1․ Բարև՛, սիրելի՛ օրագիր
Ենթադրում եմ, որ դպրոցական աղջիկ ես հեղինակ ջան: Շատ ուրախ եմ քեզ համար, որ տեսնում ես քո ուզած Հայաստանը: Շատ ուրախ եմ, որ սկզբունքայնորեն չես ուզում գնալ Հայաստանից ու որ երկիրը երկիր է ըստ քեզ: Շարունակիր հպարտանալ քեզանով ու ձգտիր ամեն պահի շատացնել այդ հպարտանալու առիթները:![]()
2. Պղպջակներով հացը
Այ քեզ բարդ ստեղծագործություն: Մի կերպ ու գրեթե մի տեղ տեսա թավշյա հեղափոխության հետ ընդհանրությունը: Գիտեմ, վերջին մասերի մեջ էր այն թաքնվել, բայց ինձ համար դժվար էր թե՛ այն գտնելը, թե՛ ընդհանուր ստեղծագործության այդ վերջին մասերը հասկանալը:
Ամեն դեպքերում՝ լավ է, որ ունես այդքան յուրահատուկ գրիչ հեղինակ ջան և որ կարողանում ես խոսել այդպիսի հետաքրքիր, ինտրիգային հանելուկներով ու շատ բաներ ընթերցողներին չես ասում՝ թողնում ես, որ իրենք հասկանան: Ապրես, որ դու էլ մասնակցեցիր այս մրցույթին:![]()
Էջանիշներ