User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Թավշյա հաղթանակ. բարձրաձայն մտքեր:

  1. #1
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    18.08.2018
    Գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Թավշյա հաղթանակ. բարձրաձայն մտքեր:

    Մի միավորով մրցութային փուլ չանցած մասնակիցների շարքում եմ:

    Ամեն ինչ տեղի ունեցավ հանկարծակի. կարծես մի վայրկյանում մռայլ ու գորշ ամպերով պարուրված երկինքը սկսեց վերափոխվել ամպերի տակից՝ արևի մի քանի ճառագայթ արձակող երկնքի պատկերի: Չէ՛, դեռևս գորշ էր: Շատերը՝ դեռևս ճարահատյալ, անձրևանոցով էին շրջում: Թվում էր՝ ընդամենը մի քանի արևի ճառագայթ ոչինչ էին անվերջ թվացող մառախուղի ետնաշերտին: Բայց բեկումը մեծ էր, սպասելիքները՝ գերազանցված: Իսկ ես, ես ընդամենը մի 14-ամյա աղջնակ էի, ում միապաղաղ կյանքը սահմանափակված էր տուն-դպրոց-պարապմունք հավերժական օղակի ներսում: Մի խոսքով, ես էլ մեկն էի այն հազարավոր հայ դեռահասներից, ում քաղաքական գիտելիքները երբեք ավելի սահմանափակ չէին եղել, քան մինչև միգամած երկնքի ժայթքումը: Երբ արևի առաջին շողերն հասան գետնին, ինձ զգում էի անապատի մեջտեղում հանկարծ կանաչ տարածք տեսած օտարերկրացի: Իրոք, քաղցր էին թվում հեռվից, բայց ավաղ, գիտակցում էի, որ տեսածս գուցե անհագ ծարավիս հետևանքով առաջացած տեսիլք է: Զսպում էի ինձ, դիմադրում, խուսափում ու ուղեղիս հրահանգում, որ չխափնվի տեսած երանությանը: Սակայն ինչքան երկար էի դիմադրում, գրավչությունն այնքան մեծանում էր: Պարտեզը սկսում էր տարածվել, և շուտով գրեթե ամբողջ անապատը լցվել էր ոչնչից չվախեցող երփներանգ ծաղիկների ու ծառերի գույներով: Ծաղիկներն էին շատ, ինձ նման ծաղիկները. ցողունը դեռևս կարճ, բայց գլուխը դեպի արևը ձգտող ծաղիկները: Կային և ծառեր՝ հաստաբուն ու երկարաճյուղ, ովքեր ամեն գնով փորձում էին ծաղիկների մեջ սերմանել տարիների ընթացքում ձեռք բերած վստահությունն ու հզորությունը: Ամենքի նպատակը մեկն էր՝ չոր ու միայն կակտուսներ պարունակող անապատը լցնել ծաղիկներով, գունավորել, վերափոխել այն մի նոր տեղի, որտեղ ոտք դնել չէր վախենա և ոչ ոք:
    Մոտեցա նաև ես: Սկզբում չէի հավատում, չէի վստահում, բայց ասում են, որ ճիշտ ուղին բռնելու համար երբեք էլ ուշ չէ: Ես, 14-ամյա աղջնակս, միգուցե, ինչպես մեծերն են պնդում, ոչինչ չհասկանալով քաղաքականությունից, դուրս եկա փողոց: Գիտեմ, որ ես չնչին մի կետ էի այդ ամբողջության մասշտաբների համեմատ, բայց, երբ մի մեծ սեղան զբաղեցնող փազզլից անգամ մի մասնիկ է պակասում, այն ամբողջական չի լինում: Ես էլ դուրս մղեցի ներկերս, փորձելով գունավորել ճանապարհիս հանդիպած ամեն մի մարդու:
    Ես սիրում եմ նայել մարդկանց աչքերի մեջ, խորասուզվել դրանցում ու փորձել բացահայտել այն, ինչ հասու չէ և ոչ ոքի: Ու ես նայեցի, նայեցի բոլորի աչքերին: Միայն այդ քայլիցս հետո գտա այն հարցի պատասխանը, որը տանջում էր ինձ ապրիլ ամսվա երրորդ երեքշաբթի օրվանից ի վեր: Ի՞նչն է միավորում այս ամեն էակին, երկրիս ամեն քառակուսի մետրին տեղավորված անձանց. հույսը: Հա՛, հույսը: Բոլորի աչքերը բոցավառվում էին մի անասելի կայծով, հրով ու շուտով, շատ շուտով երջանկանալու էին: Ու ինձ պարուրեց սարսուռ, դող անցավ մարմնովս, ասես դիպչում էի հազարավոր թիթեռների նուրբ թևերին: Ու աչքերս այլևս անկարող էին իրենց մեջ պահել այն հույզերը, որոնք սերմանվել էին մարմնիս մի փոքրիկ անկյունում՝ սրտումս: Ու արտասվեցի, արտասվեցի՝ շրջապատված լինելով հուսալի աչքերով, հարյուր հազարավոր հարազատ դարձած հայացքներով: Արտասվեցի քաղաքի սրտում, որն այլևս ամեն հայ կկոչի իր տունը ու հասցեն՝ Հանրապետության Հրապարակում: Արտասվեցի աննկատ, գլուխս ուղղած երկնքից հորդացող անձրևի կաթիլներին: Երևի երկինքն էլ երջանկության արցունքներ էր թափում, երևի հուզվում էր բոլորի փոխարեն:
    ՈՒ արցունքներս միաձուլվեցին դրանց:ՈՒ ակամայից մի պահ ինձ թվաց, որ ես էլ բեմի վրա եմ կանգնած, որ ինձ էլ են լսում բոլորը, որ նույնիսկ շշունջս կհասնի բոլոր-բոլորի ականջին: Ու սիրտս շշնջաց ու գոչեց, պահանջեց ու խնդրեց, որ հաղթանակի հանդեսում ինձ բացակա չդնեն: Երբեք չէի տեսել այդքան սեր, ինչքան այդ օրերին: Ինքս էլ երբեք չէի սիրել ու չէի սիրվել այդքան: Միայն այդ օրերին հասկացա, որ հայրենիքի բարօրությունն է ամենից առաջ սեփական երջանկության նախապայմանը: Շատերն են դեռևս հարցնում. «Դե լավ, ի՞նչ փոխվեց է սրանով»: Ու ես պաշտոնապես պատասխանում եմ. Փոխվեց այն, որ ես, ընդամենը մեկ ամիս առաջ, լինելով 14-ամյա սովորական մի աղջնակ, վերափոխվեցի Հայաստանի Հանրապետության քաղաքացու, Հայաստանի Հանրապետության ՀՊԱՐՏ քաղաքացու:



