share ա արվել ու բոլորը կարծիքը կիսելու տարբերակով: Էդ share արածների քոմմենթներն եմ բացել կարդացել, ամեն տեղ նույն մթնոլորտը:
    Ստատուսն ունի էս պահին 67 լայք:

    Բայց չէ, այ էսքան շատ արձագանքների մեջ մեկը գրել ա «չգիտեի, որ Կարեն Կարապետյանի ֆանատն ես»: Ընդ որում գրողին չենք ճանաչում, մտերմիկ տոնով ա գրված, այսինքն ծանոթներ են ու կարող ա նույնիսկ ոչ թե ԿԿ-ի հետ համեմատում ա, այլ հեգնում ա, այսինքն նույն գիծն ա տանում՝ ինչ ստատուսագիրը:

    Ու էս միակ քոմմենթը, որի նման 2 հատիկ էլ կան, հիմք ա որ ասենք «սև ու սպիտակի են բաժանում»: «Հենց քննադատում ենք, մեզ հակահեղափոխական են ասում»:

    Բյուր ջան, ես տասնյակ նորմալ քննադատություններ ցույց կտամ, որոնց արձագանքները այ սրանի նման նորմալ են: Եթե դու սա համարում ես սև ու սպիտակի բաժանում, ապա ինչ արած, իմ ու քո պատկերացրած խոսքի ազատությունները, պիտակավորումը իրարից ծայրահեղ տարբերվող բաներ են:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (26.08.2018), Աթեիստ (26.08.2018), Տրիբուն (26.08.2018)

  17. #55
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, իսկականից չե՞ք նկատում, որ էս թավշյա վիճակների ամեն քննադատություն հրով ու սրով է ընդունվում՝ միանգամից պիտակվելով կամ հանրապետական, կամ հակահեղափոխական, կամ մանիպուլիացիա, կամ էլ առնվազն՝ հիմարություն։ Գոնե ակումբային քննարկումներից էլ դա չի՞ երևում։ Հենց էս թեմայի՞ց։
    Իհարկե այդպիսի բան չի երևում: Փոխարենը շատ պարզ երևումա, որ Բյուրը իրա տեսակետնա առաջ բրդում: Իր տեղադրած հղումներն ու Չուկի նկատածը վկա: Էն տպավորություննա, որ զոհի կարգավիճակա ուզում ստանա, թե իբր տեսեֆ ճիշտ բան եմ ասում, բայց իմձ քարկոծում եք:

  18. #56
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ես Աթեիստի տեղադրած հղման քոմենթներում այնուամենայնիվ ֆանատիզմ տեսա, եթե դա կարելի է էդ տերմինով կոչել:

    Բայց լրիվ հակառակ ուղղությամբ )))

    Աթեիստը հակափաստարկ էր բերել ընդամենը ու միանգամից մի քանի հոգի սկսեցին թեման շեղելով ինչ-որ անհասկանալի բաների մասին խոսել ու էդ ամեն ինչը՝ մեղադրական տոնով հասցեագրված Աթեիստին, թե իբր ո՞նց ես հանդգնում չհամաձայնել, որ Նիկոլը լավը չի...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (26.08.2018)

  20. #57
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես Աթեիստի տեղադրած հղման քոմենթներում այնուամենայնիվ ֆանատիզմ տեսա, եթե դա կարելի է էդ տերմինով կոչել:

    Բայց լրիվ հակառակ ուղղությամբ )))

    Աթեիստը հակափաստարկ էր բերել ընդամենը ու միանգամից մի քանի հոգի սկսեցին թեման շեղելով ինչ-որ անհասկանալի բաների մասին խոսել ու էդ ամեն ինչը՝ մեղադրական տոնով հասցեագրված Աթեիստին, թե իբր ո՞նց ես հանդգնում չհամաձայնել, որ Նիկոլը լավը չի...
    Տրիբունը շատ լավ գրելա, թե էդ ամենն ինչի արդյունքա: 25 տարի թալանել, սպանել, քարկոծել են ու հիմա Նիկոլը շատ մոտա հեղափոխությանը, բայց առանց մեզ ինքը զրո ա, իսկ մեր մեջ պառակտումն արգելված ա: Մենք վախենում ենք, որ Նիկոլը մեզ չքաշի ու վախենում ենք այլ ուժերի ազդեցությունից: Դե դրա համար էլ անտեղի Նիկոլին ասել վատն ա էդքան ընդունելի չի:ճճ

  21. #58
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբունը շատ լավ գրելա, թե էդ ամենն ինչի արդյունքա: 25 տարի թալանել, սպանել, քարկոծել են ու հիմա Նիկոլը շատ մոտա հեղափոխությանը, բայց առանց մեզ ինքը զրո ա, իսկ մեր մեջ պառակտումն արգելված ա: Մենք վախենում ենք, որ Նիկոլը մեզ չքաշի ու վախենում ենք այլ ուժերի ազդեցությունից: Դե դրա համար էլ անտեղի Նիկոլին ասել վատն ա էդքան ընդունելի չի:ճճ
    Գայլ ջան, գրածիդ մեջ տարբեր մտքեր խառնվել են իրար եղբայր:

    Սենց մի երկու բառով՝ Նիկոլն արդեն հեղափոխություն արել վերջացրելա:
    Այսինքն՝ դրա առաջին փուլը:
    Էս պահին երկիրը մաքրվելու գործընթացի մեջա ու դա երկու օրվա բան չի:
    Միայն մաքրվելուց (մեծ մասամբ) հետոա հաջորդ փուլում սկսվելու վերականգնվելու գործընթացը:

    Առաջին փուլում առյուծի բաժինը Նիկոլինն էր ու ինքն իր դերը փայլուն կատարեց:

    Էս հիմիկվա երկրորդ փուլում Նիկոլի դերը մասամբա՝ էնքանով, որքանով ապահովի ուժայինների տանիքն ու անաչառ գործունեությունը:
    Իմ գնահատմամբ՝ էստեղ էլա ինքն իր դերը փայլուն կատարում ու ուժայիններն էլ հետ չեն մնում:
    Հաշվի առնելով էդ համակարգերի նախկինում ոտքից գլուխ կոռումպացված լինելը՝ իրենց այժմյան գործունեությունն ուղղակի անհավականի շարքիցա:

    Հաջորդ երրորդ փուլում Նիկոլի դերն էլ, ուժայիններինն էլ ավելի նվազելու են ու մնան զուտ իրենց սահմանված լիազորությունների շրջանակում:
    Այ էստեղա, որ բառացի ամեն ինչ հենց մեզանիցա կախված լինելու: Մեզանից բոլորիցս՝ դրսում թե ներսում, վերադարձող թե ոչ՝ որ որքան կամենա ու կարենա:

    ՈՒ հա էս ամբողջ ընթացքում էլ դրսի ուժերը մեր մեջ յան ազգանուններով ներկայացված են լինելու ու մեզ դեմ գործեն ու մենք երբեք մեկ ամբողջություն չենք եղել ու չենք էլ լինի: Միշտ ու բոլոր դարերում էլ Յաններ են եղել, որ դրսից վարձատրվել են ու գործել ընդհանուրի շահին դեմ:
    Իսկ այ թե որքանով նրանք բարեհաջող կկատարեն իրենց առաքելությունը՝ Նիկոլից կամ իր մեզ քաշելուց չի կախված, այլ՝ մեր քաղաքացիական ու իրավագիտակցական հասունությունից:
    Նենց որ, Նիկոլի ասած, ամեն մարդ պիտի ամեն օր ինքն իր վրա աշխատի ու էդ օրը մի բան էլ ավելացնի իր իմացածին:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  22. #59
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե այդպիսի բան չի երևում: Փոխարենը շատ պարզ երևումա, որ Բյուրը իրա տեսակետնա առաջ բրդում: Իր տեղադրած հղումներն ու Չուկի նկատածը վկա: Էն տպավորություննա, որ զոհի կարգավիճակա ուզում ստանա, թե իբր տեսեֆ ճիշտ բան եմ ասում, բայց իմձ քարկոծում եք:
    Նախ, Ժառն ու Բյուրը գրել են ընդհանուր երևույթի մասին՝ չպայմանավորված իրենց անձնական օրինակով, ու Բյուրը պարզ նշել է թեմայում, որ խոսքը իր մասին չի, այլ նրա, ինչ իր շուրջը կատարվում է, ինքն էլ դրա ականատեսն է։ Ու ասեմ, որ սրա ականատեսը միայն ինքը չի։
    Իսկ երբ մարդը էս թեմայի սահմաններում կոնկրետ իր քննադատական մտքերն արտահայտեց ներկայիս կառավարության քայլերի հանդեպ, եկավ պատասխանը․
    կներես, սա պոլնի հանրապետական բուլշիթ ա
    Ինչն էլ լրիվ հաստատում էր էն միտքը, որ քննադատությանը նման ձևով են արձագանքում։ Ակամայից ստեղծված պարզ օրինակ հենց էս թեմայում՝ հենց էս թեմայով։
    Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 26.08.2018, 22:32:

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (26.08.2018)

  24. #60
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ, Ժառն ու Բյուրը գրել են ընդհանուր երևույթի մասին՝ չպայմանավորված իրենց անձնական օրինակով, ու Բյուրը պարզ նշել է թեմայում, որ խոսքը իր մասին, այլ նրա, ինչ իր շուրջը կատարվում է, ինքն էլ դրա ականատեսն է։
    Ուշադիր չես կարդացել թեման․

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրականում չեմ սպասում, որ մեկը սայթաքի կամ չգիտեմ ինչ, այլ նոր կառավարությունն իմ սպասելիքները մի այլ կարգի չի արդարացնում։ Բայց եթե գովելի բան լինում ա, իհարկե դրա մասին էլ եմ ասում։ Ուղղակի շատ տխուր ա, որ հենց քննադատական մի բառ ես ասում, միանգամից հակահեղափոխականի պիտակ ես ստանում։
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ, էս սևուսպիտակ բաժանումը շատ վտանգավոր ա ինչ֊որ առումով, որովհետև կարծում եմ՝ գաղափարական քաղաքականության դեմ ա դուրս գալիս ու դառնում անձերի քաղաքականություն, ինչը ունեինք նաև մինչև հեղափոխությունը։ Իմ բոլոր քննադատությունները գաղափարական են էղել։ Քննադատողներից շատերին էլ որ տեսնում եմ, էլի գաղափարական են։ Պետք չի այլակարծության օդերն էդպես փակել։
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ աջի ու ձախի պահով էլ պարտադիր չի աջ֊ձախ քննարկես, հերիք ա նայելը նոր կառավարության գաղափարական կողմին ու գաղափարապես քննադատել, բայց արի ու տես, որ դա չի անցնում։
    Իմ մոտ Բյուրի էս գրածներից տպավորություն էր ստեղծվել, որ Հայաստանում կառավարությունը գաղափարական տեռոռ ա սկսել, սաղի օդերը փակել են, ու Բյուրն էլ դրա առաջին զոհերից ա։

    Ես կրկնում եմ, չկա գոնե մի օրինակ, որը էս կապացուցի։ Իսկ էն օրինակները, որ երկու ֆեյսբուքում քոմենթ գրող ինչ-որ մեկին հանրապետական են անվանել․․․․․ դե կներես․․․․

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (27.08.2018)

Էջ 4 16-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •