Էս թեմային բլոգումս
անդրադարձել եմ։
Ստեղ էլ կարճ ասեմ (կներեք, որ դրական թեմային բացասական լիցքեր եմ հաղորդում)։
Ըստ էության, էս պահին բացի մարդկանց անուններից ուրիշ բան չի փոխվել։ Իսկ նախկին իշխանության ներկայացուցիչներին ձերբակալելը հին պրակտիկա ա, դրանով ոչ մեկի չեն զարմացնում։ Ռոբենք էլ ՀՀՇ-ի հետևից էին ընկել, երբ իշխանության եկան։ Նիկոլի կոչերն էլ ինձ համար շատ քիչ են։ Էս պահին ինձ համար կարևոր փոփոխություններից ոչ մեկը տեղի չի ունենում, որ մտածեմ ներգաղթի մասին։ Իսկ էդ փոփոխություններից են․
- Ֆունդամենտալ գիտությունների ֆինանսավորման ավելացում ու գիտության ոլորտից կոռուպցիայի ի սպառ վերացում
- Հոգեբուժարաններում թղթաբանության թվայնացում ու ամեն բժշկին հասնող մեկ համակարգիչ
- Բժիշկների ու գիտնականների աշխատավարձերի բարձրացում էնքան, որ մարդ կարանա առանց հիվանդից փող վերցնելու հանգիստ ապրի
- Բժիշկների՝ բժշկական սխալից ապահովագրության ներմուծում
- ՀՀ քաղաքացիների համար Եվրոպայում ոչ վիզային ռեժիմ
- Ներգաղթը խթանող կոնկրետ քայլեր (ներգաղթողներին օգնություն աշխատանք ու բնակարան գտնելիս, երեխաներին դպրոցներում տեղավորելիս)
- Գենդերային հավասարության օրենքի ընդունում
- Ներգաղթի կոչ ոչ միայն հայերի, այլ ընդհանրապես ողջ մարդկության համար (որովհետև եթե ներգաղթեմ, մենակ չեմ գալու)
Սրանք իհարկե իմ անձնական պահանջներն են։ Բայց կոպիտ ասած՝ Հայաստանը պիտի դառնա գրավիչ պետություն բոլորի համար, որ նոր ուզենամ գալ։ Թե չէ ես իմ հիմիկվա աշխատանքն ու տունը թողնողը չեմ անորոշ ապագայով ու կասկածելի գաղափարախոսությամբ իշխանություններով Հայաստան վերադառնալու համար։
Էջանիշներ