User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր ստեղծագործություն(ներ)ն եք հավանում: (Ժյուրին չի մասնակցում այս հարցմանը)

Քվեարկողներ
11. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1. Բարև՛, սիրելի՛ օրագիր

    0 0%
  • 2. Պղպջակներով հացը

    0 0%
  • 3. Շերեփների սիմֆոնիան

    3 27.27%
  • 4. Ներանձնական հեղափոխություն

    4 36.36%
  • 5. Անավարտ

    0 0%
  • 6․ Հաղթանակ՝ մյուսների փոխարեն

    0 0%
  • 7․ Դավադրության թավշյա տեսություն

    9 81.82%
  • 8․ Ու լույս ծնվեց․․․

    1 9.09%
  • 9․ Մեկ հայրենիք երկու սրտում

    2 18.18%
  • 10․ Վասն հեղափոխության

    1 9.09%
  • 11․ Մի հայի օրագիր

    0 0%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 10 11-ից ԱռաջինԱռաջին ... 67891011 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 136 համարից մինչև 150 համարի արդյունքները՝ ընդհանուր 161 հատից

Թեմա: Պատանեկան մրցույթ․ գեղարվեստական ժանր

  1. #136
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե մուղամով ուզում եք իմանալ, թե քանի տարեկան եմ, ասեմ որ առողջ եմ, ժպտադեմ և ավյունով լի։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    մարիօ (26.07.2018)

  3. #137
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առողջի ու ավյունով լիի մասով հաստատում եմ:

    Էլ չասեմ, թե ինձ ի՜նչ խուժան վայրերումա ժամադրում..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  4. #138
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց էտ Դավադրության տեսությունը, իմ արև, ախր շատ լավն ա։

    Էս Ակումբից փախած անդամերից կարար գրեր իմպոն, impression-ը, բայց նա էլ վերջին թարմության չի

  5. #139
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    9․ Մեկ հայրենիք երկու սրտում

    Հեղինակն ահագին աշխատանք է կատարել։
    Նախ ասեմ, որ գրված էր մաքուր ու գեղեցիկ, գրագետ ու կազմակերպված հայերենով։ Վստահ եմ՝ հեղինակը իր հայոց լեզվի ուսուցչուհու սիրելին է եղել և հպարտությունը, և արդարացիրոեն ։ Այդ ամենով հանդերձ, աշխատանքը, ցավոք, դպրոցական կազմակերպված շարադրանքի կաղապարներում էր, չկար ստեղծագործական թափ, ոգի, շրջադարձներ, անսպասելիություններ։ Չկային կախման կետեր, որ ընթերցողին տարածք ու խորություն տար՝ մտածելու, երևակայելու, յուրովի շարունակելու սեփական զգացողությամբ։ Ամեն ինչ ամբողջովին, սկզբից մինչև վերջ բացատրված էր, ու սպառիչ, այսպես ասած՝ "առարկություն չընդունող տոնով"։ Իսկ ես, օրինակ, կուզենայի առարկել։ Առարկել, որ Սոսեն ինչ-որ տեղ չէր ճանաչում սահմանները ֆանատիզմի ու հանդուրժողականության միջև, իր համար համարյա ոչինչ չարժեր իրենից մի ամբողջ սերունդ մեծ քեռուն վիրավորելը (եթե չեմ սխալվում, "վախկոտ" որակումն էլ տվեց), և որ մեղադրական հանդգնությունը հերոսականության ու դուխի հետ նույն հարթության վրա չեն կարող գտնվել։ Այնպիսի տպավորություն էր, թե Սոսեն ավելի շատ տոնում էր իր հաղթանակը մոր, քեռու, Անիի հանդեպ, համենայնդեպս պատմվածքն այդպիսի տրամադրություն ներշնչեց։
    Պատմվածքը, թեև երկար էր ու շատ մանրամասնված, բայց դրականորեն ներառել էր հեղափոխության տարեգրությունը կամ ավելի ճիշտ՝ օրագրությունը, և այդ առումով արժեքավոր էր։ Ի դեպ, արժեքավոր էր նաև այն առումով, որ հստակ արտահայտել էր հեղափոխական ոգևորության մի հետաքրքիր երիտասարդական արտահայտություն, որն իր մեջ խտացնում է սովետական և հետսովետական հոգեբանությունը միաձուլված։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (23.07.2018)

  7. #140
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    10. Վասն հեղափոխության

    Կարդացվեց ժպիտով

    Բիսմարկը լավն էր։ Կարդալիս հետը նստած էի դպրոցի վեցերորդ հարկում, կողքիս ճեղքը հստակ տեսնում էի, գրչի խզզոցը լսում, 1826 թվականն էր։ Ափսոս շուտ տեղափոխվեցինք մոտ երկու դար անց։ Մնացածն այնքան տպավորիչ չէր, բայց եթե հեղինակը նույն համառությամբ ու ոգևորությամբ շարունակի ստեղծագործել, ինչպես որ միայնակ ավտոմեքենայի ճանապարհն էր փակում, կարծում եմ մի հետաքրքիր բան անպայման դուրս կգա
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 23.07.2018, 17:25:

  8. #141
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    11․ Մի հայի օրագիր

    Սկիզբը խոստումնալից էր՝ թոռնուհին գտնում է տատու օրագիրը։ Ֆուտուրիստական հետաքրքիր զարգացումներ կարելի էր տալ․ հեղափոխություն արած տատու թոռն ինչպիսի՞ երկրում է հիմա ապրում, ինչպիսի մարդ է, ինչ մտքեր ունի։ Ու դա եթե բացահայտվեր տատու օրագիրը կարդալով ու համեմատության եզրագծով․․․

    Բայց․․․ Օրագրին չհավատացի։ Ավելի ճիշտ՝ չհավատացի, որ այսպիսի օրագիր էլ է լինում։ Ասես գրականության քննական առաջադրանք լիներ՝ ամեն հատվածի մեջ առնվազն երկու հղում հայոց մեծերից։ Եվ հետո՝ ինչու՞ թոռնուհին հենց այդ էջերն այսպես միանգամից բացեց ու կարդաց։ Ուրիշ ավելի հետաքրքիր, անձնական էջեր չկայի՞ն։ Կարծես՝ ոչ, ու դա տարօրինակ է, որովհետև անգամ հեղափոխական շարժումից առաջվա ամիսների գրառումներն են թաթախված ռազմահայրենասիրությամբ։ Մի՞թե տասնվեցամյա աղջնակի սովորական առօրյան, ոչ հեղափոխական օրերին, միայնումիայն ժողովրդի ու իշխանության մասին հույզերով են լցված։ Մի քիչ շատ են գույները խտացված․․․ Ու դրա մեկ ուրիշ արտահայտությունն է՝

    Ես դատապարտել ու դատապարտում եմ իշխանությունուններին իրենց հանցավոր գործելակերպի համար՝ ընդունելով իմ մեղքի բաժինը։
    Տասնվեցամյա աղջնակն ի՞նչ մեղքի բաժին պիտի ունենա իշխանությունների հանցավոր գործելակերպի համար։ Որ ժամանակին (ո՞ր ժամանակին) դուրս չի եկել պայքարի՞։

    Գունային թունդ խտացում կար էս գործում, ուլտրա-հագեցած․․․

  9. #142
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե մուղամով ուզում եք իմանալ, թե քանի տարեկան եմ, ասեմ որ առողջ եմ, ժպտադեմ և ավյունով լի։
    12՞... ու կե՞ս...

  10. #143
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3. Շերեփների սիմֆոնիան

    Վատը չէր հեղինակ ջան Ընդհանրապես այս մրցույթում չնայած ընդհանուր թեմային ու նմանատիպ կարծիքներին` ամեն մի ստեղծագործություն որևէ բանով տարբերվում է մյուսներից:
    Խելացի ու բարեսիրտ տիկին Ա-ն ու հեղինակի առաջին դեմքով ներկայացված տղան շատ լավ էին ստացվել իրենց ամեն մի դրվագով: Ստեղծագործությունը զգալիորեն տխուր էլ էր, բայց բարի ու ուսուցանելի:

    4. Ներանձնական հեղափոխություն

    Այս ստեղծագործությունն էլ անձնական սեր գտնելու իմաստով էր տարբերվում մյուսներից: Էլի սիրուն էր նկարագրած ու լավ էր ստացվել: Ապրի հեղինակը:

    5. Անավարտ

    Հեղինակ ջան, նախ ոչ թե էտ, այլ էդ: Երկրորդը` պատմվածքը կարդալուց-ավարտելուց հետո էնքան էլ չհասկացա վերնագրի իմաստը: Ի՞նչն էր անավարտ այս պատմության մեջ: Գուցե մտադիր ես դեռ շարունակե՞լ, երբ երկրում իրավիճակը շարունակի փոխվել ու փոխվել:
    Իսկ ընդհանուր բավականին հետաքրքիր էր ընթերցվում: Երթուղայինից դուրս գալուց ու տուն հասնելուց հետո կարծես լեզուդ էլ փոխվեց: Գիտեմ` սխալվում եմ, բայց այնպիսի տպավորություն էր, որ երթուղայինում եղած ժամանակդ նկարագրելիս եթե քրոջդ մասին հիշեիր` կգրեիր քույր, ոչ թե քիր, կուխնին խոհանոց, տատանցն էլ տատիկենց: Բայց դա ինչպես արդեն ասացի` խաբուսիկ տպավորություն էր:
    Ստեղծագործությանդ մեջ կարելի է գտնել բազմաթիվ թաքնված իմաստներ: Ամեն մի փոքրիկ միտքդ ու դիմացինների ամեն մի խորհուրդը կարող էր մի ամբողջ պատմություն իրենից ներկայացնել: Կեցցես:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  11. #144
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    6. Հաղթանակ՝ մյուսների փոխարեն

    Հեղինակ ջան, ես հեղափոխության օրերին մի նկար եմ տեսել: Ցուցարարները մեջքով դեպի լուսանկարողն էին կանգնած ու առաջ էին գնում: Իսկ գիտե՞ս թե ով էր լուսանկարի գլխավոր հերոսը` ամենաշատը աչքի ընկնող ցուցարարը: Մի բարձրահասակ, միոտանի, երկու կաստիլներով պապիկ:
    Շատ լավ միտք էր ստեղծագործությունը ներկայացնել իրադարձություններին հեռվից հետևող` անհանգստացող ու հպարտացող մասնակցելուն անկարող ծերունու տեսանկյունից: Ստեղծագործությունդ էլ ստացված էր:

    8․ Ու լույս ծնվեց…

    Հեղինակ ջան, նախ հուսով եմ ուղղակի խոսքերից մեկում բազմակետից հետո ստորակետ դնելը ընդամենը անուշադրության սխալ էր:

    Երկրորդը` կհամարձակվեմ բարձրաձայն հույսեր փայփայել, որ այս պատմությունը ոչ ամբողջությամբ է իրական: Ստեղծագործության մի հատվածը խիստ անձնական եմ համարում, այդ մասին շատ խոսելու համար: Ես հավատում եմ, որ այս հեղափոխությունը իսկապես մի վերածնունդ է և որ այսուհետ շատ բան է փոխվելու: Իսկ եթե նույնիսկ տխուր միջադեպերի մասին լսենք/կարդանք, (ճշտում եմ՝ «եթե՛ լսենք») ցանկալի է, որ դրանք լինեն միայն հորինված, ուսուցողական ստեղծագործություններում:

    10. Վասն հեղափոխության

    Սիրելի հեղինակ, հուսով եմ այստեղ նկարագրված գործողությունները երեխաների կատարած համարձակ, ինքնուրույն քայլերը իրական էին և դու էլ իրոք կազմակերպիչներից ու ամենաակտիվ մասնակիցներից մեկն էիր: Սիրեցի այս գործն էլ: Գեղեցիկ էր, իմաստալից, համառ ու հույսով լի:

    Սակայն ստեղծագործությանդ մեջ կային սխալներ: Օրինակ այստեղ՝ «Ու գիտե՞ք ինչի,՝»
    : Երկու կետադրական նշան իրար կողքի կարող են լինել միայն բացականչական ու հարցական նշանների դեպքում, մեկ էլ չակերտների ու փակագծերի:
    Գիտե՞ք` ինչի, այստեղ էլ էր բութը միանգամայն ավելորդ: Փորձիր արտասանել նախադասությունը, ընդմիջում կլինի՞ երկու բառերի միջև:

    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  12. #145
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    9․ Մեկ հայրենիք երկու սրտում

    Մի փոքր ահուսարսափով էի նայում ստեղծագործության երկարությանը: Հույսեր էի փայփայում, որ գոնե թեթև պատմվածք կլինի ու արագ կընթերցվի: Թեթև չէր... շատ, շատ, շատ թեթև էր: Այսքան պարզ ու հետաքրքիր, այսքան գեղեցիկ ու բարի: Հետաքրքրությամբ էի կարդում ու չէի կտրվում պատմվածքից, չնայած ստիպված եղա վերջին՝ հինգերորդ մասը թողնել հաջորդ առավոտվան:
    Նույնիսկ թվում էր, թե հեղինակի համար հեշտ էր այս ամենը ստեղծելը, բայց չէ՝ խաբուսիկ տպավորություն էր: Տարբեր մարդկանց տարբեր լեզուները, խոսելու եղանակները, աշխարհահայացքները ու մտահորիզոնները: Ի վերջո ողջ պատմությունն իր ամբողջ բարությամբ, դրական իմաստով և հետաքրքիր նախաբանով ամեն ինչ արժեին:
    Բրավո հեղինակ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  13. #146
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    7. Դավադրության թավշյա տեսություն

    Հրաշալի երևակայություն և հումորի մեծամեծ զգացում ունես հեղինակ ջան:

    Միակ գործն էր, որը կարդալուց երբեմն ծիծաղում էի բարձրաձայն: Երբեք չէի մտածի, որ բացասական կերպարների ճնշող մեծամասնությամբ հագեցած ստեղծագործությունն ինձ զզվանքի ու տհաճության զգացողությունների փոխարեն ուրախ ծիծաղ կպարգևի: Դիսքլեյմերի հետ ծանոթանալիս արդեն այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ գիտեմ թե ով է հեղինակը, բայց այդ մասին կլռեմ դեռ (գուցեև առհավետ)
    Շնորհակալ եմ այս զվարճանքի համար սիրելի հեղինակ: Դու շատ մեծ պոտենցիալ ունես, շարունակիր գրել ու գրել ու գրել: Մի այլ կարգի օրիգինալ ստեղծագործություն էր, որը կարդալուց մարդիկ կատակով կարող են ասել "հետաքրքիր է հեղինակը ի՞նչ էր ծխել":
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  14. #147
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    11․ Մի հայի օրագիր

    Հեղինակ ջան ինչու՞ ես... ավելի ճիշտ ինչու՞ է օրագրի տերը սկզբից չափից դուրս բարկացած ողջ ժողովրդի, ողջ ազգի վրա: Հավատա, այստեղ բոլորը չեն այնքան վախկոտ, որքան դու էիր տեսնում նրանց: Ամեն մարդ էլ անհրաժեշտության դեպքում կգտնի իր մեջ ուժը:
    Լավ է, որ սիրում ես մեր դասականներին և այդքան լավ գիտես իրենց ստեղծագործությունները` շարունակիր կարդալ ու կարդալ ու նաև ստեղծագործել ըստ ցանկության: Ի դեպ` այնպիսի տպավորություն էր, որ տեղ-տեղ շտապում ես վերջակետները դնել` նախադասությունները ժամանակից շուտ ես ավարտում: Քիչ էր մնում ես էլ հիմա այդպես անեի:
    Դու ունես լավ ձեռագիր, որը ցանկացած պահի կարող ես ավելի ու ավելի կատարելագործել, ավելի աճեցնել: Ինձ համար սա մի երկար, պաթոսային, հոդված էր հայ ազգի անցյալ և ներկա կարգավիճակի մասին լրագրողի տեսակետով: Իսկ պաթոսի մեջ ես սովորաբար ոչ մի վատ բան չեմ տեսնում` մանավանդ դպրոցականների ստեղծագործություններում:
    Ապրես շատ այս ստեղծագործության համար` սիրելի հայրենասեր, ապստամբ և պայքարող, ազատ հայ: Դու էլ ես քո ազգի հպարտությունը ու կարծում եմ կարող ես մի օր ինքդ դա ապացուցել բոլորին:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  15. #148
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արդյունքները



    1-ին տեղ
    Ներանձնական հեղափոխություն
    Անահիտ Ղազախեցյան, 18 տարեկան

    2-րդ տեղ
    Դավադրության թավշյա տեսություն
    Ռուբի(նա) Դավթյան՝ Ruby Rue, 22 տարեկան

    3-րդ տեղ
    Մեկ հայրենիք երկու սրտում
    Սոնա Սարգսյան, 21 տարեկան

    ________________________

    Շերեփների սիմֆոնիան
    Գայանե Թադևոսյան, 22 տարեկան

    Ու լույս ծնվեց...
    Գրետա Մանուկյան, 19 տարեկան

    Անավարտ
    Միլենա Հովսեփյան, 17 տարեկան

    Հաղթանակ՝ մյուսների փոխարեն
    Անի Ավետիսյան, 18 տարեկան

    Վասն հեղափոխության
    Աստղիկ Հունանյան, 16 տարեկան

    Մի հայի օրագիր
    Մարիամ Անտիկյան, 17 տարեկան

    Պղպջակներով հացը
    Նաիրի Այվազյանց, 21 տարեկան

    Բարև՛, սիրելի՛ օրագիր
    Անահիտ Բաղշեցյան, 15 տարեկան


    Անահիտ, շնորհավո՜ր: Սիրո հեղափոխության մեջ հենց էս աշխատանքը պիտի հաղթեր, որ ոտքից գլուխ սե՜ր էր:
    ․․․հեղափոխությունը եղել ա, ու մենք քեզ սիրո՜ւմ ենք։

    Եթե ճիշտ եմ գուշակել մականունդ, ապա դու օր ու գիշեր հետևում էիր ընթացքին՝ առանց մի բառ ասելու: Խնդրում եմ, գրի մի բան, որ տեսնենք՝ ոնց ես, ինչ ես
    Թե ուզում ես, պատմիր քո ու աշխատանքիդ մասին:
    Հետն էլ ուրախ կլինեինք, եթե դառնայիր մեր ակումբային համայնքի մի մասնիկը. մենք քեզ արդեն հասցրել ենք սիրել ու հարազատանալ հետդ՝ դեռ առանց քեզ ճանաչելու:

    Ռուբի ջան: Ռուբի, Ռուբի, Ռուբի՜...
    Հո տեսնում ես բաց հարցման արդյուքները: Ակումբի ձայները քո՜նն են: Եվ նույնիսկ ժյուրիի գնահատականներով, մի բալի տարբերությամբ հանգիստ կարող ես քեզ էլ հաղթող զգալ:
    Դու ընտիր ես գրում, ու մենակ գրելը չէ: Իմ ճանաչած ամենատաղանդավոր մարդկանցից մեկն ես: Դու էնքան լավն ես, գոնե գիտե՞ս դրա մասին:
    Ներիր, որ դնում եմ հղումը, բայց չեմ կարող չասել, որ էս գրածիցդ սիրտս կծկվել էր (ու հաստատ ոչ միայն իմը): Ուզում եմ, որ լավ լինես, բայց ես ոչինչ անել չեմ կարող, բացի նրանից, որ ասեմ՝ նայիր շուրջդ, տես ինչքան մարդ կա քո կողքին ու քեզ սիրող:
    Մե՜ր Ռուբի :լօվէ

    Սոնա, երբ երկարածավալ աշխատանքդ ուղարկեցիր՝ գրելով, որ հույս ունես՝ կհետաքրքրի ու մինչև վերջ կկարդանք, արդեն իսկ հետաքրքրել էր
    Չուկին էլ չարչարեցի, որ ուղարկածդ ֆորմատը հարմարեցնենք Ակումբին, ու գրածդ դեռ առանց կարդալու անվանեցինք «վեպ»
    Էս «վեպդ» ամեն մեկս մի երկու-երեք անգամ կարդացել ենք. դեռ նախընտական փուլը պիտի անցներ, հետո պիտի վերընթերցեինք գլխավոր փուլում: Չգիտեմ՝ ով ոնց, բայց ես մեծ հաճույք եմ ստացել ընթերցանությունից, տեղ-տեղ էլ ֆսֆսացել եմ Եվ ուրախ եմ, որ աշխատանքդ գեղարվեստական ժանրում լավագույն երեքի մեջ ընտրվեց:
    Միացիր մեզ Ակումբում ու մի քիչ գրի քո մասին, սպասո՜ւմ ենք:

    Գայանե, Գրետա, Միլենա, Անի, Աստղիկ, Մարիամ, Նաիրի և Անահիտ, ձեզ էլ շատ-շատ շնորհակալությո՜ւն մասնակցության համար: Ձեր աշխատանքներն էլ լավագույների մեջ են, եթե անգամ մի քանի բալով հետ են մնացել մյուսներից :
    Գրեք էստեղ ձեր տպավորությունների ու մտքերի մասին: Կամ ինչի մասին ուզում եք Ամբողջ Ակումբը բաց է ձեր առջև:

  16. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (25.07.2018), Chuk (25.07.2018), Peace (25.07.2018), Ruby Rue (25.07.2018), Sambitbaba (25.07.2018), Smokie (28.07.2018), StrangeLittleGirl (25.07.2018), Tiger29 (25.07.2018), Աթեիստ (25.07.2018), Բարեկամ (25.07.2018), Գաղթական (25.07.2018), Ուլուանա (25.07.2018)

  17. #149
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Գեղարվեստական ժանրում «Անտարես» հրատարակչության կողմից տրվող լրացուցիչ մրցանակին արժանացած գործն է.

    Պղպջակներով հացը
    Նաիրի Այվազյանց, 21 տարեկան


    Մանրամասները՝ հիմնական թեմայում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (25.07.2018), ivy (25.07.2018), Sambitbaba (25.07.2018), Tiger29 (25.07.2018), Աթեիստ (25.07.2018), Բարեկամ (25.07.2018)

  19. #150
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2018
    Տարիք
    24
    Գրառումներ
    45
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ողջույնն-ողջույնն,

    Ես Անահիտն եմ ու հա՝ ինձ թվում ա՝ ճիշտ էիք հասկացել, որովհետեւ էս օրերի ընթացքում անընդհատ հետեւում էի, գրեթե հասկացել էի՝ որ ակումբցին քանի րոպեում ա գրառում կատարում :ճ
    Դրա հետ մեկտեղ Ակումբն էի փորփրում, հավես խոսակցություն ունեցա ընթացքում, սիրեցի շատ:

    Հիմա ուրախ եմ, շատ եմ ուրախ: Հիշեցի, որ մարիօն փոստեց էս մրցույթի մասին ու ինձ ասաց՝ հուսամ դեռ 23-դ չի լրացել: Թե չէ ես գրողը չէի՜:

    Տարիներ առաջ (երեք տարի) մի մրցույթի էլ եմ մասնակցել, չորրորդ տեղում էի, անկապ բան էի գրել, հիմա կամաչեմ կարդալ: Երեկ գիշեր մտածեցի՝ իսկ եթե ամեն տարին ինձ մի հորիզոնականով բարձրացնի՞:

    Շատ արագ եմ գրել՝ կես ժամ էլ չի տեւել, էնքան արագ, որ վերնագիրը մոռացել էի հավաքել, հետո առանձին մեյլով ուղարկեցի :ճ Ոչ մի անիրական բան չկա, անուններն էլ համապատասխանում են: Ինձ անընդհատ շատ ջերմացնում, մոտեցնում, հարազատեցնում էր էն, որ գրում էիք՝ բանաստեղծություն ոնց որ լինի: Որովհետեւ հա, ես բանաստեղծություններ եմ գրում արդեն վաղուց ու երբեմն արձակում լինելս էնքա՜ն հեռու ա թվում:

    «Մայրենիք» բառը: Ես բանաստեղծությունիցս կտրել էի սիրելի հատված, իրականում ինքը սկսվում է էսպես՝ «Մեր հայրենիք,
    մայրենիք,
    տուն-տեղ,
    ծննդյյան վկայական,
    տատիկի գաթա,
    անասֆատ փողոց,
    երեւանի ճռճռան արեւ...»:

    Շատ շնորհակալ եմ բոլորիցդ, խենթանալու բան ա էսքան կարծիք կարդալը, ոնց որ մի օր մարիօն ասաց՝ եթե նույնիսկ չկրես էս մրցույթը, լավ բաներ ես լսում ու կարդում:

    Ապրեք բոլորդ, գրկում եմ ամուր-ամուր

  20. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (25.07.2018), Chuk (25.07.2018), ivy (25.07.2018), Peace (25.07.2018), Ruby Rue (25.07.2018), Sambitbaba (25.07.2018), Smokie (28.07.2018), StrangeLittleGirl (25.07.2018), Աթեիստ (25.07.2018), Արէա (25.07.2018), Բարեկամ (25.07.2018), Գաղթական (25.07.2018), Ծլնգ (25.07.2018), մարիօ (26.07.2018), Ուլուանա (25.07.2018), Տրիբուն (25.07.2018)

Էջ 10 11-ից ԱռաջինԱռաջին ... 67891011 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •