User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր ստեղծագործություն(ներ)ն եք հավանում: (Ժյուրին չի մասնակցում այս հարցմանը)

Քվեարկողներ
11. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1. Բարև՛, սիրելի՛ օրագիր

    0 0%
  • 2. Պղպջակներով հացը

    0 0%
  • 3. Շերեփների սիմֆոնիան

    3 27.27%
  • 4. Ներանձնական հեղափոխություն

    4 36.36%
  • 5. Անավարտ

    0 0%
  • 6․ Հաղթանակ՝ մյուսների փոխարեն

    0 0%
  • 7․ Դավադրության թավշյա տեսություն

    9 81.82%
  • 8․ Ու լույս ծնվեց․․․

    1 9.09%
  • 9․ Մեկ հայրենիք երկու սրտում

    2 18.18%
  • 10․ Վասն հեղափոխության

    1 9.09%
  • 11․ Մի հայի օրագիր

    0 0%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 6 11-ից ԱռաջինԱռաջին ... 2345678910 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 161 հատից

Թեմա: Պատանեկան մրցույթ․ գեղարվեստական ժանր

  1. #76
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2. Պղպջակներով հացը.

    Բավական հետաքրքիր էր թե՛ շարադրանքը ու թե՛ համեմատությունները:
    Միայն 2-րդ անգամ կարդալուց հետո որոշ հարցերի պատասխաններ գտա, որոնք ծնվել էին առաջին անգամ կարդալիս:
    Բայց նույնիսկ 3-րդ անգամից հետո էլ էլի հարցեր մնացին ))

    Իսկ թե լրահոսի գույժերն ինչ ընդհանուր բան ունեյին հեղափոխության կամ ստեղծագործության հետ՝ ընդհանրապես չհասկացա..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. #77
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3. Շերեփների սիմֆոնիան.

    Գործը շատ եմ հավանել:
    Սկզբից ես-ի հետ զրույցի տպավորություն էր թողնում:

    Բայց հետո բացահայտում ես, որ ինքն իր հետ չէր խոսում, ու դրան ահագին հետաքրքիր լուծում էր տրված:

    Հա՛մ հումորն էր տեղը, հա՛մ ինքնաքննադատությունը, հա՛մ էլ՝ համընդհանուր ոգևորության ֆոնի վրա անձնական կորստի ցավը:

    Ընտրության հնարավորությունը հիանալի էր ձևակերպված:

    Միայն մի բան անհասկանալի մնաց.
    ինչո՞ւ կամ որտեղի՞ց պետք է հարևանուհին տեղյակ լիներ դոշակի տակի չլուտ աղջիկներից, որոնց գոյության մասին անգամ մայրը չէր պատկերացնում:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  3. #78
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4. Ներանձնական հեղափոխություն.

    Ընդհանուր հետաքրքիր էր գրված:
    Սիրո հեղափոխության ընթացքում ծնված սերը շատ լավ սյուժե էր:

    Բայց այս գործի մեջ ինձ ամենաշատը մեկ բառ էր խանգարում, որ նույնիսկ մի քանի անգամ կարդալուց հետո չմարսեցի:

    Չգիտեմ, երևի հեղինակն իր պատճառներն ունի «հայրենիք»-ը «մայրենիք» կոչելու, բայց, ըստ իս, սա աղճատում է «մայր հայրենիք» արտահայտության ողջ փիլիսոփայությունն ու իմ ականջին նույնքան կոպիտ ու անտեղի է հնչում, ինչքան եթե գրված լիներ «հայր Հայաստան»
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  4. #79
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    6. Հաղթանակ՝ մյուսների փոխարեն.

    Լավ էր ներկայացված մարդու պայքարող տեսակը, նրա հույզերն ու սկզբունքները:

    Ցանկություն առաջացավ երկար-երկար զրուցելու Մարգար պապի հետ ու օգնելու նրան՝ մշակել իր այգին ))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  5. #80
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    7. Դավադրության թավշյա տեսություն.

    Սրա մասին արդեն շատ խոսվեց ))
    Ինձ էլ ահագին դուր եկավ հումորն ու հեգնանքը:

    Մի քանի տեղ էլ մի քիչ անհարթություններ կային:

    Իսկ վերջում էլ շունչս պահել էի, թե ինչպես պիտի վարվի մեր ԱԱԾ-ն Պուծինի ու Մերկելի հետ, էն էլ՝ հեղինակը որոշել էր հանձինս Շմայսի դրան չանդրադառնալ ))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  6. #81
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    8. ՈՒ լույս ծնվեց...

    Սկիզբը բավական անհետաքրքիր, անհասկանալի ու անհավատալի էր ինձ համար:

    Իսկ այ երկրորդ հատվածը՝ եղբորն ուղղված խոսքն ու մանուկ հասակում վերապրած ողբերգության դեմ մղած ներանձնական պայքարը շատ տպավորիչ էին:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  7. #82
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    9. Մեկ հայրենիք երկու սրտում.

