One_Way_Ticket-ի խոսքերից
Համեմատությունդ հեչ տեղին չէր։ Ճիշտ համեմատությունը մոտավորապես այսպիսին է։
Պապիցդ մնացած բնակարան ունես շենքում։ Պադյեզդները կեղտոտ են, տռուբեքը վաղուց փոխել է պետք, և այլն։ Հարևանների մի մասը փող չունի, մյուս մասը ասում է "սենց էլ է նորմալ", երրորդները բալկոններն են առաջ տալիս, և այլն։ Հիմա դու կարող ես շարունակել ապրել այդ բնակարանում, փորձել հարևանների հետ ընդհանուր լեզու գտնել շենքի բարեկարգման հարցում, իսկ կարող ես ջանք գործադրել, փող հավաքել, իմանալ ուրիշ շենքում բնակարան գնելու պայմանները, թողնել պապենական տունը ու տեղափոխվել ուրիշ շենք, որտեղ քեզ ավելի է դուր գալիս։
Երկրորդ սորտի պահով, ինձ առանձնապես կարևոր չէ, որ բոլոր հարևաններս ինձ свой համարեն։ Հասկանալի է, որ իրենք այդտեղ մանկուց են հարևանություն անում, իրենց պապերն են դեռ այդտեղ հարևանություն արել։ Թող շենքի նկատմամբ իրենց պարտականությունները կատարեն, պադյեզդները իրենց հերթին լվանան, ներկարար կանչելու համար փող մուծեն, և այլն։ Իրար տեսնելուց էլ նորմալ բարև-բարլուս անենք, իսկ թե մտքերում ինչ կմտածեն, ինձ շատ չի հետաքրքրում։ Մի քանի լավ հարևան ունեմ, ով հաստատ ինձ свой ու առաջին սորտի մարդ է համարում, շենքում ինձ միայնակ չեմ զգում, այդքանը ինձ լրիվ հերիք է։
Էջանիշներ