User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր ստեղծագործություն(ներ)ն եք հավանում: (Ժյուրին չի մասնակցում այս հարցմանը)

Քվեարկողներ
11. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1. Բարև՛, սիրելի՛ օրագիր

    0 0%
  • 2. Պղպջակներով հացը

    0 0%
  • 3. Շերեփների սիմֆոնիան

    3 27.27%
  • 4. Ներանձնական հեղափոխություն

    4 36.36%
  • 5. Անավարտ

    0 0%
  • 6․ Հաղթանակ՝ մյուսների փոխարեն

    0 0%
  • 7․ Դավադրության թավշյա տեսություն

    9 81.82%
  • 8․ Ու լույս ծնվեց․․․

    1 9.09%
  • 9․ Մեկ հայրենիք երկու սրտում

    2 18.18%
  • 10․ Վասն հեղափոխության

    1 9.09%
  • 11․ Մի հայի օրագիր

    0 0%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 11 11-ից ԱռաջինԱռաջին ... 7891011
Ցույց են տրվում 151 համարից մինչև 161 համարի արդյունքները՝ ընդհանուր 161 հատից

Թեմա: Պատանեկան մրցույթ․ գեղարվեստական ժանր

  1. #151
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Շնորհավորանքնե՜ր բոլորին։ Հզոր մրցույթ էր, անիրական լավ գործեր, տասնյակ ժամեր վայելություն եք պատճառել գոնե այս լաչառ հեռախոսիս։

    @Պի319, արժանի՛ հաղթանակ։ Չեմ էլ կասկածում, որ քո գործերով դեռ շատ-շատ ես բոլորիս ուրախացնելու։ Վայելիր հաղթանակդ․․․ ու ինչպես արդեն ասել եմ, ամուր գրկում եմ քեզ՝ գործիդ հետ միասին։

    @Ruby Rue, գժակա՜ն էր․․․ մեկ այլ գնահատման համակարգով քո գործը գնահատելու էի առաջինին հավասար։ Գիտեմ, որ դու էլ ես դեռ լիքը ուրախացնելու թե՛ գրական նվաճումներովդ, թե՛՝ կենսական, և թե՛՝ մասնագիտական։ Գեղեցիկ մարդկային էակ ես, և ուրախ եմ, որ քեզ ինչ-որ չափ ճանառել եմ և դեռ ճանաչելու եմ։

    Ժողովո՛ւրդ, մնացած բոլորիդ չեմ ճանաչում, բայց բոլորիդ էլ շնորհավոր, թե՛ եզրափակիչ փուլ անցածներին, և թե՛ ում գործերը չանցան։ Երբեք չդադարեք գրել, խնդրում եմ․․․ գրե՛ք ինքներդ ձեր համար, գրե՛ք մեր բոլորի համար, գրե՛ք ապագա սերունդների համար, գրե՛ք, որովհետև չեք կարող չգրել․․․


    Հ․Գ․
    Բոլոր եզրափակիչ անցած գործերը և եզրափակիչին մեկ բալով չանցած գործերը հավաքել եմ մեկ ժողովածուի մեջ, որը կարող եք ներբեռնել այստեղից (ներբեռնեք մինչև Օգոստոսի 7-ը)։ Տարածե՛ք ընկերների, բարեկամների, ծանոթների մեջ․․․ ձեր գործերը արժանի են ընթերցվել թե՛ ակումբում, թե՛ ակումբից դուրս (շնորհակալություն @ivy-ին՝ սրբագրելու համար)։
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 25.07.2018, 01:09:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (25.07.2018), ivy (25.07.2018), Ruby Rue (25.07.2018), StrangeLittleGirl (25.07.2018), Տրիբուն (25.07.2018)

  3. #152
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախ՝ Անահի՜տ, Սոնա՜ ու մնացած մասնակիցներ, շնորհավոր։

    Ճիշտն ասած առաջին երեք տեղերի արդյունքներն էնպիսին էին, ինչպես կանխատեսել էի։ Միայն @Ուլուանա-յի 3 միավորն էր մի քիչ շոկային, հատկապես, երբ գրել էր, որ հավանել է, իսկ մրցույթի պայմաններում նշված էր, որ երևակայական ժանրի պատմվածք կարող է լինել։ Բայց ինչևէ, ես ուրախ եմ, որ մրցույթի շնորհիվ կարողացա գրել՝ փախնելով իրականությունից ու ծաղրելով էն խավարամտությունը, որի դեմ լրջորեն պայքարել չի ստացվում։ Վերջից առաջին տեղում էլ լինեի, միևնույն է, իմ համար ամենակարևորը երկար դադարից հետո գրել կարողանալն էր, իսկ մրցույթը դրա համար հրաշալի հնարավորություն էր։ Վավերագրականի համար էլ էի գրել. բայց չաշխատեցի դրա վրա ու չուղարկեցի, քանի որ էս մեկն ահագին ժամանակատար էր ու ճիշտն ասած, մեծ հույսեր էլ չունեի, որ կկարողանամ ավարտեմ։ Բայց ես էլ չգիտեմ ոնց կարողացա ավարտել, ինչի համար հպարտ եմ ինձանով։

    Շնորհակալ եմ շա՜տ ժյուրիին, հատկապես՝ @ivy-ին նախաձեռնության համար, @Ծլնգ-ին, քանի որ իր գրառումից պատմվածքի միտքը իր էս գրառումից ծնվեց ու @StrangeLittleGirl-ին՝ մրցույթից անկախ, որովհետև իմ համար շատ դժվար ժամանակաշրջանում իր խորհուրդները շատ կարևոր էին ու օգտակար։ Սիրում եմ բոլորիդ։

    Հ.Գ. Լավ, բայց մեկ ա պիտի խոստովանեմ, որ մի քիչ նեղված եմ, որ չեմ հաղթել։ Զատո @LisBeth-ից մաքսիմալն եմ, կարամ ուրախանամ։


  4. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (25.07.2018), Chuk (25.07.2018), Freeman (26.07.2018), ivy (25.07.2018), LisBeth (25.07.2018), Mr. Annoying (25.07.2018), Peace (25.07.2018), Rammstein (25.07.2018), Sambitbaba (25.07.2018), StrangeLittleGirl (25.07.2018), Աթեիստ (25.07.2018), Բարեկամ (25.07.2018), Գաղթական (25.07.2018), Մուշու (01.08.2018), Նաիրուհի (29.07.2018), Շինարար (25.07.2018), Ուլուանա (25.07.2018), Տրիբուն (25.07.2018)

  5. #153
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհավորում եմ բոլոր հաղթողներին: Ինչպես արդեն գրել էի, էս էն քիչ մրցույթններից էր, որում անհաջող գործեր իսկապես չկային, փոխարենը կային շատ հաջող ու սիրուն գործեր, որոնք կարդալուց մեծ հաճույք եմ ստացել:

    Ռուբի, խնդրում եմ` կներես ցածր միավորի ու շոկ պատճառելու համար : Ուղղակի, անկախ մրցույթի պայմաններից, ինձ համար ինչ-որ սխալ բան կար էդ պատմվածքի` կոնկրետ էս մրցույթում առաջին տեղ գրավելու մեջ, անարդար կհամարեի, եթե առաջին տեղ անցներ մի գործ, որը կարդալով` չես կարող իրական պատկերացում կազմել հեղափոխության մասին, զուտ էդ առումով անհամապատասխանության պատճառով եմ էդքան ցածր գնահատել: Բայց նաև շատ կափսոսայի, եթե առաջատար եռյակի մեջ չընդգրկվեր: Ուրախ եմ, որ իմ դրած ցածր գնահատականը չի խանգարել, որ երկրորդ տեղը գրավի քո գործը: Անկեղծ եմ ասում, շատ վատ եմ ինձ զգում, որ դրանով բացասական հույզեր եմ պատճառել քեզ: Նորից կներես: Գիտես, որ քեզ շատ եմ սիրում ու չէի ուզենա նեղացնել: Էլի ասեմ. եթե մրցույթն այլ ֆորմատով ու խորագրով լիներ, քո գործը եթե ոչ ամենաբարձրը, ապա առաջատար եռյակում հաստատ ներառելու էի, որովհետև դու իրոք ընտիր ես գրում` գրագետ, գունեղ, զվարճալի ու երբեք չձանձրացնող: Ուրախ եմ, որ մասնակցել ես, հուսով եմ` կշարունակես գրել: Գրկում եմ քեզ :

    Հ. Գ. Մի պարզաբանում եմ ուզում անել գեղարվեստական գործերի` երևակայական լինելու թույլատրվածության հետ կապված: Իմ ընկալմամբ, երևակայական լինելն ամեն դեպքում չպիտի խեղաթյուրեր իրականությունը: Այսինքն` կարող էր լինել հորինված իրադարձություններով, երևակայական ատրիբուտներով, թեկուզ ֆենթզի, բայց գլխավոր իրադարձությունները, կերպարերը մնային էնպիսին, ինչպիսին կան կամ գիտենք: Խոստովանեմ, որ «Դավադրության թավշյա տեսություն» գործում, հատկապես Նիկոլի կերպարի խեղաթյուրումն էր ինձ համար անընդունելի: Էդ հանգամանքը շատ մեծ դեր է խաղացել գնահատականիս ձևավորման հարցում:

    Նաև նախատեսել էի տարբեր անվանակարգերում իմ կարծիքով լավագույն գործերը նշել, բայց դա մի քիչ ավելի ուշ կանեմ:

    Ապրեք բոլորդ` թե՛ մասակիցները, թե՛ մրցույթը կազմակերպողն ու դրա կայացմանը տարբեր առումներով նպաստողները: Շատ լավ մրցույթ էր :
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (25.07.2018), Ruby Rue (26.07.2018), Sambitbaba (25.07.2018), Բարեկամ (25.07.2018)

  7. #154
    Անդամության թեկնածու Ուինսթոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.06.2018
    Գրառումներ
    5
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ողջունում եմ բոլորին։ Ես Մարիամն եմ Գյումրիից, 17 տարեկան եմ։ Ես եմ «Մի հայի օրագիր» աշխատանքի հեղինակը։ Ուրախ եմ այս մրցույթի մասնակիցը լինելու համար։
    Շնորհակալություն եմ հայտնում այս գեղեցիկ մրցույթը կազմակերպելու, օբյեկտիվ և օգտակար արձագանքներ տալու համար։ Բոլոր մասնակիցների գործերը անչափ հետաքրքիր էին, անկեղծ, հուզիչ։ Շնորհավորում եմ բոլորին ու մաղթում բազում հաջողություններ։ Կեցցե՛ք։ ։)
    Ուզում եմ նշել, որ սա իմ առաջին արձակ աշխատանքն էր։ Ես առաջին անգամ էի մասնակցում գրական մրցույթի, և վերջինիս հետ կապված բոլոր սպասելիքներս արդարացան։
    Վաղուց էի մտածում Թավշյա հեղափոխությանը նվիրված ինչ-որ բան գրելու մասին, ուզում էի բոլոր ապրումներս, մտքերս հաղորդել թղթին։
    Թավշյա հեղափոխությունը երկար սպասված իրադարձություն էր ինձ համար։ Հայաստանում տիրող մթնոլորտը անտանելի էր արդեն։ Երբեմն բարկանում էի մեզ վրա (այն պատճառով, որ մեզ սիրում եմ ու ճանաչում եմ, գիտեմ, որ այնքան թույլ չենք, որքան գերադասում ենք լինել)։ Ես չէի ընդունում հոռետեսությունը, ճնշվածությունը, վախը, հանդուրժողականությունը մեր մեջ։ Ավագ սերնդի մարդիկ (բնականաբար, ոչ բոլորը) ստիպում էին պարտվել առանց պայքարելու, լռել ու հանդուրժել, համակերպվել։ Ես չէի կարող։ Մենք չէինք կարող։ Ես խոսում էի հայի անունից, երիտասարդ հայի, որն ուզում է արժանապատիվ կյանք ստեղծել իր ու իր զավակների, իր ծնողների, տատիկների, պապիկների համար, որը դատապարտում է իշխանություններին, բայց հասկանում է՝ ինքն էլ է մեղավոր, որ այդքան երկար հանդուրժել է, լռել է, ներել է նրանց՝ թույլ տալով երկիրը վերածել ավերակների։
    Ես ուզում էի ապացուցել, որ «երկիրը երկիր է»։ Ես ուզում էի ցույց տալ, որ փոփոխության հասնելու համար պետք է փոխվել։ Պետք է գիտակցել սեփական սխալները ու դրանք ինքնուրույն ուղղել։ Պետք է ընդունել պատասխանատվության սեփական բաժինը սեփական իրավունքները վերահաստատելու համար։ Ուզում էի, որ յուրաքանչյուրը գիտակցի՝ Հայաստանը հենց ինքն է։ Պետք չէ այլ մեղավորներ փնտրել, մենք (ազգովի) ենք ստեղծել ճահիճ մեր շուրջը ու մենք պիտի վերացնենք այն։
    Մինչև հեղափոխությունը հայը կարծես թմրության մեջ լիներ։ Զգում էր, թե ինչ է կատարվում շուրջը, հասկանում էր, որ պետք է մի բան անել, բայց չէր անում։ Թավշյա հեղափոխությունը արթնացրեց հային, լավատես, ուժեղ, ըմբոստ ու զգոն հային։ Սա ազգային զարթոնք էր։ Ես միշտ հավատացել ու հավատում եմ հային, նրա ուժերին։ Հպարտ եմ, որ դարձա նոր Հայաստան կերտողներից մեկը։ Մեր պարտքն է չհանձնվել։ Երբե՛ք։
    Անդրադառնամ որոշ հարցերի։
    Ձեր խորհրդին հետևելով՝ ես գրում եմ այնպես, ինչպես որ կուզենայի կարդալ։ Ինձ համար շատ կարևոր է ստեղծագործության լեզվի մաքրությունը։ Միգուցե չափն իսկապես անցել եմ, ու այդ պատճառով ստեղծագործությանս լեզուն դարձել է ծանր ու արհեստական։ Ափսոս, որ թողել եմ «կրթության նախարարության տառակերների ցենզուրայի կանոններին քաջատեղյակ առաջինկուրսեցու» տպավորություն (իմիջիայլոց, այս արտահայտությունը շատ եմ հավանել ;D)։ Թեթևության առումով աշխատանքս զիջում էր, երևի, բոլոր աշխատանքներին։ Փաստորեն մեջբերումների դեպքում էլ եմ չափն անցել։ Ուղղակի երբեմն մտքերս ուղածիս նման արտահայտել չկարողացա, դրա համար դիմեցի մեր մեծերին։ Ընդհանրապես, չեմ կարծում, որ օրագրերում մեջբերումներ չեն անում։ Եթե ես ունենայի նման օրագիր, հաստատ կանեի։ Ես օրագրում կգրեի իմ ամենագաղտնի մտքերը ու այն ոչ ոքի ցույց չէի տա։ Այդ պատճառով կարծում եմ՝ այնքան էլ զարմանալի չէ, որ օրագրի գոյության մասին ոչ ոք չգիտեր։ Իհարկե, օրագիրը չէր կարող միայն հեղափոխության մասին մտքեր պարունակել (մանավանդ այն դեպքում, երբ դա աղջկա օրագիր էր)։ Բայց քանի որ թեման Թավշյա հեղափոխությունն էր, մտածեցի՝ ավելորդ կլինի դրան չվերաբերող հատվածներ էլ ընդգրկել (սխալվեցի)։ Հետևաբար «թոռնիկս» որոշեց միայն հեղափոխության մասին հատվածները ձեզ ներկայացնել։
    Թոռնիկը օրագիրը առաջին անգամ կարդալու ժամանակ 16 տարեկան է եղել, իսկ թե որ տարիքում է որոշել այն ներկայացնել բոլորին, նշված չէ։ Նաև օրագրի հայտնաբերման տարին (այսինքն՝ թե երբ է թոռնիկը եղել 16 տարեկան) չեմ նշել հաշվարկներից խուսափելու համար։
    Կետադրության մասին։ Կետադրել եմ այնպես, ինչպես մտածել եմ, ինչպես կխոսեի։ Իսկ մտածելու կամ խոսելու ժամանակ երբեմն միտքդ կիսատ է մնում, երբեմն դադար ես տալիս, երբեմն որոշ բառեր առանձին ես ուզում ասել և այլն (հետևել եմ Դ. Դեմիրճյանի օրինակին. նա այդպես էր անում)։
    Որոշել եմ մշակել աշխատանքս՝ օգտվելով ձեր խորհուրդներից։ Կփորձեմ ազատվել ավելորդ պաթոսից, ավելորդ մեջբերումներից, կփորձեմ հեղափոխության օրերի անմիջական նկարագրություններ տալ, ավելի «հաղթահարելի» ու թեթև դարձնել գործը, որպեսզի այլևս «լրագրական հոդվածի» տպավորություն չթողնի։
    Շատ եմ սիրում ակումբը, հուսով եմ նրա ակտիվ անդամներից մեկը կդառնամ։
    Շնորհակալ եմ բոլորից ամեն ինչի համար։

    Հ.Գ. Հատուկ շնորհակալություն եմ հայտնում @Գաղթական -ին։ Չէի սպասում, որ կստանամ այդքան բարձր միավոր։ Շնորհակալություն։ ։)
    Վերջին խմբագրող՝ Ուինսթոն: 25.07.2018, 08:41:
    "V"

  8. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (25.07.2018), Chuk (25.07.2018), ivy (25.07.2018), Peace (25.07.2018), Sambitbaba (25.07.2018), StrangeLittleGirl (25.07.2018), Tiger29 (25.07.2018), Արէա (25.07.2018), Բարեկամ (25.07.2018), Գաղթական (25.07.2018), Շինարար (25.07.2018), Ուլուանա (25.07.2018)

  9. #155
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հրաշալի մի բան էր, որ այս մրցույթը կազմակերպվեց։

    Ապրեն կազմակերպողները, իրագործողները, մասնակիցներն ու ընթերցողները։

    Կազմակերպողներին ուզում եմ հատուկ գնահատել կատարած ահռելի աշխատանքի համար՝ իրենց առօրյա գործերի, տուն-տեղ-աշխատանքի հետ համատեղ այսպիսի մեծ բաժին վերցնելու և որակով, անթերի իրականացնելու։ Ես ընդամենը կարդացողի և գնահատողի՝ ժյուրիի "հաստիքում" էի, բայց արդեն չէի հասցնում, իսկ նրանք կուլիսների հետևում ծավալներ էին հաղթահարում՝ գովազդել, ստանալ, տեսակավորել, մշակել, տեղադրել, հաշվել, մեկնաբանել, բանակցել, հաղորդակցվել, խորհրդակցել, ․․․

    Ճիշտն ասած, անձամբ ինձ համար այս մրցույթն արժեքավոր էր առաջին հերթին հայտնությունների առումով։

    Մոտ 15 տարի է, ինչ ապրում եմ արտերկրում, և կարելի է ասել՝ մի ամբողջ սերունդ եմ բաց թողել։ Կարճատև այցելություններս Հայաստան մակերեսային, համարյա ոչինչ չասող տպավորություններ էին հաղորդում նոր, երիտասարդ սերնդի մասին, և ցավով մտածում էի, որ այս արտաքնապես սիրուն, պայծառ, կիրթ ու շողարձակող սերնդից ես անջատ եմ մնացել, տեղյակ չեմ՝ ինչ են մտածում, ինչ են սիրում, ինչի են ձգտում, որոնք են նրանց իդեալները։
    Այնպես ստացվեց, որ այս տարի ողջ ապրիլ ամսին ես պատահաբար Հայաստանում էի և հեղափոխության հենց սկզբնավորման օրերից հայտնվեցի փողոցում, այդ նույն երիտասարդների կողքին, մինչև հաղթանակը։
    "Սիրուն ու պայծառ"-ին գումարվեցին "համարձակն ու անվախը", բայց ներթափանցել նրանց մտածողության, ներաշխարհի մեջ, միևնույն է, վիճակված չէր․ շարունակում էր ինձ համար մնալ անհայտության "սև արկղ", որի մեջ հայացք գցել այնքան կուզենայի, այնքան թերի էի ինձ զգում այդ անգիտությանս մեջ։

    Այս մրցույթի աշխատանքներն այն բանալին էին, որ բացեցին "սև արկղը", և այն, ինչ տեսա, հայտնություն էր ինձ համար, և դա երևի որևէ այլ կերպ այսքան հստակ չէի տեսնի ու իմանա։

    Հայտնություններիցս միայն մի քանիսը կնշեմ։

    1․ Նախ, ամենակարևորը։ Գործերի զգալի մասում կար ծնողների/տատիկ-պապիկներ անհանգստությունը, արգելքը՝ դուրս գալու փողոց, և երեխաների՝ դրան թաքուն կամ բացահայտ չհնազանդվելը։ Սա շատ կարևոր բացահայտում էր ինձ համար, քանի որ ապացուցում է, որ հեղափոխությունն իրոք կատարել է նոր սերունդը, համենայնդեպս՝ նոր սերունդն է եղել այն տեղից շարժողը՝ ի հակառակ ավագ սերնդի վախերի և թերահավատության։

    2․ Ստեղծագործություններից ամենաանկեղծները ի վեր էին հանում առկա սոցիալական խնդիրները՝ սեփական ապրումների միջոցով, ինչը անգնահատելի ինֆո է հենց հեղափոխության ենթատեքստում։

    Որոշ աշխատանքների գրագիտությունն ու գեղարվեստական հմուտ արտահայտչականությունը շատ ուրախացրեցին։ Չգիտեմ, հայերեն լեզվի պահպանման, զարգացման հարցերն ինձ համար առանձնահատուկ կարևոր են։


    Ու․․․ բոլոր մասնակիցներին անհատապես, պինդ գրկելու ցանկություն ունեմ
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 25.07.2018, 09:37:

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (25.07.2018), Chuk (25.07.2018), ivy (25.07.2018), Sambitbaba (25.07.2018), StrangeLittleGirl (25.07.2018), Արէա (25.07.2018), Արշակ (25.07.2018), Գաղթական (25.07.2018), Ուլուանա (25.07.2018)

  11. #156
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2018
    Գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ

    Ջերմագին բարևներ Գյումրիից: ^_^
    Ես Սոնան եմ «Մեկ հայրենիք երկու սրտում» սետղծագործության հեղինակը:
    Մինչ շնորհակալությունների շարքին անցնելն, ասեմ, որ անհամբեր եմ մրցանակաբաշխությանը հանդիպելու ոլորին, զրուցելու, էլի լսելու կարծիքներ, ինչպես նաև պատմելու` պատմվածքի ստեղծման պատմությունը:
    Հեղափոխության օրերին եղել եմ Գյումրիում ու ամեն օր լցված սրտով հետևել Երևանյան իրադարձություններին: Սիրտս Երևան էր ուզում, երբ տեսնում էի ինչ է էդտեղ կատարվում, բայց գալ չէի կարող: Հեղափոխության մասին ինչ որ բան գրելու գաղափարը էտ օրերից կար, բայց ամփոփվեց մրցույթի վերջին 4 օրերի ընթացքում. Այդ օրերին եմ իմացել մրցույթի մասին: Կերպարների ստեղծմանը նպաստեցին ձմռանը մեր տուն այցելած բարեկամները, ովքեր արտագաղթել էին Հայաստանից կես տարի առաջ, և 2 ժամյա այցի ընթացքում մեր ընտանիքին մեղադրեցին դատարկ հայրենասիրության մեջ, ստից պաթոսսով չլցվելու բարոյախրատական քարոզներ շաղ տվեցին: Իրենց խոսքերը դաջվել էին հոգումս և իրենց հիշում էի հատկապես հեղափոխության օրերին ու ինչ որ կերպ պիտի անդրադառնայի: Երբ մրցույթը առիթ եղավ մտքերս շարադրելու, գրում էի, աշխատում մանրակրկիտ հեղափոխության փաստերի ճիշտ շարադրման վրա, և գուցե դրանից է տեղ-տեղ գեղարվեստականը կաղել: 4 օրում եմ գրել, ու մեջս վախ կար: Ես այդ օրերին Երևանում չեմ եղել և գուցե բացեմ թողել ավելի սիրուն, ավելի տպավորիչ պատմություններ, որոնք եղել են հեղափոխության օրերին, որոնց մասին գուցե գրեին ականատեսները: Այնուամենայնիվ համարձակվեցի ու գրեցի հենց Երևանում տեղի ունեցածի մասին:
    Շնորհակալ եմ անչափ ժյուրիի բոլոր անդամներին, բոլոր քննադատողներին, լավ խոսքեր ասողներին: Անչափ կարևոր էր կարծքիներ լսել, քանի որ առաջին ծավալուն ստեղծագործությունս է սա: Մնացած խոսքերն ու կարծիքս կարտահայտեմ հենց առիթը լինի տեսնելվու: Մինչ այդ շնորհավորում եմ ի սրտե բոլոր մասնակիցներին և հաղթողներին: Տպավորիչ աշխատանքներ էին բոլորը: ԱԲՌԻՔ : Իսկ կազմակերպիչներին խորին շնորհակալություն: Կներեք, որ չարչարեցի ձեզ :*

    Սիրով`
    Սոնետա
    Վերջին խմբագրող՝ Սոնետա: 25.07.2018, 11:20:

  12. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (25.07.2018), Chuk (25.07.2018), Freeman (26.07.2018), ivy (25.07.2018), Sambitbaba (25.07.2018), Smokie (28.07.2018), StrangeLittleGirl (25.07.2018), Tiger29 (25.07.2018), Արէա (25.07.2018), Բարեկամ (25.07.2018), Գաղթական (25.07.2018), Շինարար (25.07.2018), Ուլուանա (25.07.2018)

  13. #157
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Պի319-ի խոսքերից Նայել գրառումը
    ողջույնն-ողջույնն,

    Ես Անահիտն եմ ու հա՝ ինձ թվում ա՝ ճիշտ էիք հասկացել, որովհետեւ էս օրերի ընթացքում անընդհատ հետեւում էի, գրեթե հասկացել էի՝ որ ակումբցին քանի րոպեում ա գրառում կատարում :ճ
    Դրա հետ մեկտեղ Ակումբն էի փորփրում, հավես խոսակցություն ունեցա ընթացքում, սիրեցի շատ:

    Հիմա ուրախ եմ, շատ եմ ուրախ: Հիշեցի, որ մարիօն փոստեց էս մրցույթի մասին ու ինձ ասաց՝ հուսամ դեռ 23-դ չի լրացել: Թե չէ ես գրողը չէի՜:

    Տարիներ առաջ (երեք տարի) մի մրցույթի էլ եմ մասնակցել, չորրորդ տեղում էի, անկապ բան էի գրել, հիմա կամաչեմ կարդալ: Երեկ գիշեր մտածեցի՝ իսկ եթե ամեն տարին ինձ մի հորիզոնականով բարձրացնի՞:

    Շատ արագ եմ գրել՝ կես ժամ էլ չի տեւել, էնքան արագ, որ վերնագիրը մոռացել էի հավաքել, հետո առանձին մեյլով ուղարկեցի :ճ Ոչ մի անիրական բան չկա, անուններն էլ համապատասխանում են: Ինձ անընդհատ շատ ջերմացնում, մոտեցնում, հարազատեցնում էր էն, որ գրում էիք՝ բանաստեղծություն ոնց որ լինի: Որովհետեւ հա, ես բանաստեղծություններ եմ գրում արդեն վաղուց ու երբեմն արձակում լինելս էնքա՜ն հեռու ա թվում:

    «Մայրենիք» բառը: Ես բանաստեղծությունիցս կտրել էի սիրելի հատված, իրականում ինքը սկսվում է էսպես՝ «Մեր հայրենիք,
    մայրենիք,
    տուն-տեղ,
    ծննդյյան վկայական,
    տատիկի գաթա,
    անասֆատ փողոց,
    երեւանի ճռճռան արեւ...»:

    Շատ շնորհակալ եմ բոլորիցդ, խենթանալու բան ա էսքան կարծիք կարդալը, ոնց որ մի օր մարիօն ասաց՝ եթե նույնիսկ չկրես էս մրցույթը, լավ բաներ ես լսում ու կարդում:

    Ապրեք բոլորդ, գրկում եմ ամուր-ամուր
    Ամենայն հարգանքով ու հիացմունքով մյուս ստեղծագործողների հանդեպ, @Պի319, պատմվածքդ այսօր հինգերորդ անգամ կարդացի (մեկի համար էի կարդում բարձրաձայն, ով հայերեն չի կարդում) ու ուզում եմ ասել, որ կարդալիս դժվար էր հաղթահարելը կոկորդս սեղմվելն ու պապանձնվելը հուզմունքից, հերթական անգամ․․․

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (25.07.2018), Sambitbaba (25.07.2018), StrangeLittleGirl (25.07.2018), Ուլուանա (25.07.2018)

  15. #158
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե @Ռուբիի հետ շատ մտերիմ լինելուս հետ կապված կողմնապահության տպավորություն չստեղծվելու նպատակով մի պահ մի կողմ դնեի #7 ստեղծագործությունն ու դիտարկեի մյուս 10 հատը, ապա #3, #6 ու նույնիսկ #9 ստեղծագործությունները շատ ավելի ֆավորիտ կհամարեի, քան #4, որը իմ համար, թող հեղինակը չնեղվի, բայց ոչինչ չասող բան էր։
    Գիտեմ, որ ճաշակին ընկեր չկա, բայց իրոք զարմացած եմ #4-ի հաղթանակով, քանի որ իմ համար ինչքան ավելի չտպավորվող գործեր կային, առնվազն մի էդքան էլ կային ավելի տպավորվող ու հետաքրքիր գործեր։

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (25.07.2018)

  17. #159
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2018
    Տարիք
    24
    Գրառումներ
    45
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիտե՞ք՝ ինձ թվում էր իրեն հենց բարձր կարդալ էլ պետք ա, որովհետեւ խոսելով եմ գրում՝ բարձրաձայն ասել ու հավաքել:
    Իսկ ընդհանրապես ինչքան ուրախ եմ ու ինչ հուզիչ ա Ձեր խոսքերը, շատ-շատ-շատ

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բարեկամ (26.07.2018)

  19. #160
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ստեղ գրեմ միանգամից, բոլորին շնորհավորում եմ, ապրեք կատարած աշխատանքի համար։ Շատ հաճելի էր հետևել ու մասնակցություն ունենալ պրոցեսսին, թող ներեն ինձ այն գործերի հեղինակները, որոնց մասին այդպես էլ կարծիք չհասցրի թողնել։ Բայց գնահատականներն էլ են բավականին խոսուն։ Նենց որ սաղիդ լիքը հաջողություններ եմ մաղթոյմ։ Հուսով եմ այս մրցույթը դրանց ապահովվելու իր ներդրումը ունեցավ։

    Ռուբի, ես քեզ սիրում եմ Դու հաղթել ես իմ մտքում։
    SWTS

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (26.07.2018), Ruby Rue (26.07.2018)

  21. #161
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սրտանց շնորհավորում եմ բոլոր-բոլորին:

    Անահիտ ջան, Սոնա ջան շատ ուրախ եմ, որ դուք հիմա ակումբի անդամ եք: Հուսով եմ դա կլինի շարունակական ու ձեզ այստեղ դուր կգա:
    Ու հուսով եմ մյուս մասնակիցներն էլ շուտով կդառնան ակումբցի: Չէ՞ մասնակիցներ:

    Ռուբի՞, փաստորեն ճիշտ ենթադրեցի, որ դու էիր Դավադրության հեղինակը: Ապրես շատ: Մենակ դու կարայիր էնպես անեիր, որ բացասական կերպսրներին սիրեմ:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 28.07.2018, 06:34:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (28.07.2018)

Էջ 11 11-ից ԱռաջինԱռաջին ... 7891011

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •