Վիշապ ջան, շատ ճիշտ կետի խփեցիր՝ էկոլոգիան:
Համոզված եմ, որ էս բնագավառի առողջացումը նաև կնպաստի Հայաստանում տարաբնույթ հիվանդությունների կտրուկ նվազմանը:
Ես գործարաններն ու մեքենաների արտանետած գազերը չէի միացնի իրար նույն կետում, քանի որ գործարանների թափոնները վերահսկելն ավելի հեշտ է:
Իսկ մեքենաների արտանետած գազերն ուղիղ համեմատական են դրանց օգտագործած վառելիքի ու իրենց տարիքի հետ:
Եվ եթե ներկրվող վառելիքի որակը դեռ կարելի է վերահսկել, կամ գոնե ստիպել, որ վերավաճառողները դա այլ հեղուկներով չխառնեն, ապա մեքենաների տարիքային սահմանափակում միանգամից մտցնելը խելքին մոտ չէ, քանի որ մարդիկ ինքնուրույն կսկսեն ավտոպարկը թարմացնել միայն բնակչության կենսամակարդակը նկատելի բարելավվելուց հետո:
Մետրոյի կայարանների ավելացում, հեծանիվային մշակույթի խրախուսում, նոր սերնդի տրամվայի գծերի մոնտաժ (ասումա հիմա շատերը ամաչում են նաև տրոլեյբուս նստել)՝ էս ամենն իհարկե օգտակար ու լավ է:- Երևանի կենտրոնում մասնավոր ավտոմեքենաների երթևեկության սահմանափակումը լրացուցիչ հարկերով, շաբաթվա մեջ էլ մեկ երկու օր լրիվ արգելելով, թող մարդիկ սովորեն հեծանիվներով, մետրոյով կամ ոտով տեղաշարժվել, փոքր քաղաք ա
Բայց մասնավոր մեքենաների օգտագործման սահմանափակումը մի քիչ խելքին մոտ չի՝ ըստ իս:
Գոնե սկզբնական փուլում...
Հաստատ:- Աղբի հավաքման, տեսակավորման ու մշակման ժամանակակից մեթոդների օգտագործմանն անցնելը, շրջակա միջավայրը աղտոտելու դեմ ուղղված շատ խիստ միջոցների կիրառումը
ՈՒ սա ոչ միայն կարևոր է, այլև՝ օգտակար, քանի որ շատ տեղերում նույն աղբն այրում են ջերմամեկուսարաններում՝ դրանից ստացված ջերմությունն օգտագործելով որպես այլընտրանքային էներգիայի աղբյուր:
Արգելոցները հասկանալիա, բայց անտառնե՞ր..- Անտառների ու արգելոցների հանրության կողմից օգտագործման խիստ սահմանափակումները, խորոված ու պիկնիկ անելու տեղերի կանոնակարգումն ու վերահսկումը
Էլ չասենք, որ շատ բնակավայրերում անտառներն օգտագործվում են ոչ թե պիկնիկներ անելու, այլ՝ էնտեղից սնունդ հայթհայթելու համար:
Չպատկերացրեցի, թե խոսքն ինչի մասին է:- Վերամշակման կուլտուրա մտցնելը
Վերահսկողությո՞ւն..- Առողջության համար պոտենցիալ վտանգավոր նյութերի խիստ վերահսկողությունը (ասենք սննդի տարրաներ, շինանյութ, և այլն)
Կարծում եմ էս կետը կարելի է ուղղակի միացնել աղբամշակմանը:
Էջանիշներ