User Tag List

Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 75 հատից

Թեմա: Ներգաղթ

  1. #46
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,422
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես հլա ոչ մի տեղ ինձ երկրորդ սորտ չեմ զգացել։ Ինձ թվում ա նման զգացողությունը ավելի շատ պայմանավորված ա սեփական անլիարժեքության զգացողությամբ քան շրջապատի վերաբերմունքից։ Եթե մարդիկ կան ինձ տենց են վերաբերվում ես չեմ նկատում։ Կարող ա կողքից հուշեն նկատեմ բայց մեծ մասամբ չեմ նկատում։ Ինձ թվում ա մարդկանց մեծ մասը թքած ունի ով ով ա որտեղից ա։ Աշխարհը ոչ մեկիս շուրջ չի պտտվում։ Մյուս պատճառը որ մարդկանց թվում ա թե շուրջը բոլորն իրանց ստորադասում են հակառակ բարդույթն ա։ Մարդկանց թվում ա թե աշխարհի կենտրոնում իրանք են ու մարդիկ բան ու գործ չունեն մյուսներին սորտավորելով են զբաղվում։

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (03.08.2018), Freeman (03.08.2018), Sagittarius (03.08.2018)

  3. #47
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,819
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    26 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես հլա ոչ մի տեղ ինձ երկրորդ սորտ չեմ զգացել։ Ինձ թվում ա նման զգացողությունը ավելի շատ պայմանավորված ա սեփական անլիարժեքության զգացողությամբ քան շրջապատի վերաբերմունքից։ Եթե մարդիկ կան ինձ տենց են վերաբերվում ես չեմ նկատում։ Կարող ա կողքից հուշեն նկատեմ բայց մեծ մասամբ չեմ նկատում։ Ինձ թվում ա մարդկանց մեծ մասը թքած ունի ով ով ա որտեղից ա։ Աշխարհը ոչ մեկիս շուրջ չի պտտվում։ Մյուս պատճառը որ մարդկանց թվում ա թե շուրջը բոլորն իրանց ստորադասում են հակառակ բարդույթն ա։ Մարդկանց թվում ա թե աշխարհի կենտրոնում իրանք են ու մարդիկ բան ու գործ չունեն մյուսներին սորտավորելով են զբաղվում։
    Շին, ստեղ ստորադասվելու կամ վերադասվելու, ոչ էլ աշխարհի կենտրոնում լինելու հարց չի, այլ զուտ կոնկրետ մշակութային միջավայրում լավ չզգալու։ Հիմա չթվարկեմ, թե հայկական առօրյայում որ երևույթներն էին ինձ հունից հանում ու ստիպում ինձ ահավոր վատ զգալ էդ միջավայրում, ինձնից էլ լավ գիտես էդ բոլորը։ Հասարակ մի բան․ Հայաստանում շաբաթը մի օր մի քանի ժամով բազմոցին վերընկնելու ու ոչինչ չանելու իմ իրավունքը ոչ ոք չէր հարգում, տնեցիք հետս կռիվ էին անում, ընկերներս՝ նեղանում, ու թվում էր՝ ինձ հետ մի բան էն չի, որ ծույլ եմ, էս եմ, էն եմ։ Բայց ֆունկցիոնալ լինելու համար ինձ էդ օդի ու ջրի պես պետք ա։ Իսկ հիմա ապրելով մի միջավայրում, որտեղ բոլորն են էդ նույն բանն անում, էլ ինձ սխալ տեղում չեմ զգում։ Ցուցակը սենց անվերջ կարամ շարունակեմ։ Դե գենդերային հարցերից էլ վաբշե չեմ խոսում։

  4. #48
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    3,540
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Երկրորդ սորտ»-ի երևույթը գոյություն ունի ու շատ ավելի ծավալունա, քան երբ եկվորը տեղի մշակույթի հետ դժվարա հարմարվում:

    Սրա վերաբերյալ ընդամենը 2 օրինակ նշեմ.

    1.
    Հայրս երեխայի ու կնոջս հետ զբոսնելիս ուզում է թոռան համար կոնֆետ գնել: Մտնում են խանութ ու անգլերեն լեզվով դիմում է վաճառողին՝ մատնանշելով, թե ինչ է ուզում:
    Վաճառողը շրջվում է ու հոլանդերեն նետում, թե՝ «Եկել եք էստեղ՝ բարի եղեք հոլանդերեն խոսել»:
    ՈՒ միայն ձևական ներողություն է խնդրում, երբ կինս է իր հոլանդերենով խառնվում ու «բացատրում», որ զբոսաշրջիկը պարտավոր չէ տեղի լեզվով խոսել:

    2.
    Աշխատանքի տեղավորման բյուրոներում գոյություն ունեն աշխատանք փնտրողների 2 տեսակի ցուցակներ, մեկը՝ միայն «կապույտ արյամբ» տեղացիների, մյուսը՝ օտար ու տեղացի խառը:
    Գործատուն ինքն է որոշում, թե որ ցուցակից օգտվի:
    ՈՒ սա նորություն չի և անգամ տեղացիներն են սրա մասին առանց կոմպլեքսավորվելու խոսում:
    Բացի դա էլ՝ լիքը սոցիալական էքսպերիմենտներ են եղել փոփոխված անուններով նույն CV-ով նույն աշխատանքի դիմելու ու դրանց արդյունքները հրապարակվել են մամուլում:

    Մարդու իրավունքներ, իրավահավասարություն բան..
    Երբ մենք ենք ուշանալիս լինում հանդիպման`
    Մեղավոր է զարթուցիչը, տրանսպորտը, խցանումը, բոլորը.
    Չլիներ մեզ խանգարող էդ ամենը` հո չէ՞ինք ուշանա..
    Իսկ երբ մեզ հետ են հանդիպումից ուշանում`
    ՈՒշացողն է իհարկե մեղավոր, թող ժամանակին տնից դուրս գար...

  5. #49
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,548
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    15 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Լրիվ համաձայն եմ ասածներիդ հետ։ Բայց սրա մյուս կողմն էլ կա․ Հայաստանում քեզ օտար, քո ամանի մեջ չզգալը։ Ինչքան էլ որ շատերը չուզենան հավատալ, ես Հայաստանում ինձ միշտ շատ ավելի օտար եմ զգացել, քան Դանիայում, նույնիսկ էն դեպքում, երբ Հայաստանում արտաքնապես առանձնապես չեմ տարբերվում մյուսներից, իսկ Դանիայում՝ շագանակագույն մազերս բազմության մեջ դուրս են ցցվում։

    Ու երբ ասում եմ՝ ինչ պայմանների դեպքում Հայաստան կգամ, Տրիբունը ծաղրում ա, թե՝ Շվեդիա ես ուզում։ Բայց ես ո՞նց թողնեմ իմ հիմիկվա բավական հարմարավետ կյանքը, որտեղ ամեն առումով ինձ լավ եմ զգում ու գամ Հայաստան, որտեղ էն գործոնները, որոնք նպաստել են, որ արտագաղթեմ, դեռ կան։ Ես չեմ արտագաղթել Սերժիկի կամ մի ուրիշի պատճառով, այլ արտագաղթել եմ, որտև տեղս չէի գտնում թե՛ մասնագիտական, թե՛ հասարակական միջավայրերում։
    Եվ կա մի երրորդ տարբերակ էլ՝ երբ ոչ այնքան Հայաստանում քեզ օտար, քո "ամանի" մեջ չզգալու զգացողությունն ա, այլ ուղղակի Հայաստանի ընդհանուր միջավայրը, երևույթները, որոնք քեզ ուղղակիորեն չեն կպնում, ընդհանուր առմամբ քեզ տհաճ են ու անհարմարավետ, թեև ամբողջ կյանքդ էդտեղ ես ապրել, օրինակ՝ մարդկանց խոսելաձն իրար հետ, "ավելորդ" ջերմությունը, հագուկապը, լսած երաժշտությունը, արժեքներն ու ձգտումները, ու էդ կարգի ընդհանուր մթնոլորտի բաներ։ Դա էլ ա հաճախ պատճառ արտագաղթի, որի արդյունքում եթե նույնիսկ քեզ շատ հարազատ էլ չես զգում արտերկրային միջավայրում, ապա գոնե զերծ ես մնում նախկինում քեզ տհաճ մթնոլորտից։ Բայց ես էստեղ, ճիշտն ասած, ողբերգություն եմ տեսնում․ անհայրենիք մարդ։ Ու չեմ կարծում, որ անհայրենիք մարդը լիարժեք երջանիկ ա զգում իրեն իր կյանքում։

    Տրիբունի ասածն էլ ընդունում եմ․ Ինչու՞ Հայաստանում անհարմարավետ կյանքով ապրողները պիտի չարչարվեն, Հայաստանը հարմարավետ սարքեն, որ էդ անհարմարավետությունից փախածները հետ գան վայելելու՝ որպես մեծ ադալժենի ու հերոսություն, որ հետ են եկել։ Թող մնային կամ մինչև Շվեդիա դառնալը հետ գային միանալու միասնական չարչարանքին։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 03.08.2018, 04:21:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (03.08.2018)

  7. #50
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,191
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը

    Տրիբունի ասածն էլ ընդունում եմ․ Ինչու՞ Հայաստանում անհարմարավետ կյանքով ապրողները պիտի չարչարվեն, Հայաստանը հարմարավետ սարքեն, որ էդ անհարմարավետությունից փախածները հետ գան վայելելու՝ որպես մեծ ադալժենի ու հերոսություն, որ հետ են եկել։ Թող մնային կամ մինչև Շվեդիա դառնալը հետ գային միանալու միասնական չարչարանքին։
    Էս տրամաբանությամբ, ես Նահանգներում, վերջին 5 տարում էնքան եմ չարչարվել ու էնքան հարկ եմ մուծել, որ սաղ մնացած կյանքս Հայաստանում դրա 10 տոկոսն էլ չեմ մուծել: Ասածս ինչ ա՝ Ամերիկա չերևաք :Ճ

    Եթե լուրջ, կարծում եմ մակերեսայնացնում ենք, թե Հայաստան վերադառնալն ու թե Հայաստանից «թռնելը», սա ծավալուն ու լայն հարց է: Մարդիկ արտագաղթում ու ներգաղթում են բազմապիսի պատճառներով, որտեղ հայրենասիրությունը կամ հայրենյատությունը շատ ժամանակ հեչ կապ չունի, մարդկանց ներդրած չարչարանքները, երկրին տված օգուտների չափերն էլ հետը:
    Քաղաքական կամ հայրենասիրական պատճառներով գաղթերը բացառիկ են, ու այդպիսի մարդիկ սովորաբար հայտնի հերոսներ կամ գլոբալ խնդիրներ լուծելու ջատագովներ են, օրինակ Մոնթե Մոլքոնյանը, կամ Ժիրայր Սեֆիլյանը, կամ մյուսները: Պետք չի շարքային քաղաքացիներին համեմատել ասենք Մոնթեյի հետ, բայց դե չի կարելի շարքային քաղաքացուն ստորացնել այն բանի համար, որ ինքը ասենք Աբրահամ Լինկոլն չի: Սովորաբար մյուսներին վերամբարձ քննարկողները հենց իրենք ինչ-որ ինքնահաստատվելու պրոբլեմ ունեն:
    Միջինացված երևի ճիշտ կլինի ասել, միգրացիայի հիմնական պատճառը աշխատանքն է ու ապրելու գինը (cost of living), որի մեջ մտնում են տների գները, ուսման վարձերը, ուտելիքը, տրանսպորտը, հագուստը, հանգիստը ու էլի լիքը բաներ: Մյուս կողմից էլ, անպայմանորեն չի բոլոր պատրիոտները երկրին ավելի շատ օգուտ են տալիս, քան կոսմոպոլիտները, ու անպայման չի, որ երկրում գտնվողը երկրին ավելի շատ օգուտ է տալիս, քան երկրից դուրս գտնվողը, հլը Տիգրան Սարգսյանին ճարեք ու հարցրե՞ք :Ճ
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  8. #51
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,548
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    15 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը

    Վիշապ ջան, [ԱՄՆ-ի հետ կապված գրածիդ առումով]` էն տարբերությամբ, որ ԱՄՆ առանց քեզ էլ ծաղկած երկիր էր ու դու ոչ թե ջանացել ես, որ այն էլ ավելի շենացնես, այլ օգտվել ես իր ծաղկած կյանքից, իսկ հարկերը մուծել ես, որովհետև չէիր կարող չմուծել։

    Ինչ վերաբերում ա երկրորդ պարբերությանդ, հետաքրքիր ա՝ որ գրել ես արտագաղթողներին ստորացնում են։ Կոնկրետ էս քննարկումներում ստորացնելու մասին խոսք չկա, բայց հետաքրքիր ա, որ դու էդպես ես ընկալում կամ սպասում։ Վերջին հաշվով՝ ինչքան էլ անունը դնես, որ դրսից անում ես հայրենիքի համար ավելին, քան մնացողները, էդ արածդ իմաստ չի ունենա, եթե հայրենիքդ մնա անբնակիչ։

  9. #52
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,191
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ ջան, [ԱՄՆ-ի հետ կապված գրածիդ առումով]` էն տարբերությամբ, որ ԱՄՆ առանց քեզ էլ ծաղկած երկիր էր ու դու ոչ թե ջանացել ես, որ այն էլ ավելի շենացնես, այլ օգտվել ես իր ծաղկած կյանքից, իսկ հարկերը մուծել ես, որովհետև չէիր կարող չմուծել։
    Յաա, վերջին 5 տարիները Ամերիկան իմ վճարած հարկերով ա ծաղկել Էդ որ ասում եք Հայաստանը շենացնել, էդ տեսնես ո՞նց ա լինում, չլինի ազգովի ծառ ու ծաղիկ տնկելն ա շենացնելը։

    Ինչ վերաբերում ա երկրորդ պարբերությանդ, հետաքրքիր ա՝ որ գրել ես արտագաղթողներին ստորացնում են։ Կոնկրետ էս քննարկումներում ստորացնելու մասին խոսք չկա, բայց հետաքրքիր ա, որ դու էդպես ես ընկալում կամ սպասում։ Վերջին հաշվով՝ ինչքան էլ անունը դնես, որ դրսից անում ես հայրենիքի համար ավելին, քան մնացողները, էդ արածդ իմաստ չի ունենա, եթե հայրենիքդ մնա անբնակիչ։
    Ես նկատի ունեմ, ճոռոմացվում է Հայաստան գալն ու չգալը, կամ Հայաստանում մնալը, շենացնելը, չարչարվելը, հարմարավետ ու անհամար ապրելը ու էլի չգիտեմ ինչը։
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  10. #53
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,548
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    15 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Յաա, վերջին 5 տարիները Ամերիկան իմ վճարած հարկերով ա ծաղկել Էդ որ ասում եք Հայաստանը շենացնել, էդ տեսնես ո՞նց ա լինում, չլինի ազգովի ծառ ու ծաղիկ տնկելն ա շենացնելը։

    Ես նկատի ունեմ, ճոռոմացվում է Հայաստան գալն ու չգալը, կամ Հայաստանում մնալը, շենացնելը, չարչարվելը, հարմարավետ ու անհամար ապրելը ու էլի չգիտեմ ինչը։
    Շենացնելը նրանով ա լինում, որ էդ վճարելիքդ հարկերը գնում ա Հայաստանի բյուջե, օրինակ։

    Իմիջիայլոց, ճոռոմ խոսակցությունները կակռազ ամենաշատը արտագաղթյալներն են բարձրացնում, պատճառները փնտրեք ինքներդ
    Թեման էլ ով ա բացե՞լ՝ բելգիաբնակ նախկին հայաստանցի, բացողի մականունն էլ ոնց ա՞ ․․․ ։ No offence, Գաղթական ջան
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 03.08.2018, 08:08:

  11. #54
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    3,540
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Քաղաքական կամ հայրենասիրական պատճառներով գաղթերը բացառիկ են, ու այդպիսի մարդիկ սովորաբար հայտնի հերոսներ կամ գլոբալ խնդիրներ լուծելու ջատագովներ են, օրինակ Մոնթե Մոլքոնյանը, կամ Ժիրայր Սեֆիլյանը, կամ մյուսները:
    Հետաքրքիր հարց ես արծարծում:

    Էս անցնող 100 օրվա ընթացքում ում տեսել եմ (արևելահայերից)՝ վերադառնալու մասին էր մտածում ու դա կողքինների հետ քննարկում՝ կարծես համոզվելու համար, որ ինքը մենակ չի էդպես մտածում ու ճիշտ ուղղու վրա է:
    ՈՒ կապ չունի, թե վերջնական արդյունքում նրանց որ մասը կվերադառնա կամ ով երբ կզգա, որ էդ պահն իր մոտ հասունացավ:

    Հարցն էնա, որ վերլուծելով էս խոսակցությունները հասկանում ես, որ մարդիկ իրենց հերոս զգալու կամ հռչակելու համար չի, որ հայրենադարձության մասին են մտածում, այլ պարզապես նրանիցա, որ մարդը բոլոր զգայարաններով զգումա, որ դա է ճիշտը:
    Հիմա հնարավորա սթափ տրամաբանությունը մարդուն հուշումա, թե չարժի էսքան չարչարանքը, ապրած կյանքը ու տարիներով ստեղծածը կյանքում առնվազն երկրորդ անգամ թողնել՝ նորից նետվելով անհայտության գիրկը ու սկսելով 0-ից:
    Բայց, անկախ ամեն ինչից, մարդը դրա մասին մտածում ու քննարկումա իրեն նմանների հետ:

    Կարծում ես ինքն իրեն Մոնթե զգալու համա՞ր..

    Իսկ ես համոզված եմ, որ դա նրանիցա, որ էդ մարդը չուզենալովա արտագաղթել՝ մտքում հույս ունենալով, թե դա ժամանակավոր բնույթ կունենա...

    Հ.Գ. ինքն է էսօր էդպես զգում ու մտածում.. վաղն իր երեխան լրիվ ուրիշ բան է զգալու ու մտածելու...
    Երբ մենք ենք ուշանալիս լինում հանդիպման`
    Մեղավոր է զարթուցիչը, տրանսպորտը, խցանումը, բոլորը.
    Չլիներ մեզ խանգարող էդ ամենը` հո չէ՞ինք ուշանա..
    Իսկ երբ մեզ հետ են հանդիպումից ուշանում`
    ՈՒշացողն է իհարկե մեղավոր, թող ժամանակին տնից դուրս գար...

  12. #55
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    3,540
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեման էլ ով ա բացե՞լ՝ բելգիաբնակ նախկին հայաստանցի, բացողի մականունն էլ ոնց ա՞ ․․․ ։ No offence, Գաղթական ջան
    Հլա տես ոնց ֆռցրեց է..
    Դարձյալ ես մեղավոր գտնվեցա սույն պարագայեն մեջ )))

    Իսկ մականունի առումով՝
    ես մեղավոր չեմ, որ մականուն փոխելու դիմում-խնդրանքները տարիներով քննվում են :p
    Երբ մենք ենք ուշանալիս լինում հանդիպման`
    Մեղավոր է զարթուցիչը, տրանսպորտը, խցանումը, բոլորը.
    Չլիներ մեզ խանգարող էդ ամենը` հո չէ՞ինք ուշանա..
    Իսկ երբ մեզ հետ են հանդիպումից ուշանում`
    ՈՒշացողն է իհարկե մեղավոր, թող ժամանակին տնից դուրս գար...

  13. #56
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,548
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    15 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Հլա տես ոնց ֆռցրեց է..
    Դարձյալ ես մեղավոր գտնվեցա սույն պարագայեն մեջ )))

    Իսկ մականունի առումով՝
    ես մեղավոր չեմ, որ մականուն փոխելու դիմում-խնդրանքները տարիներով քննվում են :p
    Ինչո՞վ ես ուզում փոխել որ։

  14. #57
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    3,540
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ներգաղթ

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչո՞վ ես ուզում փոխել որ։
    Ինչո՞վ խորհուրդ կտաս ))
    Երբ մենք ենք ուշանալիս լինում հանդիպման`
    Մեղավոր է զարթուցիչը, տրանսպորտը, խցանումը, բոլորը.
    Չլիներ մեզ խանգարող էդ ամենը` հո չէ՞ինք ուշանա..
    Իսկ երբ մեզ հետ են հանդիպումից ուշանում`
    ՈՒշացողն է իհարկե մեղավոր, թող ժամանակին տնից դուրս գար...

  15. #58
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,191
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    ․․․
    Հարցն էնա, որ վերլուծելով էս խոսակցությունները հասկանում ես, որ մարդիկ իրենց հերոս զգալու կամ հռչակելու համար չի, որ հայրենադարձության մասին են մտածում, այլ պարզապես նրանիցա, որ մարդը բոլոր զգայարաններով զգումա, որ դա է ճիշտը:
    Հիմա հնարավորա սթափ տրամաբանությունը մարդուն հուշումա, թե չարժի էսքան չարչարանքը, ապրած կյանքը ու տարիներով ստեղծածը կյանքում առնվազն երկրորդ անգամ թողնել՝ նորից նետվելով անհայտության գիրկը ու սկսելով 0-ից:
    Բայց, անկախ ամեն ինչից, մարդը դրա մասին մտածում ու քննարկումա իրեն նմանների հետ:

    ․․․
    Բա ես ի՞նչ եմ ասում։ Ուղղակի դու էմոցիոնալ բառերով ես նկարագրում նույնը՝ մարդիկ գաղթում են հանուն աշխատանքի ու կյանքի պայմանների։
    Իսկ գունավոր ձևով նկարագրված տառապանքները, անորոշությունները, 0-ից սկսելը ու էլի ինչ-որ այլ «դժբախտությունները» վերաբերում են աղքատ խավին (հայերիս մեծամասնությանը), որոնց համար ասենք Կիրովականից Երևան տեղափոխվելն էլ կարող է նույն կերպ բնորոշվել։ Հիմա նենց չի, որ Կիրովականից Երևան տեղափոխվածները պարտադիր շենացնելու են Երևանը, Կիրովականն էլ մնալու է անտեր, չէ՞։ Մարդ կա շենացնելու է, մարդ էլ կա՝ ավիրելու է, ուզում եմ ասել, պետք չի բոլոր գաղթողներին ու չգաղթողներին մի քանոնով չափել։ Ու բոլորը չի, որ տառապում են, մարդիկ կան, որոնց համար միգրացվելը հետաքրքիր ապրելակերպ է, նույն տեղում տարիներով ապրելն էլ ձանձրալի անորոշություն :Ճ
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  16. #59
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    3,540
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ներգաղթ

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա ես ի՞նչ եմ ասում։ Ուղղակի դու էմոցիոնալ բառերով ես նկարագրում նույնը՝ մարդիկ գաղթում են հանուն աշխատանքի ու կյանքի պայմանների։
    Քո ասածի նույնը չեմ նկարագրում:
    + ես արտագաղթի մասին չէի խոսում, այլ՝ ներգաղթի ))

    Հնարավորա դրանիցա եկել չհասկացվածությունը:

    Բարեկամը յուրովի վերծանում էր Տրիբունի խոսքերը՝ ասելով «անհարմարավետությունից փախածները հետ կգան չգաղթածների շենացրածը վայելելու՝ որպես մեծ ադալժենի ու հերոսություն»

    Սրան դու պատասխանում ես.
    Քաղաքական կամ հայրենասիրական պատճառներով գաղթերը բացառիկ են, ու այդպիսի մարդիկ սովորաբար հայտնի հերոսներ կամ գլոբալ խնդիրներ լուծելու ջատագովներ են, օրինակ Մոնթե Մոլքոնյանը, կամ Ժիրայր Սեֆիլյանը, կամ մյուսները:
    ՈՒ խոսքդ էլ ավարտում ես եզրահանգմամբ, թե միջինացված միգրացիայի հիմնական պատճառն աշխատանքն է ու ապրելու գինը:

    Իսկ իմ պատասխանը՝ թող որ քո բնութագրմամբ էմոցիոնալ բառերով, վերաբերում էր այն երևույթին, երբ մարդիկ ինչ-ինչ պատճառներով արտագաղթել են, դրսում նոր կյանք սկսել, տեղավորվել-տնավորվել, իսկ հիմա էլ իրավիճակ է փոխվել ու նրանք լուրջ ծանրութեթև են անում ամենը թողնելն ու նորից հետ գալը:
    Բայց էս մարդիկ, ինչպես ասում էի, ոչ հերոս կամ իրենց հերոսի տեղ դրած են, ոչ էլ՝ աշխատանքային միգրանտ կամ ավելի լավ կյանքի ձգտող:

    Չափազանց հետաքրքիր հոգեբանական երևույթա՝ իմ տեսանկյունից ու հենց դրա մասին էր գրածս:
    Երբ մենք ենք ուշանալիս լինում հանդիպման`
    Մեղավոր է զարթուցիչը, տրանսպորտը, խցանումը, բոլորը.
    Չլիներ մեզ խանգարող էդ ամենը` հո չէ՞ինք ուշանա..
    Իսկ երբ մեզ հետ են հանդիպումից ուշանում`
    ՈՒշացողն է իհարկե մեղավոր, թող ժամանակին տնից դուրս գար...

  17. #60
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,191
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    ... Իսկ իմ պատասխանը՝ թող որ քո բնութագրմամբ էմոցիոնալ բառերով, վերաբերում էր այն երևույթին, երբ մարդիկ ինչ-ինչ պատճառներով արտագաղթել են, դրսում նոր կյանք սկսել, տեղավորվել-տնավորվել, իսկ հիմա էլ իրավիճակ է փոխվել ու նրանք լուրջ ծանրութեթև են անում ամենը թողնելն ու նորից հետ գալը:
    Բայց էս մարդիկ, ինչպես ասում էի, ոչ հերոս կամ իրենց հերոսի տեղ դրած են, ոչ էլ՝ աշխատանքային միգրանտ կամ ավելի լավ կյանքի ձգտող:

    Չափազանց հետաքրքիր հոգեբանական երևույթա՝ իմ տեսանկյունից ու հենց դրա մասին էր գրածս:
    Ինձ թվում է, էդ իրավիճակ փոխվելը հենց կյանքի որակին ու պայմաններին է վերաբերվում: Հոգեբանական երևույթը հիմնականում ազատ, արդար, քաղաքակիրթ երկրում ապրելու հաճույքն է, շարքային քաղաքացու համար հնարավորությունների շատացումն է, ուրիշ ի՞նչ:
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •