User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր ստեղծագործություն(ներ)ն եք հավանում: (Ժյուրին չի մասնակցում այս հարցմանը)

Քվեարկողներ
11. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1. Բարև՛, սիրելի՛ օրագիր

    0 0%
  • 2. Պղպջակներով հացը

    0 0%
  • 3. Շերեփների սիմֆոնիան

    3 27.27%
  • 4. Ներանձնական հեղափոխություն

    4 36.36%
  • 5. Անավարտ

    0 0%
  • 6․ Հաղթանակ՝ մյուսների փոխարեն

    0 0%
  • 7․ Դավադրության թավշյա տեսություն

    9 81.82%
  • 8․ Ու լույս ծնվեց․․․

    1 9.09%
  • 9․ Մեկ հայրենիք երկու սրտում

    2 18.18%
  • 10․ Վասն հեղափոխության

    1 9.09%
  • 11․ Մի հայի օրագիր

    0 0%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 161 հատից

Թեմա: Պատանեկան մրցույթ․ գեղարվեստական ժանր

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    10․ Վասն հեղափոխության

    Պետք չէր այս նախադասությունը. փաստերը գուգլել եմ, դետալներն էլ հիվանդ երևակայությանս արդյունքն են։ Առանց սրա էլ պարզ էր, սա միայն արժեզրկեց նախորդ, բավականին հավես հատվածը։
    Հետագա տեքստն էլ առանձնապես կապ չուներ առաջին, բավականին հաջող նախադասության հետ։

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    11․ Մի հայի օրագիր

    Հետաքրքիր էր մտահղացումը, դեպքերը ցույց տալ ապագայի ընթերցողի աչքերով։
    Բայց, ընդհանուր պատմվածքը, էդ բոլոր մեջբերումներով, շատ էր անցյալի վրա հիմնված։ Շատ էր դեպի ետ նայող, առաջ նայելու փոխարեն։
    Չկա նորի շունչը, նորը ստեղծելու ձգտումը։
    Նույն օրագիրը, լրիվ նույն տեքստով կարող էր գրված լինել, ասենք 1964 թվականին։

  3. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Բարև՛, սիրելի՛ օրագիր
    Շարադրանքը լավն էր: Անկեղծ էր, պարզ ու պաթոսից զերծ: Միայն էս նախադասությունն էր մի տեսակ արհեստական մակդիրներով հագեցած.

    Նրանց բազալտե որոշումը փոփոխության ենթակա չէ, իսկ իմ ապակյա կարծիքն ու թափանցիկ ցանկությունները մնացել են հետին պլանում անշարժ կանգնած, նրանց ոչ ոք չի տեսնում։
    Բայց ընդհանուր շատ էր համառոտ: Կարծում եմ` կարելի էր ավելի շատ ծավալվել: Սկիզբը խոստումնալից էր, բայց վերջում անբավարարության զգացողություն մնաց. քիչ էր:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (21.07.2018)

  5. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2. Պղպջակներով հացը
    Ճիշտն ասած` բավական անհասկանալի էր էս ստեղծագործությունը: Նախ հենց սկզբից մոր և դստեր խոսակցությունից բան չհասկացա, քանի որ երկու նախադասությունների միջև տրամաբանական կապը ոչ մի կերպ չկարողացա ըմբռնել.
    -Ուզում եմ գնաս Հայաստանից:

    -Մա՜մ, գիտեմ, բայց էնպես ես ասում, կարծես երկրի ներքին հարցերով ես զբաղվում, որոշումներն էլ առանց քեզ են կայացնում:
    Անհասկանալի էր նաև, թե էդ ինչ ճամպրուկներ հավաքեց-կապեց հեղինակը, ուր էր գնում: Եթե այլաբանություն կար, ինձ համար անհասկանալի մնաց, եթե ուղիղ իմաստով էր` առավել ևս: Փրփրաջրերի ու պղպջակներով հացի պահն էլ «տեղ չհասավ», չպատկերացրի, չզգացի:

    Շարադրանքը լավն էր: Կարծում եմ` հեղինակն, այնուամենայնիվ, գրել գիտի: Հետաքրքիր կլիներ նրա այլ ստեղծագործություններ էլ կարդալ:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    @StrangeLittleGirl, դու էլ Ադիչիին մոտեցած ուսանողուհու նման դատեցիր, հո․․․ մի երկու ստեղծագործությունից ո՞նց սենց հետևություն արեցիր, ես բացարձակ տենց բան չեմ զգացել, ավելի շատ ասում էին, որ իրենք չեն ուզում գնալ․․․ սա լրիվ ուրիշ ա, չեմ կարծում թե նույնիսկ արտագաղթածների մեջ մարդ կա, որ ինչ-որ մի պահ չի մտածել, որ չէր ուզենա գնալ։

    Դե համ էլ այստեղ survivorship bias-ի հետ էլ գործ ունենք․․․ հեղափոխական առաջնաշարքերի պատանիները պիտի որ հիմնականում «մնացածները» լինեին։ Բայց չեմ ուզում թեման շեղեմ․․․ իսկապես լավ կլինի, որ մասնակիցները միանան ակումբ, ու բոլորս իրարից շարունակենք սովորել ու աշխարհը բացահայտել։
    Առնվազն չորս-հինգ գործ մենակ գեղարվեստական ժանրում կարող եմ նշել, որ էս թեման են շոշափում ու բավական ստերեոտիպային տեսանկյունից (գնացողները գնում են, որովհետև որտեղ հաց, էնտեղ կաց, ես էլ իմ ընտանիքով կարող ա գնամ նույն պատճառով, գնացողները կարոտում են ու հեղափոխությունից հետո պիտի վերադառնան)։

  7. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3. Շերեփների սիմֆոնիան
    Հետաքրքիր է, էս պատմվածքի գրելաոճը մի տեսակ Հրանտ Մաթևոսյանին էր հիշեցնում: Կարդալու ամբողջ ընթացքում ինձ թվում էր` «Աշնան արևի» Աղունի ձայնն եմ լսում ի դեմս տիկին Ա-ի: Շատ հավես, կենդանի շարադրանք էր: Տիկին Ա-ի կերպարն էլ բավական հաջողված էր` շոշափելի:
    Ընդհանուր հավանեցի, հաջող գործ էր: Միայն մի խնդիր կար. ստեղծագործության մեջ հեղափոխության թեման շատ հպանցիկ էր շոշափված: Պատմվածքը կարծես տիկին Ա-ի մասին էր, պարզապես համընկել էր հեղափոխության հետ, ու մի քիչ էլ հեղափոխության թեմային էր բաժին հասել պատմվածքում:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4. Ներանձնական հեղափոխություն
    Շատ լավն էր` սիրուն, հուզական, ռոմանտիկ, սահուն, բնական: Բանաստեղծություն էլ չէր` երգ էր լրիվ: Ինձ համար գեղարվեստական բաժնի լավագույն գործն է որոշակիորեն: Անձնականն ու անանձնականը շատ հաջող էին միահյուսված: Սիրուն տողերից մեկը (չնայած հաջողված ու սիրուն տողերն իրականում էնքան շատ էին էս գործում, որ նույնիսկ չգիտեմ` ինչքանով է ճիշտ առանձնացնելը, բայց ամեն դեպքում ցանկացա էս մեկն առանձնացնել).
    Ու նորից փախանք, էլի փողոց փակեցինք, էլի մերժեցինք Սերժին, մերժեցինք Մեր վախերը, էն բակի տղային, որ ասում էր գազ են կիրառելու, մերժեցինք վաղը, մի ժամ հետո-ն, կորցրինք Իրար ու էլի գտանք:
    Մի խոսքով` ապրի հեղինակը :
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 22.07.2018, 11:35:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (22.07.2018), StrangeLittleGirl (22.07.2018)

  10. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    5. Անավարտ
    Ինձ դուր եկան երթուղայինում և երկրում տիրող իրավիճակների միջև զուգահեռները: Բավական պատկերավոր էր: Բայց դժգոհությունն ու մունաթը մի քիչ շատ էր: Սկիզբն էդ առումով տհաճ զգացողություն առաջացրեց: Բայց զուգահեռները գիտակցելուց հետո էդ զգացողությունը մի քիչ թուլացավ: Հետաքրքիր էր շարադրված, բայց միաժամանակ` բավական անփույթ: Վերջում իսկապես անավարտության զգացողություն մնաց, բայց գուցե հեղինակն ուղղակի էդ տոնայնությամբ է որոշել ավարտել իր ստեղծագործությունը` ընթերցողին հատուկ էդ ուղղությամբ մտածել տալու նպատակով: Դա էլ է ընդունելի մոտեցում, ըստ իս, թեկուզև չի համապատասխանում իմ անձնական ակնկալիքներին:

    Ինձ դուր եկած հատվածներից.
    ՈՒզում եմ դուրս պրծնեմ ու հետ վազեմ, ուզում եմ մի անգամ էլ առաջին անգամ իմանամ նորությունը ու մի անգամ էլ զգամ էտ թրթիռը, ու էս անգամ ընկերներիս հետ լինեմ:
    Մի ձևակերպում աչքս ծակեց, որն, ի դեպ, վերջերս գնալով ավելի ու ավելի հաճախ եմ հանդիպում տարբեր մարդկանց մոտ, հետաքրքիր է, թե ինչու.
    Հետն էլ.... հանդուրժող ա լինել պետք
    Սա հայերեն շարադասություն չի: Հայերեն կասեինք. «պետք ա հանդուրժող լինել» կամ «հանդուրժող ա պետք լինել»: Հասկանում եմ, որ հայերենը ճկուն է, բայց երբ չափից դուրս շատ ենք ճկում, արդեն ձևախախտվում է:

    Ամեն դեպքում ասեմ, որ չնայած նշածս թերություններին, էս գործն էլ է իմ ֆավորիտներից:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 22.07.2018, 00:58:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •