User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր ստեղծագործություն(ներ)ն եք հավանում: (Ժյուրին չի մասնակցում այս հարցմանը)

Քվեարկողներ
11. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1. Բարև՛, սիրելի՛ օրագիր

    0 0%
  • 2. Պղպջակներով հացը

    0 0%
  • 3. Շերեփների սիմֆոնիան

    3 27.27%
  • 4. Ներանձնական հեղափոխություն

    4 36.36%
  • 5. Անավարտ

    0 0%
  • 6․ Հաղթանակ՝ մյուսների փոխարեն

    0 0%
  • 7․ Դավադրության թավշյա տեսություն

    9 81.82%
  • 8․ Ու լույս ծնվեց․․․

    1 9.09%
  • 9․ Մեկ հայրենիք երկու սրտում

    2 18.18%
  • 10․ Վասն հեղափոխության

    1 9.09%
  • 11․ Մի հայի օրագիր

    0 0%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 8 11-ից ԱռաջինԱռաջին ... 4567891011 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 106 համարից մինչև 120 համարի արդյունքները՝ ընդհանուր 161 հատից

Թեմա: Պատանեկան մրցույթ․ գեղարվեստական ժանր

  1. #106
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատանեկան մրցույթ․ գեղարվեստական ժանր

    Ավելացնեմ, որ @Ծլնգ -ին էլ շնորհակալություն՝ մտահղացման համար:

    Չեմ հիշում, թե ով մի անգամ ասեց.
    10 տարի առաջ էս հեղափոխությունը հնարավոր չէր կարող լինել, քանի որ 10 տարի առաջ էս սերունդը դեռ 10 տարեկան էր:

    Սերունդների բախում միշտ եղել է ու միշտ կլինի, բայց այսօրվա սերունդն ապացուցեց, որ ինքն ազատ է ամեն տեսակ ստերեոտիպային կապանքներից ու պատրաստ է իր ձեռքերով կերտել իր ապագան:

    Դեռ լիքը գործ ունենք բոլորով անելու, բայց մի բան վստահ կարելի է փաստել՝ երկրի ապագան հուսալի ձեռքերում է:

    Շնորհակալություն բոլորին:՝
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (22.07.2018), Sambitbaba (22.07.2018)

  3. #107
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես մանրամասն չեմ կարա գրեմ, մենակ ասեմ, որ սաղ էլ լավն էին, բայց հատկապես հաճույք ստացա երեք գործից, որոնց օգտին էլ քվերակում եմ․
    - Շերեփների սիմֆոնիան
    - Ներանձնական հեղափոխություն
    - Դավադրության թավշյա տեսություն

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (22.07.2018), Վիշապ (22.07.2018)

  5. #108
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարդացի բոլորը, շնորհակալություն շատ կազմակերպիչներին ու մասնակիցներին։ Ահագին հաջող գործեր էին ու լավերը կային մեջը․ ամեն դեպքում կարդացվում էին ու զգացվում էր, որ աշխատած էին։

    Հիմա կարծիքներ մի քանի աշխատանքի մասին․
    Պղպջակներով հացը
    Ահագին հետաքրքիր պատկերներ կային։ Չեմ կարող ասել, որ հավանել եմ, բայց ի տարբերություն նախորդի կարդացվեց, տաք ասֆալտի, պղպջակներ կուլ տալու պահերը հետաքրքիր էին մտածած, բայց կարելի էր ավելի խորանալ, ավելի խեղդող պատկերներ ստանալ, կարծում եմ էդպես ավելի հետաքրքիր կլիներ։

    Շերեփների սիմֆոնիա
    Իմ համար թափթփված գործ էր։ Շատ բարդ ա կարդալը, երբ տողերը խառնվում են իրար, կեսից չես հասկանում, թե ինչ ա ուզում ասած լինի հեղինակը, ոնց որ լիքը մտքեր ուղղակի լցրած լինեին իրար վրա։ Լավ գաղափար էր, բայց սենց բաներ գրելու համար պետք ա լավ տեխնիկա ունենալ ու ավելի թույն պատկերներ ստանալ։ Շատ դժվար կարդացի մինչև վերջ, որովհետև կեսից արդեն ձանձրալի էր։

    Ներանձնական հեղափոխություն
    Սիրուն էր գրված, սիրուն պատկերներով, աչքերի առաջ գծագրվող շարժումներով ու խոսքերով, խաչապուրիով, զգացմունքայնությամբ։ Ներվ կար մեջը, բայց նույնիսկ էդ էր հաճելի ու սիրուն։ Երևի նորմալ ա, որ պաթոսոտ հայրենասիրական գրվածքների մեջ էս մեկը մի քիչ ավելի եմ հավանում, քան նախորդները։ Իսկական ու մարդկային զգացմունքների մասին ա ու հետաքրքիր ա կարդացվում։ Կքվեարկեմ անպայման։

    Անավարտ
    Ձանձրալի էր, սովորական, անհետաքրքիր։

    Դավադրության թավշյա տեսություն
    Վերջն ա, լիքը խնդացել եմ ու ուրախացել։ Երբեք չեմ հասկացել, թե ոնց են մարդիկ վապշե սենց բաներ հորինում ու մտածում, ոնց են սենց մտքեր ունենում, բայց ապրի հեղինակը(յանի չգիտեմ էլի՝ ով ա): Շատ հավես ա, որ էս գործը կա ընտրվածների մեջ, վերջիվերջո սա ակումբն ա, շատ թույն ա, որ սենց բաներ գրվում են ընդհանրապես։

    Քվեարկում եմ Ներանձնական հեղափոխության և Դավադրության թավշյա տեսության օգտին, մեկը՝ սիրունության ու զգացմունքայնության համար, մյուսը՝ լավ հումորի, ու կրեատիվության համար։
    i wanted to destroy something beautiful

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (22.07.2018)

  7. #109
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Առաջիկա մի քանի ժամը տրամադրում եմ գործերը նորից կարդալուն ու դրանց մասին հակիրճ տպավորություններս գրելուն: Մինչ էդ բոլոր մասնակիցներին ուզում եմ շնորհակալություն հայտնել: Ապրե՛ք բոլորդ էլ: Ու կապ չունի, թե մեկը ես որ գործն եմ հավանել, որ չէ, որի մասին եմ ավելի լավ կարծիքի, որի մասին ավելի վատ: Իրականում բոլորդ լավ եք գրում: Էստեղ չկա մի գործ, որը կարդալու վրա ծախսած ժամանակս ափսոսալուց լինեմ: Լավ ժամանակ եք ինձ պարգևել, ինչի համար շատ շնորհակալ եմ բոլորիցդ )))

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (23.07.2018), ivy (23.07.2018), Sambitbaba (23.07.2018)

  9. #110
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    1. Բարև՛, սիրելի՛ օրագիր

    Ուրախացնում է էս գործում ուրախ նոտան: Անելանելիությունից մինչև ամենակարողության զգացումը: Անկեղծությունն էլ ա լավը, երբ հեղինակը անկեղծ խոստովանում ա առաջին փուլում իր չմասնակցությունը: Հեղափոխության ընթացքում մարդկանց մտորումների փոփոխության դինամիկան լավ ցույց է տալիս, բայց որպես գեղարվեստական գործ այնքան էլ ուժեղ չի: Եթե գործը կարդա հեղափոխությանն անծանոթ մարդը, իրեն շատ բան գործը չի տալու: Չի կարողանալու զգալ էն ամբողջ ընթացքը ինչ եղել է, չի հասկանալու ամսաթվերի հետևում թաքնվածը, էդ իմաստով ստեղծագործությունը շատ բացված չի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #111
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    2. Պղպջակներով հացը

    Ինձ միշտ ուրախացնում ա, որ սերունդների պայքարը ավարտվում ա իրար հասկանալով: Բայց էս գործն իմ համար մի տեսակ համոզիչ չէր: Մի տեսակ պակասություն կար: Էն որ հեղինակը լավ գրում է, աներկբա է: Բայց կոնկրետ գործն ինձ այդքան էլ չհամոզեց: Հավես ա, որ ներքին ապրումները զգացվում են՝ հեղինակը դրանք կարողացել ա հաղորդի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #112
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    3. Շերեփների սիմֆոնիան

    Չգիտեմ, հեղինակն ուզե՞լ էր, թե՞ ակամայից էր ստացվել, որ հեղափոխությունը որպես արվեստ էր ներկայացել, բայց էդ հավես էր: Հավես էր նաև էն, որ գործի մեջ լիքը սոցիալական խնդիրներ էին ուրվագծվել, ներառվել էին հեղափոխության մանրուք թվացող, բայց կարևոր դետալներ: Մի քիչ խառն էր: Չեմ սիրում «տիկին Ա.» տիպի նկարագրությունները, կարելի էր անուն դնել կամ ընդհանրական կերպարն ավելի լավ բնութագրող ինչ-որ մականուն: Մահվան ու ծնունդի համադրություն էլ տեսա: Մի խոսքով վատ չէր:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #113
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    4. Ներանձնական հեղափոխություն

    Էս գործում ինձ ամենաշատը դուր ա գալիս, որ պատմության տողերի տակից տեսնում եմ էն ազատ, համարձակ, ժամանակակից կյանքով ապրող երիտասարդին, էն ըմբոստին, կայֆարիկ տիպին, ումով շարժման օրերին շատ էի ուրախանում: Հույզերի, զգացումների կողքին քանդակվում ա երիտասարդության որոշակի շերտի կերպարն ու էդ ահավոր հավես ա: Լավ ոճով ա գրած, թեթև ա կարդացվու:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #114
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    5. Անավարտ

    Ես մեկ-մեկ ներվայնանում եմ, որ էս շարժման մեջ սերունդների պայքար են դնում, բայց էստեղ մի տեսակ էդ հավես էր նայվում, տատի ու իրա հակադրությունը լավն էր: Սերունդների պայքարն էլ քիչ մը մեղմվում էր հոր դրվագով. ափսոս, որ Սոչիում էր: Բոլորից մուննաթային պահանջը, որ մենակ գլուխ եք քորում, եկեք հետներս փողոց փակեք, լավ նկարագրում ա էդ օրերին շատ-շատերի՝ հաճախ անտեղի վերաբերմունքը, բայց տեղին-անտեղին ես չի որ պիտի քննեմ, իսկ տենց տրամադրություն կար ու լավ ներկայացված ա: Լեզուն էլ էր լավը ու սահուն: Բարբառով գրելն էլ լավ միտք ա, բայց տպավորություն ա, որ տեղ-տեղ հեղինակն ամեն դեպքում ջանացել էր ավելի չափված-ձևված գրի. կարող էր իրան ավելի շատ ազատություն տալ լեզվի հարցում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #115
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    6. Հաղթանակ՝ մյուսների փոխարեն

    Լավն էր Մարգար պապը: Իսկ էլ ավելի լավ է, որ էս մրցույթում Մարգար պապի դիտանկյունից նայող կար: Էս մի շերտն ահագին քննվելու կարիք ունի: Հեղինակը լավ ա շարադրում, բայց տպավորություն կար, որ շտապել ա գրելուց: Մի անգամ էլ եթե վրայից անցներ հեղինակը, գործը հաստատ կշահեր: Սենց գործերում թերևս չարժի հիշատակել «մարզպետարանում ջրի համար տված կռիվների մասին», էն դեպքն ա, որ ընդհանրական նկարագրությամբ ըմբոստի կերպար ստանալն ավելի ճիշտ կլինի, քան ինչ-որ մանր դետալների վրա կենտրոնանալը: Լավ գործ էր:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #116
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    7. Դավադրության թավշյա տեսություն

    Գժական ա: Հեղինակը ոչ միայն թույն հումոր ունի, այլև ակնհայտորեն մշտական տոմս ունի ֆեյսբուքյան բոլոր սռաչների թատերաբեմում, մեմերի գծով կարա թեկնածուական ատենախոսություն գրի: Դավադրապաշտների սաղ տեսությունները հավես սարկազմով ներկայացրել ա: Լավ լեզու (գրիչ) ունի: Բայց կոնկրետ ինձ շուտ ձանձրացրեց: Ինչ-որ մի պահից ուզում էի, որ վերջին շուտ հասնի, որտև արդեն թե իդեան էի ընկալել, թե հումորի չափաբաժինն էր բավարարել: Ձեռս Ալբերտ Էյնշեյտնի պուլտից լիներ, առաջ կտայի )) Բայց լավ գործ էր:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. #117
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    8 Ու լույս ծնվեց․․․

    Էս գործում ես կորցնում եմ շղթան, չեմ կարողանում վերջն ու սկիզբն իրար շատ կապել, դեպքերի ընթացքին հետևել: Եթե շարժմանը ծանոթ չլինեի, ընդհանրապես չէի հասկանա ինչ ա կատարվում: Մի բան լավ ա. զգացումները լավ ա հաղորդում: Մանավանդ երկրորդ մասում ցավը շատ ուժեղ ա զգացվում: Ափսոս, որ լույսի ծնվելն էլ չի զգացվում, այլ ուղղակի բառերով նկարագրվում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #118
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    9. Մեկ հայրենիք երկու սրտում

    Էս գործում թերևս ահագին քննադատելու բան ունեմ՝ բայց դա իր երկարության արդյունքն ա: Իսկ իրականում ինքն իրա ամբողջականությամբ, հստակ սյուժետային գծով ամենալավ գործերից ա: Էդ քննադատությունս շատ չեմ ուզում գրել՝ պատկերը չփչացնելու համար, բայց առավել քան համոզված եմ, որ վրան աշխատելու դեպքում շատ ավելի կայացած գործ կդառնա: Քննադատությունս մասնավորապես վերաբերում ա երկխոսությունների որոշակի արհեստականությանը, կարող էին շատ ավելի անմիջական լինեին դրանք: Հետո լավ կլիներ որ հեղինակը իր պատկերացումները «հեղինակի խոսքով» շատ չթելադրեր: Դրանք տեղ հասցնելու համար նկարագրության այլ տարբերակներ էլ կան՝ ընթերցողին թողնելով սեփական եզրահանգման գալ: Բայց մի հատ էլ կրկնեմ, որ իմ համար իր սյուժետային հստակ գծով, ամբողջականությամբ, կերպարների լիարժեքությամբ լավագույն գործերից էր:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (24.07.2018), Աթեիստ (23.07.2018)

  19. #119
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    10. Վասն հեղափոխության

    Սկիզբը շատ տրամադրող ու հավես ա: Մնացածն ավելի հասարակ: Բայց փոխարենը շատ անկեղծ ա ու հավես կարդացվող: Սյուժե չկա, արդյունքում պատմվածք չդարձավ, բայց դե էդ պարտադիր էլ չի երևի: Ուզում եմ էս տրամադրությամբ տեքստեր շատ տեսնել ))

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. #120
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    11. Մի հայի օրագիր

    Մտահղացումը լավն էր՝ թոռը կարդա ու դեպքերին ծանոթանա էդ տարիներին ապրած, շարժմանը մասնակցած տատի աչքերով: Ու շատերը դրա հնարավորությունն ունենալու են՝ ֆեյսբուքում: Ու ասեմ, թե մտահղացումից հետո ինչն էր, որ ինձ «չգոհացրեց»: Ես կուզեի տեսնել ոչ թե ընդհանրական օրերի նկարագրություններ, ոնց կաներ ասենք ինչ-որ լրատվական եթե նկարագրեր օրը, այլ հենց հերոսի՝ տատի հետ եղածը: Կուզեի որ տատը պատմած լիներ ոչ թե որ «Երկրում անհավանական բան է կատարվում», այլ թե կոնկրետ ինքն էդ օրն ինչ է արել, որտեղ է փողոց փակել, որ խաչմերուկում է վոլեյբոլ խաղացել, Ֆրանսիայի հրապարակում ոնց ա ձեռքերը այրելով վառարանի վրայից նոր պոկված պլեճ կարտոֆիլը կերել, ոնց ա վախեցել ձայնային նռնակների պայթյունից, ոնց ա հանդիպել ինչ-որ մեկին ու սիրահարվել: Վատ գործ չի, բայց երևի մտահղացումն ինձ ավելիի սպասելիք էր տվել:



    ----

    հ.գ. վավերագրական գործերի մասին կարծիքներս աչքիս թողնեմ ցերեկվան, ուժերս ու հոգնածության աստիճանը գերագնահատել էի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 8 11-ից ԱռաջինԱռաջին ... 4567891011 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •