Այվի ջան, շատ կարևոր խնդիր ես շոշափում, որի լուծման հարցում ինքս էլ անձնական լուրջ հետաքրքրվածություն ունեմ:
ՈՒ ներգաղթի խթանման կողմնակիցները, ըստ իս, ամենից առաջ հենց նշածդ հարցին պիտի ուշադրություն դարձնեն, քանի որ Հայաստանի դեմոգրաֆիական ճակատագիրն իհարկե կախված է անգամ պապիկ-տատիկների հայրենադարձությունից, բայց նրանցից մի քիչ ավելի շատ նաև անչափահաս երեխաներ ունեցողների:
Անառարկելի է, որ Հայաստանում կրթության մակարդակը խայտառակ վիճակում է (թե ԲՈՒՀ-երում ու թե դպրոցներում), ու որ դրա առողջացումը բավական երկար կտևի:
Բայց հայրենադարձների անչափահաս երեխաների ուսման հարցի լուծումը ես էսպես եմ տեսնում.
Նախ փաստենք, որ անկախ ամեն ինչից, քննարկվող խմբի երեխեքի մեծ մասն արդեն այլ կրթական համակարգին է վարժված ու, նույնիսկ եթե Հայաստանի դպրոցներն ընտիր վիճակում լինեյին, երեխաները բուֆերային անցողիկ գոտու կարիք կունենան՝ համակարգերի կտրուկ փոփոխության հետևանքով հնարավոր սրացումներից խուսափելու համար:
Այսպիսով՝ սկզբից գոնե Երևան քաղաքի մասշտաբով, իսկ հետագայում էլ նաև շրջկենտրոնների՝ ըստ պահանջի, կարելի կլինի օրինակ եվրոպական, ամերիկյան ու ռուսական համակարգերին համահունչ խորությամբ դպրոցներ հիմնել (դիցուք 3 ընդհանրական օրինակ եմ վերցնում ու նշված համակարգերի առանձնահատկություններն ու տարբերությունները թողնենք էս թեմայից դուրս):
ՈՒ, ինչու ոչ, հենց էս դպրոցներն էլ հնարավոր է դառնան Հայաստանում նախակրթական համակարգի առողջացման ծիծեռնակները, քանի որ բնականաբար ոչ մի սահմանափակում չպիտի լինի, թե ընդունվող երեխան ներգաղթյալի՞ է, թե՞ պոտենցյալ արտագաղթողի:
Սա՝ ինչ վերաբերում է դպրոցներին:
Իսկ ԲՈՒՀ-երի հետ կապված, կոնկրետ իմ հայրենադարձության դեպքում, երեխաներիս հետագա ուսուցումը տեսնում եմ դրսերում՝ մինչև տեսնենք, թե ինչ է լինում:
Էջանիշներ