7. Դավադրության թավշյա տեսություն

Գժական ա: Հեղինակը ոչ միայն թույն հումոր ունի, այլև ակնհայտորեն մշտական տոմս ունի ֆեյսբուքյան բոլոր սռաչների թատերաբեմում, մեմերի գծով կարա թեկնածուական ատենախոսություն գրի: Դավադրապաշտների սաղ տեսությունները հավես սարկազմով ներկայացրել ա: Լավ լեզու (գրիչ) ունի: Բայց կոնկրետ ինձ շուտ ձանձրացրեց: Ինչ-որ մի պահից ուզում էի, որ վերջին շուտ հասնի, որտև արդեն թե իդեան էի ընկալել, թե հումորի չափաբաժինն էր բավարարել: Ձեռս Ալբերտ Էյնշեյտնի պուլտից լիներ, առաջ կտայի )) Բայց լավ գործ էր: