User Tag List

Էջ 11 16-ից ԱռաջինԱռաջին ... 789101112131415 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 151 համարից մինչև 165 համարի արդյունքները՝ ընդհանուր 233 հատից

Թեմա: Գովերգում և քննադատում «Թավշյա հեղափոխությանը»

  1. #151
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Թարմ դեպք:
    Կարծեմ վաղը Նիկոլի հերթական ֆեյսբուքյան լայվ հարցազրույցն է լինելու: Ակտիվ ֆեյսբուքցիներից մեկը հարց է ուղղել Նիկոլին, որում քննադատական մասը բավական ուժեղ է: Մեղադրում է ոմն Հրագի երգը տարածելով ժողովրդի մեջ վատ ճաշակ ձևավորելում:

    Էս աղջկա ստատուսի տակ մեկը մտել ու աղջկան կոպտել է, շատ փիս:

    Հիմա, որն է սրա արձագանքը: Աղջկա քոմմենթը ունի լիքը լայքեր, չնայած քննադատել է Նիկոլին, իրան վիրավորողի քոմմենթը քիչ լայքեր: Սրան զուգահեռ լիքը մարդ տարածում է էդ ինֆոն՝ դատապարտելով աղջկան վիրավորողին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (02.09.2018)

  3. #152
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Գնացի ՖԲ, հենց էս վերջին ասած օրինակն էլ դեմս բերեց :ճ


    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (02.09.2018)

  5. #153
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժառ ջան, անձնական նամակով տուր էդ կնոջ անունը, գնամ պաշտպանելու ))

    Ասում եմ, որ այո, ես էլ գիտեմ նման դեպքեր: Բայց դեպքը չի կարելի ընդհանրացնել:

    Նուն սոցիալական ցանցերում ես տեսնում եմ լիքը իշխանությանը քննադատողների, որոնք գնալով ավելի մեծ լսարաններ են ձեռք բերում: Այո, կան իրանց պիտակողներ: Բայց դրանք, չգիտեմ ոնց ձևակերպեմ, որ շատ կոպիտ չհնչի, հիմնականում հասարակության ավելի ստորին խավից են: Առավել գիտակից հասարակությունը տենց բաներ չի անում ու գնալով նորմ ա դառնում քննադատության գոյությունը:

    Ես դեռ չեմ մոռացել էն տարիները, որ նման մոտեցումների համար մեզ ոչ միայն պիտակում էին, այլև սնանկացնում, դատում, քարշ տալիս քաղմասեր, գործից հանում, չեղյալ համարում պայմանագրերը և այլն:
    ճիշտ ես՝ ընհանրացնել պետք չի։ Իսկ հիմիկվա վիճակը առաջվանի հետ անգամ համեմատելու չի։ Հիմա դրականորեն տարբեր ա։

  6. #154
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Գնացի ՖԲ, հենց էս վերջին ասած օրինակն էլ դեմս բերեց :ճ

    Հասկանում եմ ինչ ես ասում։ Իսկապես, վերևի քոմենթին անհամեմատ ավելի շատ մարդ ա հավանություն տվել, քան էդ վիրավորողին։ Հասկանում եմ ինչ ես ուզում ասել։ Սքրինշոթի համար էլ մերսի։

  7. #155
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկոն՝ «սև ու սպիտակ» թեմայով։
    Ամեն ինչ շատ պարզ է՝ կա սև և կա սպիտակ ։)
    Էն մոխրագույնի հիսուն երանգները տենց էլ չսիրեցինք էլի ։)

    Վերջին խմբագրող՝ ivy: 03.09.2018, 15:52:

  8. #156
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հայկի մեկնաբանությունը.

    Սիրելի ժողովուրդ,

    Այսօր համացանցում քննարկման առարկա են դարձել ելույթումս հնչեցված որոշ ձեւակերպումներ, որոնք տարաբնույթ մեկնաբանությունների առիթ են հանդիսացել։

    Ես ամենեւին անթերի չեմ, եւ կարծում եմ, որ կարող էի ավելի հստակ ձեւակերպել խոսքս, եւ, գուցե, այդ դեպքում տարընթերցումներ չլինեին։

    Ուզում եմ հստակ ֆիքսել, որ Հայաստանում կա ընդամենը մեկ սուբյեկտ, որի դեմ խաղ չկա, եւ դա Հայաստանի ժողովուրդն է։

    Ու, այո, բոլոր այն ուժերը, որոնք տարիներ շարունակ բռնացել են ու դեռ փորձելու են բռնանալ ժողովրդի ազատության եւ արժանապատվության վրա, խաբել ժողովրդին, կանխել վերջինիս առաջընթացն ու հաջողությունը, սեւ ուժեր են, եւ ես անձամբ իմ պարտքն եմ համարել եւ համարում անել ամեն ինչ, որպեսզի նրանք այլեւս երբեք չկարողանան դա անել։

    Ընտրությունը ժողովրդինն է, եւ ես համոզված եմ, որ մեր թիմը կարժանանա վերջինիս վստահությանը

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (04.09.2018)

  10. #157
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Իմ մեկնաբանությունը.

    ՍԵՎ ՈՒ ՍՊԻՏԱԿ

    Հայկ Մարությանը անդրադարձել է իր երեկվա խոսքին ու մեկնաբանել, փոխել շեշտադրումները։ Սա նշանակում է առնվազն մի բան, որ մարդը գւտակցել է, որ վատ շեշտադրմամբ ու խոսքով է մտել, ընդունել է սխալը։ Էսքանով էդ խոսքի քննադատությունը կարելի է ավարտել։ Հիշենք նաև, որ նախորդ իշխանության ժամանակ էնքան էլ սովորական երևույթ չէր սխալների ընդունումը։

    Էս կառավարության ժամանակ ականատեսն ենք լինում վատ ձևակերպված խոսքի համար պաշտոնից հրաժարականի, ներողության, խոսքի մեկնաբանման, շտկման և այլն։

    Սրան զուգահեռ կա մի խումբ, որը խոշորացույցը ձեռքին նման վատ ձևակերպումներ է փնտրում. նպատակը մեկն է՝ սարքել սռաչ, վարկաբեկել իշխանությանը, պակասեցնել վստահությանն ու աստիճանաբար հասնել ռևանշի։

    Էս խոշորացույցով փնտրողները հենց սևերն են։ Ոչ, սովորական քննադատողները չեն։ Ես էլ կարող եմ Հայկին քննադատել էդ խոսքի համար, դու էլ։ Խոսքը խոշորացույցով փնտրող ու ռևանշի ձգտողների մասին է, նրանց մասին, ովքեր տարիներ շարունակ ուզուրպացրել էին իշխանությունը, ովքեր պատերազմ էին հայտարարել սեփական ժողովրդին, ովքեր հակառակ կարծիքները լռեցնում էին ռեպրեսիայով, քաղաքական հակառակորդներին լցնում էին բանտերը, խլում էին բիզնեսները, դատարանները սարքել էին խամաճիկներ, ընտրությունները կեղծում էին, մարդկանց փողոցում գնդակահարում էին։

    Հա, բարեկամներս, այս ամենը հեռավոր անցյալում չի, մեզ դրանից ընդամենը մի քանի ամիս ա անջատում ու այդ սևերը դեռ վերացված չեն։

    Պայքարը դեռ շարունակվում ա, ու էդ սևերի համար սա կենաց ու մահու պայքար ա։ Իրավիճակը դեռ նենց ա, որ իշխանությունը դեռ իրան ամբողջովին իշխանություն չի զգում, այլ ինչ-որ իմաստով ընդդիմություն։ Դրա համար լինում են նաև ընդդիմությանը հարիր քայլեր, խոսքեր, հռետորաբանություն։

    Կուզեի՞, որ Հայկը տենց արտահայտություն արած չլիներ։ Անշուշտ կուզեի։ Բայց վերջին հաշվով էդ արտահայտությունը կատաստրոֆիկ չի։ Իսկ այ սևերի հնարավոր ռևանշը կատաստրոֆիկ ա։ Նենց որ ներող, բայց ես էլ եմ դաշտը բաժանում սևերի ու սպիտակների մեջ։ Սպիտակների մեջ մտնում եմ թե ես, թե Մարության Հայկը, թե Զեյնալյան Արտակն ու ուրիշներ։ Սևերի մեջ Սերժն ա, Քոչարյանն ա, Վիգենն ա ու ուրիշներ։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (03.09.2018), Վիշապ (03.09.2018), Տրիբուն (03.09.2018)

  12. #158
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Սև, սպիտակ, ռևանշ, մանդրաշ, կենաց ու մահ, ուզուրպացրել, բլահ, բլահ, բլահ...

    Եղբայրք ու քույրեր, Երևանի ավագանու ընտրություններ ա, որտեղ նախկին ռեժիմի մաս և ոչ մի ուժ ներկայացված չի, ի՞նչ սև, ի՞նչ մութ, ի՞նչ ռևանշ... հիմա երևանցի ընտրողը պիտի Հայկոյին ընտրի, որտև ինչ-որ մութ ուժեր կան, ովքեր գալու են քաղաքի աղբը հավաքող մեքենաների ակների մեջ փայտեր կոխե՞ն։ Ի՞նչ ընդդիմություն զգալ... թե ընդդիմություն էին իրենց զգում, թող միասնական ֆրոնտով ընտրությունների գնային, ոչ թե հեղափոխական դաշինքով։ Որ Զեյնալյանն ու Արմեն Մարտիրոսյանը փոխքաղաքապետ լինեին, սև ուժերն ավելի քի՞չ շանսեր էին ունենալու վերադառնալու։ Մարդը ուզում ա հեղափոխությունը նույնացնել իր ու իրենց դաշինքի հետ ու դրա վրա ընտրարշավ կառուցել, էդքան մի բան։ Մնացածը լղոզումներ են... թե սա իրենց ինչքանով կհաջողվի, ու ընտրողներն ինչքանով կհրապուրվեն շարունակական հեղափոխականությամբ, ցույց կտան ընտրությունները։ Բայց դե հուսով եմ, որ սա միակ բանը չի, որ պլանավորել են, որտև այս տրոհված ընտրական դաշտում կենացներով առաջ շարժվելը կարող ա ավելի մահացու լինել, քան բոբո ռևանշիստների չար արարքները։

  13. #159
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գովերգում և քննադատում «Թավշյա հեղափոխությանը»

    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդը ուզում հեղափոխությունը նույնացնել իր ուիրենց դաշինքի հետ ու դրա վրա ընտրարշավ կառուցել, էդքան բան։
    Գերագնահատում ես Հայկոյին: Բլթցրել ա:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (03.09.2018)

  15. #160
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Գերագնահատում ես Հայկոյին: Բլթցրել ա:
    Հայկոն ստեղ, ներող արտահայտությանս համար, մելկիյ սոշկա ա՝ Ելքից առանձնանալն ու տենց դաշինք ստեղծելն էլ ա դա ցույց տալիս։

  16. #161
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկի մեկնաբանությունը.
    Սրան Իզաբելլա Աբգարյանի մեկնաբանությունն ավելացնեմ։

    Ինձ մնում է հավելել, որ երեկ տեղի է ունեցել ՓԱԿ, ՆԵՐԹԻՄԱՅԻՆ միջոցառում, որին նույնիսկ լրագրողներ չեն հրավիրվել: Իսկ ոմանք փորձում են այն ներկայացնել քարոզարշավի մեկնարկ:Հայկ Մարությանի խոսքերի հասցեատերը թիմն էր, որի անդամների արժանիքները նշելով ու գոտեպնդել ցանկանալով, նա ասաց «մեր թիմի դեմ խաղ չկա»:
    Լծակներ ունեցող պաշտոնյայի կողմից այդ արտահայտությունը արտաբերելու և մրցության պատրաստվող թիմին դուխ տալու մեջ հսկայական տարբերություն կա: Ուստի, համեմատությունը նախկին այս կամ այն ԼԾԱԿՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ուժի հետ, ընդամենը խոսքը սեփական շահերին հարմարեցնել է:
    Տպավորություն է, որ մրցակիցները արդեն իսկ մեր թիմը հաղթած ու պաշտոնավարող են համարում և բողոքում են միահեծան կառավարումից: Իսկ մենք, անտեղյակներս, իզուր ջանքեր ենք գործադրում՝ պատրաստվելով մրցապայքարի:

    ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ որևէ մեկը սև ու սպիտակի չի բաժանել: Դա արդեն կեղտոտ աղավաղում է: Ասվել է «ուժեր, որոնք չեն ցանկանում, որ մենք հաջողենք»:
    Այդ ուժերը կան, երեկոյան էլ լավ ոգևորվել էին ու դիրիժորություն անում:
    Ինչ վերաբերում է հեղափոխությանը մասնակցած ու սատարածներին, առնվազն տարակուսելի էր, որ իրենք իրենց շտապեցին գցել ռևանշիստական սևերի հետ նույն շարքը: Կարծես թե ասում էին «մենք բոլորին հաջողություն ենք մաղթում», բայց, արի ու տես, իրենք իրենց համարեցին «ուժեր, որոնք չեն ցանկանում, որ մենք հաջողենք»:

    Եվ վերջում, Քաղաքացիական պայմանագիրը ավագանու ընտրություններին մասնակցելու և հետագայում Երևանի կառավարումը իրականացնելու հնարավորություն է տվել թե՜ անկուսակցակնների, որոնցից մեկը ես եմ, թե՜ Առաքելության անդամներին: Իսկ ոմանք կուսակցականացման մենաշնորհման մասին են խոսում: Ակնոցով մեկ անգամ ևս թող անցնեն մեր ցուցակով: Թեպետ վստահ եմ, որ բան չի փոխվի, քանի որ չունենալով այլ «առիթներ» ու տեսնելով մեծ աջակցությունը մեր թիմի ու թեկնածուի հանդեպ, ամեն կերպով փորձելու են չեղածը մեզ վերագրել:

    Հաջողություն եմ մաղթում բոլորին ու սեփական ուժերի հանդեպ վստահություն:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (04.09.2018), Տրիբուն (04.09.2018)

  18. #162
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սև, սպիտակ, ռևանշ, մանդրաշ, կենաց ու մահ, ուզուրպացրել, բլահ, բլահ, բլահ...

    Եղբայրք ու քույրեր, Երևանի ավագանու ընտրություններ ա, որտեղ նախկին ռեժիմի մաս և ոչ մի ուժ ներկայացված չի, ի՞նչ սև, ի՞նչ մութ, ի՞նչ ռևանշ... հիմա երևանցի ընտրողը պիտի Հայկոյին ընտրի, որտև ինչ-որ մութ ուժեր կան, ովքեր գալու են քաղաքի աղբը հավաքող մեքենաների ակների մեջ փայտեր կոխե՞ն։ Ի՞նչ ընդդիմություն զգալ... թե ընդդիմություն էին իրենց զգում, թող միասնական ֆրոնտով ընտրությունների գնային, ոչ թե հեղափոխական դաշինքով։ Որ Զեյնալյանն ու Արմեն Մարտիրոսյանը փոխքաղաքապետ լինեին, սև ուժերն ավելի քի՞չ շանսեր էին ունենալու վերադառնալու։ Մարդը ուզում ա հեղափոխությունը նույնացնել իր ու իրենց դաշինքի հետ ու դրա վրա ընտրարշավ կառուցել, էդքան մի բան։ Մնացածը լղոզումներ են... թե սա իրենց ինչքանով կհաջողվի, ու ընտրողներն ինչքանով կհրապուրվեն շարունակական հեղափոխականությամբ, ցույց կտան ընտրությունները։ Բայց դե հուսով եմ, որ սա միակ բանը չի, որ պլանավորել են, որտև այս տրոհված ընտրական դաշտում կենացներով առաջ շարժվելը կարող ա ավելի մահացու լինել, քան բոբո ռևանշիստների չար արարքները։
    Երևանի ավագու ընտրությունները մաքուր քաղաքական ընտրություն են էս պահին, ոչ թե աղբահանության խնդիր։ Մնացածը կարող եմ այլ թեմայում մանրամասն բացատրել։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (04.09.2018)

  20. #163
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկոն ստեղ, ներող արտահայտությանս համար, մելկիյ սոշկա ա՝ Ելքից առանձնանալն ու տենց դաշինք ստեղծելն էլ ա դա ցույց տալիս։
    Ես մի երկու բառով ասեմ, ոնց եմ հասկանում իրավիճակը, էլի ․․․․

    Նախ, ասեմ որ Հայկոն իմ երազանքների թեկնածուն չի։ Չնայած, կարող ա շատ էլ լավ քաղաքապետ լինի։ Բայց Հայկոյի ընտրությունը ցույց տվեց, որ ՔՊ-ն իրոք կարդային խնդիրներ ունի։ Բայց իմ համար էս շատ նորմալ ա։ Չի կարա ԱԺ-ում երեք տեղ, Երևանի ավագանիում երկու տեղ, մի համայնքապետ ու լիքը հայրենասեր/ռոմանտիկ ջեհլներ ունեցող կուսակցությունը կադրերի խնդիր չունենա։

    Երկրորդ, ենթադրում եմ, ու հիմքեր ունեմ, որ Ելքի բաժանելը շատ լավ մտածված քայլ ա բոլորի կողմից։ Երևանի անավագանիում, ու ապագա ԱԺ-ում ՔՊ-ն չի կարանալու ու պետք էլ չի որ կարանա նենց մեծամասնություն ունենա, որ դառնա երկրորդ ՀՀԿ սաղի գլխին։ Իսկ պառլամենտում ընդդիմություն կամ պոտենցիալ կոալիցիոն գրծընկեր կարա լինի ԵԼՔԻ մնացած մասը, ՀԱԿ-ը, Ժառանգությունը, և այլն։ Այսինքն, քաղաքկան դաշտի սաղ կողմերի խաղացողներ պիտի ձրավորվեն, որ փտած ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ-ները մեջտեղից դուրս գան։

    Երրորդ, սաղ էլ գիտեն, որ չնայած Հայկոն բլթցել ա, բայց հաստատ սև ասելով ի նկատի չի ունեցել Լույսին, Ժառանգությանը, մնացածին ու նույնսիկ ԲՀԿ-ին։ Կոնկրետ գիտեն բոլորն էլ, թե ում ա ի նկատի ունեցել, բայց քանի որ լավ առիթ ա, կարելի ա մի քիչ խոսքը ձևափոխել, մի քիչ մանիպուլացնել ու կոխել ցեխը հանել։ Լավ են անում, թող դաս լինի, էլ չբլթցնի, եթե որոշել ա քաղաքականությամբ զբաղվել։

    Վերջում, եթե ՀՀԿ-ակն նախիրը հիմա էլ հրճվել ա Քոչարյանի վերադարձով ու համագործակցում ա, սկսել ա արդեն հետ կանգենլ արտահերթ ԱԺ ընտրություններից, Շարմազանովյանները առանց կարմրելու ասում են որ ժողոբրդի մի մասը ներկայացնող ագրեսիվ զանգվածի շատնաժով ու սպառնալիքով Նիկոլը վարչապետ ա դառել, ու ամեն երկրորդ բառում հղում են անում Լավրովին, ուրեմն հա, իրանք սև են, ու իրանց պիտի սև ասվի ու սև պիտի վերացվի, ու սերն ու համերաշխությունն իրանց համար չի։

  21. #164
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվում ա Փաշինյանի վերջակետը շատ կոնկրետ ա ու սաղ դնում ա իրա տեղը: Բլթոց էր, самодеятельность...

    https://www.1in.am/2418588.html?utm_...ewsinfo.am_ios

  22. #165
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես մի երկու բառով ասեմ, ոնց եմ հասկանում իրավիճակը, էլի ․․․․
    Շնորհակալ եմ հասականալդ պարզաբանելու համար։ Ես էլ իմ երկու բառով ասեմ իմ հասկացածը․․․

    Հայկ Մարությանը, իմ հասկանալով, Նիկոլի երազանքների թեկնածուն էլ չի։ Պիտի Ալեն Սիմոնյանը լիներ, ու հալած յուղի նման անցներ, հետն էլ բոլոր ուղերձները պատրաստ ու տենց։ Բայց քո նկատած կադրային խնդիրը Հայկոն էլ նկատեց, ու խառնվեց պարի եղանակին։ Եվ քանի որ Ալենը միանշանակ գործիչ չի (ես իր ուղին շատ լավ չգիտեմ, բայց մենակ ավագանուց ԱԺ անցնելու պատմությունը հերիք է, որ հետը չուզենամ նույն գործի բռնվել, բայց ընդհանուր լպրծուն տպավրություն էլ է թողնում, ու սա կողքից ուրիշներից էլ եմ լսել), ապա Հայկոն չնչին ձայների առավելությամբ դարձավ ցուցակի առաջնորդը։

    ՔՊ-ն իրենց ցուցակի առաջնորդ ընտրելով ու ասելով որ ցանկացած դեպքում՝ առանձին գնան թե դաշինքով, իրենց թեկնածուն պիտի լինի ցուցակի առաջնորդը, թեև Ելք-ում բանակցություները դեռ ընդանում էին ըստ բոլոր կողմերի մեկնաբանությունների, արդեն իսկ ասում է, որ իրենք ուզում էին հեղափոխության պլատֆորմայի վրա գնալ, ու կատարված հեղափոխությունը նույնացնել իրենց ուժի հետ։ Հավանաբար պահանջել են ցուցակում ՔՊ-ին հասանելի անհամաչափ շատ տեղեր՝ իրավիճակ ա փոխվել և այլն, ինչը բերել է Ելք-ի տրոհման։ ՔՊ-ն էլ «հեղափոխական» դաշինք է ստեղծել, որ համ կադրային խնդիրը լուծի, համ էլ բոլոր կառավարությունում տեղ չգտած ակտիվիստ-հեղափոխականներին ներառի։ Մինչև հիմա հեղափոխական լոզունգներից բացի ուրիշ բան չեմ տեսնում «Իմ քայլը» դաշինքից։

    Իհարկե Հայկոն Զեյնալյանին ու Արմեն Մարտիրոսյանին սևերի մեջ չի դասել, բայց նկատենք, որ նույնիսկ ճշտելուց փորձել է այնպես անել, որ ժողովորւդի դեմ խաղ չկա, ու ինքն ու իր թիմն են պայքարում սևերի դեմ, և ժողովուրդը իրենց թմին ա ընտրելու։ Ուրիշների մասին ոչ մի խոսք․ ուղերձն է՝ մենք ենք հեղափոխություն անողները՝ ժողովուրդն էլ մեր թիկունքում։ Այստեղ ես հասկանում եմ, որ իրենք հույս են դրել այս հեղափոխականության պլատֆորմայով ընտրություններում հաղթել, բայց ըստ իս, սա շատ կարճատեսական է։

    Ելքը․․․ թու, «Լույս» դաշինքը չունի նույն կադրային խնդիրները, ունի ավագանու ահռելի փորձ, չունի ուղերձներում շփոթմունք, լավ տիրապետում ա քաղաքի վիճակին տակից դրսից, արդեն ունեն կայքէջ, ՖԲ-ում սկսել են ցուցակի բոլոր անդամներին ներկայացնելը և այլն։

    Ժառանգությունը չունի կադրային խնդիրներ, համահունչ թիմ ա, ունի ավագանու փորձ և խարիզմատիկ լիդերներ, ովքեր ունեն կոնկրետ ուղերձներ և ընտրություններին մասնակցության մեծ փորձ։ Եվ Ժառանգությունը և «Լույսը» գնում են «հանուն» ուղերձներով, ոչ թե հեղափոխական «հակա» ուղերձներով։

    ԲՀԿ-ն կողքից նայում ա տրոհված դաշտին ու զուսպ անելու ա իր «բարեկամս ԲՀԿ-ա, գնամ իրեն ընտրեմ, էս ջահելներից բան չեմ հասկանում» տիպի խաղերի վրա շեշտադրումը։

    Դեռ շուտ ա խոսալ արդյունքների պրոգնոզի մասին, բայց կարծում եմ ՔՊ-ն ճիշտ մոտեցում չի ընտրել, ու ստիպված ա լինելու առնվազն «Լույսի» և միգուցե նույնիսկ Ժառանգության հետ կոալիցիայի գնալու՝ ոչ-շահեկան դիրքերից, որ ԲՀԿ-ի դեմը փակի (ով հնարավոր ա իր կոալիցիոն պարտնյորներին գտնի)։ Կարճ, «կարգին» քաղաք դժվար դառնանք։

    Այս ամենի կոնտեքստում, Հայկոն ուզեցել ա այդ հեղափոխականության վրա շեշտադրում անի, բայց անճոռնի ա մոտը ստացվել, պիտի իրենց հեղափոխությանը նույնացումը գույնզգույն աներ, կարող ա մի երկու ԼԳԲՏՔ ձայներ էլ շահեր։

    ՀՀԿ չկա, մոռացեք ընկերներ․․․․ ՀՀԿ-ի այսպես մնալը ամենաձեռնտուն հենց Նիկոլենց ա, թե չէ բալիկներին Շարմազանովներով ո՞նց էին վախացնելու։ Ինչ վերաբերում ՀՀԿ-ական բլթոցներին, դրանց էլ թարգեք ուշադրություն դարձնել։ բայց սահմանադրական փոփոխությունների պլանին ես էլ եմ դեմ։

    Ու մեկ էլ ընտրությունների քաղաքական լինելու մասով․․․ ընտրությունները միշտ էլ քաղաքական են, լինի դա աղբահանության շուրջ, թե հեղափոխականության։ Ու երբ մնացած բոլոր ուժերը սկսեն խոսել աղբահանության ու երևանցիների դեմ ծառացած լուրջ խնդիրների մասին (ու կարծես այդպես էլ լինելու է, քանի որ հեղափոխությունը «Իմ քայլը» սեփականաշնորհում ա), ՔՊ-ն իրենց հեղափոխական դաշինքով հեչ լավ տեսք չի ունենալու, թեկուզ գորշ ուժեր էլ ներխառնեն բոբո մութ սևերին։

Էջ 11 16-ից ԱռաջինԱռաջին ... 789101112131415 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •