Ուրեմն ըստ Հոլանդիայի օրենսդրության մի հատ հետաքրքիր բան կա, որ տանտերերը լավ գիտեն, իսկ տունը վարձով վերցնողները՝ ոչ միշտ։ Վարձակալության պայմանագիրն ինչքան էլ վերջնաժամկետ ունենա (ասենք, վեց ամիս), տանտերն իրավունք չունի վարձով ապրողին տնից հանելու, մինչև ինքն իր ոտքով դուրս չգա։ Մանրամասները չգիտեմ (ասենք, կարող ա տարածքի ու սեփականության տեսակից էլ լինի), բայց տունը վարձով վերցնողի իրավունքներն է՛լ ավելի են շատանում երկու տարի էդ բնակարանում ապրելուց հետո։ Ես որ Հոլանդիայում տուն էի վարձում, հենց էս պատճառով տանտիրուհին պայմանագրից բացի ինձ հազար հատ լրացուցիչ թուղթ ստորագրել տվեց, որ հաստատ վեց ամիս հետո դուրս եմ գալու տնից։
Հենց էդ ա, եթե վարձով ապրողները երկու տարուց ավելի են ապրել էդ տանը, բավական բարդանում ա իրանց հանելը։ Կոնկրետ Դանիայում օրինակ տանտերն իրավունք չունի ուրիշի վաճառի տունը, մինչև վարձակալողներից չհարցնի՝ իրանք առնելու՞ են էդ տունը, թե՞ չէ։ Իսկ եթե ուրիշ մեկն առնի, չի կարա վարձակալողներին հանի, նույնիսկ եթե ինքն ա ուզում էդ տանը ապրի (իհարկե, եթե երկու տարի անցել ա արդեն)։ Էդ ա, Հայաստանի օրենքներն էլ երևի մոտավորապես էս տիպի են։
Էջանիշներ