User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Աղոթք կամ Ներդիտարկում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Աղոթք կամ Ներդիտարկում

    Հետաքրքիր է, ի՞նչ իմաստ են տեսնում մարդիկ այս երկու գործողություններում:
    Ի՞նչ են հասկանում աղոթք ասելով:
    Ի՞նչ են հասկանում ներդիտարկում (մեդիտացիա) ասելով:
    Ինչու՞ են գերադասում մեկը և հերքում մյուսը:
    Կամ օգտվում են երկուսից էլ:
    Ի՞նչ սպասելիքներ ունեն դրանցից:
    Հասե՞լ են արդյոք ինչ-որ արդյունքների:

    Մի խոսքով, կա՞ն կարծիքներ, եզրահանգումներ, այս մասին խոսելու ցանկություն...

    Համարձա՛կ...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (09.09.2018), Գաղթական (20.07.2018)

  3. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս թեման ինչ-որ պատճառով աչքիցս վրիպել էր, նոր հայտնաբերեցի։ Հետաքրքիր հարցադրումներ են` աղոթքի ու մեդիտացիայի միջև զուգահեռներ տանող։
    @Sambitbaba, իսկ դու ինքդ քեզ համար ունե՞ս էս հարցերի պատասխանները։

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (09.09.2018)

  5. #3
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս թեման ինչ-որ պատճառով աչքիցս վրիպել էր, նոր հայտնաբերեցի։ Հետաքրքիր հարցադրումներ են` աղոթքի ու մեդիտացիայի միջև զուգահեռներ տանող։
    @Sambitbaba, իսկ դու ինքդ քեզ համար ունե՞ս էս հարցերի պատասխանները։
    Իհարկե ունեմ, Այվի ջան: Բայց գրառմանս նպատակը սեփական եզրակացություններս ցուցադրելը չէր: Եթե վերցնեի և ուղղակի գրեի դրանք, կստացվեր օրագրային գրառման պես մի բան ու կանցներ-կգնար: Հա, այս տարբերակով էլ, ցավոք, անցավ-գնաց, բայց իմ ուզածն այն էր, որ մենք զրուցեինք այդ մասին: Որովհետև իրականում սա շատ կարևոր մասն է մեր կյանքի, որն աններելիորեն բարձիթողի է արված... Ու նույնիսկ նրանք, ովքեր աղոթում կամ ներդիտարկում են, նրանք էլ, ընդամենն "աղոթում" կամ "ներդիտարկում" են, և նրանց պատկերացումներն իրականում չեն համընկնում իրականությանը:
    Կամ, ասենք, իմ տարբերակը: Համոզված եմ, որ մեր մեջ շատ են նրանք, որոնք ինձ պես սնուցված լինելով սովդեպական թե գաղափարախոսությամբ և թե կեղծ արժեքներով, այդպես էլ չեն կարողանում իրենց մեջ հաղթահարել իրենց աղոթքից բաժանող խոչընդոտը... նույնիսկ այն դեպքում, երբ հասկանում են աղոթքի կարևորությունը:
    Կամ էլ նրանք, որոնք, իրենց համարելով լուրջ քրիստոնյա, գտնում են, որ լուրջ քրիստոնյան չպետք է զբաղվի "բուդդիստական մեդիտացիա-բաներով"...

    Իսկ եթե ժողովուրդը չի ցանկանում դրա մասին խոսել, ուրեմն, ամենայն հավանականությամբ, առայժմ դրա ժամանակը չէ՞...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր թեմա ա։ Պրովոկացիոն բան եմ ասելու, խփել չկա, բայց վախտին նվիրյալ ու ամեն գիշեր աղոթող քրիստոնյա լինելով ու հիմա զբաղվելով յոգայով ու մի քիչ էլ քիթս մեդիտացիայի ջրերը մտցնելով՝ պիտի ասեմ, որ աղոթքն ու մեդիտացիան լրիվ նույն բանն են, ուղղակի տարբեր անուն ունեն։

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (09.09.2018), Sambitbaba (09.09.2018), Ուլուանա (09.09.2018)

  8. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր թեմա ա։ Պրովոկացիոն բան եմ ասելու, խփել չկա, բայց վախտին նվիրյալ ու ամեն գիշեր աղոթող քրիստոնյա լինելով ու հիմա զբաղվելով յոգայով ու մի քիչ էլ քիթս մեդիտացիայի ջրերը մտցնելով՝ պիտի ասեմ, որ աղոթքն ու մեդիտացիան լրիվ նույն բանն են, ուղղակի տարբեր անուն ունեն։
    Թեև ես երբևէ ոչ աղոթող եմ եղել, ոչ մեդիտացիա անող, ինձ համար էլ է նույն բանը ։)

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (09.09.2018)

  10. #6
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեև ես երբևէ ոչ աղոթող եմ եղել, ոչ մեդիտացիա անող, ինձ համար էլ է նույն բանը ։)
    Տիպա, ինձ համար էլ Մարսն ու բաոբաբն են նույն բանը՝ երկուսն էլ չե՞մ տեսել...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (09.09.2018), Tiger29 (10.09.2018)

  12. #7
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր թեմա ա։ Պրովոկացիոն բան եմ ասելու, խփել չկա, բայց վախտին նվիրյալ ու ամեն գիշեր աղոթող քրիստոնյա լինելով ու հիմա զբաղվելով յոգայով ու մի քիչ էլ քիթս մեդիտացիայի ջրերը մտցնելով՝ պիտի ասեմ, որ աղոթքն ու մեդիտացիան լրիվ նույն բանն են, ուղղակի տարբեր անուն ունեն։
    Հոյակապ ձևակերպում էր, Բյուր ջան: Խփեցիր հենց նշանակետի՛ն:

    Բայց ի՞նչն էր պատճառը, որ եկար այդ եզրակացությանը: Չէ՞ որ լիքը աղոթողներ կան, ում մտքով անգամ չի անցնի ներդիտարկել: Կամ շա՞տ ներդիտարկողներ գիտես, որոնք որևէ նշանակություն են տալիս աղոթքին...

    Կամ, միգուցէ, ավելի ճիշտ կլինի հարցադրել այսպես. ե՞րբ է մարդու համար գալիս այն պահը, երբ նա հասկանում է, որ աղոթքն ու ներդիտարկումը նույն բանն են:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •