User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր ստեղծագործություն(ներ)ն եք հավանում: (Ժյուրին չի մասնակցում այս հարցմանը)

Քվեարկողներ
11. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1. Բարև՛, սիրելի՛ օրագիր

    0 0%
  • 2. Պղպջակներով հացը

    0 0%
  • 3. Շերեփների սիմֆոնիան

    3 27.27%
  • 4. Ներանձնական հեղափոխություն

    4 36.36%
  • 5. Անավարտ

    0 0%
  • 6․ Հաղթանակ՝ մյուսների փոխարեն

    0 0%
  • 7․ Դավադրության թավշյա տեսություն

    9 81.82%
  • 8․ Ու լույս ծնվեց․․․

    1 9.09%
  • 9․ Մեկ հայրենիք երկու սրտում

    2 18.18%
  • 10․ Վասն հեղափոխության

    1 9.09%
  • 11․ Մի հայի օրագիր

    0 0%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 161 հատից

Թեմա: Պատանեկան մրցույթ․ գեղարվեստական ժանր

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    7. Դավադրության թավշյա տեսություն
    Անհնար է չգնահատել հեղինակի սուր լեզուն ու վառ երևակայությունը: Կարծես հումորի ու սարկազմի գերխտացում լիներ էս գործը. ամեն նախադասություն էն աստիճանի հումորախեղդ էր, որ սյուժեի գիծը կորցնում էիր էդ հումորի ծովի մեջ: Ամեն դեպքում նման թեմայով մրցույթին ես չեմ ակնկալում կարդալ էս ոճի գործեր, ինչքան էլ որ գնահատեմ հեղինակի տաղանդը: Պատմվածքը կարդալով` չես կարող ճիշտ պատկերացում կազմել իրականության մասին: Իսկ դա, ըստ իս, էս մրցույթում ամենակարևոր գործոններից է: Ուրիշ մրցույթում էս գործը գուցե համարեի լավագույնը, բայց ոչ էս դեպքում:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (22.07.2018)

  3. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    9. Մեկ հայրենիք երկու սրտում
    Էս գործն, ըստ իս, ամենալավն էր արտացոլում իրականությունը: Հեղափոխության մասին գաղափար չունենալով` էս պատմվածքի միջոցով կարելի է լիարժեք պատկերացում կազմել կատարվածի մասին` թե՛ փաստերի, թե՛ երկրում տիրող հույզերի ու տրամադրությունների առումով: Հեղինակին մեծ շնորհակալություն էդ ամենը էսքան մանրամասն ու համապարփակ ներկայացնելու համար :

    Քանի որ հեղինակն էդքան ժամանակ ու ջանքեր է ներդրել պատմվածքը գրելու համար, ես էլ չեմ ալարի ու հնարավորինս մանրամասն կգրեմ կարծիքս:

    Սյուժեի կառուցումն, իմ կարծիքով, բավական հաջող էր, զարգացումները` ներդաշնակ: Բայց շարադրանքն ընդհանուր կատարելագործելու կարիք կա: Բացի մանր-մունր լեզվական անճշտություններից ու վրիպակներից, որոնք ցանկության դեպքում հեղինակն ինքը կարող է շտկել գործը խմբագրելու դեպքում, նաև ընդհանուր խոսակցությունների բնականության հետ կապված խնդիր կար: Մի քիչ սերիալային խոսակցություններ էր հիշեցնում, հանդիսավորությունը շատ էր: Ճիշտն ասած` կարդալիս հիշում էի իմ` ավելի քան 15 տարվա գրածները, շատ նման էր գրելաոճի առումով, նույնիսկ նոստալգիա ապրեցի` հիշելով իմ էն վեպերն ու վիպակները, որ գրում էի մի ժամանակ, բայց էդպես էլ ո՛չ ավարտեցի, ո՛չ էլ որևէ մեկը կարդաց, բացի ինձնից :

    Մի քիչ էլ կերպարների մասին:
    Սոսեի կերպարը բավական իրական էր` ինքնուրույնության ձգտող, հասարակական կաղապարների, ծնողների սահմանափակումների ու կարծրատիպերի դեմ ընդվզող, համառ ու պայքարող աղջնակ:

    Անիի կերպարն էլ էր շատ հաջող ու իրական: Լրիվ ամերիկացած, հայրենիքի հետ կապը կորցրած տիպիկ սփյուռքահայ դեռահաս աղջնակ: Հետաքրքիր է, որ Անիի խոսքը բավական բնական էր ստացվել, ի տարբերություն մյուսների:

    Մայրն ու հայրը մի քիչ ստերեոտիպային էին ստացվել, իմ կարծիքով: Հատկապես խոսակցությունները մի տեսակ միանման էին բոլորը, մոր խոսքն` ավելի շատ:
    Սուրենի կերպարն էլ շատ չէր տարբերվում ծնողների կերպարներից:

    Արտագաղթածների մասին հեղինակի միակողմանի պատկերացումներն ու դրանց հիման վրած ձևավորված կատեգորիկ մերժողակաությունը մի քիչ տխրեցրին, թեև իրեն էլ կարելի է հասկանալ, բայց կուզենայի` մի քիչ ավելի շատ շփվեր ու ծանոթանար արտագաղթածների հետ, որ համոզվեր` ոչ միշտ է ամեն ինչ էդքան պարզ ու միակողմանի: Մեկ էլ Սուրենի վայրկենական հայրենադարձության որոշումն էր մի քիչ անհամոզիչ: Թեև, եթե դիտարկենք որպես զուտ էդ պահի էմոցիոնալ արձագանք, կարելի է նաև բնական համարել: Այլ հարց է, թե նրա ոգևորությունը որքանով կպահպանվեր հետագա օրերին:

    Ընդհանուր պատմվածքն ինձ համար շատ հուզիչ էր: Լիարժեք վերապրեցի էն ամենը, ինչ ապրել էի հեղափոխության ողջ ընթացքում: Խոստովանեմ, համարյա ամբողջ ընթացքում, չնայած համառ ջանքերիս, լացել եմ: Մրցույթի այլ գործեր կարդալիս էլ եմ լացել, բայց էս մեկը չափից դուրս շատ լացացրեց, արդեն նույնիսկ ջղայնանում էի ինքս ինձ վրա :

    Վերջում ուզում եմ մեջբերել ինձ դուր եկած հատվածներից մեկը.
    Ուշանում են… Եվ միթե՞ չեր հասկանում այս վարորդը, որ մարդիկ ոչ թե աշխատանքից, այլ երջանիկ կյանքով ապրելուց են ուշանում։ Նրանք ուշացել են երեկ, ուշանում են այսօր և կուշանան նաև վաղը, երբ նույն անտարբեր հայացքով փորձեն անցնել այդ փակ փողոցները։ Եվ ու՞ր էր շտապում այս ավտոբուսը։ Չէ՞ որ երբեմն երջանկության ու հաղթանակի համար պետք է կանգնել, սպասել, պայքարել և հետո միայն առաջ շարժվել նույն ճանապարհով: Ճանապարհ, որն այս անգամ կտանի դեպի նոր ապագա։
    Հեղինակին խորհուրդ կտայի շարունակել գրել ու հղկել գրելաոճը: Ես հավատում եմ իր պոտենցիալին :
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (22.07.2018)

  5. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    10. Վասն հեղափոխության
    Պատմվածքը տեմպն ու ոգևորությունը շատ հավես էր: Հեղափոխության շունչն ամբողջ պատմվածքում առկա էր, ու դա, ըստ իս, լուրջ արժանիք է տալիս պատմվածքին: Ուղղակի մի քիչ շատ էր շնչակտուր գրված: Կարելի էր մեկ-մեկ մի թեթև շունչ քաշել: Ընդհանուր լավն էր, ինձ դուր եկավ:

    Էս նախադասությունը լրիվ ավելորդ էր ու մի քիչ արժեզրկում էր դրան նախորդող հատվածը.
    (փաստերը գուգլել եմ, դետալներն էլ հիվանդ երևակայությանս արդյունքն են)
    Կարծում եմ` ոչ ոքի համար էլ գաղտնիք չի, որ բոլորս էլ անընդհատ ինչ-որ բաներ գուգլում ենք, ու դրա մասին հատուկ տեղեկացնելու կարիք չկա, այն էլ գեղարվեստական գործի մեջ:

    Էս նախադասությունը լավն էր.
    2018 թիվն ենք, հունիսը, մի աղջնակ, նստած նկուղի ամենահով անկյունում, արագ-արագ անհասցե նամակ է գրում, ու վերջում ավելացնում. «Հեղափոխությունը հորինում են երազողները, իրականացնում են երազողները, օգտվում են երազողները»։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    11․ Մի հայի օրագիր
    Որպես ժամանակագրություն` հաջող էր, շարադրանքն էլ վարժ ու հասուն, գուցե նույնիսկ ամենահասունը: Բայց ծանր էր կարդացվում, պաթոսն էլ մի քիչ շատ էր: Էս թեմայով գրելիս, իմ կարծիքով, մի քիչ պաթոսը նորմալ է, բայց էստեղ մի քիչ շատ էր: Չեմ ասում` պաթոսախեղդ էր (բարեբախտաբար էս փուլ անցած ստեղծագործությունների մեջ պաթոսախեղդ գործեր չկան), բայց որ մի քիչ ավելի քիչ լիներ, դրանից, կարծում եմ, գործը կշահեր: Մեջբերումները հիմնականում ահագին դիպուկ ու արդիական էին, հատկապես Նժդեհինը, շատ լավ էին ընտրված, բայց մի քիչ շատ էին ու ընդհանուր ծանրաբեռնում էին գործը: Որպես օրագիր` անձնականությունը քիչ էր: Մի քիչ անհավատալի է, որ օրագրի հեղինակի կյանքում երկրի վիճակի մասին մտահոգություններից ու հեղափոխությունից բացի, ուրիշ էական ոչինչ չլիներ էդ ամբողջ ընթացքում: Գեղարվեստականությունն էլ էր մի քիչ պակասում: Այնուամենայնիվ, հեղինակը լուրջ աշխատանք է արել: Գրագետ ու պատասխանատվությամբ արված աշխատանքը գնահատելի է:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 22.07.2018, 10:25:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •