Սամվել Թոփալյանի Արևմտյան Հայաստանից ֆիլմաշարն եմ նայում:
Նայում եմ դանդաղ, որ շուտ չվերջանա` օրական 1 կամ 2 սերիա:
«Մեր Պապերի Էրգիրը.. Մեր Էրգիրը..»
Սկզբից մի տեսակ ծակեց ականջս էս արտահայտությունը..
Որտև միշտ անվանել ենք մեր կորսված տարածքները «պապական էրգիր»..
Բայց արդյո՞ք դրանք մերն են...
Դիտելով ֆիլմաշարը` հասկանում ես, որ հա` Մերն են:
Դրանք գողացել են մեր պապերից, մեզնից, բայց դրանք երբևէ չեն դադարել մերը լինելուց:
Դրանցում պարփակված մինչև հիմա էլ կենդանի է մնացած Հայոց Հոգին..
Արյունոտված, բզկտված, բայց դեռ կենդանի Հոգին, Ոգին..
Էնտեղ ամեն քար ու թուփ Հայերեն է խոսում:
Էնտեղ ամեն մի պուճախ տնտղելիս դուրս է ժայթքում հայոց շունչն ու գիրը:
Էնտեղ ամեն մի լեռ, բնակավայր ու դաշտավայր դրանց ներկայիս բնակիչների համար պարզապես լեռ է, բնակավայր ու դաշտավայր:
Իսկ Հայոց համար դրանցից յուրաքանչյուրի հետ կապված կան բազմաթիվ ավանդազրույցներ, պատմություններ ու լեգենդներ..
ՈՒ այսօր Սամվել Թոփալյանն իր ֆիլմաշարով փորձում է հայոց պատմական հիշողության մեջ արթնացնել, վեր հանել դրանցից շատերը..
Խոստովանում եմ` ինքս էլ եղել եմ Արևմտյան Հայաստանի մի շարք տարածքներում, բայց ոչ էս մասշտաբի ու էս ինֆոյով:
Արտակարգ բավականություն, կորստի ցավ ու կսկծու կարոտ ես ապրում ֆիլմաշարը դիտելիս..
Այո` Էրգիրը մերն է ու վաղն էլ Անպայման մեր Միացյալ Հայրենիքի մաս պիտի կազմի:
Հ.Գ. Մի քիչ շատ պաթոսային ստացվեց, բայց էդ ֆիլմաշարի դիտումից հետո այլ կերպ հնարավոր չէր երևի...
Բարև, Էրգիր.
https://www.youtube.com/playlist?lis...qcca1hO14sDkBA
Էջանիշներ