Լևոնը երևանցի չի... կարծեմ հալեպցի ա, եթե չեմ սխալում
Ձայնալար (25.09.2018)
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Վիշապ (25.09.2018)
Ինձ թվում ա Լևոնը շատ էլ ճիշտ ա արել, որ չի գնացել։ Ինքը շատ լավ հասկանում ա, որ էս հեղափոխությունը հնի ոչ լավի ոչ վատի հետ ոչ մի ձևի չպետք ա ասոցացվի։ ՀԱԿ-ը ոնց տենում ենք ճիշտ արեց, որ չմասնակցեց ընտրություններին, թե չէ Ժառանգություն էր լինելու։ Նենց որ կարան մանրից լուրջ պատրաստվեն ԱԺ ընտրություններին, եթե երկու հոգի խելոք մարդ մնացել ա ընդեղ։
Lion (25.09.2018), Sagittarius (25.09.2018)
Հազար ու մի պատճառ կարա լինի, թե ինչի չի գնացել։ Համենայն դեպս, ոչ մի նորմալ բացատրություն չեն տվել։ ՈՒղղակի մի տեսակ չդզեց, որ գրել էին «բոլոր 3 նախագահները չեն մասնակցել»։ Էն երկուսը պարզ ա ինչի չեն մասնակցել։ Բայց Լևոնինը մի տեսակ չդզեց, դրա համար հարցրեցի։ Վերջը տաս տարի առաջ տաս հոգին էս օրվա համար պայքարում էին զոհվել։ Մեծ պատմություն չի, ուղղակի չդզեց։
Lion (25.09.2018)
Օֆ, այ մարդ։ Ես լուրջ չեմ հասկանում ես քննարկումը։
1. Կոնգրեսը մինչ ընտրությունները իրա աջակցությունն ա հայտնել Նիկոլի թիմին, երբ որ էդ թիմը դեռ ձևավորված էլ չէր՝ ձևակերպելով, քր պաշտպանելու ա հեղափոխությունը հաղթած ուժին
2. Կոնգրեսի եթե ոչ բոլոր, ապա գրեթե բոլոր ակտիվ անդամները օգնել են Իմ քայլի քարոզարշավին, ոնց սոց ցանցերում, նենց էլ սոց ցանցերից դուրս։ Դա արել են առանց ավելորդ հավակնությունների (մեկը՝ ես)
3. Կոնգրեսից 3 հոգի որպես անհատ եղել են Իմ քայլի ցուցակներում, հիմա դարձել են ավագանի (մեկը կուսակցական է, երկուսը թիմի անդամ են)
4. Կոնգրեսից լիքը մարդ եղել ա Իմ քայլի վստահված անձ տեղամասում, մի մասն էլ որպես դիտորդ վերահսկել ա ընտրությունը
5. Կոնգրեսը ընտրությունից հետո շնորհավորել ա հաղթանակը՝ բավական լավ տեսքով
Էս սաղ հեչ, բայց որ Լևոնը չի գնացել ընտրատեղամաս՝ մեջ։ Ի դեպ դեռ հարց ա, թե ժողովրդի մքտ ինչ ռեակցիա կտար գնալը։ Հեն ա, մի հատ յեքա զանգված հոգեխանգարվել ա ՀԱԿի շնոչհավորանքից ու սկսել ա մտածել, թե Սատանա Լևոնը երկիրը կործանման ա տանում։
Հանգիստ թողեք էդ մարդուն, ինչքան կարում ա, անում ա, իրա տարիքի համար։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Էս քարոզարշավին «Իմ քայլի» տված ամենակարևոր ու լուրջ խոստումն էն էր, որ Նիկոլը հնչեցրեց մասնավորապես Արաբկիրում ընտրողների հետ հանդիպմանը. «Ընտրեք մեզ, տվեք մանդատ, որ արտահերթ ԱԺ ընտրություններ կազմակերպենք» (բառացի չեմ մեջբերում, բայց էդ ասեց): Իսկ հիմա տեսեք, թե իր շնորհավորական տեքստում ինչ ա ասում ՀՀԿ-ն.
Դե ինչ, ես էլ եմ հուսով, ավելին, որպես հասարակության մի մաս վերահսկելու եմ, որ էդ խոստումն անպայման կատարվի«Հուսով ենք, որ նորընտիր քաղաքապետը և ավագանու անդամները կիրականացնեն ընտրարշավի ընթացքում տրված խոստումները, որոնց լիարժեք կատարման նկատմամբ վերահսկողությունը լինելու է ողջ հասարակության խնդիրը»
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Lion (26.09.2018), Mephistopheles (11.10.2018), Տրիբուն (26.09.2018)
Հայկ Մարությանն օրենքի ուժով ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը
Շնորհավո՛ր ․․․․ Ես շատ դրական ակնկալիքներ ունեմ։ Հայկոն ցենտր քաղաքապետ ա լինելու։
Արուսյակ Ջուլհակյանը սենց բան ա ֆեյսում գրել, բերեմ ստեղ.
Ի դեպ, Արուսն ինքը ընտրվել ա իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Զիլ ընտրություն:Մի փոքր աչք ու ականջ շոյող վիճակագրություն։ Երեւանի ավագանու մշտական 4 հանձնաժողովներից 3-ը նախագահելու են անկուսակցականներ։ Բնականորեն պահպանվել է նաեւ սեռերի հավասարակշռությունը։ 4ից երկուսը կին են, երկուսը` տղամարդ։ Այս վերջին հարաբերակցությունն, ընդ որում, վերջում հասկացանք, նախապես պլանավորված չի եղել
Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Շուռն ա ընտրվել: Ավելի լավ նորություն չէի կարող սպասել:
Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Սաթենիկ Մկրտչյանի ու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Աշոտ Մնացականյանի մասին վստահ կարծիք չունեմ, որտև քիչ եմ ծանոթ: Բայց էն երկուսը զիլագույն են ))
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