Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Քաղաքական կամ հայրենասիրական պատճառներով գաղթերը բացառիկ են, ու այդպիսի մարդիկ սովորաբար հայտնի հերոսներ կամ գլոբալ խնդիրներ լուծելու ջատագովներ են, օրինակ Մոնթե Մոլքոնյանը, կամ Ժիրայր Սեֆիլյանը, կամ մյուսները:
Հետաքրքիր հարց ես արծարծում:

Էս անցնող 100 օրվա ընթացքում ում տեսել եմ (արևելահայերից)՝ վերադառնալու մասին էր մտածում ու դա կողքինների հետ քննարկում՝ կարծես համոզվելու համար, որ ինքը մենակ չի էդպես մտածում ու ճիշտ ուղղու վրա է:
ՈՒ կապ չունի, թե վերջնական արդյունքում նրանց որ մասը կվերադառնա կամ ով երբ կզգա, որ էդ պահն իր մոտ հասունացավ:

Հարցն էնա, որ վերլուծելով էս խոսակցությունները հասկանում ես, որ մարդիկ իրենց հերոս զգալու կամ հռչակելու համար չի, որ հայրենադարձության մասին են մտածում, այլ պարզապես նրանիցա, որ մարդը բոլոր զգայարաններով զգումա, որ դա է ճիշտը:
Հիմա հնարավորա սթափ տրամաբանությունը մարդուն հուշումա, թե չարժի էսքան չարչարանքը, ապրած կյանքը ու տարիներով ստեղծածը կյանքում առնվազն երկրորդ անգամ թողնել՝ նորից նետվելով անհայտության գիրկը ու սկսելով 0-ից:
Բայց, անկախ ամեն ինչից, մարդը դրա մասին մտածում ու քննարկումա իրեն նմանների հետ:

Կարծում ես ինքն իրեն Մոնթե զգալու համա՞ր..

Իսկ ես համոզված եմ, որ դա նրանիցա, որ էդ մարդը չուզենալովա արտագաղթել՝ մտքում հույս ունենալով, թե դա ժամանակավոր բնույթ կունենա...

Հ.Գ. ինքն է էսօր էդպես զգում ու մտածում.. վաղն իր երեխան լրիվ ուրիշ բան է զգալու ու մտածելու...