    Ընդհանուր լավ գաղափար էր:
    ՈՒղղակի զգացվում էր, որ նյութը սրբագրված չի: Սա մի քիչ որակազրկում էր աշխատանքը:

    Նաև մի քիչ ձգձգված էր ու, ինչպես արդեն նշվեց, կեսից փոխում էր ժանրը:
    Ցանկալի կլիներ, որ մինչև վերջ էլ հիմնական գործողությունները գլխավոր հերոսների շուրջ ծավալվեյին, ինչպես դա արվում էր սկզբում:

    Երկխոսությունների փոքր-ինչ արհեստական տեսքի մասին էլ արդեն աավեց:
    Բայց ամենաշատը աչք էր ծակում ամերիկանիզացված ու իրեն Հայաստանի հետ չասոցացնող հերոսուհու օմայգադերին զուգահեռ օգտագործվող ոսկեղենիկ գրականը:

    Happy End-ն էլ էր մի քիչ ոչ համոզիչ:

    Բայց անկախ էս ամենի՝ աշխատանքը (մտահղացում որպես) ֆավորիտներիս շարքում է:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  8. #83
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    10. Վասն հեղափոխության.

    Հեղինակ ջան, զգացվում է, որ մեծ պոտենցիալ ունես:
    Հուսով եմ հետագայում այն ավելի հղկված ու նպատակային կօգտագործես ))


    11. Մի հայի օրագիր.

    ՈՒղղակի հիանալի էր:
    Վրան դեռ մի քիչ էլ աշխատելու տեղեր կան, բայց դուրս շատ եկավ:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  9. #84
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,577
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    11․ Մի հայի օրագիր
    Մի գործ էլ Վանաձորից Իրոք շատ եմ ուրախանում, որ մարզերն էսպես ակտիվ մասնակցում են։ Ակումբի պատմության մեջ էլ Վանաձորը շատ ակտիվ ա էղել, ու շատ լավ ա, որ մրցույթում էլ ա ակտիվ։
    Հիմա գործի մասին։ Հեղինակը հետաքրքիր ֆորմատ էր ընտրել, ու վարժ գրիչ ունի, բայց ահագին տխրեցի։ Տխրեցի, որովհետև չեմ հավատում, թե դեռահասի ուշքնումիտքը Հայաստանն է, ու օրագրում մենակ Հայաստանի մասին է գրված։ Անգամ եթե վերցնենք ամենահայտնի՝ Աննա Ֆրանկի օրագիրը, որտեղ բոլոր պատճառները կային միայն ու միայն պատերազմի մասին գրելու, էլի կողքից լիքը բաներ էր նկարագրում, անգամ սիրահարվելը, ինչը Աննա Ֆրանկի պատմությունն է՛լ ավելի ազդեցիկ է դարձնում։ Կուզենայի, որ հեղինակը հայրենասիրական պաթոսից մի քիչ ազատվեր ու ավելի ազատ գրեր։

    Վերջապես վերջացրեցի բոլոր գործերի ընթերցանությունը ու մի քանի բան հասկացա էս մրցույթից․
    1. Հեղափոխությունը չէր լինի, եթե չլինեին էս բոլոր պայծառ ու համարձակ պատանիները, որոնք իրենց ծնողներին ու ուսուցիչներին դեմ գնացին ու փողոց դուրս եկան
    2. Հեղափոխությունը չէր լինի, եթե անհնազանդությունը Երևանով սահմանափակվեր։ Ապրեն մարզերի էրեխեքը
    3. Դպրոցներում երեխաներին ներարկված պաթոսը ու պաթետիկ բառապաշարը ներխուժում ա ստեղծագործական դաշտ, անգամ եթե թեման շատ կոնկրետ ա (ուղղակի թուրքի փոխարեն ՀՀԿ-ի լուծ ա դառնում), բայց ամեն դեպքում կան ավելի անկաշկանդ ու անկեղծ ստեղծագործողներ
    4. Բավական խեղաթյուրված պատկերացում կա Հայաստանից հեռացածների ու ներգաղթի հնարավորությունների մասին։ Եթե ստեղծագործությունների հեղինակները ցանկանան, կարող ենք մրցույթից հետո լիքը զրուցել դրա մասին։ Ի վերջո, ժյուրիի կազմից շատերը հենց արտագաղթած հայեր են

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (21.07.2018), Ծլնգ (21.07.2018)

  11. #85
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    4. Բավական խեղաթյուրված պատկերացում կա Հայաստանից հեռացածների ու ներգաղթի հնարավորությունների մասին։ Եթե ստեղծագործությունների հեղինակները ցանկանան, կարող ենք մրցույթից հետո լիքը զրուցել դրա մասին։ Ի վերջո, ժյուրիի կազմից շատերը հենց արտագաղթած հայեր են
    @StrangeLittleGirl, դու էլ Ադիչիին մոտեցած ուսանողուհու նման դատեցիր, հո․․․ մի երկու ստեղծագործությունից ո՞նց սենց հետևություն արեցիր, ես բացարձակ տենց բան չեմ զգացել, ավելի շատ ասում էին, որ իրենք չեն ուզում գնալ․․․ սա լրիվ ուրիշ ա, չեմ կարծում թե նույնիսկ արտագաղթածների մեջ մարդ կա, որ ինչ-որ մի պահ չի մտածել, որ չէր ուզենա գնալ։

    Դե համ էլ այստեղ survivorship bias-ի հետ էլ գործ ունենք․․․ հեղափոխական առաջնաշարքերի պատանիները պիտի որ հիմնականում «մնացածները» լինեին։ Բայց չեմ ուզում թեման շեղեմ․․․ իսկապես լավ կլինի, որ մասնակիցները միանան ակումբ, ու բոլորս իրարից շարունակենք սովորել ու աշխարհը բացահայտել։
    Վերջին խմբագրող՝ ivy: 21.07.2018, 20:51:

  12. #86
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    9․ Մեկ հայրենիք երկու սրտում

    Լավ է, որ Սոսեն բողոքում է կարծրացած մտածելակերպի դեմ։
    Վատ է, որ հենց ինքը բացասական է տրամադրված մարդկանց նկատմամբ միայն էն պատճառով, որ նրանք Հայաստանում չեն։ Պակաս կարծրացած մտածելակերպ չի էս հերոսական, մեծամիտ կեցվածքը. ես պայքարում եմ, իսկ դուք փախել եք։ Ամենայն հավանականությամբ ամեն ինչ բոլորովին էլ էնպես չի, ինչպես դու ես համոզված։
    Իսկ ընդհանուր առմամբ, պետք չէր էդքան ձգել, կարելի էր մի քանի անգամ կրճատել։ Դրանից պատմվածքը միայն կշահեր։

  13. #87
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    10․ Վասն հեղափոխության

    Պետք չէր այս նախադասությունը. փաստերը գուգլել եմ, դետալներն էլ հիվանդ երևակայությանս արդյունքն են։ Առանց սրա էլ պարզ էր, սա միայն արժեզրկեց նախորդ, բավականին հավես հատվածը։
    Հետագա տեքստն էլ առանձնապես կապ չուներ առաջին, բավականին հաջող նախադասության հետ։

  14. #88
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    11․ Մի հայի օրագիր

    Հետաքրքիր էր մտահղացումը, դեպքերը ցույց տալ ապագայի ընթերցողի աչքերով։
    Բայց, ընդհանուր պատմվածքը, էդ բոլոր մեջբերումներով, շատ էր անցյալի վրա հիմնված։ Շատ էր դեպի ետ նայող, առաջ նայելու փոխարեն։
    Չկա նորի շունչը, նորը ստեղծելու ձգտումը։
    Նույն օրագիրը, լրիվ նույն տեքստով կարող էր գրված լինել, ասենք 1964 թվականին։

  15. #89
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Բարև՛, սիրելի՛ օրագիր
    Շարադրանքը լավն էր: Անկեղծ էր, պարզ ու պաթոսից զերծ: Միայն էս նախադասությունն էր մի տեսակ արհեստական մակդիրներով հագեցած.

    Նրանց բազալտե որոշումը փոփոխության ենթակա չէ, իսկ իմ ապակյա կարծիքն ու թափանցիկ ցանկությունները մնացել են հետին պլանում անշարժ կանգնած, նրանց ոչ ոք չի տեսնում։
    Բայց ընդհանուր շատ էր համառոտ: Կարծում եմ` կարելի էր ավելի շատ ծավալվել: Սկիզբը խոստումնալից էր, բայց վերջում անբավարարության զգացողություն մնաց. քիչ էր:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (21.07.2018)

  17. #90
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2. Պղպջակներով հացը
    Ճիշտն ասած` բավական անհասկանալի էր էս ստեղծագործությունը: Նախ հենց սկզբից մոր և դստեր խոսակցությունից բան չհասկացա, քանի որ երկու նախադասությունների միջև տրամաբանական կապը ոչ մի կերպ չկարողացա ըմբռնել.
    -Ուզում եմ գնաս Հայաստանից:

    -Մա՜մ, գիտեմ, բայց էնպես ես ասում, կարծես երկրի ներքին հարցերով ես զբաղվում, որոշումներն էլ առանց քեզ են կայացնում:
    Անհասկանալի էր նաև, թե էդ ինչ ճամպրուկներ հավաքեց-կապեց հեղինակը, ուր էր գնում: Եթե այլաբանություն կար, ինձ համար անհասկանալի մնաց, եթե ուղիղ իմաստով էր` առավել ևս: Փրփրաջրերի ու պղպջակներով հացի պահն էլ «տեղ չհասավ», չպատկերացրի, չզգացի:

    Շարադրանքը լավն էր: Կարծում եմ` հեղինակն, այնուամենայնիվ, գրել գիտի: Հետաքրքիր կլիներ նրա այլ ստեղծագործություններ էլ կարդալ:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 6 11-ից ԱռաջինԱռաջին ... 2345678910 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •