Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Բա ես ի՞նչ եմ ասում։ Ուղղակի դու էմոցիոնալ բառերով ես նկարագրում նույնը՝ մարդիկ գաղթում են հանուն աշխատանքի ու կյանքի պայմանների։
Քո ասածի նույնը չեմ նկարագրում:
+ ես արտագաղթի մասին չէի խոսում, այլ՝ ներգաղթի ))

Հնարավորա դրանիցա եկել չհասկացվածությունը:

Բարեկամը յուրովի վերծանում էր Տրիբունի խոսքերը՝ ասելով «անհարմարավետությունից փախածները հետ կգան չգաղթածների շենացրածը վայելելու՝ որպես մեծ ադալժենի ու հերոսություն»

Սրան դու պատասխանում ես.
Քաղաքական կամ հայրենասիրական պատճառներով գաղթերը բացառիկ են, ու այդպիսի մարդիկ սովորաբար հայտնի հերոսներ կամ գլոբալ խնդիրներ լուծելու ջատագովներ են, օրինակ Մոնթե Մոլքոնյանը, կամ Ժիրայր Սեֆիլյանը, կամ մյուսները:
ՈՒ խոսքդ էլ ավարտում ես եզրահանգմամբ, թե միջինացված միգրացիայի հիմնական պատճառն աշխատանքն է ու ապրելու գինը:

Իսկ իմ պատասխանը՝ թող որ քո բնութագրմամբ էմոցիոնալ բառերով, վերաբերում էր այն երևույթին, երբ մարդիկ ինչ-ինչ պատճառներով արտագաղթել են, դրսում նոր կյանք սկսել, տեղավորվել-տնավորվել, իսկ հիմա էլ իրավիճակ է փոխվել ու նրանք լուրջ ծանրութեթև են անում ամենը թողնելն ու նորից հետ գալը:
Բայց էս մարդիկ, ինչպես ասում էի, ոչ հերոս կամ իրենց հերոսի տեղ դրած են, ոչ էլ՝ աշխատանքային միգրանտ կամ ավելի լավ կյանքի ձգտող:

Չափազանց հետաքրքիր հոգեբանական երևույթա՝ իմ տեսանկյունից ու հենց դրա մասին էր գրածս: