Անտեսված մի
Կարևորություն՝ տա-ղա-չա-փու-թյու՜ն...
Որ տեղ չունի
(ու չի ունենա նշանակություն)
Զգայուն տողերի
Հրաշալի... անկանոնության մեջ:
Հ.Գ. Ապրես: Լավն են: Զգում եմ:
Անտեսված մի
Կարևորություն՝ տա-ղա-չա-փու-թյու՜ն...
Որ տեղ չունի
(ու չի ունենա նշանակություն)
Զգայուն տողերի
Հրաշալի... անկանոնության մեջ:
Հ.Գ. Ապրես: Լավն են: Զգում եմ:
Sambitbaba (08.08.2018), Բարեկամ (08.08.2018)
Սա free verse պոեզիա է, որտեղ ոչ տաղաչափությունը, ոչ հանգավորումը կարևոր չի։
Թող ես լինեմ
Սովորական,
Չհասկացված,
Չսիրված -
Մեկ է։
Թող քեզ չգտնեմ այլեւս
Քաղաքի ոչ մի պատի տակ,
Ոչ մի մայթին թող չփնտրեմ
Ոտնահետքերդ,
Ոչ մի երգ չլսեմ
Քո մասին հիշեցնող,
Թող շարունակեմ քեզնից
Այն կողմ տեսնել ինչ֊որ բան
Աղոտ
Հազիվ թե,
Կիսով չափ֊
Կարեւոր չէ։
Թող անունդ այլեւս
Տխրության նման չկախվի օդում
Ու աղոթքի պես չմնա
Մտքումս ասված,
Թող քեզ սիրեմ
Պարզ,
Հասարակ,
Բոլորի պես֊
Ինչ կարեւոր է։
Թող չդադարեմ մտքումս
Խոսել հետդ,
Որ գոնե ինչ֊որ տեղ
Ինչ֊որ բան
Կարգին լինի։
Թող ես պարզապես լինեմ
Սովորական,
Չհասկացված,
Չսիրված -
Մեկ է։
ivy (07.08.2018), Sambitbaba (10.08.2018), Վիշապ (22.08.2018)
Եթե նվաստիս խորհուրդը հասցեատեր պիտի գտնի՝ ի դեմ քեզ, ուրախ կլինեմ միայն...
Մտածիր ու ստեղծագործիր ՀԱՅԵՐԵՆՈՎ, ճիշտ հայերենով...
Դավիթ Հովհաննեսից մինչև Վիոլետ Գրիգորյան՝ հայատառ է, բայց... հայերե՞ն է...
Ժամանակը պիտի կշռի ու արժևորի քո ունեցածը, պիտի արհամարհի ներկայիս տենդենցները:
Ակումբցի ivy-ն չգիտեմ ինչու իմ ասածը վերաձևակերպեց ու դիտողության կարգով հասցեավորեց ինձ, ըստ երևույթին ճիշտ չհասկացավ... ինչևէ
Թույլ տուր հաջողություն մաղթել քեզ![]()
Նրանք ոչինչ չգիտեն.
չգիտեն, որ
Նապոլեոնը օրվա մեջ չորս ժամ էր քնում,
որ պատերազմներ գծագրելու արանքում
մտածի նրա մասին,
ում պակասից էլ Հեղինեում մեռավ.
նրանք բոլորը պնդում են,
որ Նապոլեոնին մկնդեղն է կամաց-կամաց շարքից
հանել ու առհասարակ
բան չեն հասկանում:
Վան Գոգը
որոշեց ձեռքը կրակի վրա պահել
ու էդ ընթացքում գոնե մի քանի վայրկյան
սիրած աղջկան տեսնել,
Վան Գոգի մոտ ամեն ինչ տխուր է վերջացել,
չնայած նրանց միայն ականջն է հետաքրքրում:
Բուկը խմում էր, ծխում,
նրանք նաև ասում են,
որ կանանց ատում էր
ու երբեք, նրանք վստահեցնում են,
որ երբեք
ոչ ոքի չի սիրել.
նրանք երբեք չեն կարդացել
“to jane cooney baker, died 1-22- 62”-ը:
Նրանք չգիտեն,
որ կամուրջներից նետվողների,
թեյ խմողների,
կոճակ կարողների,
վթարի ենթարկվողների,
նարեկ կարդացողների
ու նապոլեոնի,
վան գոգի,
բուկովսկու մեջ
ինչ-որ բան կա:
Նրանք չգիտեն:
Բայց կա:
Sambitbaba (10.08.2018), Դեղին մուկիկ (22.08.2018)
շարունակվել
Սա քայլ է,
Որ շարունակություն չունի՝
Այսպիսի օրերի,
Ամիսների,
Ցավի մեջտեղում,
Որից բռնվում են ոսկորներն
Ու մարմինդ է թմրում,
Որովհետեւ սա ցավ է՝
Նվվվվացող,
Մի տեսակ անանց,
Իմ ու քո միջեւ եղած
Ամենը
Լցնելու չափ ուժեղ,
Վեր մեզնից,
Մեզնից վեհ:
Սա անձրեւ է,
Որ կկտրվի վաղ, թե ուշ,
Լվաքի պարանին ճնճղուկ է՝
Բացված թեւրով,
Լույս է, որ մութ կդառնա,
Տերեւներ են, որ կթափվեն՝
Էլ ոչ մի տեղ հարցական չթողնելով,
Միայն թե
Ես չնայած կավարտեմ այս բանաստեղծությունը,
Դու, մեկ է,
Կշարունակվես՝
Հին, անանց, նվվվվացող ցավերի պես՝
Նոր տողից
Ու մի մատ խորքից:
Sambitbaba (15.08.2018)
Որտեղ էիր,
Թեյը լցնել էր պետք,
Ծաղիկներ էր պետք չորացնել
Գրքերի էջերում
Ու արանքներում
Մեր հանդիպումների,
Մի քանի նոր գիրք պիտի
Քննարկվեր,
Ու ֆոտոներ անել՝
Պատմվածս այգում։
Որտեղ էիր
Այն ժամանակ,
Երբ դեռ չգիտեի,
Որ չկաս։
Երբ դեռ չգիտեի
Այլ ցամաքներ փնտրող
Ծովերի գոյության
Մասին։
ivy (09.08.2018), Sambitbaba (15.08.2018), Tiger29 (09.08.2018), Արէա (09.08.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