    Sent from my iPhone using Tapatalk

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (18.08.2018), Chuk (18.08.2018), ivy (22.08.2018), Sambitbaba (18.08.2018), Աթեիստ (18.08.2018), Արէա (18.08.2018), Գաղթական (18.08.2018), Ուլուանա (18.08.2018), Տրիբուն (18.08.2018)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    25,108
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    69 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մարիա ջան, երկուշաբթի օրը (օգոստոսի 20-ին) երեկոյան ժամը 19:00-ին the Club Ակումբում տեղի է ունենալու մրցանակաբաշխությունն ու մրցութային ստեղծագործությունների ժողովածուի շնորհանդեսը: Դրանում հրապարակված են ինչպես եզրափակիչ անցած գործերը, էնպես էլ մի միավորի տարբերությամբ ցավոք չանցածները: Քո գործը ևս տեղ է գտել այդ ժողովածուում: Հուսամ քեզ կտեսնենք էնտեղ ու կտանք գրքի քո օրինակները ))

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (18.08.2018)

  5. #3
    Անդամության թեկնածու Ուինսթոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.06.2018
    Գրառումներ
    5
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ լավն էր, անկեղծ։ Ապրես, Մարիա ջան։ Քեզ հաջողություն եմ մաղթում։ Շատ հավանեցի գրածդ։ ։)
    "V"

  6. #4
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2018
    Գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հեղափոխությունից ծնվածը

    Բառերն ավելորդ են: Միշտ: Բայց միթե՞ այլ միջոց կա: Միջոցը՝ զգացածն է, որ ոչ մի կերպ հնարավոր չէ լիովին տառին տալ: Սերերը տարբեր են,վերջերս ծնվեց նորը՝ հեղափոխականը: Այդ սերը չճանաչեց տարիք, արտաքին, խառնվածք, ազգություն: Այդ սերը ապրեց փողոցներում, մայթերին, նստարաններին, այո, սովորաբար այնտեղ, որտեղ լինում ենք՝ մեր քաղաքում: , սիրեցինք հողը, ջուրը,ազատությունը, հորդառատ անձրևը ու որն ամենակարևորն է, այդ սերը ապացուցեց, որ իրական է, մինչև վերջ առաջ տանելով մենակ չթողնելու գաղափարը: Այդ գաղափարին թերահավատորեն էի մոտենում մինչև այն պահը, երբ տեսա նրանց: Նրանք տասը- քսան հոգու մեջ, ձեռք- ձեռքի տված ապրեցին անձրևի մայրաքաղաքի փողոցներում: Նրանք մինչ այդ էլ էին ապրում, իրենց նեղլիկ տան սենյակների պատերի ներսում, բայց այս ուրիշ ապրել էր: Նայում էի նրանց ու հավատում կյանքին, նայում էի նրանց ու փոքր-ինչ զայրանում, որ քիչ ենք, մտածելով, որ եթե նրանք այստեղ կանգնած են, յուրաքանչյուրը պետք է կանգնած լինի, բայց յուրաքանչյուրի փոխարեն որոշելու իրավունքն իմը չէր:
    Անձրևոտ էր: Խփում էր մայթեզրերին, այնտեղ ուր հասցնում էր, խփում էր գլխիս, թրջում միտքս, անցնում ժպտացող աչքերիս արանքով, արցունքի նման սահում այստիս վրայով ձևացնելով, թե լացում եմ, բայց իրականում ես երջանիկ էի, որ ծնվել եմ ու, որ աչքերս սեր են տեսնում: Հիմա…թքած, որ անձրևը թրջում էր միտքս, խառնվելով երիտասարդ ու միշտ տաք գլխով դատող զգացմունքներիս պարունակության հետ և ստեղծելով պաղ գոլորշի, որ թվում էր,թե կխավարեցնի տեսածս ու զգացածս: Բայց ես դեռ ապրում էի, քանի կային նրանք, նրանց կենցաղն աչքերիս առաջ ու նրանց կյանքը գրքի պես բաց: Ընթերցում էի.
    «…Տարիները դաժանաբար սահել էին նրանց աչքերի, ծանր կոպերի, այտերի ծալքերի վրայով ու միասին oրերը կիսելով նմանվել էին իրար: Նույն հայացքը, նույն շարժուձևը, կեցվածքը,նույն լռակյացությունը, հանգիստ բնավորությունը, որ ձեռք էին բերել տարիները ուսներին կուտակելու հետևանքով: Օրերը լռում էին նույնպես, քանի որ մեծ սենյակներով բնակարանում լսվում էր ընդամենը երկու ափսեի չխկչխկոց, երկու բաժակ թեյի համար էր եռում թեյնիկը: Երևի թե երեխաները արդեն երկար տարիներ է, ինչ լքել էին հայրական տունը և գործերի բերումով մոռացել, որ այդ նույն տանը խճճված լարով խոսափողը մեկ-մեկ զանգի կարիք ունի:
    Անցնանում էին տարիներ, շատ բան ծերանում էր շատ բան մնում նույնը, բայց դռան ճռռոցը դեռ հիշեցնում էր չարաբաստիկ կյանքի մի դրվագ, որը տակնուվրա էր արել երկուսի կյանքը միամգամից: Այդ օրվանից հետո, նրանք ապրեցին ինքնամոռաց, թողնելով չիրականացված երազանքը, միշտ մտքում պահելով ու ծուռ ժպիտով ծածկելով ցավը, ամեն անգամ, երբ խոսքը գնում էր երեխաներից…»
    2018 թվականի մայիսն էր…երկիրը պատասխանատու քայլի թոհուբոհի մեջ էր, երբ բազմոցի և դռան ճռռոցի մեջտեղում, հնամաշ մոխրագույն հողաթափերը հազիվ հագնելով կանգնեց նա: Այլևս առաջվա ուժով և եռանդով լեցունը չէր, առաջվա հաղթանդամն ու անկոտրում կամքը թվում էր թե մարել է նախկին փոքր- ինչ խիստ հոնքերի շրջանում: Բայց միայն թվում էր: Կյանքից ծնված ոչ մի հիվանդություն ի զորու չէր կոտրելու ոչ մի երազանք ո՛չ նրա, ո՛չ կողակցի աչքերում: Նույն կերպ, սովորության և սիրո համաձայն, բազմոցի կողքի փոքրիկ փայտե աթոռակից անմիջապես վեր թռավ նաև կինը, դեղահաբերը դողալով մոտեցնելով, կանգնեց ամուսնու կողքին, վերցրեց սև հնամաշ, բայց և կանացի պայուսակը ու բռնելով ամուսնու ձեռքը, դանդաղ ու փոքր քայլերով, լինելով մեկ հենման կետ, մեկ էլ գուրգուրանքի ու մեղմ թևանցուկ անելու անբաժան կողընկեր շարժվեց դեպի Ազատության հրապարակ: Ես նրանց նկատեցի անմիջապես, նրանց մասին պատմությունն ակնթարթորեն գրվեց ամեն անգամ, երբ հայացքս բռնացնում էի հետևելիս: Ականջներումս լսվում էր նրանց տան կենցաղի ձայները, աչքերիս առաջ հայտնվում էր սենյակների դասավորվածությունը, որ գորշ էր թվում, բայց լուսավոր էր դառնում սիրով,քանի որ նրանք պարզած ձեռքերով էին,միմյանց պարզած ու բռնած, ողջ կյանքում: Նրանք միացած էին, բայց վերջին, անգամ անլսելի ճիչով, գոռում էին "Միացե՛ք", կոչ անելով միանալ սիրուն, հավատալ իրականացող երազանքին: Նրանց ձայնը ինքս հազիվ էի լսում, բայց ամենալսելին էին, մեկ- մեկ կորցնում էի ամբոխի մեջ, բայց ամենատեսանելին էին…Նրանք կորան նաև հորդարատ անձրևի տակ,մտածում էի, թե մրսել, տուն են գնացել, անձրևանոցներն ու ծածկոցները բավական չէին, որպեսզի սիրելով անձրևը թաքնվեիր կաթիլներից…մտածում էի, որ մարդ չի մնա,կմնանք մեր ազատության ու ապագայի համար պայքարող այն մի քանի հոգով, որոնց մեջ կյանքի բազմաթիվ անձրևների տակ թրջվողներն ու ժամանակին մեզ պայքարով ծնածները կարող էին չլինել՝ թույլ դիմադրողականության, շատ ապրած ունենալու ու աչքերի տակ անհարթությունների պատճառով, բայց նկատեցի նրանց, անլսելի քայլերով հետևիցս շարժվում էին ամբողջովին թաց: Երիտասարդ օրիորդի երբեմնի երկար սև վարսերից մնացել էր կարճ հատված, սպիտակի հետ խառը, իսկ երիտասարդի խիստ հոնքերից կաթում էր հիվանդոտ ու հենման կետի կարիք ունեցողի հայացք: Երկար չմտածելով, առաջարկեցի անձրևանոցս, չպատկերացնելով, որ մերժումը իրենց համար դժվար արտաբերելի, իսկ ինձ համար դժվար ընդունելի կլինի: Ուշ էր, թաց էին արդեն, ինչ միտք ունե՞ր…, բայց իրականությունը մտքի մեջ չէր, այլ նրա, որ նրանք թացից պաշտպանվելու կարիք չունեին, այդ մենք ունեինք: Այդ մեզ էին նրանք օրորոցից սկսած փոխել թաց տակաշորերը, այդ մեզ էին նրանք սովորեցրել բառեր, որով կարող էինք առաջարկել անձրևանոց ու մեզ բարի մարդ զգալ, այդ մեզ էին նրանք սովորեցրել քայլել, որ այսօր անեինք մեր քայլը, այդ մեզ էին նրանք պայքարել սովորեցնում մինչև հիմա, սիրել սովորեցնում մինչև վերջ, մենակ չթողնել սովորեցնում ոչ մի դեպքում: Մեզ, բոլորիս, բոլոր երեխաներիս, անգամ, երբ մենք մեզ այլևս երեխա չէինք համարում, որովհետև ծնողի համար մենք միշտ էլ երեխա ենք՝ անպաշտպան: Նրանք մեր ծնողն էին ու դուրս էին եկել տնից, որպեսզի մեզ ծնողություն անեն, նորից ծնեն, իրենք հետներս վերածնվեն ու լինեն ամենավառ օրինակը սիրո, որովհետև իրականում, այդ օրերին կատարվում էր նրանց երազանքը՝ դռան ճռռոցի ձայնը խլացնում էր մանկան ճիչերի ձայնը, նրանք վերջապես կյանքում առաջին անգամ, քսան տարի անց նոր կյանք պարգևեցին, ծնեցին առաջնեկներին, ովքեր պետք է ապրեին ու երբեք չմոռանաին, որ հեռախոսի խճճված լարը սպասում է զանգի, իսկ թեյը մեծ ընտանիքի համար է:

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (22.12.2018), Sambitbaba (22.12.2018), Աթեիստ (22.12.2018), Գաղթական (23.12.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •