StrangeLittleGirl-ի խոսքերից
Լրիվ համաձայն եմ ասածներիդ հետ։ Բայց սրա մյուս կողմն էլ կա․ Հայաստանում քեզ օտար, քո ամանի մեջ չզգալը։ Ինչքան էլ որ շատերը չուզենան հավատալ, ես Հայաստանում ինձ միշտ շատ ավելի օտար եմ զգացել, քան Դանիայում, նույնիսկ էն դեպքում, երբ Հայաստանում արտաքնապես առանձնապես չեմ տարբերվում մյուսներից, իսկ Դանիայում՝ շագանակագույն մազերս բազմության մեջ դուրս են ցցվում։
Ու երբ ասում եմ՝ ինչ պայմանների դեպքում Հայաստան կգամ, Տրիբունը ծաղրում ա, թե՝ Շվեդիա ես ուզում։ Բայց ես ո՞նց թողնեմ իմ հիմիկվա բավական հարմարավետ կյանքը, որտեղ ամեն առումով ինձ լավ եմ զգում ու գամ Հայաստան, որտեղ էն գործոնները, որոնք նպաստել են, որ արտագաղթեմ, դեռ կան։ Ես չեմ արտագաղթել Սերժիկի կամ մի ուրիշի պատճառով, այլ արտագաղթել եմ, որտև տեղս չէի գտնում թե՛ մասնագիտական, թե՛ հասարակական միջավայրերում։
Էջանիշներ